Archaic Thinking. Part 2. Jam Session 33 (in Armenian)

12.12.2017

Տեսանյութի սղագրություն

Մաս առաջին

Գևորգ Տեր-Գաբրիելյան (ԳՏԳ) – Հիմա արխայիկ մտածողության վերաբերյալ ես քիչ բան ասացի, ուզում եմ մի քանի բան էլ ավելացնել և դրանով ավարտենք: Ուրեմն. թեզ համար մեկը, որ ես ասացի, հաշվենք` ռեալի զգացումն է (1):

Թեզ համար երկուսը՝ տարբերակելnւ է իրարից խոսքը և գործը: Սա շատ կարևոր է: Օրինակ ես ժուռնալիստների հետ շփվում էի մի անգամ տարիներ առաջ կրեատիվ խաղի ժամանակ և հայտնաբերեցի մի ունիկալ փաստ. որ կան ժուռնալիստներ, որոնք կարծում են, որ իրենց նկարագրածը իրադարձության՝ նույնն է, ինչ որ իրադարձությունը (2): Նրանք չեն հասկանում, որ դա տեքստ է: Դա կարող է ճիշտ, լավ, օբյեկտիվ և պրոֆեսիոնալ կերպով կազմված լինի, բայց դա նույնը չէ, ինչ որ իրադարձությունը: Ուրեմն. դա իրարից տարբերակելը նույնպես շատ կարևոր կարողություն է, ունակություն է, և դա նույնպես արխայիկ մտածողությանը առնչվող հանգամանք է, որովհետև պատմությունը իրականում եղածից, միֆը օբյեկտիվ ռեալությունից չի տարբերակում արխայիկ մտածողություն ունեցողը (3): Կամ նա, ով ուզում է օգտագործել էդ հանգամանքը՝ խաբելու համար, իր սուբյեկտիվ շահերից, կամ ինչ-որ շահերից ելնելով, որ ուրիշներին համոզի, որ, գիտե՞ք, միֆը իրականություն էր (4): Ուրեմն դա մյուս, էսպես ասած,  կարևոր հանգամանքն է:

Արխայիկ մտածողության մյուս կարևոր, էսպես, հատկանիշներից մեկը՝ դա (էլի էն, ինչ որ մենք բավական շատ քննարկել ենք) այն է՝ որ նա տեսնում է աշխարհը՝ էն, որ ես անվանում եմ նոմինալիզմ. երբ ասվում է թեզը, որ նա տեսնում է աշխարհը որպես առանձին առարկաներից բաղկացած իրադրություն (5): Համակարգված թե ոչ՝ դա ուրիշ հարց, բայց՝ առանձին առարկաներից բաղկացած:

Խոսքը ինչի՞ մասին է: Նա ասում է, ասենք՝ «սա սեղան է», շատ լավ, «սա առարկա է»: Նա ամբողջ աշխարհը տեսնում է այսպիսի առարկաներից բաղկացած: Դրա համար էդ դեպքում «ազգ» հասկացությունը, «ազատություն» հասկացությունը ձեռք են բերում այնպիսի հատկանիշներ, ինչպիսին ունի սեղանը: Իսկ սեղանը ի՞նչ հատկանիշներ ունի. Ինքը շոշափելի է, կարծր է (6), քիչ թե շատ իր կյանքի ընթացքում անփոփոխ է (7) ու քիչ տարբերակներ ունի (8): Կարող է եռաոտ լինել կամ միաոտ լինել, կամ բացվող՝ էսպիսի սեղան կարող է լինել. ասենք՝ պահարանից բացվող էս, ասենք, բանը (սեկրետեր), բայց հիմնականում ինքը՝ բոլորը մի տեսակ են պատկերացնում: Եթե մենք վերցնում ենք «քամին», «ազգը», «ազատությունը», չգիտեմ, «հնէաբանությունը», այսպիսի հասկացությունները, և նրանք դիտարկում ենք որպես նույնպիսի որակներ ունեցող՝ աշխարհը մեզ համար լրիվ ուրիշ տեսք է ստանում:

Եվ սա տարբերվում է: Արխայիկ մտածողությանը պատկանող կոմպոնենտ է, բայց տարբերվում է միֆոլոգիական մտածողությունից, որովհետև միֆոլոգիական մտածողության մեջ աշխարհը հատուկ անուններից է բաղկացած: Այսինքն «ազատությունը» դա աստված է, մարդ է, անձ է: Աշխարհը եզակի հատուկ անուններից է բաղկացած: Չկան աթոռներ՝ կա «պարոն աթոռը», չկան սեղաններ՝ կա «պարոն սեղանը». դա տիպական միֆոլոգիական մտածողություն է:

Արխայիկ մտածողությունը՝ անկախ նրանից, նա միֆոլոգիական է, թե ոչ՝ դրան չի հասնում, այլ պարզապես դիտարկում է աշխարհը որպես առանձին առարկաներից բաղկացած: Եվ ցանկացած հասկացություն, որը որ ուզեք վերցնել՝ «թրեյնինգ», կամ «իրավունք», կամ եսիմ ինչ, էդ բոլոր հասկացությունները ինքը դիտարկում է, որ իրանք անփոփոխ են, քանի դեռ ստեղծվել են, ծնվել են և կմնան, հետո կմեռնեն: Որ իրանք առարկայի պես են՝ շոշափելի ու կարծր, որ իրանք քիչ (փոփոխական են), (ու նաև)՝ որ ում էլ ասես էս բառը՝ նույնը կհասկանա համարյա թե, ինչպես որ «սեղանը» երբ ասում ես (9)[1]: Եվ՝ որ իրանց միջև դատարկություններ են (10): Այ էստեղ (իրենց միջև) բան չկա:

(Նաև՝ որ) էս բոլոր հասկացությունները («սեղան» թե «քամի» թե «կյանք» թե «իրավունք») իրար հավասարազոր են (11):

Խնդրեմ Անուշիկ:

5:28 Անուշ Մարգարյան (ԱՄ) – Ձեր նկարագրածից հետո անմիջապես մտքովս է գալիս մեր կրթական համակարգը, երբ վեր եմ հիշում, թե համալսարանական տարիներին, դպրոցական տարիներին որոշ առարկաներ ուսումնասիրելիս կամ բոլոր առարկաները ուսումնասիրելիս մենք դրանք ուսումնասիրում էինք դասագրքերով, ու այնպես էր մատուցվում, որ այն, ինչ նշված է դասագրքում, կամ այն, ինչ ասում է դասատուն ինչ-որ մի առարկայի մասին՝ ինքը ստատիկ է, ինքը անփոփոխ է, ու քեզանից ակնկալվում է, որ դու էլ դա ընկալես որպես ստատիկ, անփոփոխ ու էդպես էլ վերարտադրես: Այսինքն՝ քննադատական մտածողության համար էստեղ տարածք չի նախատեսվում:

Կամ եթե հանկարծ դու փորձում ես ինչ-որ քոնը ներմուծես՝ էդ առարկաների վերաբերյալ պատկերացումների մասով, իսկույն ենթարկվում ես քննադատության, որովհետև դու չես տեղավորում էդ արխայիկ տրամաբանության մեջ. ինքը (նորը) օտար է ու ինքը վտանգավոր է (12): Ու սա շատ մեծ վտանգ է ներկայացնում կրթական համակարգի համար, և ես լիովին կիսում եմ նաև ձեր մոտեցումը, որ մենք շատ, կրթության իմաստով, քանի որ էնտեղ կարծրացած է էս արխայիկ մտածողությունը ու գերիշխում է՝ հետընթաց ենք ապրում:

6:46 ԳՏԳ – Լրիվ համաձայն եմ: Հետո կոմենտար կանեմ. թող Փիրուզն էլ ասի՝ ի՞նչ է ուզում ասել:

6:52 Փիրուզա Մանուկյան (ՓՄ) – Անուշիկը իսկապես շատ ցավոտ թեմա բարձրացրեց: Ես, լինելով քննադատական մտածողության զարգացման էն ակունքներում, որ դպրոցի ուսուցիչներին վերապատրաստում էի էդ մեթոդներով, դրանք ընդամենը մեթոդներ չէին՝ դրանք փիլիսոփայություն էր, դրանք գաղափարախոսություն էր, որ ոչ բոլորին էր հասու: Եվ երբ որ ես էի մտնում դասարան ու երեխային ասում էի. «Ազատ ես, ինչ միտք ուզում ես՝ ասա: Մտքերդ այնքան շատացրու՝ էնքան, որ դրանից կարողանաս կլաստերներով առանձնացնել, հետո հասկանալ՝ ի՞նչ է, հետո ռեֆլեքսիա անել, հետո նորից հետ գնալ»: Այ էն սպիրալաձև զարգացումը ապրել, որը շատ դժվար է: Եվ էս վերջի… Ես քսան տարվա բան եմ ասում. ես հասկացա, որ եթե մարդը չունի՛ այ էդ քննադատական մտածողությունը, ու ինքը փոխկապակցված չի՛ տեսնում «թրեյնինգը», «ազգը», «ազատությունը», «քամին», «հնէաբանությունը», չի՛ կարողանում իրար հետ կապել՝ ապա մեր կրթական համակարգը էսպես էլ մնալու է: Ես մի քիչ, կարող է, պեսիմիստ եմ, բայց ես շատ սիրում եմ, որ իրերը իրենց անուններով կոչեն: Հավանաբար մեր թրեյնինգները, Գևորգը շատ ճիշտ ասաց, շատերի համար թրեյնինգ ասածը. ես էլ եմ բազմաթիվ թրեյնինգներ արել՝ մեկը մյուսի նման չի: Բայց մարդը, եթե ասում է «թրեյնինգ», ինքը ամեն անգամ պետք է գնա նոր ձևով: Ես գնում եմ թրեյնինգի՝ ես գնում եմ էնտեղից լիքը բան վերցնելու, ես չեմ գնում էնտեղ զուտ նստելու: Իսկ եթե ասում ենք «թրեյնինգ»՝ մերոնք հասկանում են. գնան, երեք օրը սպանեն: Երևի սա իհարկե թեմային չի վերաբերում, բայց ամեն դեպքում ես Անուշի միտքը՝ էդ քննադատական մտածողությունն էի ուզում զարգացնեի, որ շատ ճիշտ եք. երեխայի մեջ ծնված օրվանից՝ մեկ ամսականից անգամ, պետք է թույլ տաս, որ էդ զարգանա, իսկ դա շատ հեշտ է, շատ-շատ հեշտ է:  

8:40 ԳՏԳ – Իրականում դա (հակումը դեպ քննադատական մտածողություն) բնական է, և ցանկացած արգելք դրա դեմ ստանում է հակադրություն երեխայի կողմից, կամ մարդու կողմից ընդանրապես: Ուղղակի ընդանուր առմամբ էդ հակադրությունը կարող է չբերել… Այսինքն, եթե դու ունես միայն սովորական մարդուն հատուկ քննադատական մտածողություն և էս ամբողջ աշխարհայացքի կառուցումը չես ապրել ճիշտ ընտանիքի, կրթության շնորհիվ՝ դու դառնում ես մեկ-երրորդ տարբերակ: Կոպիտ ասած՝ էսպես. ես հաճախ ասում եմ, որ մեզանում կրթական համակարգը հատուկ են վատացնում, որպեսզի ստեղծեն այդպիսի հպատակ, որը հարմար է, որ իրեն բանակ ուղարկեն, որ իրեն շահագործեն: Եթե շատ հանաձայն չի՝ թողնի-գնա, չփորձի փոխել իրականությունը: Հիմա. երբ իրենք հատուկ են վատացնում՝ դա չի նշանակում, որ այդ երեխան, որը վատ սովորեց, բան չհասկացավ, քիչ բան հասկացավ՝ նրա ստեղծագործական ունակությունները, «visioning»-ի հենց էդ ունակությունները, տելեոլոգիկ ունակությունները չզարգացրեցին՝ նա դառնում է ազգ-բանակին հավատող: Նա ոչ էլ ազգ-բանակին է հավատող դառնում: Այսինքն՝ օֆիցիալ դեկլարացված նպատակը չի համապատասխանում արդյունքին: Երրորդ տարբերակն է ստեղծվում, և դա է խնդիրը, որ իրադրությունը սկսում է ձեռներից փախնել, եթե քո առաջարկած տեսլականը գիտականորեն հիմնավորված չէ, որոշակի արժեքների վրա չի հիմնված, և այլն, և այլն:

Մարդս անպայման ունի դիմադրողականություն: Արդյունքը իրականում լինում է քրեականացում, ինչը որ մենք տեսնում ենք: Այսինքն, երբ դու մարդուն առաջարկում ես աբստրակտ, անիրագործելի, իդեալ, բռնի ուժով՝ արդյունքը լինում է էդ մարդու հոգեբանության քրեականացումը, որովհետև նա ստանում է իմպուլսներ, ազդակներ՝ որ օրենք չկա, օրենքը չի աշխատում: Ես ես եմ՝ ես մենակ եմ, մենակ ես ու իմ մերձավորները՝ իմ մոտիկները, ուրեմն՝ ամեն ինչ կարելի է, եկեք տակից դուրս գանք: Եթե նա չի ուզում քրեականանալ՝ նա երկրից գնում է, եթե նա մնում է երկրում՝ նա չունի արգելակ, որ քրեականի չդիմի, եթե գիտի, որ տակից դուրս կգա. որովհետև բոլորն էլ դիմում են: Այ դա է հենց էդ էսպես ասած դեպի ներքև գնացող սպիրալի արդյունքը:

Բայց, վերադառնալով, ուրեմն տեսեք. շրջանագիծ կամ ճոճանակ (13, 14): Դա այ էդ արխայիկ մտածողության թեզերից մեկն է, որ ես արդեն ասեցի: «Ամեն ինչ կրկնվում է», «աշխարհիս երեսին չկա ոչ մի նորություն և երբևէ չի լինելու», «չկա մի բան, որ չի եղել լուսնի տակ», «նոր բան հորինել հնարավոր չէ». էդ բոլոր թեզերը ու իրանց տարատեսակները շատ հատուկ են էս շրջանագծային կամ ճոճանակային (մտածողությանը), որը՝ Ռուսաստանի դեպքում ես էդ օրինակը բերեցի. դա ոչ միայն շրջանագծային էր, այլև ճոճանակային՝ «հարյուր տարի ռեակցիա՝ հինգ տարի հալոցք, հարյուր տարի ռեակցիա՝ հինգ տարի հալոցք». այ էդ մոտեցմանը:

Շատ ուրիշ ասպարեզներում էլ կա, ինչպես ես որ բերեցի Աֆրիկայի հետ համեմատելու օրինակը, որպես սխալ օրինակ: Ասենք թե կա էսպիսի թեզ գեղագիտության մեջ, գրականագիտության. որ աշխարհում կա ընդամենը իքս քանակությամբ սյուժե: Չեմ հիշում հիմա. մեկը ասում է՝ երեք, մեկը ասում է հինգ, մեկը՝ յոթ, մեկը՝ տասերկու, բայց համենայն դեպս մի ինչ-որ սուրբ թիվ է ու վերջ: Ուրեմն՝ վրեժ, ինցեստ, չգիտեմ՝ պատերազմ, ճամփորդություն և տրիկստերություն, և այլն: Շատ քիչ քանակությամբ… Վերադարձ: Այ էդպես, ուրեմն՝ էդպիսի արքետիպային (սյուժեներ):

Հիմա. դրա վնասն ի՞նչն է. որ, ասենք թե, դու երիտասարդ ես, որը գնում է սցենարական կուրսերի, ուզում է դառնալ կինեմատոգրաֆիստ: Ու քեզ ասում են. «Կա վեց սյուժե, ախպեր. սկսի մտածել, թե ո՛ր սյուժեն ես ուզում իրագործել»: Գլխիվայր է շուռ տրվում ստեղծագործական պրոցեսը: Փոխանակ դու սրտիդ եկածը գրես, հետո թող գրականագետը դա խմբավորի, թե ո՛ր արքետիպին է պատկանում, ու լավ սյուժեի մեջ կլինի մի քանի էդպիսի արքետիպային կոմպոնենտ՝ քեզ ասում են միանգամից. «Էս ծայրից մտածիր»: Դա էլ է այ էդ սպանողը՝ ստեղծագործականը սպանողը հանուն իբր թե ստեղծագործության (15): Նույնը, ասենք, հենց էս հասկացությունը. ազգը միշտ եղել է նույնը, կա ու կմնա:

Դրա հետ նաև, օրինակ, ստրուկտուրաների հարցն է շատ կարևոր՝ հասկացությունների ներսի: Սեղանը կազմված է միատարր նյութից, կամ քչաքանակ տարբեր տարրերի նյութերից, կամ մետաղյա ոտիկներով կամ՝ պարզապես փայտե: Ինքը  միատարր նյութ է հիմնականում: «Ազգը» նույնպես, ըստ այդ հոգեբանության, կամ՝ «իրավունքը», կամ չգիտեմ ինչ բառ ուզում եք՝ վերցրեք, միատարր նյութից է (իբր) բաղկացած (16):

Կամ դրա հատկանիշներից մեկը նաև այն է՝ այդ միատարր նյութի… Էստեղ կան՝ արխայիկ մտածողության մեջ, շատ հաճախ հակասություններ (17), որովհետև քանի որ դատարկություններ են հասկացությունների միջև՝ համակարգը չի կառուցվում (18): Համակարգը չի կառուցվում՝ էս պրոցեսը (բողբոջի մեջ ծաղկի սխեմայի՝ նախօրոք լինելը, նպատակով զարգացումը կանխորոշելը (19), որից էլ՝ երևույթների ֆրակտալայնությունը) տեղի չի ունենում: Էս պրոցեսը տեղի չի ունենում՝ հակասությունները կարող են նստած լինել մարդու ուղեղում: Օրինակ՝ մարդը, նույն մարդը, որը համարում է, որ… Որը ունի էս արխայիկ մտածողությունը, որ համարում է, որ իր է, առարկա է յուրաքանչյուր հասկացություն՝ ինքը կարող է համարել, որ լինի դա «ազգը», թե «թրեյնինգը», թե, չգիտեմ, «ազատությունը», թե որևէ գիտությունը՝ կազմված է միատարր կոմպոնենտներից, որոնք իրենք իրենց ստրուկտուրայում չեն վերարտադրում մեծը (20), ինչպես ատոմը չունի նյութի հատկանիշներ՝ (որ իբր երևույթը) ատոմներից է կազմված, ոչ թե մոլեկուլներից, տարրերից, ոչ թե միավորներից: Եթե հիշում եք՝ ես էս վերջերս սկսեցի առաջ քաշել ֆրակտալության թեզը, որը ասում է, որ՝ (ոչ՝) միավոր է (ստրուկտուրան միավորներից է կազմված, ոչ թե տարրերից):

Եթե մենք հիմա կրթական պրոցես ենք անում՝ մենք պատկերացնում ենք, որ էս ծաղիկը պիտի լինի էս կրթական պրոցեսի (նպատակը)… Մեր բողբոջը կրթական պրոցեսի ու ծաղիկը՝ իրենք ֆրակտալային հարաբերության մեջ են, իրենք կրկնում են իրենց ստրուկտուրայի որոշ կարևոր հատկանիշները: Էս (արխայիկ) մոտեցման դեպքում՝ չեն կրկնում. ոչ թե միավորներից է կազմված որևէ երևույթը, այլ ատոմներից (տարրերից) (21):

Էս մոտեցման դեպքում անալիտիզմը՝ վերլուծականությունը նշանակում է պատահական վոլյունտարիստական կտորների բաժանել երևույթը այն հետազոտելու համար (22), ինչպես օրինակ որևէ մարդուն հասկանալու համար կտրես ձեռքը՝ հետազոտես:

16:34 Էլեն Գրիգորյան (ԷԳ) – Ես նաև ուզում էի ասել և այդ, որ, ինքը, այս միավորները, էսպես ասած, իրենք բազում տարրերից են բաղկացած, ու նաև այն միտքը, որ իրենք էնպես չի, որ («ազգ» հասկացությունը, ասենք) որպես էդպիսին՝ իրենք միշտ եղել են (23), այլ դրանք ընդամենը սոցիալական կոնստրուկտներ են մարդկանց կողմից ստեղծված, որոնք ինչ-որ պահի ստեղծվել են, ինչ-որ պահի էլ կարող են վերանալ:

17:00 ԳՏԳ – Դե հենց էդ է: Ես դրա համար հենց էսպիսի պրովոկատիվ բառ դրեցի, որովհետև մենք դա նաև քննարկել ենք մեր դպրոցում՝ էդ ամբողջ նացիոնալիզմի հարցը, էդ Jam Session-ները կան, և ես պարզապես ուզում եմ սա մեծ կոնտեքստի մեջ ընդգրկել:

Ուրեմն՝ մյուս հատկանիշը էդ մոտեցման այն է, որ իրենք չեն հասկանում, թե ինչ է այն, ինչ կոչվում է կոմպլեքս-սուբյեկտ (24): Շատ հետաքրքիր բան է էստեղ: Ուրեմն. «Սեղանը դրված է հատակին», կամ «Շունը վազում է փողոցով», կամ «Քարը ընկած է ճանապարհին». այս բոլոր դեպքերում մենք գործ ունենք ենթականի հետ, նախադասության կառուցման հետ, իսկ նախադասությունը, ինչպես գիտեք, նախնական միտք արտահայտող կառուցվածքն է, և նրանցում ենթական կատարում է քիչ թե շատ պարզ գործողություն՝ պասիվ թե ակտիվ: «Գերմանիան հարձակվեց Սովետական Միության վրա», «Սովետական Միությունը պարտվեց Գերմանիայի կողմից», «Ամերիկայի հետ պետք է զգույշ լինել», «Հայաստանը ծովից ծով էր ժամանակին», «Ճապոնացիները շատ ակտիվ՝ տնտեսականորեն ակտիվ, ժողովուրդ են», «Չինացիները իրենց պահել չգիտեն» և այլն, և այլն:

Մենք տեսնում ենք՝ ինչպես երկու բան է կատարվում. մեկը՝ անհարկի ընդհանրացում (25), ինչպես «Չինացիները իրենց պահել չգիտեն». դա ուսումնասիրել ենք:

Մյուսը՝ կոմպլեքս երևույթը, կոմպլեքս հասկացությունը՝ պրիմիտիվ առարկայի կարողություններ իրեն վերագրելը (26), ու դա նույնպես շատ հատուկ է արխայիկ մտածողությանը, որը չի կարողանում տեսնել ամբողջ բարդությունը (27):

Եվ էստեղ պետք է տարբերել, որովհետև կա մարդ, որը կասի. «Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա», և դա կլինի լրիվ լեգիտիմ ասված, և կա մարդ, որը կասի. «Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա», և իր պատկերացման մեջ էդ «Գերմանիան» սենց ուրեմն հարձակվելով կգա: Դա կլինի անձնավորված, մարդակերպ, Գերմանիայի ինչ-որ միասնական գործող անձ (28): Եվ երբ որ ասում են. «Արևմուտքը ուզում է մեզ ճզմել», ինչպես Ռուսաստանում հիմա շատերն են ասում, հենց էդպիսի, ուրեմն, աղավաղված, աղճատված, կոմպլեքս սուբյեկտի փոխարեն՝ ինչ-որ պատկերացում են արտադրում, որը էլի պրիմիտիվ առարկա է դիտարկում բարդ երևույթը, բարդ հասկացությունը:

Այսինքն մի կողմից իրենք էդ հասկացության տարրերը համարում են պրիմիտիվ և ոչ ռեպրեզենտատիվ բուն հասկացության համար, մյուս կողմից՝ իրեն պրիմիտիվացնում են և չեն դիտարկում իր բարդության մեջ (29):

Եվ էդ պրիմիտիվացման տակից դուրս գալու համար տեղի է ունենում այն, ինչ շատ հատուկ է նաև միֆոլոգիական մտածողությանը` անձնավորել: Այսինքն՝ Գերմանիան հանդես է գալիս որպես անձ. միասնական սուբյեկտ, որը կարող է ոտ ու ձեռ շարժել: Կամ ԱՄՆ-ն է էդպիսին՝ Ամերիկան է էդպիսին, և այլն, և այլն: Ուրեմն՝ անձնավորել… Կամ՝ ազգը: Դա նույնն է, ինչ որ անում է միֆոլոգիական մտածողությունը, և քամին դառնում է աստված՝ անձնավորվում է. նույն պրիոմն է, էսպես ասած:

20:51 Ջուլիա Սահակյան (ՋՍ) – Ուզում էի ավելացնել. էդ ընդհանրական արտահայտությունները կիրառելու դեպքում նաև շատ կարևոր է, թե դրանից առաջ ինչ է ասվում և դրանից հետո ինչ է ասվում: Այսինքն՝ նույն «Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա». եթե դու դրանից առաջ այլ կոնտեքստ ես դնում՝ էդ նախադասությունը, էդ ընդհանրացումը լրիվ ուրիշ հնչերանգություն է ունենում, եթե դու այլ ձև ես ասում: Օրինակ, եթե ասես. «Աշխարհը այլ կերպ կլիներ, եթե Գերմանիան չհարձակվեր Խորհրդային Միության վրա»՝ դա լրիվ այլ է: Եվ եթե ուզում ես Խորհրդային Միությունը մեծարել և այլն՝ էդ տիպի նախադասություն, միտք ես դնում էդ նախադասությունից առաջ՝ լրիվ այլ ձևակերպում է ստանում:

21:32 ԳՏԳ – Շնորհակալություն: Հենց դա նկատի ունեի, որ երկու դեպքերում տարբեր, ուրեմն, ճշմարտության կամ ճշգրտության տարբեր ստատուս ունեցող արտահայտություններ են: Ուրեմն՝ շատ քիչ բան մնաց, որ ասեմ: Ուզում էի ևս մի երկու օրինակ բերել արխայիկի հետ կապված, և արդեն ավարտենք:

Մի կարևոր հանգամանք էլ կա: Պետք է ճիշտ հասկանալ, որ արխայիկ մտածողությունը ինքնին ոչ մի վատ բան չէ և վնասակար բան չէ. մեզ բոլորիս հատուկ է: Ի՞նչ ենք մենք հասկանում ասելով «արխայիկ». մենք հասկանում ենք, հենց բուն բառը լսելուց, և էստեղ կարևոր է, որ ասենք ոչ թե «արքայիկ», այլ՝ «արխայիկ», որպեսզի «արքայից» տարբերենք, չնայած որ նույն արմատն է: Ինքը երկու հղում է անում՝ բառի բուն իիմաստը. դեպի հինը՝ հնություն, հնադարյան, նախկին, և՝ հերարխիկը: Այսինքն՝ արխայիկ նշանակում է՝ նախկին, որը լավն է, նախկին, որը գերադասելի է: Հիմա. էդ նախկինը մեր մեջ շատ մեծ դեր է կատարում առանց էդ էլ: Այ, հենց էս վերջերս ես մի հոդված էի կարդում, որ ասում էի հենց. «Ինչու՞ ենք մենք սիրում պոնչիկ»: Ինչու՞ է մարդը ուտում պոնչիկ ստրեսից դուրս գալու համար. որովհետև պոնչիկը քաղցր է և յուղոտ: Իսկ քաղցրը և յուղը նախնադարյան և հնադարյան մարդու համար արժեք են եղել, դա ամեն օր պատահող հաճույք չէր: Նրանք էներգիայի համար կարևոր են, ու չեն եղել: Դրա համար հիմա թեև դու դրա կարիքը չունես, բայց եթե տրամադրությունդ վատ է, եթե ստրեսի մեջ ես՝ ուտում ես քաղցր ու յուղոտ բան՝ օգնում է, մարմինդ իրեն լավ է զգում. էդ արխայիկ ռեակցիա է դա: Ու էդպիսի արխայիկ, բնազդային ռեակցիաների վերաբերյալ մենք էլի ենք խոսել, կամ հատկությունների, որ մարդը ունի: Ու դա… Ինքնին դա ոչ մի վատ բան չի նշանակում ու դա շատ կարևոր ու օգտագործելի բան է: Բայց, երբ դա դառնում է հիմքը աշխարհայացքի, մոտեցման, տեքստի, եթե մենք հասկանում ենք, որ էստեղ արխայիզմ արտահայտվեց՝ մենք կարողանում ենք քննադատական մտածողությունը ավելի լավ օգտագործել:

24:15 Անուշ Մարգարյան (ԱՄ) – Որ ասացիք, որ ոչ բոլոր դեպքերում է արխայիզմը վատ՝ ես իրականում համաձայն եմ ձեզ հետ: Այստեղ պետք է, ինձ թվում է, նկատի ունենալ, թե ո՛ր ոլորտներում ես դու էդ մտածողությունը օգտագործում: Եթե, օրինակ, դա ինչ-որ կենցաղային, ոչ այդքան օրհասական կամ կարևոր գլոբալ իմաստով հարցերի մասին է՝ արխայիկ մտածողությունը, երևի թե, շատ դեպքերում անգամ հեշտացնում է կյանքը: Որ, օրինակ, գիտես, որ գնում ես խանութ՝ ինչ որ գիտես. մի հատ կա լվացքի… Շատ պրիմիտիվ օրինակ եմ բերում. լվանալու միջոց՝ որ ինքը ամենալավն է: Բոլորը գիտեն, որ ինքը ամենալավն է՝ անգամ չես էլ ուզում ուրիշ տարբերակներ փորձարկել, որովհետև ժամանակ չունես դրա վրա. օգտագործում ես, գոհ ես, և այլն: Բայց երբ որ գալիս է շատ ավելի ուրիշ բարդ մտածողական մակարդակների շերտերի մեջ, որտեղ որ շատ կարևոր է քննադատողական մտածողությունը, որովհետև ինքը նաև ազդեցություն է ունենալու հետևանքների վրա՝ հետևանքները կարող են շատ վատը լինել կամ, ընդհակառակը, լավը լինել՝ արդեն այստեղ արխայիկ մտածողության ճնշումը կարևորվում է:

25:21 ԳՏԳ – Այո: Եվ դա՝ քո ասածը, շատ լավ լրացնում է էն հետազոտությունները գիտական, որոնք արվում են էդ հարցերի վերաբերյալ: Հայտնի թեզ է, որ մարդը ընտրությանը սովոր չէ բնազդով, և դա դժվարացնում է մարդուն որոշում կայացնելը, երբ ընտրության տարբերակները շատ են: Միշտ էլ դժվար էր և շատ դժվար է լինել լավ սպառող: Երբ դու մտնում ես խանութ և տեսնում ես, որ հարյուր հիսուն տարատեսակ է ու չգիտես՝ ո՞նց կողմնորոշվես: Եվ ի վերջո արխայիկը, ինչպես և օրինաչափությունը, ինչպես և օրենքը, ինչպես և թվաբանությունը՝ իրանք բոլորը ունեն մի ընդհանուր հատկանիշ. իրանք «substitute» են, փոխարինիչ են անվերջության տեսլականի: Այ այն տեսլականը, որի մասին ես էի խոսում՝ տելեոլոգիական տեսլականը. ինքը անվերջության հարց չի դնում՝ ինքը ասում է. «Ապագայում կա նպատակ»: Բայց մարդը կուզենար անվերջ լինել, անմահ լինել. դա էլ է արխայիկ, շատ կարևոր, խոր զգացում, արժեք, կարևորություն (30): Դրա համար էս ցիկլը, որ ասում ենք՝ պատմությունը որպես ցիկլ են ընդունում, նաև իրեն մեջ՝ էդ արխայիզմը, իր հետ նաև բերում է անվերջության գաղափարի, էսպես ասած, փոխարինում, և ինչ-որ տեղ՝ մխիթարանք: Ես դա անվանում եմ «ծակ կոշիկի մխիթարանք»: Ուրեմն, որովհետև եթե ամեն ինչ կրկնվում է, ուրեմն՝ քո երեխան նման է քեզ, քո հայրը, մայրը՝ դու նման ես իրենց, ուրեմն նրանք էլ քո կյանքի, քո երեխայի կյանքի միջով շարունակում են ապրել, ուրեմն քո ինչ-որ բանը՝ արյունը անվերջ գնալու է:

Եթե ամեն ինչ կրկնվում է, ուրեմն ամեն ինչ լավ է եղել, թե չէ չէր կրկնվի, չէ՞՝ կքանդվեր: Եվ դա իրոք էդպես է, չէ՞, որովհետև արևը ծագում է ինչպես ասաց Իզաբելլան, արևածագին, և դա շատ կարևոր է, որ ինքը կրկնվի, որպեսզի… Եվ դա շատ կարևոր միֆոլոգիա է: Միֆոլոգիան ընդհանրապես ցիկլայնության վրա է հիմնված, բայց արևածագը դա ֆիզիկական օրենք է, ճշմարտություն է, և մեզ օգնում է պլանավորել: Եթե չլինեն էդ հանգրվանները օրենքների, օրինաչափությունների իրագործման՝ պլանավորել ընդհանրապես հնարավոր չի լինի: Այ այն, որ ես ասացի, որ դուրս ես գալիս փողոց՝ գիտես, որ հիմնականում քեզ կբարևեն, ոչ թե կսպանեն կամ կխփեն: Դա օգնում է պլանավորել, և դու… Դա օրինաչափություն է, դու դրան հույս ես դնում, և դու կարող ես օրինաչափության հիման վրա որոշ առումով ապագան կանխագուշակել, գոնե տեսլականորեն, ոչ հստակ. դա արդեն թույլ է տալիս ճիշտ որոշումներ կայացնել:

Այսինքն՝ ես կարող եմ ժամանակ չկորցնել մտածելու համար, թե ինչպես զինվեմ դուրս գալուց առաջ փողոց, որը շատ կարևոր է որոշակի դեպքերում, որովհետև Նյու Յորքի «downtown»-ներ կային առաջներում, մինչև էն Ջուլիանին չեկավ ու էդ հարցերը չսկսեց լուծել. ուր չէր կարելի մտնել: Ու հիմա էլ կան երևի շատ իրադրություններ, թաղամասեր աշխարհում, որտեղ դու չես մտնի հենց նենց տեղը: Ուրեմն՝ շատ կարևոր է, որ էդ հանգամանքը չկա. ուրեմն՝ դու կարող ես հանգիստ ապրել, քո կյանքը պլանավորել: Շատ կարևոր է, որ արևը ծագում է, շատ կարևոր է, որ դու հավատում ես, որ պատմությունը ցիկլային է, ազգը ցիկլային է, քո երեխաները քո պապի-պապու- պապն են, և ամեն ինչ կրկնվում է: Դա օգնում է գոյատևել՝ այդ կրկնությունը, ինչպես և օրենքը, ի վերջո, նույն նպատակով, հենց մարդկային օրենքը՝ գոյություն ունի, նույնիսկ պայմանավորված օրենքը՝ ոչ միայն ֆիզիկական օրենքը:

Մարդկային օրենքը ասում է. կան որոշակի ձևեր, ոնց որ Բելլան ասեց, հիմնականում չեն թքի բաժակի մեջ: Եթե թքեն՝ կբռնվեն, վատ կլինի, և այլն: Այսինքն՝ մարդկային օրենքը, լինելով անընդհատ կրկնվող բան, (կրկնությունը դա փոխարինիչ է հավերժի տեսլականի) օգնում է, որ մարդը ստրեսը հաղթահարի, իրեն լավ զգա. փոխարինում է ռիսկայնությանը: Իսկ տելեոլոգիական նպատակ ունենալ՝ ռիսկային է, որովհետև դա շատ ավելի է ընդգծում… Հենվելով օրինաչափությունների կրկնությունների վրա՝ շատ ավելի է ընդգծում փոփոխությունները: Եթե դու նպատակ ունես՝ դու չես կարող պարզապես նստել ու ինքը ամեն ինչ կրկնվի. դու ուզում ես փոխել: Նպատակը նա է, ինչ չկար հիմա: Ուրեմն, եթե դու այն ունես՝ դու ուզում ես փոխել աշխարհը, ու դա էլ է շատ կարևոր հանգամանք:

Ուրեմն ի վերջո արխայիկ մտածողությունը ի սկզբանե վատ բան չէ՝ պետք է այն հասկանալ, պետք է այն տարբերակել, և, ինչպես մենք տարբերակում ենք քննադատական մտածողության… Երբ օգտագործում ենք քննադատական մտածողության այլ պրիոմներ՝ ինչպես հռետորաբանական պրիոմները, ինչպես, ասենք, քննարկեցինք, չգիտեմ, հենց, ասենք, էս հարցերից մեկը՝ ավելի շուտ դրան էր պատկանում. այ էդ անհարկի ընդհանրացումները: Չնայած արխայիզմի հոտ էլ կա դրա մեջ՝ պարզեցնել աշխարհը, բայց, ասենք, էն, որ անվանում էինք բանը՝ հոտավետ տառեր, թե ինչ, և այլն: Կան հռետորաբանական պրիոմներ, կան տրամաբանության խախտման պրիոմներ և կան արժեքային համակարգի, նախնական արժեքային հիմքերից եկող վարքեր՝ տեքստային, խոսքային, մտածողային վարքեր, որոնք էլ որ մենք, ես անվանում եմ արխայիկ մտածողության դրսևորումներ: Խնդրեմ, Տաթևիկ ջան:

31:55 Տաթևիկ Փափազյան (ՏՓ) – Ես ուզում էի արխայիկության մասին խոսել, ավելի շատ ոչ թե էդ հնության, այլ հիերարխիայի մասին, որովհետև ինձ մոտ էդ բառը լսելիս առաջին հերթին հիերարխիան է տպավորվում: Ու իմ կարծիքով էդ հերարխիան բաղկացած է... ինչքան ավելի շատ մակարդակներից է բաղկացած, էնքան ավելի շատ ինֆորմացիան աղավաղում է: Օրինակ՝ ձեր ասած էդ օրինակը ջրի (բաժակի), որ հրամանը արձակվում է, սակայն նույն ձևով չի կատարվում, ինչպես որ պատկերացվում է էդ վերևի հրաման արձակողի կողմից: Այսինքն, եթե դա մի քանի հարկ ունի, ապա էդ հրամանը մինչև հասնում է, չգիտեմ, էդ ստորին հատվածը՝ ինքը արդեն դառնում է մեկ այլ՝ վեր է ածվում մեկ այլ հրամանի, ոչ թե կոնկրետ այն հրամանը, որը որ հրաման արձակողը տվել էր: Ու, բացի դրանից, ուզում էի էդ պայքարի մասին հարց տալ՝ թե հարց, թե կարծիք: Էդ քննադատական մտածողություն ու, կապված, էդ նպատակը, տեսլականը, ու էդ տեսլականը, որ պայքար է մղվում… Պայքար է մղվում «իշխ»-երի դեմ, այսինքն՝ դու ավելի շատ պայքար ես մղում ոչ թե էդ «իշխ»-ի, էդ hիերարխիայի դեմ՝ ներքևի ստորին օղակների, այլ, երևի թե, «իշխ»-ի տեսլականի դեմ: Այսինքն՝ քննադատական մտածողությամբ ձևավորված տեսլականը պայքար է մղում «իշխ»-ի տեսլականի հետ, ոչ թե «իշխ»-ի էդ ներքևի ստորին օղակների, չգիտեմ, էդ կարծրատիպային մարդկանց տեսլականների դեմ:

33:18 ԳՏԳ – Բոլորի հետ միասին, որովհետև ասում են, որ թագավորին խաղում է իր շրջապատը: Ասում են որ… Այլապես… Ասում են, որ Նուբարաշենում ութսունհինգ, թե իննսուն տոկոսը քվեարկել են ՀՀԿ-ի համար, իսկ հիմա՝ բողոքում են կոյուղաջրերից, արդեն հինգ տարի է: Ասում են, որ… «Իշխ»-ի դեմ պայքարելը ի վերջո ի՞նչ է նշանակում: Դա նշանակում է պայքարելը անիրավորեն, անարդարորեն ձևավորված հիերարխիկ համակարգի դեմ: Եթե հիերարխիկ համակարգը արդար է՝ արդարորեն է ձևավորվել, բոլորդ ճանաչել եք, որ էսինչ մարդը ամենակարողն է էս գործը անել՝ էդտեղ խնդիր չկա, էդտեղ «իշխ» չի առաջանում՝ դու իրա բաժակի մեջ չես թքում: Դու կարաս իրա երեսին ասես՝ ինչի ես իրանից դժգոհ:

«Իշխ»-ը առաջանում է, երբ որ անիրավ ու անարդար համակարգ է ձևակերպված, և էդ անարդար համակարգի մեջ, իհարկե, էս ներքևի մարդիկ էլ շատ մեծ դեր ունեն, շատ մեծ դեր ունեն: Որովհետև իրենք կարող են ի վերջո ապստամբել՝ իրենք կարող էին չանել էդ համաձայնողականությունները, որ դա լիներ: Երբեմն իրենք շատ խեղճ վիճակում են, երբեմն սա շա՜տ խորամանկ «իշխ» է, որը իրենց ձևավորում է տարիներ շարունակ, որ իրենք լինեն խեղճ վիճակում: Բայց, ավաղ, մնում է միասնական պատասխանատվության հարցը, վատ զգալու հարցը, անհարմար զգալու հարցը, որ դու թույլ ես տալիս քեզ այդպիսի «իշխ»-ի պայմաններում ապրել:

Նու, էստեղ կան շատ այլ հավելյալ հանգամանքներ, բայց մենք դրանց մասին հետո կխոսենք: Ամեն դեպքում ինձ թվում է՝ մենք քննարկեցինք էս թեման: Եթե ուրիշ կոմենտարներ… Ասա.

35:16 ԱՄ – Ես մի փոքր համակարգի (մասին ասեմ), ըստ որի, դերակատարների մասին որ խոսքը գնաց՝ նույն ջուր թքողի մասին, ուղղակի մտքովս հետևյալը առաջացավ. որ կարող է տեսականորեն լինի մի համակարգ, որը որ արդար է կառավարվում՝ ինչ-որ արդար հրամաններ է տրվում, և այլն: Բայց էդ ստորին մակարդակներում կան որոշակի էլեմենտներ, որոնք էությամբ անարդար են. իրանք ինչ-որ «flawed» են էլի: Իսկ... Չգիտեմ... «ущербный», չգիտեմ՝ ինչպես հայերեն դա ասեմ. որ թքում է՝ ոչ թե որովհետև ինքը չի համաձայնվում էդ հրամանի հետ: Ինքը օքեյ է ամեն ինչի հետ: Ինքը թքում է, որովհետև ինքը անարդար մարդ է, ինքը ուղղակի էդ համակարգի մասը չպիտի լինի առհասարակ: Էս պարագայում ի՞նչ կոմենտար կարելի է…

36:00 ԳՏԳ – Հա, գիտեք ինչ… Դե դա մի քիչ մեր թեմայից շեղում է ուղղակի. Դա արդարության մասին խոսակցություն է, մարդկանց տեսակների, մարդկանց արժեհամակարգերի մասին խոսակցություն է, և մի քիչ էլ, ինձ թվում է, էմոցիոնալի ու հպանցիկի հարցը կա: Այսինքն՝ մենք կարող ենք տեսնել պարզապես այդպիսի չար անձնավորություն, կան էդպիսի կերպարներ, ասենք՝ Իուդուշկա Գոլովլյով. կա էդպիսի կերպար համաշխարհային գրականության մեջ, կամ, բանը՝ Ուրիա Հիփը, էլի, բանի՝ Դիկենսի մոտ: Կամ… Կամ նույն էդ, էլի Դոստոևսկու մոտ՝ կա էն Սմերդյակովը: Բայց ինչպես տեսնում ենք՝ իրենք շատ չեն:

Կա ուրիշ դեպք, երբ ամեն մեկդ՝ խուլիգանությունից ելնելով… Ամեն մեկս կարող է ինչ-որ պահին անել մի անհարիր արարք… Կամ այլ պատճառով: Սա բան է, չէ՞՝ իմպուլս-ռեակցիա, էսպես՝ ազդակ-ռեակցիա: Ինչ-որ մի… Դու… Քեզ աշխատանքի տեղը նեղացրել են՝ դու եկել ես տուն ու ընտանիքիդ անդամների վրա ես թափում լուտանքը: Շատ տիպական, մարդկային վարք է, մարդու անվստահությունից է գալիս, նյարդերի քանակից, ստրեսի վիճակից. ամեն, էդ ամեն ինչը անառողջ վիճակ է: Էդ ամեն ինչը եթե հանում ենք՝ մենք էստեղ աշխատում ենք խոսել, էսպես ասած, օնթոլոգիական մակարդակով, երբ էդ բոլոր հարակից հանգամանքները դուրս են բերված: Այ, ինչպես որ ես Իզաբելլայի հետ որ խոսում էի, որ նա ասում է. «Կա օրինաչափություն, այլապես տնտեսագիտություն չի լինի»: Ես էլ ասում եմ. «Օրինաչափությունը՝ դա շատ քիչ մասն է էդ տնտեսագիտության, և դա աբստրակտ աշխարհում, ռացիոնալ վարվող մարդու ինտերակցիան է ռացիոնալ վարվող մարդու հետ, եթե այն կրկնվում է անվերջ անգամներ»:

Իմ ասածը օնթոլոգիացնում է՝ իդեալական օնթոլոգիա է դարձնում (կամ՝ էդ տնտեսագետների այ էդ տեսությունը) իրականությունը: Իսկ իրականության մեջ մարդիկ իրար անընդհատ քցում են, ռացիոնալ չեն վարվում, իրանց շահին հակառակ են վարվում, չեն պահպանում էդ օրինաչափությունը. հինգ անգամ համագործակցեցին՝ վեցերորդ անգամ էլի քցեցին, չնայած կարիք չկար, անվերջ էր լինելու համագործակցությունը:

Էնպես որ այ էդ ամեն ինչը՝ էդ ուրիշ ասպարեզ է դա, քննարկելու: Մենք էստեղ, ի վերջո, աշխատում ենք քիչ թե շատ էդպիսի, հանգամանքներից մաքուր իրադրություններ քննարկել: Մեր ենթականխադրույթը ի՞նչն է. որ եթե մարդը լինի համակողմանիորեն զարգացած անձնավորություն՝ ինքը կհասկանա էս ամեն ինչը և ինքը գիտակից որոշում կկայացնի՝ թքել բաժակի մեջ, թե ոչ: Եվ եթե մարդը դա չի անում՝ նա քվեարկում է ոտքերով: Раз уж մենք դրա մասին խոսում ենք՝ պետք է նաև դա հասկանալ:

Ես որ ապրում էի Ամերիկայում՝ ես ապրում էի Դետրոյթ քաղաքից երկու ժամ հեռավորության վրա: Դետրոյթ քաղաքը էդ ժամանակ՝ իննսունհինգ-իննսունվեց թվականներին, բան էր՝ վարի գնացած քաղաք էր: Այո, դա սև անցք էր, էսպես ասած: Ես շատ լավ հիշում եմ՝ ասֆալտը ամբողջ քաղաքում քանդված, խանութների մեծ մասը փակ, ցուցափեղկերը ջարդած, բան արած: Մինչդեռ նաև միլիոնատերներ էին էնտեղ ապրում: Նա, ով փող աշխատելու կարիք չունի՝ ինքը իրա առանձնատունը ուներ: Եվ կային էդ «downtown»-ների բարձրահարկերը, որոնք, ասենք, վաթսուն-յոթանասուն հարկանոց շենք է և, ասենք, երեսուներորդ հարկում… Եվ իրենց լուսամուտները ջարդած, և այլն, բայց երեսուներորդ հարկում մարդ է ապրում. դրանք անտուններն էին: Անտունները, որոնք մագլցել են երեսուներորդ հարկում ապրելու, որովհետև ուրիշ տեղ չեն գտել, երևի հարմար բնակարան է եղել, և շատ հավանական է, որ վերելակ էլ չի աշխատում: Ուրեմն էդ վիճակն էր Դետրոյթ քաղաքում: Հետո տարօրինակ բան տեղի ունեցավ. ինքը մի պահ վերաարթնացավ, որովհետև General Motors-ը, թե ով՝ հետ եկան, հետո՝ նորից ընկավ ճգնաժամի մեջ: Այսինքն. ես էնտեղ էի, երբ նա ճգնաժամի մեջ էր, ես հենց որ գնացի՝ ինքը սկսեց ուշքի գալ, ծաղկել, զարգանալ և այլն: Եվ ընդամենը երևի մի տասնհինգ տարի հետո էլի սկսեց գնալ դեպի ճգնաժամ: Էնտեղ մարդ քիչ է ապրում:

Օհայոում, որը կողքի նահանգն էր, որտեղ ես էի ապրում, փող էին տալիս հատուկ, եթե մարդը գալիս է այնտեղ բնակվելու: Այսինքն, եթե դու գալիս ես ու բնակարան, տուն ես առնում էնտեղ՝ յոթանասուն հազար կամ հարյուր հազար դոլլարով տուն ես առնում՝ քեզ տասնհինգ հազար պետությունը վերադարձնում է. նահանգը, ոչ թե պետությունը: Որովհետև Օհայոն դատարկվող նահանգ էր, և երևի հիմա էլ. բոլորը գնում են Կալիֆորնիա: Եթե դու գործ ես գտել և Կալիֆորնիայից գալիս ես և բիզնես ես բերում՝ քեզ քաջալերում են: Ուրեմն՝ Ամերիկան, լինելով մի համապարփակ մեծ պետություն, չնայած նահանգների և ամենի տարբերությանը՝ իր շուկան դիտում է ընդհանուր առմամբ: Դետրոյթից կգնան Կալիֆորնիա, վաղը Կալիֆորնիայում վատ լինի՝ հետ կգնան Նյու Յորք, էնտեղից կարող է գնան Սիեթլ: Հիմա սկսել է ծաղկել Սիեթլից Կանադայում գտնվող Վանկուվերը՝ նոր քաղաք լրիվ, թե՝ Վինիպեգ, Վանկուվերը կարծեմ, սկսում է ծաղկել հանկարծ: Ինչի՞. որովհետև Սիեթլին մոտիկ է, և Կանադան հատուկ ուշադրություն է դարձնում, և այլն. հազար ու մի հանգամանք կարող է լինել, բայց մինչև էդ դա գրեթե գոյություն չունեցող քաղաք էր: Ու մենք ոչ մի հայրենասիրական ինչ-որ շորշոփ չենք զգում էդ առումով, ու ոչ էլ ամերիկացիներն են զգում: Կարող է լավ քաղաքապետ լինի, ասի. «Ես իմ քաղաքը ուզում եմ զարգացնել»: Բայց ինքը կոմպլեքս չունի էն հանգամանքից, որ Օհայոն ավելի ոչ, էսպես ասած, հարուստ նահանգ է համարվում, քան Կալիֆորնիան: Ինքը Օհայոյի համար… Օհայոյում իրա համար ապրում է:

Մեզ մոտ՝ էս փոքրիկ Հայաստանը՝ պատերազմների մեջ, շրջափակման մեջ, և այլն, դա կարծես մի Դետրոյթ քաղաք լինի, որը մենք ամեն գնով ուզում ենք փրկել՝ սխալ ձևերով: Իսկ կյանքը փորձում է գնալ: Կուտակվել է Հայաստանի, Երևանի կենտրոնի մի փոքրիկ մասում, Ղարաբաղից էլ է դատարկվել, Թբիլիսիում է մի քիչ կուտակվել, և աստված գիտի, թե որտեղ: Հաջորդ կարևոր հանգրվանն էր գուցե Ստամբուլը, որը հիմա էլի վատացավ, որովհետև էնտեղ էլ սկսեցին սխալ ձևով կառավարել: Հենց որ սխալ ձևով են կառավարում՝ մարդիկ թողնում-գնում են կամ տուրիստները չեն գալիս: Ուրեմն՝ այ էդ… Եթե դու մեծ ես, քո շուկան մի տեղ ներքև է գնում, մի տեղ վերև է գնում՝ դու շատ չես տխրում: Երբ որ դու փոքր ես՝ դու իռացիոնալ կերպով փորձում ես պահել մի բան, որը նորմալ, ռացիոնալ… «Նորմալ»՝ չակերտավոր եմ ասում, էլի: Ռացիոնալ մեծ պետության պայմաններում՝ (դա) չէր լինի հանգամանք, որովհետև էնտեղ չափում են ամբողջ պետության մաշտաբով: Այ մեր խնդիրը դա է, որ մենք… Բացի նրանից, որ շատ վատ «իշխ» է էստեղ՝ բայց հենց էդ վատ «իշխ»-ն էլ դրա… դրա ցուցիչն է, որ «իռռացիոնալ կերպով» ուզում ենք պահել մի բան, որը շատ դժվար է պահել: Որ «ռացիոնալ» վարվող մարդը՝ այ, Իզաբելլայի ասած, չի պահի դա: Ու էստեղ խնդիր է առաջանում՝ արժեքային խնդիր, տելեոլոգիական խնդիր. ինչպե՞ս դա արդարացնել. ազգ-բանակ, կամ անկեղծ հայրենասիրություն, կամ Հայ Դատ. և այլն, և այլն: Այ՝ ինչպե՛ս արդարացնել, որ դու շուկայականորեն չպահվող բանը, որը շուկայականորեն էլ զոհաբերել ես, որովհետև շատ վատ «իշխ» ես ստեղծել էդ բանի գլխին՝ ուզում ես պահպանել: Այ դա՛ է մեր էսօրվա իրադրության  խնդիրներից մեկը:

 

Սղագրությունը` Տաթևիկ Ղահրամանյանի

Սղագրության ավարտը` ապրիլի 8, 2018թ

Խմբագիրներ՝ Գևորգ  Տեր-Գաբրիելյան, Անի Թովմասյան

Խմբագրության ավարտը՝ ապրիլի 17, 2018թ․

Տեսանյութը ստեղծվել է 2018թ. փետրվարի 15-ին:

 

 

[1] Եվ եթե նույնը չհասկացավ՝ թշնամի է կամ դավաճան (տե՛ս 12):