Conflict Transformation School Kicks off in Yerevan (Armenian)

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցին այս տարի դիմել էր 185 երիտասարդ, որոնցից յուրաքանչյուրի հայտադիմումն ուշադիր ուսումնասիրելուց հետո, 30-ը հնարավորություն ստացավ մասնակցելու դպրոցին։

Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից ժամանած երիտասարդներն արդեն երրորդ օրն է փորձում են քննադատական մտածողության պրիզմայով դիտարկել կոնֆլիկտներն ու խաղաղությունը։

Առաջին օրը Գևորգ Տեր-Գաբրիելյանը (Gevorg Ter-Gabrielyan) մասնակիցների հետ քննարկեց կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մոտեցումը և կիսեց խաղաղարարության իր փորձը։

Իզաբելլա Սարգսյանի և Արմեն Օհանյանի (Արմեն Հայաստանցի) հետ սկսեցին հասկանալ՝ ի՞նչ է կոմունիկացիան, ինչքանո՞վ է այն նպաստում կոնֆլիկտի սրմանը կամ հաղթահարմանը։

Լուսինե Խառատյանի (Lusine Kharatyan) «Ֆասիլիտացիայի հմտություններ» սեսիային ստացած իրենց գիտելիքն օգտագործեցին՝ հանդես գալով որպես ֆասիլիտատոր, նաև, ներկայանալով որպես կոնֆլիկտի կողմ, առաջարկեցին հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հաղթահարման իրենց տարբերակը։

Կոնֆլիկտների տարնսֆորմացիայի դպրոցի հիմքում ընկած է քննադատական մտածողությունը, որի միջոցով կասկածի տակ կարող է դրվել յուրաքանչյուր տեղեկություն, որը մեզ մատուցվում է շրջապատող միջավայրից։ Դպրոցը նաև մեծ ուշադրություն է դարձնում կոմունիկացիոն հմտություններին, որոնք կիրառվում են առօրյա կյանքում, օգնում են կոնֆլիկտային իրավիճակներում տրամաբանական և բազմակողմանի հայացք կառուցել՝ չունենալով նախապես կաղապարված տեսակետ յուրաքանչյուր դեպքի համար։ Կառուցել խոսքը՝ հաշվի առնելով դիմացինի կարծիքը, այլ ոչ թե արտահայտել քեզ մատուցված նախապաշարմունքները։

Առջևում դեռ դպրոցի չորրորդ օրն է։ 
 

More