Annual Media Award on Religious Tolerance (2017-2019) (in Armenian)
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է կրոնական հանդուրժողականության թեմաներին առնչվող կամ անդրադարձ կատարող լրագրողական լավագույն նյութի ամենամյա մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել կրոնական հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և զգայուն լրագրողական լուսաբանումը՝ ուշադրություն սևեռելով Հայաստանի կրոնական և ազգային փոքրամասնությունների հիմնահարցերին, նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայաստանում։
Մրցույթը կընդգրկի 2017 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված մեդիա նյութերը։ Մրցանակը կշնորհվի մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Մրցույթի մասնակցության պայմանները.
Լրագրողական նյութը.
- կարող է լինել ցանկացած ֆորմատով՝ տպագիր, հեռուստատեսային, մուլտիմեդիա, ֆոտոշարք և այլ։
- պետք է հրապարակված լինի հայաստանյան ԶԼՄ-ներով 2017 թվականի սեպտեմբերի 5-ից 2018 թվականի հոկտեմբերի 25-ը։
- պետք է անդրադառնա կրոնական հանդուրժողականությանը վերաբերող ամենատարբեր թեմաներին։
- պետք է մրցույթին ներկայացվի հեղինակի կողմից կամ երրորդ անձի կողմից՝ հեղինակի համաձայնությամբ։
Վերջնաժամկետը
Լրագրողական նյութերը կընդունվեն մինչև 2018 թվականի հոկտեմբերի 25–ը։
Ծանոթություն.
- Յուրաքանչյուր անհատ կարող է ներկայացնել 1-4 հայտ
- Ընտրությունը կատարելու է մասնագիտական հանձնաժողովը
Խնդրում ենք հայտերն ուղարկել Նանե Պասկևիչյանին հետևյալ հասցեով՝ [email protected] վերնագրելով ձեր նամակը «ամենամյա լրագրողական նյութի մրցույթ_անուն ազգանուն» և լրացնել առցանց հայտը։