Արևիկ ռադիոյի «Մեկնարկ» ծրագրի շրջանակում այսօր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրի տնօրեն Միքայել Հովհաննիսյանը պատմում է, թե ի՞նչ է նախագծային ուսումնառությունը, ինչու՞ է այն կրթական գործընթացի կարևոր բաղադրիչ, ինչու՞ են վերջին շրջանում ակտիվացել նախագծային ուսումնառության մասին քննարկումները, ինչպե՞ս պետք է այն ներառել հանրակրթության մեջ, ո՞րն է կրթության կազմակերպչի խնդիրը նախագծային ուսումնառության գործընթացում։

ՀԱ

Ինչպե՞ս է պատերազմն ազդում ընտանիքի սոցիալական դերերի վրա, ի՞նչ են պատմում այն մարդիկ, որոնք երեխաներ էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Արդյո՞ք պատերազմը փոխեց կանանց դերն ընտանիքում։

ՀԱ

Այս տեսանյութում ԵՀՀ ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը խոսում է Ռուսաստանի հասարակության մասին։

ՀԱ

Բուն TV-ի «Լեզու և հաղորդակցություն» շարքի հերթական զրույցը աշխարհում տվյալների վերլուծության մեթոդների, դրա միջոցով ապագայի ճիշտ կանխագուշակման-պլանավորման, Հայաստանում տվյալների հավաքագրման և վերլուծության մեխանիզմների ինստիտուցիոնալ բացերի մասին է։ Զրույցը վարում են Մարինա Մխիթարյանն ու Արթուր Պապյանը։ 

ՀԱ

«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում Բուն TV-ի տաղավարում Սոնա Մանուսյանն ու Կարեն Անտաշյանը զրուցում են Հայաստանում հետպատերազմյան և համավարակից բխող ծանր սոցիալական և հոգեբանական խնդիրների, հանրային համաձայնության խզման, հաղորդակցություն, երկխոսություն կառուցելու որևէ տեսանելի ուղղության բացակայության և մի շարք այլ կարևոր հարցերի-խնդիրների վերաբերյալ մասին։

ՀԱ

Մենք փնտրում ենք ակտիվ և ստեղծագործ երիտասարդների, ովքեր ցանկանում են սեփական ուժերով իրենց համայնքում իրականացնել դրական փոփոխություններ բերող ծրագրեր և մասնակից լինել Տեղական ինքնակառավարման ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին և գործընթացներին։

ՀԱ