Երևանի բարձունքներից մեկի վրա գտնվող տեսարժան վայրում կա խորհրդային շրջանի բռնաճնշումների զոհերին նվիրված մի արտասովոր հուշարձան, որի մասին Հայաստանում քչերը գիտեն։ 2022 թվականի հունիսի 14-ին մի քանի ակտիվիստներ հավաքվել էին այս հուշահամալիրի մոտ, որպեսզի, մասնակցելով հուզիչ միջոցառմանը, իրենց հարգանքի տուրքը մատուցեն զոհերի հիշատակին: Սակայն այս չափազանց կարևոր իրադարձությանը շատ մարդ չէր արձագանքել: Ներկաների թիվը 30- ից քիչ էր, ինչը վկայում է այն մասին, թե որքան մարգինալ է շարունակում մնալ խորհրդային բռնաճնշումների պատմությունը հանրային տարածքում: