Փետրվարի 1-ից մեկնարկել է «ԵՄ-ն հանուն երիտասարդների. ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը։ Նախագիծն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամի և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի հետ համագործակցությամբ:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), ՀՀ Պրոբացիայի ծառայության (ՊԾ) հետ համատեղ հայտարարում է ՊԾ շահառուների համար նախատեսված վերասոցիալականացման ծրագրերի մշակմանը և պիլոտային փորձարկմանն ուղղված դրամաշնորհային նախագծերի մրցույթ։ Դրամաշնորհները տրամադրվում են «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում։
ԵՀՀ-ն փնտրում է հաղորդակցության փորձված մասնագետի, որը կդառնա մեր դինամիկ, նորարար և հետարդիական թիմի անդամ և կառաջնորդի ԵՀՀ հաղորդակցության թիմին։ Նա հաշվետու կլինի ԵՀՀ տնօրենին, կհամագործակցի հիմնադրամի ծրագրային տնօրենների հետ և կաջակցի ծրագրային թիմերին՝ ԵՀՀ-ի համակողմանի հաղորդակցական ռազմավարությունն իրականացնելիս։
Հաղորդակցության գծով օգնականը սոցիալական մեդիայի և այլ հարթակների միջոցով աջակցում է ԵՀՀ-ի ծրագրային գործունեության վերաբերայալ իրազեկության ձևավորմանը և հանրայնացմանը։
Եվրասիա համագործակցություն հիմնադրանը (ԵՀՀ) Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ իրականացնում է սոցիալական անկախության ավելի բարձր մակարդակի հասնելու և կրթական հնարավորությունների ընդլայնման միջոցով Հայաստանում եզդի աղջիկների և կանանց իշխանավորմանն ուղղված նախագիծ։
Նախագծի շրջանակներում ԵՀՀ-ն հայտարարում է եզդիական համայնքում վաղ ամուսնությունների և պարտադիր կրթությունից դուրս մնալու հիմնախնդիրներին առնչվող հետազոտական աշխատանքի բաց մրցույթ։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ հայաստանյան շահույթ չհետապնդող կազմակերպությունների և անհատների համար։