Կազմակերպության ներքին կառավարումը և բարելավումը հաճախ թվում են ձանձրալի և միօրինակ: ՔՀԿ Դեպո-ի նպատակն է փոխել այս վերաբերմունքը, ցույց տալ, որ դրանք կարող են լինել հաճելի, ոգևորիչ, ստեղծարար, արդյունավետ։ ՔՀԿ–ները հաճախ չունեն ներքին զարգացման և կայունության վրա աշխատելու հնարավորություն, նաև հակված են դրանց ավելի քիչ ուշադրություն դարձնելու՝ չկարևորելով դրանք, համարելով «բյուրոկրատացում»։ Բայց նրանք, ովքեր դառնում են ՔՀԿ Դեպո–ի շահառուներ, այլ բան են պատմում։