ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների հարցերով կոմիտեի՝ Հայաստանին ուղղված եզրափակիչ դիտարկումների կատարման ընթացքը. Զեկույց

ՄԱԿ-ի երեխայի իրավունքների հարցերով կոմիտեի՝ Հայաստանին ուղղված եզրափակիչ դիտարկումների կատարման ընթացքի վերաբերյալ ուսումնասիրությունը նպատակ ունի վեր հանել Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և կատարված հետազոտության հիման վրա ներկայացնել առաջարկություններ մասամբ կատարված կամ չկատարված պարտավորությունների կատարման ուղղությամբ: 


Հետազոտության շրջանակներում իրականացվել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի ընդունած 2000, 2004, 2013 թթ․ Հայաստանին ուղղված Եզրափակիչ դիտարկումներում ամրագրված առաջարկությունների կատարման ընթացքի ուսումնասիրություն։ Հաշվի առնելով, որ Կոմիտեի վերջին դիտարկումներն ամփոփում են նախորդ երկուսի հիմնական շեշտադրումները, առաջարկություններն առավելապես արվել են 2013 թվականին ընդունված եզրափակիչ դիտարկումների վերաբերյալ:


Զեկույցը պատրաստվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Եզրափակիչ դիտարկումների իրականացման վերլուծություն և իրազեկվածության բարձրացում» նախագծի շրջանակում։ Նախագծի նպատակն է խթանել ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը և բարելավել պետության քաղաքականության համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերին։