Ձեռնարկը քաղաքականության փաստաթղթի մշակման ուղեցույց է, որում քննարկվում են քաղաքականության փաստաթղթի օրինակելի կառուցվածքը և բովանդակությունը: Այն կարող է օգտակար լինել քաղաքականության մշակմամբ և դրա բարեփոխմամբ զբաղվող գիտահետազոտողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքական որոշումներ կայացնողների համար:
Ուղեցույցը մատչելի լեզվով և ձևաչափով ներկայացնում է քաղաքականության փաստաթղթի հիմնական տարրերին ներկայացվող պահանջները: Բացատրում է քաղաքականության փաստաթղթի մշակման կանոնները, որոնք այն դարձնում են առավելագույնս համակողմանի, ինքնաբավ և տրամաբանական.շեշտադրվում են քաղաքականության փաստաթղթերի ինչպես գիտականության բաղադրիչը, այնպես էլ քաղաքականություն մշակողների և իրականացնողների համար դրանց գրավչությունը: