2017թ. մայիսի 8-ին ժ. Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի ունեցավ «Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրները» խորագրով համաժողովը:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոս Դաուման։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով ավագ խորհրդական Քիշան Մանոչան, ՄԱԿ-ի ՄԻԳՀԳ Հարավային Կովկասի համար մարդու իրավունքների հարցերով ավագ խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովը նույնպես ներկա են համաժողովին։
Համաժողովի ընթացքում տեղի ունեցան ելույթներ, քննարկումներ կրոնի կամ համոզմունքի ազատության վերաբերող մի շարք խնդիրների շուրջ: