Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության հետ իր գործընկերության շրջանակներում, հայտարարում է  «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը»  ծրագրով «Բաց դռների» դրամաշնորհային մրցույթ քաղաքացիական հասարակության համար:

ՀԱ

Շարունակելով նախագծային ուսուցման մասին զրույցների շարքը այս անգամ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրեն, արևելագետ Միքայել Հովհաննիսյանը նախագծային ուսուցման գործընթացը դիտարկում է երեք տեսանկյունից՝ սովորողի, սովորեցնողի և կրթության կազմակերպչի։
 

ՀԱ

ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանն այցելեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ գործող Իջևանի ԻնֆոՏուն՝ հանդիպելու համայնքային ակտիվիստների և կամավորների այս շատ եռանդուն և էներգետիկ խմբին:

ՀԱ

Կրթաթոշակների նպատակն է` (1) ՔՀԿ-ների ուշադրության կենտրոնում գտնվող, ՀՀ բարեփոխումների օրակարգին աջակցող քաղաքականությունների ոլորտում կատարել լրացուցիչ հետազոտություն կամ վերլուծություն, (2) խթանել համագործակցություն երիտասարդ հետազոտողների, ուսանողների և ՔՀԿ-ների միջև, (3) նպաստել ՔՀԿ-ների կողմից հետազոտական ​​տվյալների օգտագործման, ինչպես նաև` վերլուծությունների միջոցով խնդիրների հատկորոշման մշակույթի խթանման գործին։

ՀԱ

ԵՀՀ ծրագրերի տնօրեն, արևելագետ Միքայել Հովհաննիսյանը Արևիկ ռադիոյի եթերում շարունակում է անդրադարձը կրթական գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկին՝ նախագծային ուսուցմանը և առհասարակ կրթական բարեփոխումներին։

ՀԱ

Արևիկ ռադիոյի «Մեկնարկ» ծրագրի շրջանակում այսօր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրի տնօրեն Միքայել Հովհաննիսյանը պատմում է, թե ի՞նչ է նախագծային ուսումնառությունը, ինչու՞ է այն կրթական գործընթացի կարևոր բաղադրիչ, ինչու՞ են վերջին շրջանում ակտիվացել նախագծային ուսումնառության մասին քննարկումները, ինչպե՞ս պետք է այն ներառել հանրակրթության մեջ, ո՞րն է կրթության կազմակերպչի խնդիրը նախագծային ուսումնառության գործընթացում։

ՀԱ