Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում են «Աջակցություն մեդիա արտադրությանը» դրամաշնորհային մրցույթ հայաստանյան լրատվամիջոցների համար:
Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և նրբանկատ լրագրողական լուսաբանումը, որը կնպաստի փոքրամասնություն կազմող համայնքների նկատմամբ հասարակության հանդուրժողական և հարգալից վերաբերմունքի ամրապնդմանը։
ԵՀՀ ծրագրերի տնօրեն Միքայել Հովհաննիսյանը Սիվիլնեթի եթերում խոսում է պատերազմից հետո ստեղծված պետական համակագի կառավարման ճգնաժամի և դրանից դուրս գալու հնարավոր ճանապարհների մասին։
2020 թ. հունիսի 24-ին ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհուրդը հավանություն տվեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամին հատուկ խորհրդատվական կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ Հասարակական կազմակերպությունների հանձնաժողովի առաջարկությանը։ Այս պարտավորեցնող կարգավիճակը կխթանի ԵՀՀ-ի սոցիալական արդարության և տնտեսության ասպարեզներում էական փոփոխությունների հասնելու նպատակի իրագործմանը, մարդու իրավունքների և խաղաղարարության գործընթացներին ուղղված աշխատանքին։
ԵՀՀ հյուսիսային մասնաճյուղից Էմիլյա Ոսկանյանը իր վլոգում պատմում է Աշխեն Պետրոսյանի պատմությունը` փոքր բիզնես հիմնելու երազանքի իրականացման ճանապարհը բռնելու և այն հաջողելու մասին: