Communitologists (in Arnenian)

29.11.2022

ԴԱՏԱ ծրագրի շրջանակում իրականացված «Երիտասարդների մասնակցությունը քաղաքականությունների մշակման գործընթացներում» դասընթացի մասնակից, Սևան համայնքի 18–ամյա բնակիչ Համլետ Խաչատրյանի կողմից 2022 թ․ մարտ–մայիս ամիսներին իրականացվել է «Համայնքագետ» դրամաշնորհային ծրագիրը։ Ծրագրի շրջանակում Համլետը համախմբել է 15 երիտասարդների և կազմակեպել դասընթացներ ոչ ֆորմալ կրթության, կամավորության, երտասարդների մասնակցության մեխանիզմների, խնդիրների բացահայտման, քարտեզագրման ու կարիքների վերլուծության, ֆոնդահայթայթման, ՏԻՄ-երի ու տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության վերաբերյալ, կազմակերպվել է քննարկումներ ՏԻՄ-երի ներկայացուցիչների հետ՝ համայնքային խնդիրների ու դրանց լուծումների շուրջ։ «Համայնքագետ» ծրագրի նպատակն է զարգացնել երիտասարդների կարողությունները և մասնակցային հմտությունները տեղական ինքնակառավարման ոլորտում։ Ծրագրի և Համլետի քաղաքացիական–հասարակական գործունեության մասին ավելի մանրամասն կարող եք դիտել տեսանյութում։ «ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «ՍՈՑԻԵՍ» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության, Բուն TV հիմնադրամի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության հետ միասին։ Սույն միջոցառումը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: