Meeting with Grant Scheme Beneficiaries of "Support to the Armenia-Turkey Normalization Process" Program (in Armenian)

01.08.2017

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության գործիքի» շրջանակներում:

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև հավասարակշռված տեղեկատվություն ապահովելու միջոցով։

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել` http://www.epfarmenia.am/ և http://www.armenia-turkey.net/