Եռօրյա աշխատանքային հանդիպման նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության դերակատարների՝ հասարակական կազմակերպությունների, փաստաբանների, ակտիվիստների, անհատ փորձագետների համագործակցությունը Պայմանագրային մարմինների և Հատուկ ընթացակարգերի հետ՝ դատավարական, հետազոտական և ադվոկացիոն բնույթի աշխատանքների շրջանակներում։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության հետ իր գործընկերության շրջանակներում, հայտարարում է «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրով «Բաց դռների» դրամաշնորհային մրցույթ քաղաքացիական հասարակության համար:
Շարունակելով նախագծային ուսուցման մասին զրույցների շարքը այս անգամ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրեն, արևելագետ Միքայել Հովհաննիսյանը նախագծային ուսուցման գործընթացը դիտարկում է երեք տեսանկյունից՝ սովորողի, սովորեցնողի և կրթության կազմակերպչի։
ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանն այցելեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ գործող Իջևանի ԻնֆոՏուն՝ հանդիպելու համայնքային ակտիվիստների և կամավորների այս շատ եռանդուն և էներգետիկ խմբին:
Կրթաթոշակների նպատակն է` (1) ՔՀԿ-ների ուշադրության կենտրոնում գտնվող, ՀՀ բարեփոխումների օրակարգին աջակցող քաղաքականությունների ոլորտում կատարել լրացուցիչ հետազոտություն կամ վերլուծություն, (2) խթանել համագործակցություն երիտասարդ հետազոտողների, ուսանողների և ՔՀԿ-ների միջև, (3) նպաստել ՔՀԿ-ների կողմից հետազոտական տվյալների օգտագործման, ինչպես նաև` վերլուծությունների միջոցով խնդիրների հատկորոշման մշակույթի խթանման գործին։
ԵՀՀ ծրագրերի տնօրեն, արևելագետ Միքայել Հովհաննիսյանը Արևիկ ռադիոյի եթերում շարունակում է անդրադարձը կրթական գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկին՝ նախագծային ուսուցմանը և առհասարակ կրթական բարեփոխումներին։