Գևորգ Տեր Գաբրիելյան (ԳՏԳ) - Բարի օր, սկսում ենք մեր հերթական թողարկումը Jam Session-ի: Շարունակում ենք ներկայացնել հետաքրքիր անձնավորությունների: Այս անգամ կզրուցենք Ստեփան Դանիելյանի հետ, որը մի շարք հարցերի վերաբերյալ հումանիտար ոլորտի հայտնի գործիչ և կարծիք արտահայտող է: Կուզեք քաղաքագետ անվանեք, կուզեք կրոնագետ անվանեք: Իսկ կրթությամբ՝ մաթեմատիկոս, ինչպես որ մեզ մոտ շատ է պատահում: Դրանից ելնելով պետք է կարծել, որ լիբերալ, որովհետև Վարդան Ջալոյանը նախորդ հաղորդման ժամանակ ասեց, որ հիմնականում լիբերալները Հայաստանում գալիս են ճշգրիտ գիտությունների ոլորտից, որը հարյուր տոկոսանոց բան չի. կարող ենք դա էլ քննարկել: Ստեփանը նաև ղեկավարում է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնը, երկար տարիներ ծրագրեր է անում: Եվ ուզում ենք խոսել սուվերենություն հասկացության շուրջ: Ինչպես միշտ հստակ ծրագիր մենք չունենք, բայց մեր խոսակցությունը նվիրված է լինելու սուվերենություն բառին, որը երևի հայերեն իր համապատասխան տարբերակն էլ լրիվ չի արտահայտում։ Այդ միջազգային կամ լատինական հիմք ունեցող բառը ասում են ինքնիշխանություն, չէ՞, եթե չեմ սխալվում, որը այդքան էլ միայն սուվերենությունը չէ, սուվերենությունը շատ ավելի տարողունակ է: Խնդրեմ։
Ստեփան Դանիելյան (ՍԴ) – Եթե մենք խոսում ենք սուվերենության մասին, մենք բնականաբար չենք կարող չխոսել «համաշխարհային կարգ» հասկացողության մասին: Եվ այդ երկու տերմինները կամ այդ երկու հասկացողությունները շատ բարդ հասկացողություններ են: Եթե մենք այստեղ՝ այս քննարկմանը հրավիրեինք քաղաքագիտության կորիֆեյներին՝ Քիսինջերին, Բժեզինսկուն, Հարվարդի և Յեյլի համալսարանների լավագույն մասնագետներին, ապա նրանք ընդհանուր կարծիքի չէին գա, որովհետև էդ հասկացողությունները շատ հարաբերական են: Շատ տարբեր տեսակետներ կան: Սուվերենությունը որոշ մասնագետներ ներկայացնում են որպես տնտեսական ինքնավարություն, որ իրենք կենտրոնական բանկով կարողանան իրենց տնտեսությունները... էմիսիա անել, պաշտպանել իրենց շուկան։ Որոշ մարդիկ համարում են դա հենց ինքնիշխանությունը, որտեղ այդ ինչ-որ տարածքում պետությունը ազատ է իր օրենքները ընդունելու և իր քաղաքականությունը վարելու: Այլ մարդիկ այլ կարծիքի են: Նույնը վերաբերում է նաև համաշխարհային կարգ հասկացությանը, որովհետև սուվերենության համար պետք է ինչ-որ համակարգի մեջ լինել: Սակայն բոլորը համաձայն են, որ սուվերենությունը, ինչպես մեր վերջին քսանհինգ տարում Հայաստանի ամենասիրած բառը՝ լեգիտիմությունը, ունենում է աստիճաններ՝ շատ, քիչ, միջին: Նաև սուվերենությունը տարբեր աստիճաններ է ունենում: Եվ դա կախված է այն համաշխարհային կամ ռեգիոնալ միջավայրից, որտեղ այդ երկիրը կամ հասարակությունը գոյատևում է։ Ինքը ինչ-որ սուվերենության աստիճան է ունենում: Շատերը դա նույնիսկ պետության, կամ երկրի քանակից, տարածքի մեծությունից են համարում, իր ունեցած դերից:
Որոշ մարդիկ նաև գաղափարախոսությունն են հաշվի առնում, այսինքն՝ էդ երկիրը ունի ինչ-որ գաղափարախոսություն, որը ունի համաշխարհային նշանակություն:
Այ էս հարաբերական դաշտում մենք փորձենք այսօր խոսել, քննարկել։ Եվ քննարկումը շատ կոնկրետ և նպատակային է, որովհետև Հայաստանը ունի շատ լուրջ խնդիրներ՝ Ղարաբաղի հարց, իր հարևանների հետ խնդիրները, Թուրքիա-Ադրբեջան, մեր կողքի Իրանն է և Վրաստան: Այսինքն մենք ինչ-որ ձևի պետք է մոդելավորենք համաշխարհային կարգը, ձևակերպենք մեր տեղը, մեր ինքնիշխանության աստիճանը կամ սուվերենության աստիճանը և դրանից ելնելով արդյոք մենք կոնկրետ Ղարաբաղի հարցում կամ հարևանների հետ հարաբերության հարցում ինչպիսի լուծումներ կարող ենք գտնել՝ մոդելավորելով այդ աշխարհը: Հիմա մոդելավորումը, նորից եմ կրկնում շատ դժվար է, բայց մենք պարտավոր ենք դա անել: Եվ այդ մոդելավորումով մենք նաև էս զրույցի ընթացքում կփորձենք էսօրվա աշխարհը հասկանալ, հասկանալ վերջին երկու հարյուր տարում ո՞ւր է գնացել աշխարհը։ Եվ նաև արանքում կգնանք դեպի հետ, ասենք առաջին հազարամյակ, երկրորդ, և նաև կփորձենք հասկանալ մեր պատմության կոնտեքստը, որը նաև շատ կարևոր է այսօրվա օրը հասկանալու համար:
ԳՏԳ – Լավ, պատմության կոնտեքստի մասին միանգամից մի հարց տամ: Ես փոքր ժամանակվանից… Դե մենք սովետական դասագրքերով էինք, չէ՞, պատմություն հետազոտում, ուսումնասիրում, և հիմա էլ մեր դասագրքերը և ամբողջ էդ կոնտեքստը պատմության իմ մեջ առաջացրել է նույնպիսի վերաբերմունք, ոնց որ, ասենք, ես ունեմ դեպի «fake» նորությունները: Այսինքն, որ սա ինչ-որ միֆաբանական բարբաջանքների մի հսկայական տոկոս է, իսկ իրականում պատմությունը մարդ շատ դժվար կարող է իմանալ: Նա պարզապես չի կարող հարյուր տոկոսով, հստակ իմանալ պատմությունը, որովհետև նախ, ուրեմն, ինչ-որ աղավաղված ու ոչ շատ հետաքրքիր, ոչ շատ համապարփակ դիսկուրներ են, նարատիվներ են էդ պատմության պատմությունները՝ մեկ: Երկրորդը՝ դու էնտեղ չես եղել, երրորդը՝ էդ դիսկուրսների մեծ մասը գրված է շատ որոշակի անկյունից, այսինքն՝ թագավորի տեսակետից կամ էն ուրեմն պատմիչի, որը մեկենասի համար է պատմում պատմությունը, և այլն:
Ընդ որում նկատի չունեմ գեղարվեստափիլիսոփայական նշանակությունը էն գործերի, որոնք ես կարդացել եմ, ասենք, պատմիչների՝ Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի։ Ես չեմ բացառում՝ դրանք հանճարեղ ստեղծագործություններ են: Եվ իհարկե տեսնում եմ, որ իրականության արտացոլք են իրենցից ներկայացնում ինչ-որ չափով, հա՞: Բայց ընդհանուր առմամբ պատմությունը մեկնաբանելը ինձ թվում է շատ անհնարին գործ այսօրվա աշխարհում և էդ տեսակետից ես իմ մոտեցումը ունեի հենց փոքր ժամանակվանից. որ պետք է մոտակա պատմությունդ նայես, այսինքն՝ այն, ինչին դու կարող ես ինչ-որ կերպ անձնապես վերաբերմունք ունենալ: Ասենք՝ իմ դեպքում դա քսաներորդ դարն է, և քո դեպքում, որովհետև մեր պապերը, ծնողները ապրել են դրա միջով, և հենց որ գնում ես դեպի ներքև՝ արդեն դժվարանում է, և մանավանդ եթե հայ ժողովրդի պատմության մասին ենք խոսում, ասենք, չգիտեմ՝ տասնվեցերորդ դար կամ տասնյոթերորդ դար՝ լրիվ ծակ է: Եվ, երբ որ փորձում են լցնել ու լցնում են էն նույն գաղափարային ձևով, իշխանական տեսակետից կամ ազգային գաղափարի տեսակետից՝ շատ պրիմիտիվ բան է ստացվում: Սովետի ժամանակ էլ լցնում էին, ասենք, դասակարգային տեսակետից, հա՞: Էդ խնդիրը օրինակ, դու՝ Ստեփան, որպես մի անձ, որը շատ հետաքրքիր և խոր տեքստեր է գրել պատմական այս կամ այն անցքերի վերաբերյալ կրոնագիտական տեսակետից, ինչը որ ես կարդացել եմ, հա՞: Այ դու ինչպե՞ս ես էդ խնդիրը լուծում: Սա գուցե փակագծային հարց է, քո թեմայից մի քիչ դուրս էլի, բայց եթե մենք պարզապես էսպես նարատիվ-բան անենք... ու էդ նարատիվը շատ լավ, հայերեն համապատասխան բառ ունի՝ նաղլ, հա՞, կարող ա նույն արմատն ա իրականում: Եթե պարզապես նարատիվ տարածենք, որ այ էս բանը կատարվեց էսինչ ժամանակներում, հա՞, դա դառնում է էսպես մոնոլոգիկ, ինչ-որ մի բան՝ մի կտրվածքային մոտեցում նրան, թե ինչպիսի՞ն էր աշխարհը առաջներում: Այ էդ խնդիրը ո՞նց է լուծվում:
ՍԴ – Ես համաձայն եմ՝ պատմությունը անորոշ է, և ամեն ժամանակ իր պատմությունն է գրում, հա՞, և ամեն մի պետություն, ամեն քաղաքակրթություն ինչ-որ իր ապագա խնդիրները լուծելու համար:
Բայց այնուամենայնիվ նախապատմությունը, երևույթները իմանալը շատ կարևոր է և, որպեսզի խոսակցությունը ընդհանուր չլինի, ես մի հատ շատ կոնկրետ օրինակ բերեմ, հա՞: Այժմ, որ մենք տեսնում ենք Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիալոգը ասենք, կամ վեճը ասենք, ինչի՞ շուրջն է, հա՞: Ասենք՝ Ռուսաստանը Պուտինի դեմքով ասում է. «Հա, մենք ճանաչում ենք Միացյալ Նահանգներին որպես գերտերություն, բայց մենք էլ նենց պակաս տղա չենք, մենք էլ ինչ-որ շահեր և իրավունքներ ունենք: Խնդրում ենք մեր շահերը հաշվի առնել» հա՞, այսինքն՝ էդ բազաները հրթիռների չմոտեցնել մեր տարածքին և այլն, և այլն:
Եվ էս ամեն ինչը ՄԱԿ-ի կոնտեքստում է կատարվում՝ էնտեղ, անվտանգության խորհուրդ և այլն: Այ նայեք, եթե մենք փորձենք ՄԱԿ-ի նախապատմությունը նայել՝ շատ հտաքրքիր երևույթներ են մեր առաջ բացվում, երբ որ էս խոսակցությունը արդեն այլ դաշտ է մեզ տանում: Նայե՛ք՝ ՄԱԿ-ի ստեղծումը, գաղափարը քառասունմեկ, քառասուներկու թվականին, որ Ռուզվելտը էդ գաղափարը առաջ քաշեց… չնայած իրականում իր կինը ավելի լուրջ դեպք է եղել՝ Էլեոնորա Ռուզվելտը, էս ՄԱԿ-ի ստեղծման, համաշխարհային կարգի ստեղծման գործում, և ընդհանրապես Ռուզվելտի կայացման գործում:
Էնտեղ սենց մի գաղափար էր առաջ քաշել Ռուզվելտը. գուցե Էլեոնորա Ռուզվելտը ամուսնուն հուշել ա: Գաղափարը հետևյան էր. չորս ոստիկանի գաղափար էր դրված: Այսինքն՝ աշխարհը բաժանվում ա զոնաների, և չորս ոստիկան, հենց այդպես էլ կոչվում է. չորս ոստիկանի կոնցեպցիա, հա՞: Ասենք՝ Չինաստանը Խաղաղօվկիանոսյան տարածքում, Սովետական Միությունը՝ Արևելյան Եվրոպայի և, էդ, Միջին Ասիայի, Բրիտանիան՝ Եվրոպայի, և Ամերիկան՝ մնացած աշխարհամասերի վրա: Եվ էդ չորս ոստիկանները զոնաների են բաժանում աշխարհը և սկսում են իրենց ոստիկանական գործառույթները, և իրար մեջ նստում են չորս հոգին և հարցերը լուծում են: Սա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի էս սկզբնական (- մոդելն է) գաղափարն է, էս չորս ոստիկանը: Իհարկե հետագայում նաև Ստալինի դերով Ֆրանսիան մտավ այդ հինգերորդ ոստիկան: Չնայած դրանից առաջ երկու ոստիկանի գաղափար կար՝ Միացյալ Նահանգներ և Բրիտանիան:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սովետական Միության դերը տեսնելով և ուժը, որ սկսեց մեծանալ՝ դառավ չորս ոստիկան: Այսինքն նայեք՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի գաղափարը հասկանալու համար, որ մենք մի քիչ հետ ենք գնում։ Մենք տեսնում ենք, որ էստեղ ոստիկանների խնդիր է դրված, այսինքն՝ աշխարհը զոնային բաժանման: Եվ այստեղ մենք այս խոսակցությունը՝ Յալթայի կոնֆերանսից հետո քառասունհինգ թվին արդեն մարմնավորվեց:
Սակայն իննսունմեկ թվականին, որ Խորհրդային Միությունը վերացավ և մեկ գերտերություն առաջացավ, այդ ոստիկանի դերը թուլացավ ի դեմս Ռուսաստանի: Եվ հիմա ինքը փորձում է իր զոնային պատասխանատվության հարցը դնել և Միացյալ Նահանգներին ասում է. «Իմ զոնան մի մտի՝ Արևելյան Եվրոպա»: Եվ Յալթայի պայմանագիր կա էստեղ՝ ներքին բան կա: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ պատմության կոնտեքստը և ետ գնալով մեր էսօրվա հասկանալը մեզ ավելի շատ հեշտ է տալիս, և բանավեճը հասկանալը:
ԳՏԳ – Դա լրիվ համաձայն եմ, որովհետև մենք խոսում ենք քսաներորդ դարի պատմության մասին, երբ որ ասեցիր նախապատմությունը ՄԱԿ-ի, ես մտածեցի՝ Ազգերի լիգան նույնպես կարելի է: (– Այո): Էլի քսաներորդ դար է, բայց եթե մենք գնանք Վեստֆալյան Եվրոպա դեպի, արդեն մշուշների մեջ կսկսեինք կորել ոչ թե գիտելիքի պակասի պատճառով, ես համոզված եմ, որ դու ունես էդ ամբողջ պաշարը, բայց հենց էդ պատճառով, որովհետև դրանք էն նարատիվներն են, որոնք մեզ ամեն դեպքում կիսատ-պռատ են հասել, բայց էդ էլ էլի բավական գրված է, որովհետև արևմտյան քաղաքակրթության նյութն է, ուրեմն գրված է, մասնավորեցված է, տարբեր տեսանկյուններ կան, նյութը շատ է:
Բայց եթե գնանք, ասենք չգիտեմ՝ Հունահռոմեական կայսրություն կամ Սրբազան Հռոմեական կայսրություն (– Այ էստեղ էլ կգնանք ինձ թվում է այսօրվա ընթացքում), էդտեղ արդեն ինչ-որ մոդելը շատ ծանծաղ է էլի սկսում դառնալ:
ՍԴ – Չէ, չէ, շատ հետաքրքիր մոդելներ կան, և նաև էդ կոնտեքստում կհասկանանք՝ ինչու Հայաստանը, իմ տեսակետից, կորցրեց իր անկախությունը չորրորդ դարում:
Բայց եթե մենք ուզում ենք ՄԱԿ-ի և Ազգերի լիգայի գաղափարական կոնտեքստը հասկանալ՝ դա Կանտն է, որը հազար յոթ հարյուր իննսունհինգ թվականին իր էդ խաղաղ աշխարհի ժողովուրդների եղբայրության գաղափարը տվեց, որ ամբողջ ժողովուրդները իրար հետ սկսում են համագործակցել: Մի կառույց է ստեղծվում, որտեղ բոլոր հարցերը խաղաղորեն լուծում է: Այսինքն՝ ժամանակակից պատմության հիմքում Կանտի այդ գաղափարն է դրված:
Եվ եթե այդ ժամանակվանից գանք մինչև այսօր, շատ լուրջ քաղաքագետներ, ասենք, համաշխարհային կարգի չորս կարևոր փուլեր են նշում:
Առաջինը, իհարկե, հազար վեց հարյուր քառասունութ թվականն է, էդ վեստֆալյան աշխարհակարգն է, որտեղ շատ հարցեր լուծվեց, մի քանի ֆունդամենտալ հարց լուժվեց՝ այդ թվում նաև խղճի ազատության հարցը: Հռոմեական Սրբազան կայսրությունը կորցրեց իր գերակա դերը մյուս միապետների վրա և հավասարվեց մյուս միապետներին: Եվ պետության և քաղաքականության սուբյեկտն էլ արդեն դարձան ոչ թե միապետները և իշխանները, այլ դարձան պետությունները՝ ինչ-որ ազգային պետությունները:
Երկրորդ փուլը դա հազար ութ հարյուր տասնհինգ թվականին Վիեննայի կոնգրեսն էր, որտեղ Եվրոպան ընկալվում էր որպես աշխարհ, որտեղ Եվրոպայի նոր կարգը դրվեց և Ռուսաստանը ոստիկանության դերը սկսեց կատարել, որպեսզի հեղափոխություններ չլինեն: Հիմնականում՝ Ռուսաստան, Ավստրիա և Պրուսիան էին, այսինքն՝ դա ինչ-որ առումով ուղղվեց Ֆրանսիայի և Անգլիայի դեմ, որտեղ լիբերալ հեղափոխություններ էին կատարվում:
Լուի Ֆիլիպի՝ հազար ութ հարյուր երեսունական թվականներին, երբ որ իշխանությունը փոխվեց լիբերալի, և բուրժուազիան եկավ, շատերը համարում են դա հակաբուրժուական կարգեր՝ Վիեննայի կոնգրեսը, որից հետո արդեն նորից պատերազմներ եկան, Վերսալյան պայմանագիրը եղավ, որից հետո արդեն Յալթայի:
Եվ շատերը Յալթայի էդ աշխարհակարգը բերում էին մինչև իննսունմեկ թվականը:
Հիմա աշխարհում որոշակի սենց փուլն է գնում, որտեղ էդ կարգը արդեն հարցականի տակ է դրած, հա՞: Այսինքն զոնաների բաժանումը խախտվեց, և միաբևեռ համակարգ է, բայց Միացյալ Նահանգները ոնց որ չի կարողանում ամբողջ աշխարհի գործին անցնել ինչպես որ պետք է, և էստեղ նաև Չինաստանի դերը կա:
Եվ հիմիկվա աշխարհում մենք երևի այդքանով սահմանափակվենք, և էս անորոշությունը մենք տեսնում ենք ինչի է բերում Մերձավոր Արևելքում: Այսինքն դա՝ այդ անորոշությունը, պատերազմների ինչ-որ փուլ է սկսում մեր մոտ, և շատ լուրջ պատերազմների, որը մեր սահմաններին մոտ է, և մենք նույնպես պատերազմների մեջ ենք, հա՞: Այ սա շատ թռուցիկ ձևով համաշխարհային կարգի ինչ-որ…
ԳՏԳ – Նու, հասկանալի է, բայց մենք ունենք… Ինձ թվում է դեռևս չի փոխվել ստատիստիկան: Ստատիստիկորեն... մենք ունենք գիտնականներ, որոնք ստատիստիկորեն ցույց են տալիս, որ չնայած իննսունմեկ թվից հետո սկսված խժդժություններին, բայց ամբողջությամբ վերցրած քառասունհինգ թվից մինչև այսօր պատերազմների քանակը քչացած է, զոհերի քանակը քչացած է: Պատերազմների էդ, ասենք միավոր, եթե վերցնում ես, ասենք, Չիկագոյի դպրոցը ունի էդպիսի միավոր: Ի՞նչ է պատերազմի միավոր համարվում. ե՞րբ ես համարում պատերազմ, ե՞րբ չես համարում պատերազմ: Դա, ասենք՝ ամսվա, թե օրվա ընթացքում զոհերի քանակը. ու էդ տեսակետից էս ամբողջ ժամանակաշրջանը դեռևս համարվում է խաղաղության ժամանակաշրջան, որովհետև քիչ են միավոր զոհերի քանակը ամսական, թե օրական կտրվածքով, հա՞. սա շատ ցինիկ բան է, բայց դե պիտի մի ձևի հաշվել:
Նույն կերպ էլ, ասենք, ցեղասպանության դեպքում կա ինչ-որ միավոր, որի դեպքում կատարվածը համարվում է էթնիկ հողի վրա կատարված կրիմինալ, քրեական գործողություն կամ չի համարվում։ Եթե հիշում ես, Սումգայիթից հետո, երբ ասում էին երեսունմեկ զոհ է եղել՝ քսանվեց հայ, վեց ադրբեջանցի, թե՝ երեսուներկու։ Ուրեմն դրա բացատրությունը այն էր, որ կան որոշակի հաշվարկներ, որ եթե երեսուներեք է և ավել, ապա դա արդեն համարվում է ցեղասպանությանը մոտեցող ինչ-որ գործողություն, իսկ եթե մինչ այդ է, ապա դա ընդամենը առանձին քրեական արարքներ են համարվում: Այդպիսի հաշվարկների տեսակետից համարվում է, որ հիմա դեռևս խաղաղություն է:
Հա, մենք վատ ենք զգում, որովհետև մեր սահմանի մոտ է, հա։ Սիրիայում սարսափելի բաներ կատարվեցին, մինչ այդ էլ եղավ և՛ ղարաբաղյան պատերազմը, և՛ էդ բոլոր պատերազմները, և՛ Բալկանները և այլն, և այլն։ Բայց ընդհանուր առմամբ ասում էին, որ սա դեռ խաղաղության ժամանակաշրջան է, մանավանդ՝ ևս մի չափորոշիչ ունեն։ Չափանիշ. որ ասում են, որ միջպետական պատերազմներ գրեթե չկան, իսկ ամեն ինչը, ինչ որ տեղի է ունենում, հիմնականում ներպետական խնդիրներ են, հա՞: Ու ներպետականների տեսակետից իրենց քանակը իհարկե միջպետականների համեմատ շատ մեծացել է:
Հիմա ասածս ի՞նչ է: Այսինքն եթե մենք համարում ենք, որ այդ ոստիկանը չի կարողանում իր գործողությունները կատարել, բայց ընդհանուր առմամբ գործը գնում է դեպի խաղաղություն, եթե ընդունենք այդ փաստը, որ դեռևս համեմատաբար խաղաղ է... Այսինքն պետք է հասկանալ, էսպես՝ ի՞նչ ասեմ, էմոցիոնալ առումով, եթե քո կողքին ավտովթար տեղի ունեցավ՝ դու կարող է վախենաս ավտոմեքենաներից և ասես. «Էս ինչ շատ են ավտովթարները»: Բայց եթե ստատիստիկան ցույց է տալիս, որ ավտովթարներ ընդհանուր առմամբ քչացել են, դա մարդու անձնական կամ ազգի, պետության անձնական էդ զգացումից դուրս տվյալներ են, չէ՞: Հիմա գուցե Ամերիկան լավ է կատարում իր ոստիկանական դերը համեմատաբար, եթե դա ոստիկանական դերի հետ է կապված: Գուցե Չինաստանը լավ է կատարում, դրա համա՛ր չի տեղի ունենում դա:
ՍԴ – Ես ուզում եմ մի քիչ շատ նուրբ ոլորտ մտնել էս ասածի հիման վրա, որովհետև կա եվրոպական կամ քրիստոնեական քաղաքակրթություն, պայմանական ասած՝ էգոիզմ, հա՞։ Էգոցենտրիզմը, որը համարում է, որ եթե Եվրոպայում, Միացյալ Նահանգներում՝ քրիստոնեական աշխարհում չկան պատերազմներ, ուրեմն մնացած աշխարհում չկա, մնացածը դա ծայրամաս է: Եվ էն ահավոր բաները, որ կատարվում են Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում սարսափելի բաներ են կատարվում, որոնք ինֆորմացիոն դաշտ չեն մտնում, դա ոնց որ այլ աշխարհ ա: Ասենք, կիսամարդ են, կոպիտ ասած:
Եվ այս առումով ես ուզում եմ մի հատ շատ խոր դաշտ մտնել, որ ես չգիտեմ՝ որքանով ինձ կհաջողվի արտահայտել իմ ամբողջ ասածը: Նայեք, մենք որպեսզի հասկանանք՝ ինչ է ՄԱԿ-ը, և էս ժողովուրդների, էս կազմակերպությունը պետությունների, մենք պետք է հասկանանք՝ հիմքում ինչ է դրված: ՄԱԿ-ը կառուցվել է Մարդու իրավունքների կոնվենցիայի վրա, այսինքն՝ բոլոր այն երկրները, որոնք ընդունել են մարդու իրավունքների կոնվենցիան։ Շատ պարզեցված, որի նախագահը նույնպես Էլեոնորա Ռուզվելտն է եղել՝ էդ հանձնաժողովի, որի վրա կառուցվել է ՄԱԿ-ը: Սակայն ՄԱԿ-ի կառուցվելուց հետո, ասենք, բլոկավորում գնաց, ոնց որ աշխարհը՝ երկու գերտերություններ առաջացան. մեկը լիբերալ և մարդու իրավունքների արժեքն էր տանում, մեկը՝ սոցիալական արդարության և հավասարության, հա՞:
Եվ նայեք էստեղ ինչ հետաքրքիր բան կատարվեց, հետո ես կգամ իսլամական աշխարհի խնդրին: Սովետական Միության ազդեցության տակ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում առաջացավ, որպես պաշտպանական ռեակցիա, սոցիալական արդարության խնդիրը: Եվ Սովետական Միության ազդեցությունն էր, որ մենք տեսանք սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական շարժումները, մարդու կյանքի ապահովման սոցիալական խնդիրները և այլն, և այլն, որովհետև մենք հիշենք՝ Եվրոպայում, միայն Իտալիայում կոմունիստական կուսակցությունը երկու միլիոն անդամ ուներ: Եվ դա շատ լուրջ էր դրված, և էդ մակարտիզմը պատահական չէր՝ լուրջ էր դրված, որ այդ կոմունիստական կուսակցությունները կարող են իշխանությունը վերցնել:
ԳՏԳ – Եվ կա շվեդական սոցիալիզմ, (– Հա) ասենք թե, և այլն։
ՍԴ – Մյուս կողմից յոթանասունհինգ թվականին Հելսինկյան այդ համաժողովը, որ տեղի ունեցավ, (- ԵԱՀԿ-ի), որի հիմքի վրա էդ ԵԱՀԿ, սկզբից ԵԱՀԿ չէր, ասենք՝ խորհուրդ էր, բայց կարևոր չի: Եվ իմիջայլոց դրա նախաձեռնողները սոցիալիստական ճամբարի երկրներն են, ոչ թե արևմուտքը։ Էդ էլ ա շատ հետաքրքիր, ստորագրեցին Մարդու իրավունքների էդ խարտիան: Այսինքն՝ արևմուտքն էլ իր հերթին ազդեցություն տվեց. Մարդու իրավունքների խարտիան, որը բերեց, նաև մեծ ազդեցություն ունեցավ Խորհրդային սոցիալիստական ճամաբարի փլուզմանը: Եվ դրա հիմքում Մարդու իրավունքների կոնվենցիան էր և ամբողջ սահմանադրությունները, օրենսդրությունը, բանը էդ գաղափարի վրա է կառուցված:
Հիմա, ես էստեղից ուզում եմ ասեմ շատ կարևոր մի բան. ինչի՞ համար իսլամական աշխարհը ոչ միայն չի կայանում, այլ նաև գուցե ուղղորդված քանդվում է: Դե սենց ենթադրություն եմ անում: Որովհետև Մարդու իրավունքների կոնվենցիաները իսլամական երկրները չեն ընդունում, և դրա համար շատ խորը պատճառներ կան: Որովհետև աշխարհում երկու կրոն կա, որոնք ունեն կրոնական, իրավաբանական լուրջ միտք: Առաջինը հուդաիզմը՝ հրեական կրոնն է, որի մեջ էդ օրենքի գաղափարը շատ ուժեղ դրված է, և դատական պրոցեսներում շատ կարևոր է կրոնի դերը, և եթե քրիստոնեության մեջ տաս կոնվենցիա կա, հուդայականության մեջ յոթ հարյուր քանի կոնվենցիա կա՝ պատվիրան կա:
Իսլամը ունի շարիաթը, իսլամը աշխարհիկ օրենսդրության չի կարողանում անցնել, և էդ շարիաթում մարդու իրավունքների չի ընդունվում: Այսինքն ֆորմալ առումով ՄԱԿ-ի անդամ լինելով, իսլամական աշխարհը էդ համաշխարհային կարգի կոնտեքստից դուրս է ընկնում:
ԳՏԳ – Բայց երևի տարբերություններ կան սունիականի և շիայականի, և այլն։
ՍԴ – Կան, բայց միայն մազհաբներ են: Ասենք էնտեղ շիայականները իրենց մազհաբը ունեն, այսինքն՝ օրենսդրական դպրոցը, մյուսները չորս մասխաբներ են՝ իրենց օրենսդրական դպրոցը ունեն, և էդ դատական բանը[1]… Իսլամական աշխարհը համաշխարհային կարգից և քաղաքակրթությունից դուրս է ընկնում: Եվ եթե իսլամական աշխարհը կարողանա միավորվի...
ԳՏԳ – Դե չի կարողանում, պարզ է։
ՍԴ – Եթե կարողանար միավորվեր՝ դա դառնում է հակահամակարգ, որովհետև իրենք էդ կոնվենցիաները մարդու իրավունքների և էդ օրենսդրությունը, որի վրա կառուցված է համաշխարհային կարգը՝ իսլամը թույլ չի տա:
ԳՏԳ – Իսկ Չինաստանը ընդունո՞ւմ է։
ՍԴ – Այ հիմա շատ հետաքրքիր բան կա: Նայեք՝ Անվտանգության խորհրդում ովքե՞ր են գտնվում: Անվտանգության խորհրդում չորս քրիստոնեական աշխարհի ներկայացուցիչ են և մեկ՝ չինականը։ Կոնֆուցիանիզմը դա գաղափարախոսություն է, և կա բուդդիստական աշխարհ: Հինդուիզմը շատ մեծ է, բայց դա համաշխարհային կրոն չի: Բուդդիզմն ա համաշխարհային կրոն, և իրենց առանցքային երկրներով ինչ-որ ձևի ներկայացված են: Բայց ներկայացված չի իսլամական աշխարհը Անվտանգության խորհրդում, և ինքը չունի իր առանցքային երկիրը: Եվ պատահական չի, որ Թուրքիան միշտ բողոքում է, հա՞: Ասում է Եվրախորհուրդը և այլն քրիստոնեական պետությունների դաշինք է: Այսինքն հիմա էլ գնալով դեպի իսլամիզմ, իսլամական աշխարհը դառնում է խնդիր համաշխարհային կարգի համար, և էս պատերազմը, որ իրար մեջ տանում են, դա ինչ-որ… Եվ նաև ուղղորդված քայքայում է, որովհետև դա դեստրուկտիվ է իր էսօրվա կարգով: Իրենց համար էլ էսօրվա կարգն է դեստրուկտիվ, որովհետև իրենք իրենց շարիաթով են շարժվում:
Ես էստեղ, ես չգիտեմ որքանով լավ ասեցի էդ խնդիրը, էստեղ գալիս է նաև հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ենթատեքստը, որովհետև հայերը՝ Հայաստանը, մտնելով քրիստոնեական քաղաքակրթություն... Կա Ադրբեջան, որը երեք խնդիր ունի: Մի կողմից ինքը շարիաթական է հիմնականում, մյուս կողմից՝ էլիտան սունի է, մյուսում՝ դա Իրան-Թուրքիա խնդիրն է: Մի կողմից իրենք աշխարհիկ են, բայց մյուս կողմից իրենք գնալու են, իմ կարծիքով, դեպի իսլամական ուղղություն և իրենք դեստրուկտիվ են նույնպես, ինչպես իսլամական աշխարհը: Եվ իրենց մեջ միշտ էդ ենթատեքստը, բանը կա՝ էն կասկածը, որ Հայաստանը քրիստոնեական աշխարհ է, և բոլորը պաշտպանում են: Սրա տակ շատ լուրջ խնդիր կա՝ իսլամական երկրները, որի մոդելը Թուրքիան էր՝ քեմալական, քանդվեց: Այսինքն՝ իրենք համաշխարհային …:
ԳՏԳ – Սեկուլյար իսլամական:
ՍԴ – Այո, համաշխարհային կարգից դուրս են ընկնում:
ԳՏԳ – Բայց Իրանն էլ է մոդել չէ՞ (- Գաղափարապես), չէ՞, մի քիչ ուրիշ մոդել է՝ ավելի հաջող:
ՍԴ – Իրանը նույնպես, և Իրանի…
ԳՏԳ – Ավելի հաջող։
ՍԴ – Չէ, ես սենց ասեմ էլի։ Պատահական չի՝ Իրանը երբեք չկարողացավ յոթերորդ դարից հետո կայսրություն և ընդհանուր պետություն ստեղծել, ստեղծեց միայն շիիզմի հիման վրա: Մենք էստեղ արդեն որից հետո կգնանք դեպի Բյուզանդիա, և հասկանանք Հայաստանը ինչու կորցրեց իր պետություն… թագավորությունը:
Նայեք՝ իսլամում կա ումմայի գաղափարը, և ումմայի մեջ կա խալիֆ, այսինքն՝ Օսմանյան Թուրքիան, վերցնելով Կոստանդնուպոլիսը՝ դարձավ խալիֆ, որովհետև Արաբական աշխարհում մի սենց խորը հասկացողություն կա յոթերորդ դարից սկսած. «Ով որ վերցնի Կոստանդնուպոլիսը, ինքը Աստծո առաքելությունը կկատարի և կդառնա իսլամական աշխարհի հիմքը, որովհետև Կոստանդնուպոլիսը դա քրիստոնեական աշխարհի մայրաքաղաքն է»: Արաբները չկարողացան, օսմանյան թուրքերը կարողացան, և պատահական չի՝ դրանից հետո խալիֆի տիտղոսը ստացան, և դառան սունի-իսլամի առանցքային պետությունը, և Իրանը պետք է ենթարկվեր, ինչպես բոլոր իսլամական աշխարհը, Օսմանյան Թուրքիային, որպես իսլամական աշխարհի առաջնորդ:
Սեփական կայսրություն կարային ստեղծեին դուրս գալով սունի-իսլամի իրավական դաշտից դուրս, և քաղաքական ազդեցությունից, հակառակը ստեղծելով՝ շիական, հա՞: Այսինքն՝ սունի և շիական բանը հիմք է տալիս կայսրություն ստեղծել, որովհետև ցանկացած կայսրություն հիմքում պետք է ունենա որևէ գաղափարախոսություն և գաղափարախոսության վրա կառուցված կարգ: Այսինքն՝ Իրանի շիաների և սունիների պայքարը սա նաև իշխանության պայքար է, որը գնում է էս ամբողջ Մերձավոր Արևելքում:
ԳՏԳ – Շատ լավ: Չգիտեմ որ ուղղությամբ տանեմ, որովհետև մի շարք հետաքրքիր պնդումներ հնչեցին: Մեկը երևի… Միանգամից արմատական հարցին, էլի:
Մենք խոսում ենք մի կողմից մարդու իրավունքների մասին, մյուս կողմից՝ կայսրությունների մասին: Եվ կայսրությունը նույնիսկ եթե լիբերալ ինչ-որ գաղափարախոսության վրա հիմնվի, էդ լիբերալ գաղափարախոսությունը բավական երեսպաշտ է: Ինքը վերջանում է էն պահին, երբ դու սկսում ես կայսրություն կառուցել, որպես կայսրություն գործել և այլն, որովհետև էդ մարդկանց, որոնց դու ընդգրկում ես՝ իրանց իրավունքներին չես նայում, իրանց կարծիքը չես հարցնում շատ հաճախ: Ուրեմն՝ ու, ասենք, երբ մենք խոսում ենք քաղաքական տարբերությունների մասին, վերսուս-մշակութա-կրոնական, ասում է քրիստոնյա չորս, թե հինգ երկիր կա անվտանգության խորհրդում, բայց դրանցից մեկը Սովետական Միությունն էր՝ քրիստոնեությունը շատ ուրիշ ձևի էր, և հիմա էլ Ռուսաստանն է, որը շատ հեռու է լիբերալ գաղափարախոսությունից այսօրվա օրով:
ՍԴ – Բայց պարտադիր չի լիբերալ լինել: Սովետական Միությունը…
ԳՏԳ – Երբ մարդու իրավունք հասկացությունը և լիբերալիզմը սերտորեն կապված են իրար հետ, դրա համար եմ ասում:
ՍԴ – Հա, բայց նայեք էստեղ խնդիրը որն ա էլի: Ռուսաստանը, Սովետական Միությունը՝ պարտությունը դա նաև էդ կոմունիզմի, էդ ծայրահեղ սոցիալիզմի պարտություն է, որը համաշխարհային խնդիր է: Կորցնելով էդ համաշխարհային գաղափարախոսությունը հիմա Ռուսաստանը չի կարողանում գերտերության կարգավիճակ ստանալ, որովհետև չունի գաղափար: Գաղափար ունենալու համար պետք է… Եվ այսօր պատահական չի, որ Ռուսաստանը վերցրել է ավանդական ընտանիքների գաղափարը, որը Եվրոպայում, Ամերիկայում շատերի համար…
ԳՏԳ – Միկրոտարրեր ինչ-որ գաղափարների, պահպանողական...
ՍԴ – Չէ, չէ, չէ, դա ֆունդամենտալ հարց է, և ձեզ… Չէ, չէ, ես…
ԳՏԳ – Չէ, բայց մեկ ա մեծ սոցիալիզմի կամ կոմունիզմի չի համեմատվի:
ՍԴ – Ես հիմա օրինակ… չէ, ունի, ես հիմա օրինակ կբերեմ: Բյուզանդիայի և Կառլոս Մեծի՝ Սրբազան Հռոմեական կայսրության ստեղծումը ավելի թույլ գաղափարի վրա է հիմնված. էդ օրինակը կբերեմ:
Ուրեմն այդ ավանդական ընտանիքները շանս է, իրենք փորձում էին օգտագործել, որպեսզի ինչ-որ այդ մի փոքր գաղափարը կարող է հիմք տալ կայսրություն վերականգնելու:
ԳՏԳ – Շատ լավ, Կառլոս Մեծի օրինակը վերցնենք։
ՍԴ – Նայեք էստեղ. ուրեմն գամ Կառլոս Մեծին, որպեսզի լավ հասկանանք, որ նման փոքր թվացող գաղափարը շատ ֆունդամենտալ, համաշխարհային դեր կարա կատարի:
Ուրեմն Բյուզանդիան, որը, կամ, ավելի ճիշտն ա (հետագայում պատմաբանները էդ անունը տվեցին՝ Բյուզանդիա), Արևելյան Հռոմեական կայսրությունը: Դա ամբողջ քրիստոնեական աշխարհի կայսրն էր, և գաղափարը հետևյալն էր. կա մեկ Աստված և ներքևում կա մեկ կայսր: Մյուս բոլոր պետությունները, թագավորությունները նրանք կայսր չեն, նրանք կամ ռեքս են արևմուտքում, կամ արքոնտ են, կյուրոպաղատ են։ Այստեղ սուվերենության տարբեր աստիճաններ ունեցող երկրներ են, որոնք ընդունում են կայսրին, երբ որ նամակագրություն են գրում՝ գրում են կայսրին «Իմ հայր», կայսրը գրում էր «Իմ որդի»:
ԳՏԳ – Հիերարխիկ էր այսինքն։
ՍԴ – Այո, ինքը միայն իր հավասարին կարար «եղբայր» ասեր, էստեղ տարիքը կապ չուներ: Կարող ա տասնչորս տարեկան կայսրը ութսուն տարեկան թագավորին ասեր «իմ որդիս»։ Սա աստիճանակարգի հարաբերություններ էին: Եվ նույնիսկ Թեոդորիխը և այլն, երբ որ գալիս, գրավում էին Հռոմը, իրենք պայքարում էին ոչ թե «կայսր» տիտղոսի համար, այլ «ռեքս», որ Կոստանդնուպոլիսը ճանաչի: Եվ…
ԳՏԳ – Այսինքն՝ թագավոր:
ՍԴ – Թագավոր, որը ենթակա է կայսրին: Այդ աստիճանակարգը կար: Եվ, երբ որ եկավ Կառլոս Մեծը և ինքը ամբիցիաներ դրեց, որ պետք ա կառուցի սեփական կայսրությունը, ինքը պետք է գաղափարական վեճ, կրոնաբանական, որովհետև էն ժամանակ այդ ամբողջը կրոնի հիման վրա էր, կրոնաբանական վեճ ստեղծեր:
Դրանից մի երկու հարյուր տարի առաջ Իսպանիայում մի հոգևորական մի այ սենց գաղափար էր ասել, որ երրորդության մեջ այսպես է, որ Սուրբ հոգին դուրս է գալիս Հոր Աստծուց, բայց Որդուց դուրս չի գալիս: Եվ կա երրորդությունը՝ Սուրբ հոգի:
Եվ ինքը Իսպանիայում ինչ-որ մի գաղափար վերցրեց՝ Ֆիլոկսենի գաղափարը, և ասեց. «Հիսուսից նույնպես Սուրբ Հոգի է դուրս գալիս». և պետականորեն էդ խնդիրը դրեց: Առաջացավ աստվածաբանական վեճ: Հիմա Սուրբ Հոգին Հիսուսից էր դուրս գալիս, և դա, ըստ էության, ոչ Բյուզանդիայի ժողովրդին էր հետաքրքրում, ոչ Եվրոպայի, և չէին էլ հասկանում, թե ինչի շուրջն է:
Բայց սա բերեց աստվածաբանական վեճի, որը հիմք տվեց Կառլոս Մեծին իրեն զուգահեռ կայսր (հռչակել), այսինքն՝ աստվածաբանական տարբերություն դրեց: Եվ կարողացավ այդ գաղափարի վրա կառուցել կայսրություն, որը մինչև հիմա... կաթոլիկների և ուղղափառների տարբերություն կա: Այսինքն նման խնդիրները... էնտեղ շատ ֆունդամենտալ հարցեր են:
ԳՏԳ – Հոյակապ է, այսինքն, բայց գաղափարը հերիք չի, չէ՞, երևի, թե չէ մենք կասեինք՝ ծովից ծով Հայաստանը հերիք գաղափար կլիներ, հա՞:
ՍԴ – Չէ՛։
ԳՏԳ – Ուրեմն՝ ուժը պիտի լինի։
ՍԴ – Ուժ պետք է լինի, և դու պետք է որևէ մի գաղափար առաջ տանես, և լինես կրողը, որ ամբողջ աշխարհի համար նշանակություն ունի:
ԳՏԳ – Ահա, ահա:
ՍԴ – Այ էդ է խնդիրը: Եվ շիաների և սունիների մոտ նույնպես նման խնդիր կար, չէ՞: Ասենք՝ Ալին ի՞նչ դեր ուներ, ժառանգությունը... որքանո՞վ էր լեգիտիմ հա, որ Ալին պետք է լիներ չորրորդ խալիֆը:
ԳՏԳ – Կաթողիկե գաղափար, ունիվերսալ գաղափար, օյկումենիկ գաղափար:
ՍԴ – Հա, և էդ գաղափարը կարա լինի… հիմա Ռուսաստանը. ինչ-որ՝ ընտանեկան արժեք: Եվ ինքը ասում է. նույն Եվրոպան, և մենք տեսնում ենք՝ ի՞նչ պրոցես է գնում, չէ՞՝ Մարի Լեպեն ա, էնտեղ՝ Թրամփ ա: Թրամփը ինչպե՞ս եկավ իշխանության: Էս վերջերս բացահայտ հայտարարեցին, չէ՞՝ Յոնահ Գրիմի հետ՝ էդ ավետարանիչը, որ մեծ ազդեցություն ունի: Ասեց. «Սա աննախադեպ դեպք է, երբ որ ավետարանական քրիստոնյաների ութսունմեկ տոկոսը ձայնը տվեց Թրամփին»: Ինչի՞ համար՝ ընտանիքի: Հա՞յ եք: Ինչի՞ համար: Այսինքն՝ Քլինթոնի և Թրամփի վեճը սա նաև գաղափարական վեճ էր (- Հասկանալի է) և դեր կատարեցին ովքե՞ր՝ ավետարանական քրիստոնյաները, չէ՞:
ԳՏԳ – Նու, ընդհանուր առմամբ պահպանողական՝ ընտանիքը որպես հիմք, էդ ընտանիքի իդեալական գաղափարը, բայց…
ՍԴ – Բայց քաղաքական վեճում դա քաղաքական խնդիր է: Ես չեմ կարծում, որ կոնկրետ Պուտինի համար դա ինչ-որ կյանքի խնդիր է:
ԳՏԳ – Չէ, ինքը բաժանված մարդ է։
ՍԴ – Այո, ինքը բաժանված է։ Այսինքն՝ խնդիրն է էդ գաղափարը բռնելը, ոչ թե դու ինքդ էդ գաղափարը կրես: Կառլոս Մեծը, ինձ թվում ա, նույնպես թքած ուներ, ասենք, այ էդ խնդրի վրա: Ինքը գտավ ինչ-որ մի բան և բերեց, վեճի առարկա սարքեց:
ԳՏԳ – Շատ հետաքրքիր է: Ու էլի երկու ուղղությամբ կարող է գնալ մեր հաջորդ փուլը խոսակցության, որ լավ՝ կայսրություն է, լավ՝ ոստիկան, բայց էդ գաղափարախոսությունը, որ պետությունները նոմինալ կերպով իրար հավասար են, նույնպես դրված է ՄԱԿ-ի (հիմքում)… Էլ չկա էդ հերարխիան, հա՞, դրված է ՄԱԿ-ի սկզբունքների մեջ: Այսինքն...
ՍԴ – Նաև կարող է դրված չլինել։
ԳՏԳ – Նոմինալ սուվերենությունը (հավասար է), ճիշտ ինչպես մարդու իրավունքների դեպքում, հա՞, (բայց) բնականից մարդիկ անհավասար են:
ՍԴ – Չէ, հինգ երկիր կան, որոնք կարևորագույն հարցերը լուծում են հինգ երկրով։ Իհարկե էնտեղ լինում է տասնհինգ հոգի Անվտանգության խորհրդում։
ԳՏԳ – Բայց իրենք կայսր չեն։
ՍԴ – Բայց իրենք ունեն վետոյի իրավունք: Նույնիսկ…
ԳՏԳ – Հա, բայց դա կայսր չի:
ՍԴ – Նույնիսկ… Չէ, սա համաշխարհային խնդիր է: (- Ես ուզում եմ տարբերությունը ցույց տամ՝ ոստիկան լինելը…): Չէ, չէ, Գևորգ: Չէ, չէ, նայի էստեղ:
ԳՏԳ – Դու քաղաքացի ես՝ հավասար մյուս քաղաքացիներին, որին տրված է իրավունք, մյուս քաղաքացիների կողմից պիտի տրված լինի. էստեղ դա չկա:
ՍԴ – Չէ, բռնության իրավունք կա: Ասենք՝ ի՞նչ է նշանակում Անվտանգության խորհուրդ: Անվտանգության խորհուրդ՝ դե իհարկե, ֆորմալ առումով տասնհինգ կազմակերպություններ են, որոնք ընտրվում են, բայց վետոյի իրավունք ունեն հինգը: Հիմա նայեք՝ ինչ ա: Հինգը կարող է որոշում ընդունել զինված միջամտել որևէ աշխարհի ինչ-որ տարածքում, եթե հինգը համաձայն են, մնացածը կարևոր չի՝ համաձայն են (թե ոչ)։ Եվ իրենք կարան մտնեն՝ իշխանություն փոխեն, կարան մտնեն՝ էդ երկիրը բռնազավթեն, եթե հինգը համաձայն են: Նույնիսկ… նույնիսկ սենց մի հատ հարց կա. եթե որևէ քննարկում է լինում՝ հինգից որևէ մեկը ձեռնպահ է կամ դեմ է, բայց վետո չի դնում՝ դա արդեն վետոյի ուժ ունի: Դրա համար հատուկ էդ երկիրը ասում է. «Ես…»: Հատուկ պետք է հայտարարվի: Դա ընդունվում է վետո, եթե կողմը չի քվեարկում: Ասում է. «Ես կողմ չեմ քվեարկել, բայց դա վետո չի, կարաք դուք որոշեք»: Հատուկ… Եթե հատուկ չի հայտարարում, դա արդեն ընկալվում է «վերբուս վետո»: Եվ վետո ի՞նչ է. ինչ-որ երկիր մտնել, ռմբակոծել, գրավել: Այսինքն սա ոչ թե հավասարների պետություն է…
Սակայն քառասունհինգ թվականին նաև էդ հատուկ անհավասարության փորձ է կատարվել: Երբ որ Միացյալ Նահանգները ատոմային զենք ուներ՝ մյուսները չունեին, ուրեմն սենց. Բեռնարդ Բարուխ կար: Ինքը շատ ֆունդամենտալ դեր է կատարել Վիլսոնից սկսած, և օգնել է Վիլսոնին նախագահ դառնալ և հետագա նախագահներին: Ինքը, Վոլ Սթրիթի «միայնակ գայլ» տերմինը կա՝ էդ Բեռնարդ Բարուխինը, և Սպիտակ տան դեմը մի նստարան կա և փոքր արձան՝ Բարուխը նստած: Ոչ մի նախագահ այդ պատվին չի արժանացել՝ Սպիտակ տան դեմը արձան ունենալու: Բարուխը էդ ռազմական կոմպլեքսի ղեկավարն էր երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և նախագահներ է դնում: Եվ Բարուխը նաև ատոմային այդ ծրագրի ղեկավարն էր Միացյալ Նահանգներում:
Սենց մի գաղափար բերվեց ՄԱԿ Բարուխի կողմից: Գաղափարը հետևյալն էր, որ բոլոր երկրները պետք ա համաձայնեն, որ ատոմային ռումբ պետք է ունենա Միացյալ Նահանգները, ուրիշ ոչ մի երկիր իրավունք չունի ատոմային զենք ունենա, որպեսզի ատոմային զենքը չտարածվի: Այսինքն սա հատուկ կարգավիճակի փորձ է շատ լուրջ արված, որը չհաջողվեց Սովետական Միության (պատճառով), արդեն վետոյի իրավունքը կար, վետո դրվեց և էդ ծրագիրը չանցավ, բայց դրա վրա՝ Բարուխի էդ ծրագրի վրա, ՄԱԳԱՏէ-ն ստեղծվեց էդ, որը հիմա Վիեննայում կա, գործում է: Այսինքն՝ նույնիսկ էդ հատուկ կարգավիճակի փորձը եղել է և դրա հիմքում ատոմային ռումբն է:
ԳՏԳ – Լավ, բայց դե հիմա ես ի՞նչ ասեմ՝ շատ չեմ ուզում փիլիսոփայել, բայց ստացվում է, որ մի կողմից… Էն ժամանակ աշխարհ էր, այսինքն՝ հռոմեական աշխարհ էր, կայսրը նա էր: Բյուզանդիան՝ կայսրը նա էր, աշխարհի կայսրը նա էր: Հիմա ամբողջ աշխարհը չունի մի կայսր, էլի, այլ ունի հինգը հոգի, որոնք կարող են կայսերական քայլ կատարել, եթե ուզում են:
ՍԴ – Զոնավորված է աշխարհը սկզբնական, բայց էդ…
ԳՏԳ – Հա, բայց ինքը չի…: Իրենք շատ հազվադեպ են միավորվում, հա՞, այսինքն՝ իրենք, քանի որ ունեն տարբեր շահեր, ինչ-որ բալանս են ստեղծում: Այսինքն՝ էսպես ասած խունտայի սկզբունքը (- Ինչո՞ւ, Սիրիայում միավորվել են) կամ Արթուր թագավորի կլոր սեղանի սկզբունքը ավելի զարգացած տարատեսակ է որոշում ընդունելու, գուցե ժողովրդավարություն չի, բայց ավելի ժողովրդավարական տարատեսակ է, քան մի հոգու, մի միապետի ընդունելը: Սիրիայում բացարձակապես միավորված չեն և…
ՍԴ – Ինչո՞ւ։
ԳՏԳ – Որովհետև Ռուսաստանի և Ամերիկայի շահերը էնտեղ շատ ուժեղ իրար բախված վիճակում են, էլի: Հայտնի բան եմ ասում, նենց չի, որ բան ա...
ՍԴ – Չէ, վիճելի ա, որովհետև ես ներքին… ներքին համոզվածություն ունեմ, և դա ոչ միայն իմ… ոչ միայն իմ կարծիքն է, այլ ասենք, որ Ռուսաստանը Սիրիա մտավ ներքին կարգով Միացյալ Նահանգների առաջարկով:
ԳՏԳ – Գիտես ի՞նչ, ես դեմ չեմ էդ բանին: Էդ առանձին դեպքերում իրենք անընդհատ փորձում են ընդհանուր հայտարար գտնել: Հիմա էլ Պուտինը արդեն Թուրքիայի և Իրանի հետ միասին, չէ՞, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը ինչ-որ հայտարարություն արեցին էս վերջերս: Եվ պարզ է էստեղ, որ Թուրքիան, եթե այդ հայտարարությանը միանում է, ապա այնտեղ կա նաև ՆԱՏՕ-յի հետ հարաբերությունը. կամ նա հատուկ էլի քայլ է անում, կամ էնտեղ համաձայնեցված է, ամեն դեպքում դա կա, բայց դա չի նշանակում, որ իր երեք երկրները միավորվելու են ու… ու երեք… ու երեք կամ երկու… երեք դիսկուրսները, այսպես ասենք, հա՞՝ ՆԱՏՕ-յա-թուրքա-ամերիկյան, իրանա-շիական և ռուսա-սիրիական, և այլն: Էդ սունիա-… Էստեղ կա էդ: Փաստորեն ստացվում է, որ Թուրքիան, սունի գոտին և Ամերիկայի Միացյալ Նահանգները տվյալ պահին որոշակի ինչ-որ ընդհանրություն ունեն՝ չնայած իրենց միջև էլ եղած բոլոր հակասություններին, իսկ շիա-Իրանը, Ասադը և Ռուսաստանը որոշակի այլ ընդհանրություն ունեն: Այսինքն՝ պարզեցված ձևով երկու խմբի միջև է ընդհարումը տեղի ունենում:
ՍԴ – Չեմ կարծում, որովհետև ինձ թվում է Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտուր է գնացել: Ասենք՝ Թուրքիան օգնում է Հալեպը գրավելու համար, Ռուսաստանը չի խանգարում, որպեսզի ինքը խանգարի Սիրիայի քրդական (- Չէ՛) անկլավների միավորմանը և անվտանգության գոտի: Այսինքն…
ԳՏԳ – Մենք համաձայն ենք, որ առևտուրը անընդհատ գնում է, դրա համար, հիմա որ դեսպանին սպանեցին, Պուտինը ասեց. «Հարց չկա»՝ ջրեց էդ հարցը: Առևտուրը անընդհատ գնում է, և ոչ թե Սիրիայի պատճառով երևի թե: Սիրիայի… Սիրիան մի մակարդակն է, նաև Թուրքիա-Ռուսաստան տնտեսական էդ, ուրեմն էդ չգիտեմ՝ գործարքների առիթով է էդ առևտուրը գնում: Իսկ Սիրիայի դեպքում՝ իրենք, էլի եմ ասում, Թուրքիայի չեմ հիշում ով էր՝ արտգործնախարարն էր, թե Էրդողանն էր, որ… Չավուշօղլուն էր կարծեմ, որ հենց էդ ելույթի ժամանակ, որ Թուրքիան, Իրանը, բանը միասին հանդես էին գալիս, Չավուշօղլուն դիմեց Իրանի արտգործնախարարին, որովհետև հայտարարվեց, որ իրենք պայքարելու են տեռորիզմի դեմ: Եվ Չավուշօղլուն, ինչպես ես ԶԼՄ-ում եմ կարդացել՝ մեդիայում, դիմեց Իրանի արտգործնախարարին և ասաց. «Ա՛յ, օրինակ Հեզբոլահի»: Այսինքն էդ պայմանավորվածությունը՝ որոշակի դիվանագիտական նպատակներով, շա՜տ էսպես չբալանսավորված վիճակում է:
ՍԴ – Բնականաբար, բնականաբար: Բայց Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում մենք մի շատ կարևոր բան պետք է հասկանանք, որ Ռուսաստանի մոտ քսան տոկոս իսլամական բնակչությունը սունի են, և էդ սունի մուսուլմանների մեծ մասը բավականին կրոնապաշտ են, չնայած էնտեղ խնդիրներ կան: Ասենք չեչենները, ասենք նախյան ուղղության, էնտեղ խնդիրներ կան, դրանց մեջ չմտնենք, էդ խնդիրների մեջ:
Բայց մեծ հաշվով էդ Թաթարստան և մյուս բաները՝ իրենք իրավական առումով, քանի որ իրենց կենցաղային կյանքում իրենք փորձում են իսլամի իրավական դաշտում իրենց հարցերը լուծել, իրենք ոնց որ, մի կողմից, Ռուսաստանի քաղաքացի են և Ռուսաստանի օրենքներին են ենթարկվում, հոգևոր առումով՝ նրանք Թուրքիային են ենթարկվում: Եվ կովկասյան…
ԳՏԳ – Կամ… կամ բանին՝ Սաուդյան Արաբիային:
ՍԴ – Հա, բայց քանի որ Թուրքիան ունի էդ բանը՝ պատմականորեն կապը, և նաև էթնիկ առումով՝ թուրքական ժողովուրդների, Կովկասյան պատերազմների ժամանակ միշտ Թուրքիան օգտագործում էր, Միջին Ասիայում և Հյուսիսային Կովկասում ապստամբություն էր բարձրացնում, և Ղրիմում՝ Ռուսաստանի դեմ: Ռուսաստանը օգտագործում էր քրիստոնյաներին, այդ թվում նաև հայերին և առաջին համաշխարհային պատերազմում մենք տեսանք՝ Ռուսաստանը մեզ ինչպես էր օգտագործում, Թուրքիան ինչպես էր օգտագործում Ռուսաստանի մուսուլմաններին: Այսինքն՝ Թուրքիան ունի շատ մեծ ազդեցություն Ռուսաստանի վրա, և Ռուսաստանը ունի իր ազդեցությունը Թուրքիայի վրա և մյուսների հետ քրդերի հարցով, արաբների հարցով, որ փորձում է բալանսավորել: Եվ այդ ազդեցությունները իրենց ստիպում էին գնալ փոխադարձ պայմանավորվածությունների, և երկուսն էլ լուրջ վտանգ ունեին երկրի ներսում, իրար հետ փոխկապակցված:
ԳՏԳ – Եվ ես կասեի ավելին, որ Ռուսաստանի՝ եթե լսենք Ռուսաստանի մեկնաբաններին, ապա այդ պայմանավորվածությունները և Ռուսաստանի քաղաքականությունը Սիրիայում, անվտանգությունը ներսում Ռուսաստանի շատ ուժեղ հարցի տակ է դնում հենց այդ պատճառով, որովհետև շատ կարևոր սունի բնակչություն կա ի դեմս… Եվ… Եվ ոչ միայն բնակչությունը, այլև ռազմականացված էլիտա, հա՞, ի դեմս Քադիրովի և այլն: Պարզ է, որ էստեղ կա… էդ մեկնաբանությունը կա, որ ինչպե՞ս է Պուտինը կամ վարչակարգը Ռուսաստանի այս պահին փորձելու հավասարակշռել, որպեսզի իր քաղաքականությունը կարողանա իրագործել, միևնույն ժամանակ վտանգի տակ չդնի կամ շատ խոշոր վտանգի տակ չդնի իր ներքին կայունության իրադրությունը: Եվ որոշ դեպքեր, որոնք տեղի են ունենում, կարելի է դրանով բացատրել: Ասենք. Վարվարա Կարաուլովային՝ այդ աղջկան, որը սիրահարվել էր մեկին ինտերնետով, հետո պարզվեց, որ այդ մեկը Սիրիայում Իսլամական պետության անդամ է, վերջերս նրան դատապարտեցին վեց ու կես տարվա, որը պարզ է որ այդ աղջկա մեղքին չի համապատասխանում, որովհետև նա ոչ մի մեղք չի գործել, բացի նրանից, որ սիրահարվել է նրան և թույլ տվել Էֆ Էս Բե-ին, որ Էֆ Էս Բե-ն դիտարկի, թե ինչպես են այնտեղից այդ ուրեմն երգերը երգում, որպեսզի մարդկանց ներս գրավեն: Բայց նրան նստացնում են բանտ, ճամբար՝ վեց ու կես տարով, որպես դաս, որ ուրիշ աղջիկներ այդ քայլին չդիմեն. այդ է բացատրությունը միակ այդ դաժանության, հա՞: Այսինքն հենց այդ բալանսավորման փորձ ենք մենք էդտեղ տեսնում, ոչ շատ հաջող, բնականաբար:
Լավ, էդ շատ խորացանք, բայց հենց Ռուսաստանի հետ կապված ևս մեկ հարց. անդրադառնալով մեր էդ մարդու իրավունքների և Ամերիկա-Ռուսաստան կամ Արևմուտք-Ռուսաստան հակամարտությանը:
Ուրեմն՝ իմ հասկացածով երեք-չորս ոստիկան, հինգ ոստիկան համակարգը հասկանալի է, բայց այնուամենայնիվ մարդու իրավունքների և լիբերալիզմի նորույթը, Կանտից սկսած այդ նորույթը՝ պետք է տեսնել, թե ինչպես է ազդում այդ հարաբերության վրա: Այսինքն, եթե քո իսկ հետաքրքիր, շատ կարևոր գաղափարին հետևենք. տեքստ՝ գաղափար, մեսիջ՝ հաղորդագրություն, գաղափարախոսություն աշխարհում: Հա՛: Ուրեմն լիբերալիզմինը՝ դա մարդու իրավունքն է: Իսկ, այ, ինձ շատ հետաքրքիր է հասկանալ, ներսից զգալը, ոչ թե կարդալով մարդու իրավունքների դեկլարացիան, ոչ թե դիտարկելով մեր երկրում կամ ինչ-որ մեկ այլ տեղ գոյություն ունեցող, թեկուզ թղթի վրա գրված սահմանադրական իրավունքները, որովհետև և՛ էստեղ է գրված, և՛ Ռուսաստանում, և՛ մի շարք այլ երկրներում, ու շատ քիչ է հետևվում, հա՞: Ասենք տեղեր կան, Ռուսաստանի օրինակով ես կարող եմ ասել, որ խախտվում է իրենց սահմանադրությունը ինչպես կուզես՝ մարդու իրավունքների տեսակետից: Հայաստանում էլ է՝ դա հայտնի փաստ է:
Ուրեմն ՝ ինչպե՞ս է մարդ ներքինից զգում: Այսինքն՝ դա ի՞նչ է: Դա հատուկ տեսակի մարդ պիտի լինի, որ ինքը իր անհատական իրավունքը՝ ամենամեծը, և մյուսինը՝ դիմացինինը, ամենակարևորը համարի, իսկ մեկ այլ տեսակի մարդ, որը իր ազգի, իր պետության, իր չգիտեմ սոցիալական խմբի՝ եթե դա սոցիալիզմն է իրավունքը, հա՞, գերադասի իր անհատականից: Այսինքն իր բնազդի դեմ գնա, որ ինքը չի ուզում զոհվել՝ ուզում է բարգավաճել, ուզում է լավ ապրել, ուզում է զարգանալ, որ իր ընտանիքը լավ լինի, բնազդի դեմ գնա և ասի. «Ես համաձայն եմ, ինձ թող ուղարկեն պատերազմ՝ ես զոհվեմ, թող ինձ կեղեքեն, թող ինձ ճնշեն, թող ինձ վատ բժշկեն, չբժշկեն, թքած ունենան իմ վրա, բայց իմ ազգը, իմ պետությունը բարգավաճի»:
Ուրեմն՝ էդ տարբերությունը հա՞, որովհետև ի վերջո Ռուսաստանը դա է ասում, որովհետև, երբ Ամերիկան ասում է, և դա շատ հզոր գաղափարախոսություն է, չէ՞, որ ասում է «մարդու իրավունքներ», և արևմուտքը ասում է, ի՞նչ է ստացվում: Նա ասում է՝ «ես քո ցանկացած երկրում, որտեղ դա խախտվում է, ՄԱԿ-ի միջոցով, թե ՀԿ-ների, միջազգային հայտարարությունների միջոցով, թե միջազգային այլ կազմակերպությունների՝ թեկուզ հենց ԵԱՀԿ-ի գործունեության, հենց Հելսինկյան այդ փաթեթի միջոցով ես էդտեղ միջամտելու եմ: Ոչ թե ես, որպես սուվերեն, որպես կայսրություն, որպես դոմինանտ ուժ, այլ իմ գաղափարախոսությունը էնպիսին է, որ միջամտում է քո տարածքի մեջ…»
ՍԴ – Չէ, քո դատական համակարգով:
ԳՏԳ – Հը՞։
ՍԴ – Քո դատական համակարգով, որովհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առաջնային է, այսինքն է դատարանում դու կարաս այդ մարդու իրավունքների արժեքները ստիպել. փորձում է դա կանգնացնել:
ԳՏԳ – Հիմա Պուտինը դա ա ասում, որ «մենք չենք»… Մի կողմից, այ, ինձ ինչն է շատ հետաքրքրում. հենց նոր հանդիպեցին մարդու իրավունքների՝ հայաստանյան մարդու իրավունքների… Ո՞նց է կոչվում այդ պաշտոնը:
ՍԴ – Մարդու իրավունքների պաշտպան։
ԳՏԳ – Պաշտպանը և ռուսաստանյան, որը նախկին բարձրաստիճան ոստիկանապետուհի է՝ Մոսկալկովա, եթե չեմ սխալվում: Հենց նոր հանդիպեցին, երկուսն էլ հայտարարեցին, որ իրենք պայքարելու են միասնաբար Հայաստանում և Ռուսաստանում մարդու իրավունքների (– պաշտպանության համար) այո, պաշտպանության համար և հանուն ժողովրդավարության: Բայց, հա, նույնը, Պուտինը և ռուսաստանյան այդ վերնախավը ամեն ինչ անում են, որպեսզի, և հայտարարում են բացեիբաց, հռետորաբանական մակարդակով, որ «էդ սաղ սուտ ա, որ իրանք ոչ թե մարդու իրավունքն են պաշտպանում, երբ միջամտում են ՀԿ-ներով, միջազգային զարգացման գործակալություններով, էդ ժուռնալիստական էդ հետաքննություններով, այլ իրանք պաշտպանում են իրենց շահը, որպեսզի քանդեն Ռուսաստանի սուվերենությունը»:
ՍԴ – Ռուսաստանի դեպքում՝ Սովետական Միության փլուզումից հետո, իսկ մինչև էդ ցարական Ռուսաստանի, որտեղ ուղղափառություն էր, հա՞, Սովետական Միության ժամանակ էդ կոմունիստական գաղափարը, համաշխարհային միսսիան, առաքելությունը, դա փլուզվելուց հետո Ռուսաստանը չի կարողանում գտնել էն, ինչ-որ մի գաղափարախոսություն, որ լինի համաշխարհային, այսինքն՝ համաշխարհային իր դերակատարությունը ունենա, և փորձի ինչ-որ, եթե ոչ ամբողջությամբ հավասար, այլ գոնե ինչ-որ ձևի գերտերության կարգավիճակի գալ: Եվ Ռուսաստանը այդ առումով փլուզված է- մի կողմից՝ գաղափարական առումով, մի կողմից՝ չի կարողանում ասել. «Մարդու իրավունքը վատ բան է». անհեթեթություն է նախ տրամաբանության առումով, երկրորդը՝ իր ամբողջ սահմանադրության, օրենսդրության հիմքում դրված է. Ռուսաստանը Եվրախորհուրդի անդամ է, ԵԱՀԿ-ի անդամ է…
ԳՏԳ – Եվ փորձում է դուրս գալ սակայն, կամաց-կամաց։
ՍԴ – Մյուս կողմից… Մյուս կողմից ինքը հասկանում է, որ չունենալով այդ առանցքը պետության... իսկ Ռուսաստանը մի քիչ հատուկ երկիր ա, միշտ առաքելություն ունեցող երկրներից... Ինքը տեսնում ա, որ ինքը կարող է քանդվել որպես պետություն, որովհետև ինքը էդ մատրյոշկաների նման երկիր է, չէ՞: Էնտեղ տարբեր հանրապետություններ են, իրենց, իմիջիայլոց, սուվերենության աստիճաններով, և իրենց խորհրդարաններով, նույնիսկ որոշ տեղ՝ նախագահի ընտրությամբ, իրենց իրավական դաշտով՝ ընտեղ պետություններ են փոքր... Այլ փորձում է այլ ինչ-որ այդ վտանգի միջոցով մարդկանց ներշնչել, որ «մեզ ուզում են քանդել», ուզում են, որ Ռուսաստանը դառնա Սիրիայի նման, հա՞, արտաքին վտանգ կա: Մի կողմից չկարողանալով մարդու իրավունքների դեմ խոսել, մյուս կողմից ինչ-որ արժեք է ստեղծում, հա՞՝ ընտանեկան արժեքներ և այլն, փորձելով դրա վրա կառուցել կամ ժամանակ շահել…
ԳՏԳ – Ես էստեղ… Մարդը անհատ է, ընտանիքը՝ նույնիսկ փոքրիկ ռուսաստանյան ընտանիքը, հա՞, ավելի մեծ է: Այսինքն՝ նույն էստեղ ավելի, եթե դու դիմում ես անհատի, ասենք, էգոիզմին կամ ասենք վերապրելու բնազդին, գոյատևելու բնազդին վերսուս ընտանիքի՝ պարզ է, որ անհատինը ավելի գերադասելի է դառնալու անհատի համար հա՞: Հիմա Ռուսաստանը ասում է. ընտանիքը կարևոր է, եկեք թույլ տանք, որ կնոջը հարվածողը չդատապարտվի քրեականորեն, որովհետև իրենք ընդունել են քրեական դատապարտման բանը ու հիմա կազուսի մեջ է ի՞նչ տեսակետից: Որովհետև փողոցում, եթե մեկը մյուսին հարվածեց, նա քրեականի չի արժանանա: Իսկ ընտանիքի մեջ, եթե մեկը մյուսին հարվածեց՝ նա քրեականացված է: Հիմա Ռուսաստանը ասում է. «Մենք ուզում ենք հետ խաղացնել դա, որովհետև դա աբսուրդ է ստացվում, նույն ուժի ազդեցությունը ընտանիքի մեջ ավելի քրեական է համարվում» հա՞, շատ հետաքրքիր, բայց սուտ սպեկուլյատիվ բան է դա:
ՍԴ – Բնականաբար, որովհետև...
ԳՏԳ – Հիմա, ստացվում է, որ եթե դու ընտանիքի կողմ ես՝ թող էնտեղ ով ուզում է, ում ուզում է հարվածի, ճնշի՝ ծնողը երեխային և այլն, և այլն: Իսկ այդ լիբերալ դիսկուրսը ասում է. «Ո՛չ, յուրաքանչյուրը արժեք է, անհատ է», հա՞, շատ սկզբից սկսած: Եթե էսպես գնանք, նաև աբորտների հարցին կհասնենք: (- Բնականաբար): Շատ սկզբից սկսած… Ու քանդելու ա, այսինքն՝ չես դիմանա, դու դրանով ոչ կայսրություն կկառուցես, ոչ գաղափարախոսություն:
ՍԴ – Դե, իմ կարծիքով, Ռուսաստանը փորձում է նման ձևով ժամանակ շահել, մինչև երկնքից մի գաղափար ընկնի, որպեսզի կարողանա իր պետությունը պահել, և որից հետո իր դերակատարությունը կատարել: Իսկ մինչ այդ երկնքից գաղափարի ընկնելը, ինքը շատ… Նու, մինչև էդ էլ ուղղափառությունն էր փորձում՝ էլի աբսուրդի էր վերածվում, այսինքն փորձում է ժամանակ շահել:
Եվ էդ առումով Ռուսաստանը շատ վտանգավոր վիճակում է, որը դրանից դուրս գալու համար բերում է նրան շատ դեպքերում աբսուրդային և ծիծաղալու ինչ-որ օրենսդրության, ակտեր, ինչ-որ անհասկանալի բաներ, որը նաև իր ժողովուրդը ունի: (- Բայց և զոհեր) Եվ Ռուսաստանը էն երկիրը չի, որտեղ բնակչությունը էնտեղ սենց խիստ բարոյական են և նենց առաքինի են իրանց մասնավոր կյանքում, հա՞: Էնտեղ՝ նույն Միացյալ Նահանգներում էդ ընտանիքի գաղափարները ավելի ուժեղ են հատկապես էն «կարմիր» նահանգներում հա՞, որտեղ շատ պահպանողական են՝ էնտեղ մորմոններ, ավետարանականներ, կաթոլիկներ: Դա բնակչության կեսն է մոտավորապես, շատ ավանդապահ և խիստ են: Ռուսաստանում մենք նման բաներ տեսնում ենք միայն մուսուլմանների մոտ, մնացածի մոտ կարծես թե…
ԳՏԳ – Մնացածի մոտ ինչ սովետական ժամանակներից շատ էդ երեսպաշտ դիսկուրսն է: Այսինքն՝ ասում ես մի բան, անում ես մի բան: Այդ սովետական, հա…
ՍԴ – Նու, հասկանում ենք, սա գաղափարախոսության խնդիր է, երկիրը փորձում է քաղաքականություն վարել, սակայն ես ուզում եմ մի քիչ թռնել: Ինչի՞ համար. հետ գնալ:
ԳՏԳ – Թռնել չէ, ես պիտի սպասեմ, մինչև ասես՝ Հայաստանը ինչու անկախությունը կորցրեց չորրորդ, թե որ դարում:
ՍԴ – Հա, դա էի ասում, քանի որ սկզբում մենք դրա մասին խոսել էինք: Նայեք, երբ որ Բյուզանդիան իր մայրաքաղաքը տեղափոխեց մեր տարածք՝ սկզբից Նիկոմեդիա, հետո՝ Կոստանդնուպոլիս, երկու համաշխարհային կարգերը՝ Պարսկաստան և Բյուզանդիա, հայտնվեցին հարևան, որի մեջտեղը Հայաստանն էր և Ասորեստանը, և իրենց մեջ էդ պայքարը ուժեղացավ: Ուրեմն նայեք՝ Իրանի համակարգը սկզբից Արշակունիների… Օրինակ՝ Արշակունիների պաշտոնական տիտղոսներում գրված է «հելլենոֆիլ»: Դա Մակեդոնացուց հետո ստեղծված մշակույթն է, և հելենիստական էր Իրանը Արշակունիների: Եվ ինքը խիստ լիբերալ պետություն էր՝ կրոնական լիբերալիզմ էր, էնտեղ ինքնավարությունը մեծ էր՝ թագավորներ մեծ ինքնավարությամբ և թագավորների թագավոր, հա՞: Էդ թագավորները ինքնավար թագավորներ էին, նաև Հայաստանն էր ինքնավար, որը ուներ շատ մեղմ պարտավորություններ կենտրոնի նկատմամբ: Երբ որ Բյուզանդիայում... Բյուզանդիան եկավ այստեղ՝ Հռոմեական կայսրությունը, և, քրիստոնեություն ընդունելով, կենտրոնացրեց իր գաղափարը, և կառուցեց այդ խիստ ուղղաձիգը, հա՞, այսինքն, երբ սկսեց թագավորությունները վերացնել՝ արդեն արքոնտներ, կյուրոպաղատներ և այլն և մի կայսր... Պարսկաստանը նույնպես ռեֆորմներ սկսեց, իշխանությունը փոխեց... Սելևկյան… Չէ, բանը՝ Սեֆյանները: Չէ, իմ մոտ արդեն հիշողության կորուստ է: Բագրատունիներից հետո Սեֆևիդները արդեն Իրանում հետագայում… Լավ: (- Լավ, կարևոր չի:)
Կայսրությունը փոխվեց՝ ուրեմն փոխվեց նաև Իրանի գաղափարախոսությունը. այսինքն՝ թագավորությունները որպես ինքնավարություններ վերացվեցին, մարզպետներ մտավ, մտավ կրոնական ռեֆորմը, և պետության ուղղաձիգը ուժեղացավ, որպեսզի կարողանա հակազդել Բյուզանդիային: Եվ օբյեկտիվորեն էս երկու պրոցեսի պատճառով հայկական թագավորությունը վերացվեց, ինչպես վերացվեցին մյուս թագավորությունները, որ էդ թագավորությունների համադաշնությունում կային Արշակունիների ժամանակ: Եվ նաև Բյուզանդիայում վերացվեցին բոլոր էդ եղած որոշ ինքնավարություններով թագավորությունները, որպեսզի երկու կենտրոնաձիգ պետությունները միմիանց դեմ պայքարեին:
Շատերը Հայաստանի անկախության կորուստը կարծում են քրիստոնեության հետևանքն էր: Քրիստոնեության հետևանքն էր, բայց ոչ թե որ քրիստոնեությունը թուլացնում է ազգին, այլ որովհետև քրիստոնեությունը գաղափարախոսություն մցրեց Բյուզանդիան կենտրոնական, և որպես հակակշիռ Պարսկաստանում փորձեցին կրոնական ռեֆորմներ անել և նույնպես պետական… էդ կենտրոնաձիգ, կենտրոնական բանը հստակեցնել: Եվ էդ բոլոր թագավորությունները կորցրեցին իրենց անկախությունները: Սա նույնպես էն ժամանակ համաշխարհային կարգը՝ Պարսկաստանն էր և Հռոմեական կայսրությունը:
ԳՏԳ – Իմ համար անալոգիան, որպես ոչ պատմաբանի և անարխիկ մեկի, որը համեմատում է ամենատարբեր բաները, դա այն է, երբ պուտինյան սկզբնական շրջանում՝ Բեսլանի դեպքերից հետո, վերացավ գուբերնատորների ընտրությունը, և նրանք դարձան նշանակովի: Կենտրոնաձիգություն, հակաժողովրդավարական քայլ, հա՞, հակալիբերալ քայլ. էդ մի անալոգիան է:
Մյուս անալոգիան էլ այն է, որ եթե Ռուսաստանը հիմա գնաց էսպիսի ավտորիտար ուղղով, ինչպես մենք տեսնում ենք, և մենք տեսնում ենք այդ տենդենցները արևմուտքում, ասենք՝ Բրեքզիտը, էլի Մարին Լեպենի հաջողությունը, Հունգարիան և այլն, և տեսնում ենք Թրամփը, մենք կարող ենք ասել, որ քանի որ Ռուսաստանը սկսեց ավտորիտարանալ, արևմուտքը գուցե նույնպես սկսի ավտորիտարանալ՝ հակակշիռը պահպանելու համար: Էդ կյանքի մեջ ենք մտնում մենք փաստորեն հա՞: (- Այո):
Վերջին հարցը մնում է Հայաստանը իր փոքրիկ սուվերենությամբ: Ի՞նչ կարող է անել էդ պարագաներում, ի՞նչ է անում, ի՞նչ կարող է անել, ի՞նչ է լինելու: Հիմա եթե տենդենցը շարունակեց էդպես գնալ, ինչպե՞ս պիտի տակից դուրս գալ:
ՍԴ – Իմ կարծիքով, Հսայաստանը պետք է կարողանա և՛ Արևմուտքի հետ, և՛ Միացյալ Նահանգների հետ, և՛ Ռուսաստանի հետ այդ հավասարակշռությունը պահպանել, որովհետև մյուս կողմից մենք Թուրքիա և Իրան ունենք: Ե՛վ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը հասկանում են, որ Հայաստանը փախնելու տեղ չունի, բայց մյուս կողմից Հայաստանը ապահովում է Կովկասում բալանսը, որպեսզի Թուրքիան չգնա Միջին Ասիա, Իրանի համար է բալանս ապահովում, Եվրոպայի համար է բալանս ապահովում, որովհետև Թուրքիան գնալով դեպի Միջին Ասիա, հաջորդ քայլում արդեն ուժեղանալով գնալու է Եվրոպա՝ մի մասով Եվրոպայում էլ գերտերություն կդառնա հետագայում: Իսրայելն է հասկանում, որ Թուրքիիայի, Ադրբեջանի, Միջին Ասիայի միացման դեպքում Թուրքիան որպես իսլամական աշխարհի լիդեր խնդիր պիտի լուծի: Ոնց որ ժամանակին խալիֆաթը տեղափոխվեց Կոստանդնուպոլսի գրավումից հետո, հիմա Երուսաղեմի գրավումից հետո ինքը իսլամական աշխարհի լիդեր կարա դառնա: Դա նաև Իսրայելում է, որպես ապագայի տենդենց, նա կարող է. այսօր դու լավ լինես և՛ Ադրբեջանի, և՛ բանի հետ: Հայաստանը՝ քաղաքականությունը պետք է հասկանալ, որ մենք պետք է կարողանանք զարգանալ և դիմանալ մինչև էդ իսլամական աշխարհի քայքայումը գա դեպի Ադրբեջան, որովհետև ինքը, համաշխարհային կարգի առումով, իսլամը դեստրուկցիա է: Ինքը իր օրենսդրությունը ունի կրոնական, որը չի ինտեգրվում աշխարհիկ օրենսդրությանը, որի վրա կառուցված է համաշխարհային կարգը:
ԳՏԳ – Բայց դա կարգը չի էլի: Այ, ես չգիտեմ՝ դա կա՞րգն է կառուցված, թե դա այդ լիբերալ գաղափարախոսությունը:
ՍԴ – Դա մարդու իրավունքների գաղափարներն են և զոնավորումը ըստ էության, որը իննսունմեկ թվականին քանդվեց, Չինաստանի ուժեղացման հետ և նաև Ռուսաստանի, և Միացյալ Նահանգների թուլացման հետ կապված:
ԳՏԳ – Բայց մարդու իրավունքները և զոնավորումը իրար հակասում են:
ՍԴ – Կապված են: Չէ, մարդու իրավունքները էն ոնց որ, էլի հետ գնանք. ի՞նչ են տիեզերաժողովները քրիստոնեական: Քրիստոնեական տիեզերաժողովները՝ բոլոր երկրներից քրիստոնյաներին կանչում են, որոշում են՝ սա ճիշտ ա, սա սխալ ա: Ով որ սա ընդունում է ճիշտ՝ մեր համակարգի մեջ է, ով որ սխալ է՝ ինչ-որ մոնոֆիզիտներ Ալեքսանդրիայում և բան, նրանք հետո իսլամ ընդունեցին դեստրուկցիայից հետո: Մենք կարանք խորանանք, շատ հետաքրքիր պատմություններ կան. ինչո՞ւ դա տեղի ունեցավ և ո՞նց: Այսինքն՝ էդ նույնն ա էս ՄԱԿ-ի նիստերը, կամ ՄԱԿ-ինը չէ, Եվրախորհուրդի նիստերը, բաները. դա տիեզերական ժողովների ժամանակ ա:
ԳՏԳ – Եվրախորհուրդը ուրիշ՝ նա ավելի հստակորեն...
ՍԴ – Հա: Եվ էդ Կիլիկիայի երրորդության բանը չէ՞, որ ճիշտ քրիստոնեություն ես, երրորդություն ա և երրորդության… Բայց մարդու իրավունքների… (- Չէ, ասածս…) այսօրվա առումով՝ Կոնվենցիան է:
ԳՏԳ – Ասածս ի՞նչն ա՝ մարդու իրավունքների գաղափարախոսությունը հակասում է… (- Չէ… իսլամին), հակասում է ոստիկանականին, չէ՞: Ո՞նց թե՝ չէ: Որովհետև դու մարդու իրավունքները չտեսնելու ես տալիս, եթե դու Սովետական Միություն ես, կամ Չինաստան ես, կամ Ամերիկա ես, որը որոշեց Աֆղանստանում կամ Իրաքում սկսել գործողություն անել:
ՍԴ – Չէ, բայց ինքը… Միացյալ Նահանգները ինչո՞ւ մտավ Սիրիա և Իրաք, Աֆղանստան՝ որպեսզի դեմոկրատիա տարածի և… Պաշտոնական հայտարարություն ա՝ որպեսզի Աֆղանստանում և Իրաքում դեմոկրատիա տարածվի, որտեղ…
ԳՏԳ – Հա, բայց… բայց մարդը ինչպե՞ս է դա ընկալում: Այսինքն՝ դու ընկալում ես, որ ես պիտի զոհ գնամ (- Կարևոր չէ, կարևոր չի), ես պիտի զոհ գնամ պատերազմի, որպեսզի երկու հարյուր տարի հետո էնտեղ մարդու իրավունքներ լինեն:
ՍԴ – Այո, այո, այո, և դա աշխատում է: Նույնը Ռուսաստանում: Ռուսաստանը կամ Չինաստանը…
ԳՏԳ – Չէ, դա աշխատում է ուժի իրավունքով: Դա չի աշխատի մարդու իրավունքների խորքային իրավունքով: Դա աշխատում է ուժի իրավունքով:
ՍԴ – Մենք քաղաքականության մասին ենք խոսում, մենք ասում ենք նույն…
ԳՏԳ – Ճիշտ են նրանք, ովքեր ասում են՝ սպեկուլացիա է դա:
ՍԴ – Չէ, սա սպեկուլացիա չի, որովհետև...
ԳՏԳ – Մարդու իրավունքները սպեկուլացիա է։
ՍԴ – Չէ, մարդու իրավունքները, սենց ասեմ, իրենք շատ կոնկրետ են, շատ կոնկրետ օրենսդրություն կա դրանց համար և նաև տարբեր էդ երկրների սահմանադրություններում դատական համակ…
ԳՏԳ – Չէ, չէ։ Բայց ԱՖղանստանի, կամ Իրաքի, կամ Սիրիայի էսօրվա զոհվող մարդիկ՝ իրանց իրավունքը որտե՞ղ է պաշտպանվում:
ՍԴ – Շարունակեմ, շարունակեմ… շարունակեմ: Հասկանալի ա, շարունակեմ: Չէ, փորձեմ պատասխանել, էլի: Այսինքն էդ մարդու իրավունքները շատ կոնկրետ են՝ շատ կոնկրետ իրավական դաշտ կա դրա համար, և դրանք շատ էականորեն փոխել են նաև Հայաստանը, մենք ինչպես տեսնում ենք: Բայց շատ… (- Հայաստանում կա): Հասկանում եմ, հասկանում եմ: (- Սիրիան): Հասկանում եմ: Ես հերթով պատասխանեմ: Ես ուզում եմ ասեմ՝ նախ դա ֆիկցիա չի, բայց մյուս կողմից, քանի որ համաշխարհային կարգը Մարդու իրավունքների կոնվենցիայի վրա է, դա գործիք է նաև քաղաքականության մեջ, որպեսզի գնաս Աֆղանստանում, կամ ասենք Չադում, կամ ասենք Կոնգոյում մարդու իրավունքները պաշտպանես: Ու մենք հասկանում ենք, որ իսլամը…
ԳՏԳ – Մարդ զոհելով։
ՍԴ – Այո, մարդ զոհելով՝ դա արդեն քաղաքականություն է, բայց մենք հասկանում ենք, որ իսլամը իր շարիաթով չի ընդունում մարդու իրավունքների գաղափարը, որովհետև երբ որ Իսլամական պետությունը մարդկանց չոքացնում է և գլուխները կտրում է, ինքը Ղուրանի պատվիրանն է կատարում, որովհետև Ղուրանում գրված է. «անհավատի գլուխը մարմնից անջատի», այսինքն՝ ինքը Ղուրանի գրված բանն է, որը հավատացյալի համար սուրբ գործ է: Այսինքն՝ իրենք Ղուրանի պատվիրանն են կատարում: Իրենց համար մարդու իրավունքը…
ԳՏԳ – Ինձ թվում է պրոպագանդիստական շատ տհաճ ակցիաներ են:
ՍԴ – Բայց դա Ղուրանի պահանջն ա:
ԳՏԳ – Հա, գիտե՞ս, էդ կարելի ա ինտերպրետացիա անել, բայց…
ՍԴ – Բայց էդ հավատացյալ մարդը, որ մահմեդական ա, մուսուլման ա, իրա Սուրբ գրքին չի հակասում: Ասում ա. «Անհավատի գլուխը հեռացրա»: Ես ուզում եմ ասել՝ իսլամական աշխարհը օրգանապես չի կարա…
ԳՏԳ – Հիմա՝ իմ ասածը ուրիշ է: Պատկերացրու էս ժողովուրդը ապրում է շարիաթի օրենքով, իրա համար ծնվում են, մեռնում են, իրար հետ հարաբերությունների մեջ են մտնում, հաջողություն, անհաջողություն՝ իրանք ապրում են ու իրենց ապրելու իրավունքը իրագործվում է, չնայած շարիաթը չի ընդունում մարդու իրավունքներ: Իսկ մարդու իրավունքների…
ՍԴ – Չէ, մարդու իրավունքը այն կերպով, ինչպես հասկանում են արևմտյան երկրները:
ԳՏԳ – Հա, հա, բայց իրենք որոշակի ձևի իրենք ունեն իրենց հա՞ հարաբերությունները, էդ սիմբիոզը մարդկային հասարակության: Էնտեղ շատ չի տեղի ունենում անարդարություն մարդու կյանքի, իրավունքի զոհաբերում և այլն: Հետո սա կյանքի իրավունքի, մարդու իրավունքների անունից գալիս է, պատերազմ է բերում, հսկայական քանակությամբ փախստականներ է բերում, բա ինչ է թե «ես մարդու իրավունքներն եմ պաշտպանում» ու քանդում է էդ հասարակությունը:
ՍԴ – Մարդու իրավունքը կարող է գործիք ա, կարող ա ինչ-որ տեղ, ինչ-որ տարածքում ինքը իրականություն է, ինչ-որ տարածքում գործիք է, բայց եկեք մի հատ հակառակն էլ նայենք: Մենք ունենք մի հսկա տարածք, արդեն մեկ միլիարդի չափ, որը չի ընդունում մարդու իրավունքի էն պատկերացումը, որը կա, ասենք, արևմուտքում։
ԳՏԳ – Բուդդիստակա՞նը նկատի ունես։
ՍԴ – Չէ, չէ՝ ոնց որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոնվենցիան։
ԳՏԳ – Չէ՝ ո՞ւմ, ո՞րն ա։
ՍԴ – Իսլամական աշխարհը:
ԳՏԳ – Իսլամականը մի միլիարդ կա՞. քիչ են ավելի:
ՍԴ – Ինձ թվում է, լավ չեմ հիշում՝ կարևոր չի, մոտ մի միլիարդ, հա՞: Էս մի միլիարդը՝ կարող է իրենց օրենքները շատ լավն են, կարող ա ավելի լավն են, քան էդ կոնվենցիաները: Բայց էս մի միլիարդը իրա օրենսդրության, իրա իսլամական շարիաթի պատճառով ինքը հակահամակարգ ա մնացած աշխարհի հետ:
ԳՏԳ – Հասկանալի է։
ՍԴ – Եվ էս հակահամակարգը բերում է համաշխարհային կարգի տապալման: Ես լավ բան չեմ ասում, բայց կա համակարգ, կա հակահամակարգ: Եվ էս հակահամակարգը, ես կարծում եմ՝ վատ բան եմ ասում, ինքը փլուզվում է նաև հատուկ կարգով: Նու իհարկե կարաս ասես՝ դա սպեկուլյացիա է, որ մարդու իրավունքների անունով…, բայց եթե խորը նայենք, նաև էդ մարդու իրավունքների համակարգի, իրավունքի վրա հիմնված համակարգը փրկելու համար է դա:
ԳՏԳ – էստեղ բարդությունը ինչո՞ւմն է: Որ դու կարող ես ասել, որ դա… բերել դա Հանտինգթոնի: Այսինքն, որ դա ոչ թե ինչ որ խորքային, համամարդկային, ունիվերսալ արժեքի և հակադիր արժեքի ընդհարում է, այլ երկու մարդկանց տեսակի: Խնդիրը դա էր, որ… Նույնն էլ Ռուսաստանն է ասում, նույնն էլ հենց իսլամն է ասում, որ, ասում է, որ. «Դա ոչ թե դուք ունիվերսալի անունից եք խոսում, այլ դուք բան եք անում՝ փախցնում եք ունիվերսալը, սեփականաշնորհում եք ունիվերսալը և ձեր շահից եք խոսում, դրա համար ենք մենք ձեր դեմ դուրս գալիս»:
ՍԴ – Չէ: Եթե ուշադրություն դարձնեք…
ԳՏԳ – Շատ հետաքրքիր… Մի հատ փորձեմ նկարել:
ՍԴ – Հա:
ԳՏԳ – Ուրեմն՝ սա, կոպիտ ասած, արևմուտքն է, կամ մի համակարգը, որը որոշակի ունիվերսալիզմ է հայտարարել, որպես իր համակարգի հիմք: Սա մյուս համակարգն է, որը կամ փնտրում է ունիվերսալիզմ, կամ ունի հակադիր ունիվերսալիզմ՝ մինուս ունիվերսալիզմ: Նա էլ ասում է Ալլահն է, կամ ասում է «ընտանիքն է», փնտրում է ինչ-որ բան: Եվ ուրեմն սա (Արևմուտքը) ասում է, որ կա այս հիմքը (1:12:18 – որի վրա մենք այսօրվա աշխարհը կառուցել ենք), որին վերաբերվում ենք և մենք, և դուք: Սա (հակահամակարգը) ասում է. «Չէ՛, էս (իր համակարգը) հիմքն ա, որին վերաբերում եք և՛ դուք, և՛ դուք»: Ու էս, մենք չգիտենք էստեղ (արժեքների երկու համակարգերում) ընդհանուր մաս կա, թե չկա: Ինչ-որ չափով կա, կրոնի արտաքինից եթե նայես. Աստված, և այլն, և այլն, բայց մենք չգիտենք… Ուրեմն՝ երկուսն էլ իրենց ունիվերսալիզմները մեղադրում են մասնավոր… մասնակի լինելու մեջ, ասում են՝ ոչ մեկն էլ ունիվերսալ չի:
Եվ հիմա՝ ինձ ի՞նչն է էս վիճակում անհանգստացնում: Ինձ չի անհանգստացնում իսլամի առերևույթ համապատասխանելը կամ չհամապատասխանելը պատվիրաններին: Ինձ անհանգստացնում է, որ սա... եթե մարդու իրավունքը չեն ընդունում որպես հիմք որոշ մարդիկ, եթե սպեկուլյատիվ պատճառով չեն ընդունում՝ ես համաձայն կլինեի: Եթե սպեկուլյատիվ պատճառով քեզ փող են տվել, քեզ ասում են՝ պայքարիր մարդու իրավունքների դեմ: Լա՛վ, դու իշխանավոր ես, քեզ հիմա «վիգդնի է», կոպիտ ասած, պայքարել էդ գաղափարախոսության դեմ, լա՛վ, դու Կիսելյով ես, դու, չգիտեմ՝ Պուտին ես, և այլն: Բայց եթե դու հիմքով քո սեփական ինքնապաշտպանական բնազդին դեմ ես գնում, ասում ես. «Չէ, ես համաձայն եմ, թող ինձ տանեն կոտորեն, ճնշեն» և այլն, դա շատ վտանգավոր բան է՝ մեկ: Բայց ավելի նույնիսկ վտանգավոր է, որովհետև դու կարող է դաստիարակության պատճառով էդպիսին լինես: Կարող է քեզ էդպես են դաստիարակել, որ դու զինվորիկ ես էս ազգի համար, և դու իրավունք չունես, և դա նորմալ է: Բայց եթե նրանք, ովքեր դրա անունից են խոսում, սկսում են հակադարձը անել, փաստացիորեն, քո աչքերի առաջ, - էդ սխալ դաստիարակվածին ճիշտ դաստիարակելը դառնում է շատ դժվար. էդ ա խնդիրը:
ՍԴ – Ես մի հատ օրինակ բերեմ. մի քանի ամիս առաջ շատ կարևոր հայտարարություն է եղել: Ուրեմն. իսլամական աշխարհում ամենաինտելեկտուալ, էլիտար երկիրը համարվում էր Եգիպտոսը: Եվ Եգիպտոսի… Կարծեմ ալ-Ազհար, ալ-Ազհարի էր կոչվում էդ համալսարանը իրավագետների, դա իսլամական իրավագիտության գլխավոր կենտրոնն ա: Այսինքն՝ ամբողջ աշխարհից մահմեդական-մուսուլմանները, ովքեր ուզում են բարձրագույն իրավական շարիաթի կրթություն ստանալ, գնում էին Եգիպտոս՝ սովորելու: Եվ էդ համալսարանում մի քանի ամիս առաջ ելույթ ունեցավ Սիսին, ասենք՝ Եգիպտոսի զինվորական նախագահը։ Եվ սենց մի կարևոր հայտարարություն է արել, որը շատերին ցնցեց, բայց քանի որ մարդկանց մեծ մասը դուրս ա էդ դիսկուրսից, էդքան ուշադրություն չդարձրեց: Ասեց. «Իսլամի էն տեսակը, որը մենք հիմա հասկանում ենք, դա վտանգ է աշխարհի համար»: Նա ասում է, Եգիպտոսի նախագահը ալ-Ազհար համալսարանում էդ բոլոր կորիֆեյ իսլամագետների առաջ ելույթ ունենալուց, այսինքն՝ ինքը նույնպես խնդիր դրեց, որ «Գիտեք ի՞նչ ա՝ մենք դեստրուկցիա ենք էս ձևով, ինչպիսին, որ կանք»: (- Հա): Եվ դա սրտում ասեց իսլամի իրավական մտքի:
ԳՏԳ – Իսլամի վերափոխման կամ բարեփոխման խնդիրները շատ հետաքրքիր են, բայց ես փորձեմ ընդհանրացնել, որովհետև մենք արդեն բավականին երկար խոսեցինք: Դե ընդհանրացնելը դժվար է, բայց ես փորձեմ ընդգծել խնդիրը: Ինձ համար, ինձ թվում է, խնդիրը դա իսլամը չէ միայն, Ռուսաստանը չէ միայն, այլ խնդիրը մարդու իրավունքների գաղափարախոսության որոշակի ճգնաժամային երևույթներ տեսնելն է: Մեկը՝ որ դրա անվան տակ զոհերի հսկայական քանակներ են առաջանում, որը շատ սիրում են ընդգծել Ռուսաստանը կամ հենց իսլամական գործիչները, մտածողները, դրա համար մեղադրում են արևմուտքին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին նախ և առաջ: Ուրեմն՝ մարդու իրավունքների անվան տակ հսկայական քանակությամբ զոհեր են առաջանում: Եթե դու մարդու իրավունքների ջատագով ես և էդ գաղափարախոսության պաշտպան՝ մտածիր մի քիչ ավելի, մինչև արարք անելը, մեխանիզմներ ունեցիր: Երկրորդը՝ թրամպիզմը կամ Բրեքզիտը. երբ այդ ճգնաժամի պատճառով՝ մարդու իրավունքների գաղափարախոսության ներքին ճգնաժամի պատճառով, սկսում է մարդու իրավունքների գաղափարախոսության կեղևը քայքայվել. քաղաքական կոռեկտությունը նկատի ունեմ, հա՞: Ե՛վ Թրամփի հաղթանակը, և՛ Բրեքզիտը՝ դա այդ մարդու իրավունքների գաղափարախոսության կեղևային մասի՝ քաղաքական կոռեկտության դեմ հայտ էր: Մարդիկ ասում են. «Չէ, եկեք լրջով խոսենք. այ, մենք զզվել ենք այ էս երեսպաշտ խոսակցությունից, որը չի համապատասխանում սրան»:
Հիմա. միակ մեսիջը, միակ հաղորդագրությունը, որ ես էս վիճակից տեսնում եմ, հետևյալն է. որ մենք բոլորս էլ համարում ենք, որ մարդու իրավունքների գաղափարախոսությունը և նրան տանողները, նրա ջատագովները, նրա առաջնորդները՝ ԱՄՆ, Եվրոպա, ամենաուժեղն են աշխարհում, մենք դրանում կասկած չունենք: Բայց այդ դեպքում. «Լիբերալ աշխարհ, խելքդ գլուխդ հավաքիր». մեսիջը դա է, հաղորդագրությունը դա է: «Մտածի՛ր, ինչ ես անում, ինչպես ես անում, որ ի վերջո դու չքայքայվես»:
Ինձ թվում է՝ մենք էդպիսի ինչ-որ հայտարարի կարող ենք գալ էս խոսակցության առիթով:
Շնորհակալություն, Ստեփան ջան։
Սղագրությունը՝ Տաթևիկ Ղահրամանյանի
Սղագրության ավարտը՝ հունվարի 22, 2017թ․
Տեսանյութը ստեղծվել է 2016թ. դեկտեմբերի 22-ին:
[1] Իսլամի մասնագիտական ներկայացումը հայերենով կարող եք դիտել պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանի շարքում՝ «Բուն TV» կայքում: