Ընտրված երիտասարդներին հնարավորություն կընձեռնվի մասնակցելու «Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի (ՏԺԴ) տարածքային վեցօրյա դասընթացին, որը տեղի կունենա Շիրակի մարզի Գյումրի համայնքում ս.թ. սեպտեմբերի 17-19-ին և հոկտեմբերի 2-4-ին:
«Որպեսզի նվազեցնել որևէ իշխանության կոռուպցիոն ռիսկերը, պետք է իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որպեսզի Փաշինյանի թիմը հետագայում, հաջորդ իշխանությունները, դրանից հետո եկող իշխանությունները շատ ավելի քիչ հնարավորություն, հավանականություն ունենան կոռուպցիայի, քան ունեն այսօր։
Ի՞նչ ա պետք դրա համար անել․ բազմաթիվ օրենսդրական, կառուցվածքային, ինստիտուցիոնալ փոփոխություններ, սկսած կոնկրետ գործողություններից, կոնկրետ օրինակ, Հայաստանին պետք է շահերի բախման մասին օրենք։ Հայաստանում շահերի բախումը կարգավորվում ա միայն բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով։ Հաշվի առնելով Հայաստանի որպես երկիր սպեցիֆիկան․ փոքր հասարակություն, ուժեղ հորիզոնական կապեր և այլն, շահերի բախման էֆֆեկտիվ կարգավորումը հսկայական նշանակություն ունի։ Ու ինքը որպես կանխարգելող գործիք շատ կարևոր ա», - կարծում է ԵՀՀ ծրագրերի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը «Սիվիլնեթի» եթերում։
Օգոստոսի 26-ին Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) խոսնակ, դոկտոր Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Երևան: Ռիկսդագի նախագահ Նորլենը և պատվիրակության մյուս անդամները հանդիպումներ ունեցան ինչպես պետական պաշտոնյաների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ընթրիքին ներկա էր ԵՀՀ գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը:
Դասընթացի ժամանակ ՔՀԿ-ներին կներկայացվեն հմտություններ և գործիքներ. խնդիրների լուծման ձեռներեցային մոտեցումների, ստեղծագործ ծրագրերի նախագծման և իրականացման ուղղությամբ։ Մասնակիցները կհմտանան համայնքային ռեսուրսների գնահատման, իրենց ծրագրերում դրանց կիրառման, գործընկերների հետ համագործակցությունների զարգացման գործում, ինչպես նաև` կծանոթանան ֆասիլիտացիոն գործիքների հետ։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) փնտրում է փորձառու խմբագիրների, հայոց լեզվով տեքստերի խմբագրման փորձ ունեցող, տարբեր ոլորտներին առնչվող, ԵՀՀ գործունեությանն առնչվող, թեմատիկ ուղղվածություն ունեցող հրապարակախոսական, գիտական, ակադեմիական, հետազոտական, ծրագրային և այլ տեսակի տեքստեր խմբագրելու համար։