Այս դիտարկման շրջանակներում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը մարզ առ մարզ տեղեկության համանման մեկական հարցում է հղել ՀՀ բոլոր համայնքապետերին, խնդրելով ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին համապատասխան կարգով տրամադրել համայնքների ղեկավարների մոտ տնօրինվող մի շարք տեղեկություններ, որոնք վերաբերվում են ՏԻՄ գործառույթներին եւ որեւէ օրենքով սահմանված գաղտնիք չեն պարունակում: Այդ հարցմամբ խնդրվել է տրամադրել այնպիսի տեղեկություններ (կամ` հրապարակված լինելու դեպքում` նշել աղբյուրը), ինչպես օրինակ. համայնքի ավագանու 2014 եւ 2015 թվականների բոլոր որոշումները, համայնքի զարգացման քառամյա ծրագիրը (վերջինը, հաստատված համայնքի ավագանու կողմից), համայնքի 2014 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, համայնքի 2015 թվականի ճշտված բյուջեն, 2014 եւ 2015 թվականների համայնքի ղեկավարի բոլոր որոշումները, համայնքի աշխատակազմի 2015 թվականի հաստատված հաստիքացուցակը, համայնքի ավագանու կողմից ընդունված` տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության վերաբերյալ օրենքով սահմանված թվով երեք կարգերը եւ այլն