Annual Media Award

Annual Media Award on Religious Tolerance (2017-2019) (in Armenian)

NL logo EPF logo

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)  հայտարարում է կրոնական հանդուրժողականության թեմաներին առնչվող կամ անդրադարձ կատարող լրագրողական լավագույն նյութի  ամենամյա մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել կրոնական հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և զգայուն լրագրողական լուսաբանումը՝ ուշադրություն սևեռելով Հայաստանի կրոնական և ազգային փոքրամասնությունների հիմնահարցերին, նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայաստանում։

Մրցույթը կընդգրկի 2017 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված մեդիա նյութերը։ Մրցանակը կշնորհվի մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Մրցույթի մասնակցության պայմանները.                    

Լրագրողական նյութը.

  1. կարող է լինել ցանկացած ֆորմատով՝ տպագիր, հեռուստատեսային, մուլտիմեդիա,  ֆոտոշարք և այլ։
  2. պետք է հրապարակված լինի հայաստանյան ԶԼՄ-ներով 2017 թվականի  սեպտեմբերի 5-ից 2018 թվականի հոկտեմբերի 25-ը։
  3. պետք է անդրադառնա կրոնական հանդուրժողականությանը վերաբերող ամենատարբեր թեմաներին։
  4. պետք է մրցույթին ներկայացվի հեղինակի կողմից կամ երրորդ անձի կողմից՝ հեղինակի համաձայնությամբ։

Վերջնաժամկետը

Լրագրողական նյութերը կընդունվեն մինչև 201թվականի հոկտեմբերի 25–ը։

Ծանոթություն.

  • Յուրաքանչյուր անհատ կարող է ներկայացնել 1-4 հայտ
  • Ընտրությունը կատարելու է մասնագիտական հանձնաժողովը

Խնդրում ենք հայտերն ուղարկել Նանե Պասկևիչյանին հետևյալ հասցեով՝ [email protected] վերնագրելով ձեր նամակը «ամենամյա լրագրողական նյութի մրցույթ_անուն ազգանուն» և լրացնել առցանց հայտը։

More