Imagined Communities. Jam Session 12 (In Armenian)

26.11.2017

Տեսանյութի սղագրությունը

Գևորգ. Ինչ-որ մեկը էս կողմից ասեց նաև, հիշու՞մ եք,  ճիշտ էսինչ ազգի ներկայացուցիչ լինել՝ ճիշտ հայ: Ավանդույթների մասին էինք խոսում և համապատասխանել ինչ-որ մեկի՝ ինչ որ դրսից եկած սոցիումի, այ հիմա, որ ասում եք պայմանների ազդեցությանը: Հիմա տեսեք՝ ինչ է ստացվում: Պատկերացրեք, որ մեկը կա, ի՞նչ տարբերակներ մենք ունենք: Վերցնենք ինչ-որ նեյտրալ ազգ՝ իսպանացի, որը էլի արդեն դժվար հարց է, որովհետև կան Բարսելոնայի բնակիչներ և այլն: Պատկերացնենք՝ իսպանացի: Ինքը հարյուր տոկոսանոց արյուն ունի: Հարյուր տոկոս ի՞նչ է նշանակում, որ ասենք մինչև հինգերորդ սերունդը համոզված է, (չեն ստուգել, չէ՞, կարող է տատիկը էնտեղ на лево է գնացել, բայց չեն ստուգել) մինչև հինգերորդ սերունդը համոզված է, որ մաքուր իսպանացու, իսպանացու, իսպանացու, իսպանացու սերունդ է: Այսինքն, ինչքան էլ ստեղ դնենք՝ վեցերորդ սերունդ, յոթերորդ սերունդ, մի տեղ հարց է առաջանալու, թե էլ ուրիշ ի՞նչ արյուններ կան իր մեջ: Բայց մենք մոտավորապես ընդունում ենք, որ հարյուր տոկոս է:

Երկրորդը՝ ընտրությունը: Ինքը իրեն դնում է իսպանացու տեղ, կամ ինքը իրեն չի դնում իսպանացու տեղ՝ իսպանացի՝ այո, ոչ: Երրորդը՝ պահվածքը: Ինքը համապատասխանու՞մ է իսպանացի լինելուն՝ ըստ ինչ-որ դրսից եկած կանոնակարգի, թե՞ չի համապատասխանում: Սա էլ, հենց Իսպանիայի դեպքում շատ հետաքրքիր դեպք, որովհետև կարող է լինի մուսուլման իսպանացի, որովհետև, գիտեք, էնտեղ դարեր շարունակ եղել է արաբական խալիֆայության տիրապետությունը: Հիմա տեսեք՝ ինչ է ստացվում: Եթե ինքը արյունով իսպանացի չի, եթե ինքը չի համապատասխանում, եթե ինքը չի ասում՝ ես իսպանացի եմ, ուրեմն մնացած ամբողջ աշխարհի մասին է խոսքը՝ ոչ իսպանացու մասին: Եթե նա համապատասխանում է, բայց էլի հարցականի տակ, թե ինչքանո՞վ պիտի արյուն լինի:

Հիմա պատկերացնենք բոլոր իսպանացիների ամբողջությունը: Բազմությունները ինչպես գիտեք լինում են ամբողջական բազմություն և բաց բազմություն՝ սվաղված, լղոզված բազմություն մաթեմատիկայի մեջ, տրամաբանության մեջ: Ուրեմն, էս դպրոցի մասնակիցները ամբողջական բազմություն է, հաստատ կա մարդ, որը դրսում է, որը էս դպրոցի մասնակից չէ: Սա կարելի է հաստ գծերով գծել: Բայց եթե մենք վերցնում ենք շատ ու շատ ուրիշ հասկացություններ, այդ դեպքում հաստատ չգիտես` ով որտեղ է գտնվում: Մեկը կարող է այստեղ լինել, մյուսը՝ այնտեղ: Սրա սահմանը չգիտես՝ որտեղ է: Հիմա բոլոր ոչ իսպանացիներին՝ արյունով, ընտրությամբ և ոչ համապատասխանությամբ, երբ որ հանում ենք դուրս, մնում են բոլոր նրանք, ովքեր կա՛մ արյունով, կա՛մ ընտրությամբ, կա՛մ իրենց համապատասխանությամբ իսպանացի կարող են կոչվել:

04:36-04։43 Եթե դրանցից մեկը տեղի ունեցավ, ուրեմն իսպանացի է, հա՞։

Գևորգ. Այ դա հարց է, որովհետև այն բառը, որը որ ես չէի ուզում քննարկեի՝ ազգայնամոլ, ազգայնական. մարդը, որը կարծում է, որ իսպանացին միայն գենետիկայով է որոշվում, կասի՝ կներես, դու ինչ ուզում ես քեզ ասա, բայց դու իսպանացի չես:

05:00 Մեր դեպքում, հա , մենք հիմա էդպիսի բազմություն ենք կառուցում: Մենք ընդգրկում ենք էստեղ բոլոր նրանց ովքեր արյամբ, ընտրությամբ, համապատասխանությամբ իսպանացի են, բայց մեկ ուրիշի համար այս ամենը հաշիվ չի, կամ ընտրությունը հաշիվ չի, մնացածն է հաշիվ: Մեկի համար էլ արյունը ընդհանրապես փաստարկ չի, դա նրան պետք չի, ինքը դա հաշվի չի առնում:

Բելլա. 05:47 Օրինակ իմ, որովհետև դա ապացուցված բան չի:

Գևորգ.  05:48 Հենց դա է, դրա համար իմ առաջարկը այն էր, որ մինչև այս անալիզը անելը, մանավանդ երբ որ արյան մեջ ես խորանում, արդեն ինչ-որ հոտ է գալիս:

Բելլա. 06:03 Ռասիզմի, կոնկրետ:

06:04 Հա, մինչև էս անալիզը անելը, դու ասում ես՝ ախպեր դու ո՞վ ես: Այսինքն ընտրությունը վերցնում ես որպես գլխավոր սկզբունք, որովհետև նա չի կարող ընտրությամբ լինել, բայց համապատասխանությամբ ինչ-որ տեսակետից չլինել: Կարող է իմ տեսակետից չի համապատասխանում, բայց եթե ինքը ընտրությամբ ասել է՝ ես ընտրությամբ էս ազգից եմ, ապա իր որոշակի տեսակետից համապատասխանում է: Ու սա ստացվում է բաց ընդհանրություն: Մեջը կարող են մարդիկ մտնել ու դուրս գալ: Եվ ինքնության ուրիշ էլեմենտներն էլ էլի էսպիսին են:

Հիմա ինչ որ Բելլան էր ասում: Նա ասում էր ուրիշ բան մի քիչ, բայց շատ կապված: Ինչպե՞ս արժեքավորել, ե՞րբ է ակտուալանում ո՞ր արժեքը: Հանգամանքներից կախված, դու կարող է մտքում հատուկ արժեք չես դնում՝ էս արժի տասը ռուբլի, մյուսը՝ հինգ ռուբլի, բայց դու ակտուալացնում ես այս կան այն արժեքը: Ընտանիքում ավելի կարևոր է, որ դու հայր ես: Քիչ իրադրություն է պատահում, որ գործից տուն գաս ու հարց առաջանա, թե դու որ ազգից ես: Էլի կարող է պատահի, բայց քիչ հավանական է: Էնտեղ արդեն լուծված է այդ հարցը, ինչ-որ ձև մարդիկ հարմարվել են: Երբ դուրս ես գալիս, ասենք, արտասահման, շատ կարող է ակտուալանալ քո ազգությունը: Գիտնական լինելու դեպքում էլի ակտուալ չի, եթե օբյեկտիվ աշխարհն ենք վերցնում. կապ չունի ով է էդ հայտնագործությունը արել, ինչ ազգի ներկայացուցիչ է եղել: Մենք սիրում ենք իհարկե հպարտանալ՝ այ Հայաստանի ներկայացուցիչը էլի ինչ-որ տեղ գրավեց կամ հայ էր, բայց էդ մեր փոքր ազգի կոմպլեքսից է մի քիչ գալիս:

Ուրեմն էդ արժեքավորելը, գնահատական դնելը, թե ո՛րն է ավելի արժեքավոր, ինքնությանդ ո՛ր մասը, ո՛ր պահին ավելի արժեքավոր է... Կարող է ինչ-որ պահի ավելի արժեքավորն այն է, թե քանի ֆիլմ դու գիտես, քանի ֆիլմի դերասանի կարող ես ճանաչել ֆոտոյից, ասենք quiz-երը լուծելուց: Դա է քո ինքնության ամենաարժեքավոր մասը տվյալ իրադրության մեջ: Ուրեմն այդ ամեն ինչը շատ փոփոխական է ու հնարավոր չի այդ սուբյեկտիվ արժեքավորումները, փոփոխական արժեքավորումները ճիշտ ֆիքսել: Ամեն իրադրության մեջ դա փոփոխական վիճակ է: Այ էդ փոփոխականությունը պետք է պատկերացնենք:

Դավիթ.  8:36 Այսինքն կարելի է ասել, բացի այս երեք նշված պայմաններից, ինքնության վրա ազդում է նաև այն ինֆորմացիան, ինչի կրողն եմ ես հանդիսանում:

Բելլա. 8:43 Իհարկե: Դա երևի մի քիչ կապ ունի համապատասխանության հետ, բայց իրականում, օրինակ ես համարում եմ, որ մեր ինքնության տեսակից շատ կարևոր է մեր դաստիարակությունը կամ այն բաները, որոնց ես անվանում եմ սոցիալական կաղապարներ: Մենք հիմա սենց ենք մտածում ու սենց ենք խոսում ու սենց ենք արտահայտվում, որովհետև մենք դաստիարակվել ենք, մեծացել ենք՝ սկսած մեր ընտանիքից և վերջացրած դպրոցով, համալսարանով, շրջապատով, «հայաթով» և այլն, որոշակի նորմերի կամ որոշակի կաղապարների հիման վրա: Ու էդ կաղապարները մոտավորապես ասում են, որ հայ լինելը շատ կարևոր է, ով քրիստոնյա չի՝ հայ չի, ով հայ առաքելական չի՝ հայ չի: Ես ծայրահեղ օրինակներ եմ բերում:

Թուրքագետ. 9:37 Ես ուզում էի իմ ընկերոջ մասին պատմեի, որի հետ ծանոթացել եմ նախորդ ամառ: Ինքը Արդիյամանից (տեղանքի անուն) է: Իրա անունը Մուստաֆա է, իրա հայրը հայ է, մայրը՝ ասորի: Ինքը մեծացել է քուրդ միջավայրում, իրա մայրենի լեզուն քրդերենն է, իրա անձնագրի մեջ գրված է, որ ինքը ազգությամբ թուրք է, բնականաբար, և  ինքը իրա ընտրությամբ որոշել է, կնքվել է և վերցրել է պապու անունը՝ Ստեփան: Ինքը նաև նվագում ու երգում է, հայ երաժշտություն է ուսումնասիրում՝ Կոմիտասին: Սկսել է հայերեն սովորել: Բայց էդ մարդու մեջ նաև քրդական մշակույթն է առկա: Այսինքն ինքը էդ քրդական երգերի մեջ է, ինքը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է: Այսինքն էդ մարդուն ասել՝ սա հայ է: Ինքը իրան ասում է՝ ես հայ եմ: Բայց, որ ինձ հարցնեք, խնդիրը ոչ թե էն ա, որ ինքը ասում է՝ ես հայ եմ: Ինքը և՛ հայ է, և՛ ասորի է, և՛ քուրդ մշակույթի կրող է, և ՛ Թուրքիայի քաղաքացի է: Էդ ամեն ինչն էլ կա, պետք չի էդ ամեն ինչը բացառել:

Գևորգ. 10:45 Ես ուզում էի ճշտեի, եթե կարելի է: Եկեք չխառնենք ազգային էս պատկանելիությունը, ինքնության ազգային մասը ամբողջ ինքնության հետ, էլի եմ ասում: Հիմա եթե մենք փորձենք ամբողջ ինքնությունը վերցնել, ինքը անվերջ է և մեծ: Սա ընդամենը մի մասն է:

Դավիթ. 11:09 Մի հարց կարելի է՞: Մի գուցե ընկերդ ինքնաճանաչման խնդիր ունի:

Բելլա. 11:12 Բոլոր մարդիկ ունեն ինքնաճանաչման խնդիր:

Գևորգ. 11:14 Ասեմ, դա շատ հետաքրքիր հարց է: Ուրեմն նայեք: Ստեղ մի բանից պետք է սկսել: Ուրեմն պատկերացնենք, եթե բոլոր հայերը լինեին ոչ արյամբ, կամ բոլոր իսպանացիները՝ ընտրությամբ: Դա մի քիչ հնարավոր չի չէ՞ պատկերացնել: Կարելի է ինչ-որ նոր, աբստրակտ ազգ վերցնել, որը որոշել են մարդիկ, որ ստեղծում են: Օրինակ ավստրալացիները: Էն ժամանակ, երբ իրանց նոր ազգ հայտարարեցին, կամ ամերիկացիները, երբ նոր իրանց ազգ հայտարարեցին: Էնտեղ արյամբ հնարավոր չէր չէ՞, բայց փաստը մնում է փաստ, որ շատ ազգություններ ու ազգությունների հիմնական մասը էսօրվա օրով արյամբ էս ազգին պատկանելը նույնպես փաստ է: Այսինքն դու ունես մի իրավիճակ էս կլորի մեջ, և անպայման կան մարդիկ, որոնք արյամբ են պատկանում: Դու կարող է ունենաս մեկ ուրիշ իրավիճակ, որ ընտրությամբ են պատկանում և համապատասխանությամբ:

Ուրեմն, սա ի՞նչ իրավիճակ է ստեղծում հատկապես հայերի համար: Օրինակ, որ խոսում ենք գերմանացիների հետ, տեսեք, իրանք ունեցել են ֆաշիզմ, նացիզմ, ու էդ խնդիրը, ոնց ասվեց դա՝ արդյոք ինքնությունը ո՞րն է էդ տեսակեցից, թե ես ու՛մ եմ պատկանում պատմականորեն, սոցիալականորեն, ազգը այդպիսի մի կատեգորիա է, չէ՞: Գերմանացիների մոտ դա շատ ուժեղ է, որովհետև իրանց ամբողջ քաղաքակրթությունը և մշակույթը էկավ, էկավ, էկավ, հետո մի ձև ընդունեց, որը իրանք էլ, իրանց հաջորդ սերունդներն էլ ու ամբողջ աշխարհն էլ մերժեցին, ու հայտարարվեց, որ դա հակամարդկային ձև է: Այդ պատճառով, նրանք սերունդ առ սերունդ փնտրում են, փորձում են, փորձում են իրենց ինքնության վերաբերյալ ինչ-որ նոր, այլ, ճիշտ, ուրիշ մոտեցումներ ստեղծել, քան այն մոտեցումները, իրենց դասական մոտեցումները հուշում էին: Էդ հոյակապ մշակույթով, փիլիսոփայությամբ, կռիվներով, իմաստուններով, Ֆրիդրիխնելով, Բիսմարկներով, Կանտերով: Էդ բոլորը թողել են մի կողմ, և եթե վերցնում են էլ, ապա պիտի հատուկ չափեն, ձևեն: Իրենց հոյակապ գործիչներից, ասենք, Հայդեգգերը՝ հանճարեղ փիլիսոփա, որին բոլորը ցիտում են, բայց դու մի ասա նացիստներին պաշտպանել էր, և այլն: Ուրեմն հարց ունեն:

Անգլիացիների մոտ նույն վիճակն է: Եղել են գաղութատեր: Գաղութները իրենց վերջը հասկացրել են, որ դա լավ չէր, չնայած որ «մենք ձեզ մշակույթ էինք բերում», բայց մեկ է շատ դժգոհ են եղել ու մինչև հիմա շատ դժգոհ են: Անգլիացիները պարտքի զգացում ունեն դեպի գաղութները: Ասում են, կներեք, բաց ենք թողնում մեր երկիրը, ով գաղութի քաղաքացի է, կարող է ստանալ մեր քաղաքացիություն, և այլն, և այլն: Մինչև հիմա օգնություն են ցույց տալիս նախկին գաղութներին:

Ավելին, քորնուոլցիները, որոնք անհետացել են: Երեկ էս օրինակը բերեցի: Անգլիացիները խղճի խայթ են զգում, դրա համար Շոտլանդիային էդքան տեղ տվեցին, որ նրա ինքնությունը ուժեղանա: Հիմա Ուելսին են էդքան տեղ տալիս, որ Ուելսի ինքնությունը ուժեղանա: Լեզուն գրեթե կորել էր՝ վալիերենը, քառասուն տարի առաջ: Հիմա համալսարաններ են ստեղծում, և այլն և այլն: Հետո կարող է մի քսան տարի հետո Ուելսն էլ ուզենա անկախանալ: Բայց անգլիացիները դա ընդունում են: Իրանք զբաղված են նրանով, թե ոնց որոշեն իրենց ինքնությունը: Եվ չեն կարողանում: «Անգլիացի» հասկացությունը իրենց դուրը չի գալիս, դրա համար իրանք, մանավանդ, որ շատ քաղաքացի կա Բրիտանիայի, որոնք անգլիացի չի էթնիկ ծագումով, ստեղծում են նոր հասկացություն՝ բրիտանացի:

Ու էդպես, որ գնանք, կտեսնենք, որ շատ ու շատ ազգերի մոտ նման բան կա: Վերցնենք Ռուսաստանը: Իրենք ունեին մի գիծ, հետո էդ գիծը խոտորվեց, դարձավ ուրիշ գիծ: Ունեին կայսրություն ռուսական, որի մասին հայտնի է, որ եթե չի լայնանում, սկսում է փլվել: Հետո եկավ Սովետական Միությունը, խորհրդային քաղաքակրթությունը: Դա հատուկ, դրսից դրած, որոշակի հանճարեղ փորձ էր ամեն ինչ փոխել: Հետո՝ երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած, փորձեցին սկսել միավորել էդ քաղաքակրթությունը և ռուսական կայսրական նացիոնալիզմը առաջվա: Կրոնը մի քիչ հետ վերադարձավ: Հայրենասիրությունը թույլ տրվեց տարփողել, և այլն: Ինչ-որ բաներ արեցին, հետո էդ խորհրդայինը վրայից վերացավ:

Հիմա իրանք հարցի առաջ են կանգնած արդեն քանի տարի է, ու շատ բաներ, որ անհասկանալի են, դրանով է բացատրվում, որ չեն կարողանում հասկանալ: Մանավանդ՝ բազմազգ են: Սարսափելի բազմէթնիկ, բազմարյուն ժողովուրդ ա: Չեն կարողանում հասկանալ, լավ, ուրեմն, ոնց ենք մենք ինքնության սահմանները որոշում: Ոչ թե, ո՞վ է ռուսաստանցի, դա հեշտ է հասկանալը՝ Ռուսաստանի քաղաքացին: Իրանք դրա ձևը գտել են, բայց ո՞վ է ռուսը, «русский мир»: Էդ հարցն է իրանց մոտ հիմա:

Հայերը էդ տեսակետից՝ բախտի բերմամբ, թե պատահմամբ, որովհետև դա գուցե լավ բան չի, շատ մեծ ու ուժեղ ապահովություն ունեն: Եթե ապացուցվեր, որ Խորենացին կեղծ է, որ տասներկուերորդ դարում են գրել, տենց տեսություն էլ կա, չէ՞, տասնյոթերորդ դարում են գրել, ապա հայերը ստիպված էդ հարցը կտային իրենց, բայց քանի որ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի տեղը գիտենք, Խորենացին եղել է, հայերի համար շատ հեշտ է իրանց ազգային ինքնությունը հարցականի տակ չդնել: Չնայած տեսեք, էդ բոլոր բարբառները երկու հարյուրից ավելի: Տասնհինգերորդ դարում մինչև չորս հարյուր բարբառ կար, հետո սկսեցին անհետանալ: Էդ ի՞նչ են:

Եթե ամբողջ պատմության ընթացքն ենք տեսնում, տեսնում ենք, որ շատ զարմանալի ու տարօրինակ է: Ինչ-որ երևի պահի, մի կայսրություն եկել է, դրել է, «ասել է» այ սրանք բոլորը, որ ստեղ են՝ հայ են: Իրանք սկսել են հայերեն սովորացնել, և այլն: Բայց էդ ժամանակ էլ երևի որոշ մարդիկ եղել են, որ արյամբ հայ էին, որ իրանց նաև հայ էին համարում: Բայց, հիմա մենք ունենք սփյուռքը, խառնված էլի արյունները: Ռիչարդ Կիրակոսյանը՝ պորտուգալացի, հայ, լեհ խառնուրդ է: Եկել է Հայաստան, իրեն հայ է համարում, Կիրակոսյան է, և այլն:

Էդ բոլորը մենք զանց ենք հանում, պարզեցնում ենք իրադրությունը, որովհետև էդ ապահովության զգացումը կա, որ հաստատ մի տոկոս կա ինչ-որ, որ իրան շատ ապահով է զգում: Թե դա առասպել է, թե իրականություն, մենք չգիտենք, չէ՞: Էլի եմ ասում, մենք չգիտենք, ո՛ր սերնդի մեջ ի՛նչ արյուն կարող է մեր մեջ լինել, բայց ապահովության զգացումը կա: Դա թույլ է տալիս մեզ շատ հեշտությամբ նայել այս հարցին:

Հետո մյուս հարցը, որ փաստորեն ադրբեջանցիները դուրս եկան, արտաքսվեցին կռվի ժամանակ, ամենամեծ փոքրամասնությունն էր Հայաստանում, և շատ փոքրիկ փոքրամասնություններ մնացին: Մենք էն ունիկալ, քչաքանակ երկրներից ենք, որի մեջ ապրողները իննսուն քանի տոկոսով նույն էթնոսին են պատկանում: Դա էլ է հեշտացնում խառնել ազգը պետության հետ ու ասել, որ մենք ազգային խնդիր, ազգային ինքնության հարց չունենք: Դա մի կողմից լավ է: Դա կարելի է որպես ուժ օգտագործել, բայց դա չպիտի մեզ խանգարի քննադատական և ռեֆլեքսիվ հայացք ունենալ էդ հասկացության նկատմամբ: Այսինքն մենք չպիտի կարծենք, որ եթե մենք սենց ապահովություն ենք զգում, ապա նախևառաջ մենք բոլորս ենք էդպիսին: Էդ տասը միլիոնը, որը ամբողջ աշխարհում ապրում է, կամ ավել: Երկրորդը՝ որ մյուսներն են էդպիսին՝ իսպանացիները, ռուսները և այլն, և այլն:

Բելլա. 19:41 Էլ չեմ ասում, որ կան մարդիկ, օրինակ ես, որոնք ընդհանրապես չեն հասկանում արյան տեսությունը: Որովհետև դուք սիրում եք ակադեմիական բաներ: Ես երեկ լսեցի ձեր մտքերից, բայց մի գիրք ձեզ խորհուրդ կտամ, որը վերջերս վերընթերցում էի: Դա Էնթոնի Սմիթի «Նացիոնալիզմ և մոդերնիզմ» գիրքն է, որ ինչով է լավ, որ ինքը տալիս է ամփոփում նացիոնալիզմի տեսությունների: Այսինքն եթե հավես չունեք ութսուն հատ հոդված ու գիրք կարդալ, կարող եք էդ գրքի առաջին 4 գլուխը կարդալ ու պատկերացնեք, քիչ թե շատ, ի՞նչ ուղղություններ կան: Մենք անցյալ մեր դպրոցին Միքայելին էինք հրավիրել Զոլյան, որ քանի որ ինքը հենց նացիոնալիզմի տեսության մասնագետ է, որ ինքը էդ մասին խոսեր, բայց, թե շատ շատ շատ պարզ ասեմ՝ իհարկե կա էն տեսությունը, որ դուք բոլորդ գիտեք, դպրոցում ու համալսարանում բոլորդ անցել եք, որին ասում են «պրիմորդիալ» կամ այլ անուններ են տալիս և այլն, որը որ մոտավորապես էս արյան տեսությունն է: Արյան տեսությունը ֆաշիստական է, եթե շատ գնանք, բայց դրա միջինը՝ քիչ թե շատ ընդունվածը, հենց այդ պրիմորդիալ տեսությունն է, որ ազգերը՝ դրանք միշտ գոյություն ունեցած, միշտ եղել են ազգեր, միշտ գոյություն ունեցող, հետագայում էլ կունենան դրանք, ինչ-որ միավորներ են, սենց ասեմ:

Բայց մոտավորապես  20-րդ դարի կեսերից և անգամ ավելի վաղ, այդ թվում նաև նացիոնալիզմի աճի շնոտհիվ, բայց ոչ էն նացիոնալիզմի, որը դուք պատկերացնում եք՝ «ազգայնամոլություն»: Նացիոնալիզմ, քաղաքական առումով, քաղաքական նացիոնալիզմ, այդ թվում նաև գաղութների հետ կապված, ազատագրական պայքարի հետ կապված տարբեր տեղերում: Նաև առաջ եկան նոր տեսություններ, որոնց տարբեր անուններով են անվանում, օրինակ, կոնստրուկտիվիստական տեսություն, որը պնդում է, որ իրականում ազգը որպես էդպիսին, սոցիալական կոնստրուկտ է: Եվ ավելին, էն ինչ որ մենք էսօր ենք պատկերացնում ազգ, Խորենացու ժամանակ էդպիսին չի եղել: Էն ինչ որ մենք էսօր ասում ենք ազգ, էն ինչ որ Խորենացին ասեց և միալեզու դարձան, բոլորովին ուրիշ էր:

Գևորգ. 22:36 Ակսել Բակունցի պատմվածքներում կարելի է հանդիպել իրադրության, երբ որ ասում է դու ո՞վ ես, ասում է ես քրիստոնյա եմ. Զանգեզուրում: Էդ էր էն ժամանակ, 19-րդ դարում դեռ շատ կային, ինչպես նաև մյուսին եթե հարցնում ես, ասում էին «ես մուսուլման եմ»: էն ժամանակ նույնիսկ մահմեդական էին ասում, ոչ թե մուսուլման: Հետո էդ քաղաքական կոռեկտությունը հիմա պահանջում է, որ ասենք մուսուլման: Այսինքն ժողովրդի մեծ մասը ինքնորոշվում էր ըստ կրոնի, ոչ թե ըստ ազգային պատկանելիության, բայց քանի որ էս մասում միայն քրիստոնյաներն էին, որ հիմնականում հայ էին, էն էլ ճիշտ չեմ ասում, ի վերջո երկրորդ հարցը որ տայիք, կասեին հայ ենք:

Բայց ինչպես գիտեք մինչև հիմա Ադրբեջանը հայտարարում է, որ հայերը սեփականացրեցին... և շատ ուշ, ըստ ադրբեջանական տրակտովկայի, ոչ թե տասը դար առաջ է դա եղել, կամ ութ դար առաջ, այլ հենց հիմա՝ 18-րդ դարում, 20-րդ դարում... աղվանների՝ քրիստոնյա այլ ժողովրդի մշակույթը, ոչնչացրեցին հետքերը: Բայց կարելի է պատկերացնել, որ ինչ-որ մարդ է եղել, դեռևս 19-րդ դարում, որ աղվան ա իրան անվանել: Եվ կան ուրիշ քրիստոնյաներ, որոնք հայ չեն՝ թաթերը:

Բելլա. 23:57 Բայց էդ բաժանումները ամեն տեղ են: Ասենք հիմա, օրինակ, Հնդկաստան-Պակիստան բաժանված են հիմնականում կրոնական սկզբունքով: Եթե նայենք, ասենք, երկիրները հորիզոնական են բաժանված, իսկ էթնիկ առումով՝ ուղղահայաց:

Այսինքն, ինչ եմ ուզում ասել, երբ ասում եմ «սոցիալական կոնստրուկտ»: Եթե նայեք, հետո, էնտեղ շատ-շատ գրքեր կան և հոդվածներ, եթե ձեզ էս թեման հետաքրքիր է հետագայում կարդալու, բայց օրինակ, Բենեդիկտ Անդերսոնը, էդ էլ գրեմ անունը, որովհետև շատ հետաքրքիր գիրք է, եթե չեք կարդացել, կոչվում է «Imagined communities»: Ես ամեն ինչ պարզեցնում եմ, բնականաբար: Ինքը ասում է, այ էն, որ մենք էստեղ նստած ենք, ոչ մեկը չի կարող ստուգի, թե ով ինչ արյուն ունի, բայց մենք բոլորս իրար պատկերացնում ենք մի հանրության մաս: Կամ ասենք ձեր ընկերը Քուրդիստանում, կամ չգիտեմ որտեղ նստած՝ պատկերացնում է իրան հայ ինչ-որ համայնքի մաս: Ասում է (Անդերսոնը). իրականում ազգը դա մտացածին, պատկերացնելու բան է, որ ինձ ու ձեզ, առանց խոսքի, ինչ-որ մի բան է կապում, ու իրա գիրքը եթե կարդաք, ինքը մանրամասն բացատրում է, որ առաջ ասենք մի ընտանիք է եղել և ընտանիքում բոլորը իրար ճանաչել են, հետո մի փոքր գյուղ է եղել, էլի իրար ճանաչել են, բայց հետո երբ գյուղից դարձել է ավելի մեծ, դու չես կարող բոլորին ճանաչես: Դու ուղղակի ենթադրում ես, որ կա էնտեղ ինչ-որ մեկը, որը որ նույն համայնքից է, կամ նույն ինքնությունից է, ինչ որ դու ես, ու էդ կապը արյունով չի, էդ կապը մեր պատկերացումներով է: Իհարկե հետո կան այլ հեղինակներ, այդ թվում նույն Էնթոնի Սմիթը, որը փորձում է հաշտեցնի կոնստրուկտիվիստական և պրիմորդիալ մոտեցումները և գտնի ինչ-որ միջին լուծում, և այլն:

Դավիթ. 26:57 Ասենք, օրինակ, ամեն մի ազգ ինչ-որ տեսակի գենի կրող է (հեգնանքով):

Բելլա. 27:01 Ոչ, նախ, կա՞ էս սենյակում որևէ մեկը, ով գենետիկ է, կամ կենսաբան, կամ բիոքիմիկոս:

Թուրքագետ. 27:17 Ես գենետիկայի սիրահար եմ, բայց գենետիկ չեմ:

Բելլա. 27:19 Սիրահար լիները հաշիվ չի, կա՞ ինչ-որ մեկը, որ գիտնական է:

Գևորգ. 27:24 Գիտեք ինչ, Բելլ ջան, հիմա նույնիսկ գիտական, գենետիկ անալիզ են անում, որ ասեն, տեսեք, հայերը Չինաստանում արդեն 20 դար առաջ արդեն եղել են, կամ ինչ-որ մի տենց բան, բայց դա նույնիսկ կարևոր էլ չի: Ես ասեմ ինչի, որովհետև էս արյունը, որ ես ասում էի, ինքը հո չի ստուգել; Ինքը կարող է պատահի ընտրության կամ սոցիալական ճնշման շնորհիվ է ասում:

Այսինքն, ես ունեմ պապ, իմ պապը ապրել է Դերբենտում, ինքը եղել է հայ, Դերբենտը հիմա Դաղստանում է: Էն ժամանակ էնտեղ խոշոր հայ համայնք կար, մինչև 88 թիվը կար: Էդ էլ չգիտեինք, որ Դաղստանից էլ են հայեր արտաքսել Ղարաբաղյան կոնֆլիկտի պատճառով: Ուրեմն ինքը հայ էր, իրա կինը հայ էր, իրա երեխեքը հայ են եղել, ես հայ եմ, բայց ես որ գիտեմ, որ ինքը հայ էր, դա նրանից չէր, որ ես իրա արյան անալիզը արել եմ, կամ ինքն է արել: Ինքը ուներ պապ՝ Հմայակ, Ավեսալոմ և այլն՝ էդ բոլորը, որ գիտենք, որ հայ են, էդքանը: Ավաղ, մենք չունենք ավել, որովհետև շատ դժվար, քիչ ընտանիքներ կան, որ ավելի շատ ունեն պատմություն, բայց իրանցից ոչ մեկը արյան անալիզով չի հաստատել, որ ինքը հայ էր: Ուրեմն կարող է պատահի՝ իրանք էս նույն ընտրության և համապատասխանության սկզբունքներով էին հաստատում: Այսինքն, արյունը ինքը արդեն կոնստրուկտ է:

Իհարկե, էստեղ սա շատ դժվար է հասկանալ էն մարդկանց, որոնք սովոր են գիտությանը հավատալ, որ դա գիտելիք է բերում: Բայց էստեղ սենց սկզբունք կա: Էսօր աշխարհում, հիշում եք՞, «ինֆորմացիոն տարափ» է: Ինքը գիտությունը շատ բաներին չի հավատում: Եթե մենք սենց վերցնում ենք՝ մեր պատկերացումների աշխարհը շատ ավելի մեծ է, գիտական հիպոթեզների աշխարհը ավելի փոքր է, իսկ հստակ ու ճշտգրիտ գիտությունը ավելի փոքր, էն էլ, անընդհատ էլի դողդոջուն:

Շատ պարզ օրինակ. ես որ դպրոցում էի, Պլուտոնը համարվում էր մոլորակ: Հիմա էլ չի համարվում: Էդ ո՞նց տենց ստացվեց, ու՞ր կորավ, ինչի՞, ո՞նց: Էստեղ սենց հարց կա, որ գիտականորեն ազգային գեն գտնելը, կարելի է գիտնականներին ստեղ կանչել՝ բիոֆիզիկոսներին, և հարցնել, թե ինչքանով է դա հնարավոր և ի՞նչ է դա նշանակում: Որովհետև մենք կարդում ենք շատ հարգարժան հոդվածներ, որ կա «հայկական գենը», կամ «հրեական», կամ «իսպանական», էսինչ տեղում գտել են, բայց թե իրանք ոնց են էդ եզրակացությանը եկել:

Օրինակ եթե շատ խորանանք, իրանք կարող է վերցնում են ինչ-որ գենետիկ հատկություն, որը ունի էս հանրության միջին անձը, գիտենք, որ դա կարելի է ընտրանքով անել՝ репрезентативная выборка՝ ներկայացուցչական ընտրանք անել, ինչ-որ մի բան վերցնել հետո տեսնել, որ տասը տարի առաջ էլ ինչ-որ մի տեղում դա կար: Բայց դա կնշանակի՞ արդյոք, որ էդ արյան ու ազգի ինչ-որ շարունակությունն է: Կարող է հեչ չնշանակի: Կարող է նշանակի, որ կոնկրետ էս հանրության ինչ-որ այլ ձևի միավորված գենի հատկությունն է, որ էն ժամանակ էլ կար:

Մեր էդ սխալանքը, որ միշտ արյունը ընդգծել, որ պետությունը և ազգը ընդհանրացնել... բացի նրանից, որ ասեցի, որ մեր լեգենդը շատ խորն է, դրա համար մենք շատ ենք ընկնում այդ սխալանքի մեջ՝ բայց աշխարհում էլ կա էդ սխալանքը: Էդ որ ասում ես քաղաքական նացիոնալիզմը: Ինչի՞է եկել, ո՞նց է եկել, ու՞մ կողմից է եկել: Ի վերջո էս ճնշումը սոցիալական, քաղաքական, որ էդպես դու քեզ ինքնորոշես, որտեղի՞ց է գալիս: Ասենք, ես երեկ Նեդոլյանի օրինակը բերեցի: Նա ուկրաինացու ու հայի խառնուրդ է: Եթե նա ծնվեր Ուկրաինայում, կարող էր մնալ Նեդոլյա: Նա ծնվել է Հայաստանում և համոզված է, որ ուզում է ազգանունը փոխել: Մենք կարո՞ղ ենք արդյոք նրա հոգու խորքի մեջ մտնել և մտածել, ինչից էր նա ելնում. նրանից, թե իր ազգանունը իրեն դուր չէ՞ր գալիս իր շրջապատի ճնշման պատճառով, կամ գուցե ինքը զգում էր, որ գուցե հնարավորություննե՞ր չստանա, եթե ոչ հայկական ազգանուն ունենա. ինստիտուտ գնալը և այլն... թե՞ նրանից, որ ինքը դարձավ համոզված, հայրենասեր հայ: Եվ ո՞ր հարաբերակցությամբ էր դա գնում: Կարող է ինքը իրա մեջ էլ դա հնարավոր չլինի պարզել:

Հարմարվելը՝ ադապտացիան, մարդու շատ կարևոր հատկանիշներից է: Մարդը իննսուն տոկոսով ինչ-որ անում է՝ հարմարվում է: Ու էդ տեսակետից դու չես կարող իմանալ, թե էն մագնիսային ուժերը, որոնք ազդում են, որ մարդը դառնա, համապատասխանի որոշակի կանոնակարգի, որը շրջապատից է ազդում, դառնա իսպանացի, թե ոչ, ո՛ր մասն է իրա անձնական ընտրությունը, ազատ կամքի դրսևորումը, ո՛ր մասն է ինքը հարմարում ուղղակի: Հարմարվում է արդյոք անկեղծ ցանկանալով, թե ստիպված, ինչ-որ պարտադրանքի պատճառով: Մենք չենք կարող դա որոշել:

Բայց մենք գիտենք մի բան. որ էդ ազգ կոչելը ու հետո դա օգտագործելը՝ նեյտրալ իմաստով, և՛ դրական, և՛ բացասական, օգուտ է: Ինչպես կասեր իմ դասախոսը մարքսիզմի՝ օգուտ է իշխողներին՝ իշխվողներին հպատակված պահելու համար: Օգուտ է դա, օգուտ է կառավարություններին: Ես երեկ Ֆրանսիայի օրինակն էի բերում: Համասեռ լինելը, որովհետև համասեռը լավ բանակ է դառնում, հեշտ: Համասեռի վրա մեկ օրենք ես գրում, ոչ թե քսան օրենք տարբեր տեղերում: Դա էֆեկտիվ օգուտ է բերում՝ համասեռ մասսա ունենալը:

Բելլա. 33:43 Ես մի բան էլ ուղղակի ասեմ՝ արյան հետ կապված: Առաջինը, որ արյունը էմոցիոնալ բան է, իսկ էմոցիոնալը միշտ ավելի մանիպուլացվող հատկություն է, քան ռացիոնալը: Էդ մեկ, երկրորդը՝ գենետիկան, ի՞նչ են դրան ասում, որ անընդհատ լսում ես, որպես կաղապար, ու չես հասկանում՝ դրա տակ ինչ է: Ասենք հեռուստացույցով ով խոսում է, բոլորը էքսպերտ, փորձագետ: Ով տեղից վեր է կանում, կներեք պիտի տենց ասեմ, խոսում է գենետիկայից: Ում հարցնում ես՝ դու գենետիկայի մասին ի՞նչ գիտես, դու ասենք ԴՆԹ-ի շղթան, բանաձևը կարա՞ս կարդաս: Դու ի՞նչ կրթություն ունես: Ոչ մեկը չգիտի, բայց բոլորն օգտագործում են: Հենց էս խոսակցությունը գալիս, հասնում է փակուղի, ես միշտ լսում եմ գենետիկայի թեզը, որը շատ թույլ թեզ է, որովհետև որևէ լուրջ գիտնական-գենետիկ նման պնդումներ, որ, օրինակ, ինչպես մի անգամ Աշոտյանն էր ասել, որ էմոցիաներ են փոխանցվում գեներով: Ինչպես մի հայտնի կենսաբան ասեց՝ ով որ տենց մի բան ապացուցի, անմիջապես Նոբելյան մրցանակ կստանա:

թուրքագետ 35:07 ժ Կներեք մի բան ասեմ: Ես իհարկե իրա հետ համաձայն չեմ, բայց եթե մենք ուրիշ առումով նայենք, կարող է հետևյալ մասով ճիշտ ասած լինի: Հիմա օրինակ գենետիկայի մեջ, ամեն մարդու ադրենալինը տարբեր է: Այսինքն ԴՆԹ-ի մեջ գրված է, որ իմ ադրենալինը և ձեր ադրենալինը տարբեր է, բնականաբար:

Գևորգ 35:27 Ինչի՞, ո՞վ ասեց:

թուրքագետ 35:29 Չէ, իրա ընտրանիշների մեջ որոշ տարբերությունների կարող են լինել:

Բելլա 35:35 Բայց ինքը էդ չէր ասում:

թուրքագետ 35:37 Գիտեմ, որ ինքը էդ չէր ասում, դրա համար ես համաձայն չէի իրա հետ ի սկզբանե, բայց երբ որ նայում ենք, որ հորմոնները տարբեր են և անցնում են ժառանգաբար... Ուրեմն շատ բնական փորձ են արել ընտելացման հետ կապված ռուս գիտնականները սովետի ժամանակ: Սիբիրում մի հատ աղվեսի տեսակ կա, մեծ պոչով: Ինքը ագռեսիվ, վայրի կենդանի է: Իրան սելեկցիայի միջոցով ավելի փոքր աղվեսի հետ են առանձնացրել  և երեսուն տարվա ընթացքում ոչ ագռեսիվից դարձել է տնային, շատ գեղեցիկ աղվեսիկ: Բայց էդ էմոցիաները՝ վայրագությունները կամ ավելի ռոմանտիկ հայացք ինչ-որ հարցերին, ինչ-որ տեղ փոխանցվում է, բայց բնականաբար ինքը ինչ-որ ասում էր, աբսուրդ է:

Բելլա  36:34 Ես հիմա սենց ասեմ: Ես հիմա ձեր հետ չեմ կարա վիճեմ, որովհետև ես չունեմ բավարար գիտելիքներ գենտիակայի և տվյալ գիտության բնագավառում, որ ես կարողանամ ձեր ասած թեզերից մեկը գիտականորեն հերքեմ: Իմ ասածը ինչ է, որ ինչպես հայրենասիրությունը последнее прибежище негодяев, նենց էլ գենետիկան էս վեճի վերջին հանգրվանն է: Ես իհարկե կոպիտ եմ ասում, բայց քանի որ մենք նաև քննադատական մտածողության մասին ենք խոսում և խոսելու ենք անընդհատ, ես ձեզ ուղղակի էս պահից կոչ եմ անում չօգտագործել բառեր, որոնք որ դատարկ կաղապարներ են, որոնց տակ դուք չգիտեք՝ ինչ է: Ոնց որ մի անգամ ինձ դասախոսներիցս մեկը ասեց, որ երբեք գրատախտակի վրա չգրես մի բառ, որի իմաստը հետո չես կարող լավ բացատրես: Ես հասկանում եմ՝ դուք ինչ եք ասում:

Դավիթ 37:37 Ասենք ես նման բանի հանդիպել եմ քննության ժամանակ, երբ աշխատանքի էի ընդունվում: Էդ քննության ժամանակ ինձ տալիս էին մի հարց, տալիս էին էն հարցը, ինչը ես գիտեմ ու սենց պոչից գնում էին մինչև ասենք ես կսխալվեմ: Հիմա եթե իմ մտքին լինի ձեր վրա սխալ բռնելը, միշտ կարող եմ սենց շղթա սարքեմ ու տանեմ էնտեղ, որտեղ ինձ պետք է:

Բելլա 37:55 Շատ լավ կլինի: Ես շատ կողջունեմ, որովհետև էս դպրոցի ամբողջ իմաստը էն է, որ մենք փորձենք քննադատորեն գնանք բոլոր կետերի վրա, բայց հիմա ես չեմ ուզում, որ սա երկխոսության վերածվի, որովհետև ստեղ նստած է այլ քսան հոգի, որոնց կարծիքները և մտքերը ևս մեզ համար կարևոր են: Մենք հետո կարող ենք սուրճի ժամանակ դա քննարկել: Իմ ասածը հետևյալն էր, որ եթե մի բան լավ չեք պատկերացնում և դրա մասնագետը չեք, դա օգտագործելը շատ ռիսկային է:

Գևորգ 38:28 Մենք խոսեցինք, եթե հիշում եք, էն երկու տեսակի սլաքը, որ ես նկարեցի, կոնկրետ իշխանության և սոցիալական իշխանության մասին: Եթե մենք խոսում ենք երևակայված ընդհանրությունների մասին, մենք պետք է հասկանանք, թե ովքեր են էդ երևակայված ընդհանրությունները կառուցում: Ո՞վ է կառուցում երևակայված ընդհանրությունը, որը կոչվում է ընտանիք: Այ երեխան ծնվեց: Ի՞նչու է նա հարկարծ երեք-չորս տարեկան հասակում լրիվ հասկանում, որ մայրիկը քնքշանքի ու գուրգուրանքի աղբյուրն է, իսկ հայրիկը՝ կանոնները հստակեցնելու աղբյուրն է: Ինչու՞ շատ երեխաներ, մեր փորձից, հա՞, մենք վերցնում ենք մեր փորձը ու փորձում ենք հասկանալ... Ինչու շատ երեխաներ տատիկների ու պապկիների հետ շատ ավելի լկստված են իրենց պահում, քան ծնողների հետ: Ուրեմն, կային ինչ-որ ազդեցություններ, դա տեսականորեն դաս չի տրվում, չի բացատրվում, ինքը  երեխան ընտանիքի մեջ սկսում է կոմնորոշվել։ Կային ինչ-որ ազդեցություններ, որոնք իրեն իմպուլսներ են հաղորդում, որը իրեն ասում էր՝ հայրիկը կարող է հաճախ չտեսնի, բայց կառավում, կողմնորոշում է: Ես վերցնում եմ ավանդական ընտանիքի տարբերակը, կարող է լրիվ ուրիշ տարբերակ լինի: Մայրիկը գուրգուրում է, և եթե բարկանում էլ է, կարելի է մի քիչ ուշադրություն չդարձնել և այլն: Դա տիպական է, ինչ-որ մեր հատկապես հասարակությանը ավելի տիպական մոդել, սխեմա եմ ես վերցնում: Չեմ ուզում, որ դա որպես կանոնակարգ ընկալվի:

Բայց ինչպե՞ս է դա տեղի ունենում, նույնը հասարակության մեջ, նույնը պետության մեջ: Ինչ-որ մեկը կա, որ որոշում է խաղի կանոնները, ստեղծում է: Ինչ-որ մի Ռիշելյե կար, որը որոշեց, որ բոլոր դպրոցները պիտի նույն ծրագրով դաս տան, ինչ-որ մեկը կա, որը մեկը չի, այլ ինչ-որ ազդեցություն է: Անհարմար է, եթե ես չգնամ էս հարսանիքին կամ թաղմանը: Անհարմար է, եթե ես էսինչ միջոցառմանը փեշի փոխարեն շալվար հագնեմ: Անհարմար է, եթե ես դպրոց գնամ քսված կամ անհարմար չէ: Հիմա դա կարելի է: Դպրոց պիտի գնամ հատուկ շոր հագած, կամ ինչ ուզեմ, կարամ հագնեմ: Էս միջոցառմանը ջինս չի կարելի հագնել, իսկ էստեղ կարելի է: Էդ էլ սոցիալական իշխանություն ա: Ուրեմն կա մեկը, ով գծագրում է ինչ-որ բաներ, պարտադիր չի, որ ամենը, ու հրաման է տալիս ու ստեղծում է իրադրություն: Կա սոցիալական ինչ-որ պրոցես, որը սրանից ազդվում է ինչ-որ չափով, բայց ինքը ավելի խորն է, հին է՝ պատմությունից էլ է գալիս, ավանդույթից է գալիս, մոդա է մեկ էլ հանկարծ դառնում: Մեկ էլ հանկարծ փոխվում է էդ մոդան: Դա սոցիալական դիկտատն է: Էս իշխանություն բառը կարելի է դիկտատ բառով փոխարինել: Այսինքն թելադրանք ես ստանում ինչ-որ տեղից: Եվ մենք ասեցինք ազատ կամք: Եթե ազատ կամքը չլինի, էս ամեն ինչը չկա, էս իշխանությունը, որովհետև եթե մարդուն պետք չի ճնշել, ձևավորել, ձև տալ, ապա էս դիկտատի կարիքն էլ չի լինի: Դա էլ մի երկրորդական ապացույց: Ուրեմն կա ազատ կամք: Այսինքն ինքը իրան էդպես չէր պահի, եթե չլիներ սոցիալական իշխանության մակարդակը և կոնկրետ իշխանության մակարդակը:

Հիմա: Բայց մենք ասեցինք, որ կա գիտելիքի մի կորիզ, որը կամ «բութ մատի օրենքով» դու գիտես, կամ գիտնականները գիտեն հստակորեն. քանի դեռ չի խախտվել՝ չի խախտվել: Գիտության մեջ ես բերեցի արևի ծագելու օրինակը: Շատ հավանական է, որ միլիոն տարի հետո էդ արևն էլ չի ծագելու, բայց քանի դեռ չի խախտվել, չի խախտվել էդ օրենքը: Նույնիսկ բնության օրենքները կարող են խախտվել: Դրա համար էս էլ է հարաբերական, աբսոլյուտ չի, բայց քիչ թե շատ աբսոլյուտ է: Մեր իրականության պայմաններում սա բացարձակ օրենք է, որ արևը վաղն էլ կծագի, մյուս օրն էլ կծագի և այլն: Սա գիտության մեջ: Կյանքում մենք կողմնորոշվում ենք, ինչպես ես ասեցի, էդ «բութ մատի օրենքով», որ մենք մոտավորապես գիտենք, որ հավանական է, որ սա էսպես կլինի: Քանի որ շատ շատերն ընկնում են էդ փակուղին, թե արդյոք աստված կա, թե չկա, արդյոք ազգն արյամբ է որոշվում, թե ընտրությամբ, ինչպես ասաց ինչ-որ մեկը, ես իմ կարծիքն ունեմ, դուք ձեր կարծիքն ունեք:  Տեսե՛ք, «կարծիք», էստեղ «ճշմարտություն» բառը չհնչեց: Կարծիք: Ոչ «գիտելիք» հնչեց, ոչ էլ «ճշմարտություն»: Չգիտեն: Արևմտյան գիտելիքը, գիտությունը մի բառ է հորինել, որ կար իրանց մոտ առանց էդ էլ էդ լեզվում, որը չկա ո՛չ հայերենում, ո՛չ ռուսերենում: Evidence: Ինչպե՞ս կթարգմանեք դա: Փաստը դա fact-ն է: Տեսեք, լրիվ այլ բառ է՝ fact: Ուրեմն՝ վկայություն, ակնհայտություն: Իհարկե հայերեն նաև թարգմանում են փաստարկվածություն, բայց էդ էն չի, որովհետև փաստարկվածությունը ու փաստը մարդու ինտերպրետացիան է, մարդու մեկնաբանությունն է կանխագուշակում: Վկայությունը էդքան էլ հարմար բառ չի իրականում: Տեսեք, evidence բառում արմատն է՝ vid: Ուրեմն ի՞նչ են ուզում ասել: Դրա համար ես ասեցի, որ ակնհայտությունն էլ վատ բառ չի: Ուզում եմ ասել էն շատ հայտնի ասացվածքը: «Մինչև իմ աչքով չտեսնեմ, չեմ հավատալու»: Ոչ մի կանխավարկած ես չունեմ: Իմ աչքով տեսա՝ ստեղ առաջացավ հրեշտակը, ուրեմն հրեշտակներ կան: Իմ աչքով չեմ տեսել՝ չեմ հավատում: Հակառակը կանխավարկածի՝ տեսանելի իրականություն:

Տեսանելի իրականությունը դարձել է հիմք արևմտյան իրականության համար: Եթե տեսանելի իրականություն չենք կարող մենք, փաստ ներկայացնել, ապա դա գիտություն չի համարվում: Դա համարվում է սպեկուլյացիա լավագույն դեպքում, սուտ գիտություն՝ վատագույն դեպքում, կամ փիլիսոփայություն և այլն: Ավելին, դա պիտի լինի կրկնվող տեսանելի իրականություն, ճիշտ ինչպես արևի ծագումը, որ եթե մեկը, պատկերացրեք, աստված չանի, տեսողություն չունի... Ես իրան ասում եմ, գիտես՝ ամեն առավոտ արև ա ծագում... Ինքը չի հավատում, չէ՞: Հիմա եթե իրան վիրահատեցին, ինքը տեսողություն ձեռք բերեց ու մյուս առավոտ արևը չծագեց, ասենք էս մեր եղանակի ավելի վատ տեսակը եղավ՝ կասի. ասում էիք արև է ծագում՝ չեմ հավատում ես: Պիտի տեսանելի իրականությունը էնպիսին լինի, որ ուրիշն էլ կարողանա դա տեսնի: Եթե գիտական փաստը, եթե էքսպերիմենտ են անում սոցիալական հոգեբանության մեջ օրինակի համար, և ցանկացած ասպարեզում՝ ֆիզիկայի, և ուրիշը չի կարողանում կրկնել, և նույն տեսանելի իրականությունը ստանալ՝ դա գիտական չի համարվում: Սա շատ կարևոր արևմտյան, անգլոամերիկյան, բայց նաև ֆրանսիական և գերմանական այդ հզոր մշակույթներից եկող մոտեցումն է, որը էսօրվա պոզիտիվիստական գիտությունը ստեղծել է: Այսինքն էս գիտությունը ասում է՝ էս ամեն ինչը մի կողմ դնենք՝ չգիտենք աստված կա, չկա, բայց էսինչը տեղի է ունենում սենց, էս ապացուցված է:

Եթե էդ չեղավ՝ մենք ապրում ենք խարխափումների մեջ, մենք ապրում ենք միֆոլոգիաների ու առասպելների մեջ, մենք ապրում ենք կարծրատիպերի մեջ, սոցիալական և կոնկրետ իշխանությունները կարող են խախտել իրանց դերը ու բացասական դեր կատարել, մեզ խաբել: Որովհետև իրանք սովոր են ասել, ինչպիսին է աշխարհը: Եթե մենք ֆիլտրացիա չենք անում գիտության կրկնելի փաստերի միջոցով, ապա իրանք ինչ ասեին, մենք կհավատայինք կամ մեզ կկորցնեինք ու կխարխափեինք: Դա է ինֆորմացիայի տարափը, որի մեջ ֆիլտարցիա է պետք:

Բայց գիտությամբ տեսանելի իրականություն ստեղծելը շատ դժվար բան է: Դա և՛ թանկ արժի, և՛ հիմնականում, բոլոր հարցերը լուծելիս, բավականին դժվար բան է: Բայց մենք պիտի հասկանանք, որ էս կորիզը իրոք փոքր է: Ես էստեղ գրեցի «մեծ տեսություն», «միջին տեսություն»: Ինչու՞, որովհետև էն թուղթը, որ ես ձեզ երեկ տվեցի, որ ասեցի՝ սրանք բոլորը գիտություններ են, էս տեսանելի իրականության չափանիշին համապատասխանող գիտությունը, որը էն բոլոր գիտություններն են, դրանք բոլորը պատկանում են էսպես կոչված «միջին տեսության» հասկացությանը: Ի՞նչ է նշանակում «միջին տեսություն»:

Միջին տեսությունը հենց նա է, որ փորձում է տեսանելի իրականությամբ ստուգել մի որևէ կանխավարկած առանց վերջնական հարցերին պատասխան տալու, կամ դրանց պատասխանը փնտրելու: Առանց մտածելու՝ աստված կա, թե չկա, ազգը որոշվում է արյամբ, թե ընտրությամբ, և այլն, և այլն: Մեծ հարցեր չի տալիս: Միջին տեսությունը առաջ է քաշում մի վարկած, որը առանց էդ հարցերին պատասխանելու կարելի է քննել, էքսպերիմենտի ենթարկել, փաստերով, փաստարկումներով, տեսանելի իրականության փաստերով, ճշտել և ապացուցել: Եվ ուրիշը, որ անի էդ նույն քննությունը, նույն արդյունքին կգա: Դա է կոչվում միջին տեսություն:

Իսկ մենք անընդհատ ընկնում ենք մեծ տեսության թակարդը, բայց արդյոք սխա՞լ է դա, արդյոք ճիշտ չէ՞ ընկնել մեծ տեսության թակարդը: Ստեղ ի՞նչ պրոբլեմ է ստացվում: Եթե դու վերջնական հարցերին չես պատասխանում, իսկ ստուգելու ժամանակ չկա... Մենք չենք կարող ամեն ինչը ստուգել, ինչ որ միջին տեսությունը մեզ ասում է: Մեզ էլի խեղաթյուրելը հեշտանում է իշխելու համար, մեր ինֆորմացիան խեղաթյուրելը: Մեզ էլի կարող են նյութ տալ, որ մենք չենք հասցնում ստուգել: Իրենք կարող են ծպտվել որպես միջին տեսություն, մինդեռ իրենց հետևում որոշակի մեծ տեսություն, որոշակի աշխարհի մոտեցման աշխարհայացք կամ գաղափարախոսություն լինի, որը մեզ պարտադրվում է:

Ուրեմն միջին տեսությունները մի քանի թերություններ ունեն: Մյուսն էլ այն է, որ իրենք բազմանում են: Այսինքն միջին տեսությունը ստեղծում է ևս մի գիտություն, ևս մի գիտություն, որոնք ի վերջո նույն բանն են անում: Առաջներում, երբ էդքան շատ չէր ինֆորմացիան, էդ ընդհանրացնելու գործը անում էին փիլիսոփաները: Փիլիսոփայությունը հենց դա է համարվում՝ բոլոր գիտություններից վերցնել գիտելիքը և ստեղծել մեծ տեսությունը: Հետո փիլիսոփայությունն էլ դարձավ միջին տեսություն: Այսինքն, հարցերը մանրացան, սպեցիֆիկացան, և կորցրեց էդ գահը, որովհետև ինֆորմացիայի քանակը մեկ է շատանում է:

 

Այս դասախոսությունը իրականացվել է Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան միջոցով։ Այստեղ արտահայտվածտեսակետները միմիայն մասնակիցներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն Մեծ Բրիտանիայի դեսպանատան կամ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տեսակետները:

 

Սղագրությունը՝ Ռոբերտ Ղազինյանի

Սղագրության ավարտը՝ 06.05.2016

Տեսանյութը ստեղծվել է 2015թ. հոկտեմբերի 29-ին: