Այս ուղեցույցը հայերեն հրատարակություն է, որը պատրաստել է «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին ծրագրի շրջանակներում։ Այն նախատեսված է դատական մշտադիտարկմամբ և լուսաբանմամբ հետաքրքրված կամ դրանով զբաղվող՝ տարբեր ոլորտներում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար: Այնուամենայնիվ, այն կարող է կիրառել յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է տեղեկանալ դատական մշտադիտարկման և լուսաբանման վերաբերյալ ու զբաղվել նշյալ գործունեությամբ:
Ի թիվս մի շարք հարցերի, ուղեցույցն անդրադառնում է նաև արդար և դռնբաց դատաքննության իրավունքի՝ որպես մարդու հիմնարար իրավունքներից մեկի, իրացմանն ուղղված մեխանիզմներին՝ դատական մշտադիտարկմանն ու լուսաբանմանը բոլոր դատավարություններում (քրեական, քաղաքացիական, վարչական)՝ նպատակ ունենալով բարելավել դիտորդների և լրագրողների հմտությունները դատավարությունների մասնագիտական մշտադիտարկման և լուսաբանման ոլորտում, ԶԼՄ-ի գործունեությանն արդար դատաքննության իրավունքի համատեքստում, դատական մշտադիտարկման սկզբունքներին և մեթոդաբանությանը։
Ուղեցույցում նաև ներառված են օգտագործվող հասկացություններ, վարքագծի կանոններ և օրինակելի թերթիկ դիտորդների համար։