2007-ին ամերիկյան Եվրասիա հիմնադրամի (ԵՀ) ներկայացուցչությունը Հայաստանում տեղական գրանցում ստացավ: Նոր հիմնադրամն անվանվեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամ (ԵՀՀ): ԱՄՆ ՄԶԳ-ից այլևս չստանալով կենտրոնական ֆինանսավորում՝ ԵՀՀ-ն, գոյատևել կարողանալու համար, պիտի դառնար ֆոնդ հայթայթող կազմակերպություն։ Նախկինում հիմնադրամի աշխատակազմի ժամանակի 85%-ը նվիրված էր դրամաշնորհների կառավարմանը, 15%-ը՝ ծրագրերի իրագործմանը․ փոփոխությունից հետո ֆոնդահայթայթումն ավելացել է ԵՀՀ-ի աշխատակիցների աշխատանքային նկարագրություններում որպես բաղկացուցիչ մաս։ Բացի այդ, ծրագրերի իրականացման բնույթը փոխվեց. այսուհետ ԵՀՀ-ն չէր կարող լինել միայն դրամաշնորհ տրամադրող կազմակերպություն. օգտագործելով աշխատակիցների, գործընկերների և փորձագետների հմտությունները, այն սկսեց պլանավորել և իրագործել ծրագրեր, պահպանելով դրամաշնորհների հատկացումը որպես ծավալուն ծրագրերի բաղկացուցիչ մաս։