Քաղաքացիական հասարակության խաղաղարարության և հակամարտությունների փոխակերպման (կոնֆլիկտների տրանսֆորմացիայի - ԿՏ) մոտեցումները ԵՀՀ-ի ուժեղ կողմն են և մեթոդաբանական սյուներից մեկը. այդ մոտեցուների վրա հենված է նրա աշխատանքի հիմնական մասը: Տարիներ շարունակ ԵՀՀ-ն զարգացնում է իր փորձառությունն այս ոլորտներում: Բաց և փակ սահմանները, հակամարտությունների բաժանարար գծերը հատելու՝ ԵՀՀ փորձերի գերակշիռ մասն առնչվում է այս մոտեցումներին: