hkdepo.am–ի նպատակն է ծառայել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ որպես ռեսուրսների համապարփակ հանգույց:
Պորտալը հարուստ է տեղեկատվական նյութերով, այդ թվում՝ դրամաշնորհային հնարավորությունների, ծրագրերի և սեմինարների մասին հայտարարություններ, ՀԿ Դեպոյի կողմից ստեղծած հմտությունների կառուցման առցանց դասընթացներ, Հայաստանի ՔՀԿ-ներին վերաբերող լուրեր, ինչպես նաև ՀԿ-ների անհատական էջեր կոնտակտային տվյալներով, ՔՀԿ-ների գործունեությանը, կառավարմանը և մասնագիտական զարգացմանն ուղղված կարևոր ռեսուրսներ: Պորտալը նաև զինված է սեփական կարողությունների գնահատման գործիքով, որը կօգնի կազմակերպություններին տեսնել իրենց հզոր և թույլ կողմերը և բարելավել իրենց գործունեության արդյունավետությունը:
Պորտալը հնարավոր է այցելել՝ սեղմելով նկարին.