"Volunteer Bank" And Why Is It Important To Be A Volunteer? (in Armenian)
«Երիտասարդների հնարավորությունները տեղական աշխատաշուկայում» թեմայով աշխատանքի տոնավաճառը շատ տեղին առիթ էր ևս մեկ անգամ խոսելու կամավորության մանսավորապես կամավորական աշխատանքի մասին:
«Եվրասիա համագործակոցություն հիմնադրամն իր բացման օրվանից ցանկանում է նոր որակ, նոր իմաստ ու նոր մոտեցումներ առաջարկել տեղացի երիտասարդներին՝ նրանց տալով գործնականում սովորելու հնարավորություններ և առաջարկել կիրառական հմտություններ ձեռք բերելու հարթակներ: Մենք ուզում ենք որ կամավորությունը ճիշտ ընկալվի և հասարակության, կամավորական ծրագրեր առաջարկող կազմակերպությունների և գործատուների կողմից: «Մենք ուզում ենք հասնել նրան, որ կամավորական աշխատանքին ավելի լուրջ մոտեցում լինի, որը կլուծի նաև երիտասարդների մասնավորապես բուհը նոր ավարտածների համար աշխատանքային փորձի ձեռքբերման հարցը»,- ասում է ԵՀՀ ՀՄ ծրագրերի համակարգող Վարսիկ Ներկարարյանը:
Տոնավաճառի կազմակերպումն իրականացվել էր Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում երիտասարդների ներգրավվածության խթանման ծրագրի» (ԵՆԽԾ) շրջանակներում: Պատվիրատուն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էր՝ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության համագործակցությամբ: Աշխատանքի տոնավաճառը կազմակերպել էր ԳՈՒՄ ՀԿ-ն Իջևանի Զբաղվածության տարածքային կենտրոնի և Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի հետ համատեղ: