Animal Protection in Armenia․ Jam Session 28 (in Armenian)

08.12.2017

2017թ հոկտեմբերի 22-ին Հ2 հեռուստաընկերության «Դատական ալիք» հաղորդաշարը, Ջուլյետա Ամիրխանյանի գլխավորությամբ, հեռարձակեց հետևյալ հաղորդումը։ ԵՀՀ-ն, հաղորդման հեղինակի թույլտվությամբ, ներկայացնում է նույն հաղորդման նկարահանման ժամանակ տեղի ունեցած զրույցը՝ ամբողջությամբ:

Զրույց․ Լալա Պողոսյան և Գևորգ Տեր-Գաբրիելյան, հոկտեմբերի 4, 2017թ․ 

Տեսանյութի սղագրությունը

Գևորգ Տեր-Գաբրիելյան (ԳՏԳ) 00:11 – Ես չգիտեի ճիշտն ասած՝ նոր իմացա, որ եղել է էդ օրենքը (կենդանիների նկատմամբ վերաբերմունքի մասին) մեր քրեական օրենսգրքում մինչև 2003 թիվը, և հետո հանել են: Դա, իհարկե, ինձ համար բավական զարմանալի փաստ է:

Բայց ես ի՞նչ եմ ուզում ասեմ: Ես փոքր ժամանակից, դեռ որ դպրոց էի գնում, լավ հիշում եմ, էդպես տղերքի տեսակ կար: Իրանք կատուներին՝ նորածին, վերցնում, բարձրանում էին չորրորդ հարկ, շքամուտքի լուսամուտից ներքև շպրտում, տեսնում՝ որը ապրեց, որը չապրեց: Ու դրա համար իմ շրջապատում՝ բակում, դպրոցի կողքի բակերում և այլն, լիքը էդպիսի կատու կար՝ մի աչքը կույր, մռութը ջարդած, պոչը ջարդած:

Հիմա ես տեսնում եմ նույն պոչը ջարդած կատուներին՝ լիքը, հենց մեր բակում, հենց հիմա որտեղ որ ես ապրում եմ: Այսինքն ես տեսնում եմ՝ իրանք ծնվում են, իրանք լավ վիճակում են, իրանց մաման իրանց նայում է: Հետո մի պահ է գալիս՝ տեսնում եմ պոչերը ջարդած են: Ի՞նչն է դրա պատճառը:

Ըստ երևույթին... ինձ չի թվում, որ հիմա էլ վերևից գցում են՝ էդ դեպքերն են, այլ ուղղակի երևի մեքենան անցնում է կատվի վրայով քնած ժամանակ, թե ինչ... Ինչ-որ մի էդպիսի պատճառ պիտի լինի:

Բայց ընդհանուր առմամբ խնդիրը հետևյալն է. որ մեր մոտ կա ատելություն, և ո՛չ միայն դեպի կատուները, ո՛չ միայն դեպի շները՝ անտուն. դեպի կենդանի շունչը:

Ինձ համար էդ ատելությունը շատ ուժեղ կապված է մարդկանց իրար նկատմամբ ատելության հետ, թշնամու, էսպես կոչված, - ադրբեջանցիների նկատմամբ ատելության հետ: Այսինքն երբ դու ատելության հասարակություն ես պատրաստում՝ դու սկսում ես ատել ամեն կենդանի շունչ:

Նույնը ծառերի նկատմամբ: Գիտեք, որ հենց որ մեկը տեսնում է մի հատ սիրուն, լավ ծառ է աճում... արդեն էլ ցուրտի ու մութի տարիներ չեն, էլ կարիք չկա, չէ՞: Բայց վազելով գնում է, էդ ծառը կտրում է: Իրա երջանկությունն է՝ ոչնչացնել կենդանի շունչը: Այ մեր հասարակությունում, ինձ թվում է, էդպիսի պրոբլեմ կա:

Լալա ջան, ի՞նչ ես կարծում՝ ճի՞շտ եմ ես դա նկատում, թե ոչ:

Լալա Պողոսյան (ԼՊ) 02:23 – Իմ մանկության հիշողություններն էլ նույն տեսակ են: Ես մեծացել եմ բակում այ էդ: Իմիջայլոց այ էդ կույրերի կոմբինատի աշխատողներն էին՝ կույրերն էին մեր դիմացի շենքում ապրում, և՝ ես չգիտեմ, դրա հետ կապված է, թե չէ, նրանց երեխաները անընդհատ ինչ-որ էլի էսպես, չգիտեմ, բաներ էին անում՝ վառում էին, կախում էին: Ես ու եղբայրս ամբողջ մանկությունը, արդեն մանկուց մենք պայքարում էինք դրա դեմ, կռվում էինք դրանց հետ՝ էդ երեխաների հետ: Այսպիսի մթնոլորտում եմ ես մեծացել, ու հիմա նույնը շարունակվում է, իմիջայլոց, էլի նույն ձևի:

Ասենք արդեն էդ նոր սերունդը կույր չի, բայց դա միայն մեր բակերում չի արդեն: Ես հասկացա, որ դա կույրերի հետ գուցե և կապ չուներ: Տարածված է ամբողջ քաղաքով մեկ: Եվ, օրինակ, հիմա նույնիսկ ֆեյսբուքում ես տեսնում եմ անընդհատ, էսպես, սյուժեներ, ինչ-որ… Մենք ունենք կամավորական խումբ, և այնտեղ անընդհատ մեր կամավորները պատմում են այսպիսի դեպքեր. վառել են ինչ-որ շան ձագեր, չգիտեմ, խեղդել են ինչ-որ կատվի ձագեր, պիտբուլին, ասենք թե, քսի են տվել ավելի փոքր շան վրա, կատվի վրա: Այ էսպես անընդհատ էսպիսի սյուժեներ են:

ԳՏԳ 03:56 – Տես ինչ հետաքրքիր բան է. ուրեմն, շան դեպքում, երբ որ անտուն շների մասին է խոսքը, նրանք մի արդարացում ունեն, որ հարձակվում են մարդկանց վրա, կանանց, երեխաներին վախեցնում են, և այլն: Կատվի դեպքում էդ արդարացումը չկա, չէ՞։ Կատուն մաքրություն է: Կատուն նախ մեր պանելային շենքերի մեծ մասը, որոնք ունեն էդ սարսափելի աղբամուղերը՝ երեսուն տարի առաջ սարքած, որ մարդկանց մտքով չի անցել, որ իրանք էդ ճարտարապետությունը սարքում էին, որ տաս, քսան, երեսուն տարի էդ աղբամուղը աղբի, վարակի ու առնետների բուն է դառնալու, նույնիսկ եթե մաքրես: Որովհետև աղբը էդ աղբամուղի մեջ լցնում են ուղղակի, չէ՞, իրանք տոպրակի մեջ փաթաթած չեն գցում: Իրա ամբողջ պատերը դրա մեջ են, իրա էդ ներքևի մասը սարսափելի հոտ է տարածվում, սարսափելի կեղտ: Եվ էդտեղ իհարկե առնետների բուն է:

Հիմա. եթե կատուն կողքերը կա՝ էդտեղ առնետ չկա: Հենց մեր շենքի մասին եմ ես ասում: Հենց որ կատուն անհետանում է՝ առնետները վերադառնում են: Ուրեմն՝ օգուտ բան է:

ԼՊ 04:58 – Ընդ որում, ավելացնեմ, կատուների քանակը պետք է բավականաչափ լինի, որ կարողանա հավասարակշռեցնել, որովհետև առնետը բազմանում է երևի մի հարյուր անգամ ավելի արագ: Իրանք շատ ավելի շատ ճուտեր են բերում, և մի քանի անգամ տարեկան, ոչ թե ոնց որ կատուներն են, ասենք թե, մի երկու անգամ: Եվ դրան դեմ առնելու համար երկու կատու ամեն բակում բավական չի: (05:25 - Այո): Պետք է լինի մի քսան, երեսուն (Քսան հատ, հա):

Այո, որովհետև շատ ես հանդիպում, երբ որ ասում են. «Հա, մի սանիտարական գործի համար մի երկուսին պահեք: Ինչի՞ են էդքան շատ բազմացել»: Ես ասում եմ. «Կատուն շատ չի լինում: Ինչքան շատ լինի, էդքան  ձեր օգուտն է»:

Այ, էդ դաժան վերաբերմունքը կատուների նկատմամբ, իմիջայլոց, որ արդարացնեն. այ, դու ասում ես «արդարացում ոնց որ չկա»: Արդարացնում է նրանով կատվի մահը՝ որ «սա վարակի բուն է», էդպես են՝ «զզվում եմ», էդպես են արդարացնում. «կարող է հարձակվի»: Այդ առասպելները ե՞րբ են տեսել: Հարձակվող կատու ես չգիտեմ:

ԼՊ 06։11 – Այ էդ վերաբերմունքը ու այ կատուների ոչնչացումը արդյունքում բերել է դրան, որ մեր մոտ արդեն իրական էկոլոգիական կատաստրոֆա է կատարվում քաղաքում: Մեր քաղաքը դարձել է առնետանոց: Եվ ուրիշ քաղաքներում, երբ որ այ էսպիսի իրավիճակ էր ստեղծվում, ասենք՝ նույնիսկ այսպիսի օրինակ բերեմ, ոնց որ Լենինգրադում բլոկադայից հետո՝ այսինքն բլոկադայի ժամանակ: Երբ որ կատուները վերացել էին կամ սովից, կամ, ասենք, նրանց կերել էին (06:47 - Կերել էին), այո՛, առնետները էնպես էին հարձակվում մարդկանց վրա, որ քնել վախենում էին մարդիկ հանգիստ, որովհետև առնետները կարող է քնի ժամանակ հարձակվեին ու, ասենք, ծծկեր երեխաներին կրծում էին, սպանում էին:

Եվ բլոկադայի ճեղքումից հետո ոչ թե դեղորայք են բերել կամ, ասենք, սնունդ անմիջապես, այլ գնացքներով հասցրել են Լենինգրադ հազարավոր կատուներ: Կատվի գինը երևի, չգիտեմ, տարեկան աշխատավարձի գին էր, որ բնակիչը ուզում էր պահեր՝ վաճառվում էին այդ կատուները: Մնացածին բաց էին թողել ուղղակի քաղաքում, ու բնակիչները շատ լավ էին, իրանցից լավ էին նայում, որովհետև կատուները պաշտպանեցին էդ քաղաքը: Պիտերում մի քանի հուշարձան կա կատուների պատվին: Դա ինչ վերաբերում է կատուներին:

ԳՏԳ 07:52 - Ես ուզում եմ ասեմ էդ վախի պատճառը կատվից: Էդ հիվանդության, ասենք, որ մազը մտնում է՝ կուլ ես տալիս, էխինակոկ է լինում, սա ճիշտ է իհարկե, դրա փոքր շանսը կա, եթե կատուն տանն է ապրում քեզ հետ, եթե ամեն օր ես շփվում, եթե ինչ-որ շատ մազ է թողնում և այլն: Եթե բակում վազվզում է՝ էդպիսի խնդիր երբեք չկա:

Բայց վախը կատուներից, մանավանդ կանանց, աղջիկների մոտ, գալիս է հետևյալից. որովհետև մեր հայ ժողովուրդը ունի մի հատ հին ավանդույթ: Եղբայրը, երբ որ քույրիկը, ասենք, իր տարիքի է, նույնիսկ գուցե մի քիչ մեծ կամ փոքր ավելի, փոքր ժամանակ էդ քույրիկի վրա մի հատ կատու է շպրտում: Էդ հատուկ էդպիսի ավանդույթ է. ինքը շպրտում է, որ վախեցնի, ու որ դրանից հետո էդ աղջիկը, էդ կինը զզվի կատուներից: Ես մի տասնհինգ էդպիսի դեպք գիտեմ անձամբ իմ կյանքից: Ուրեմն ես խորհուրդ եմ տալիս…

ԼՊ 08:49 – Բայց ինչի՞ համար ուզում է վախացնի: Առաջին անգամ եմ լսում:  

ԳՏԳ – Դե նախ և առաջ էդ գենդերային հարաբերություններն են, որ պիտի քույրդ վախեցած լինի: էդ ներքին, բայց գլխավորը, իհարկե, էդ ներքին կոպտությունն է, ներքին դաժանությունը, որով դաստիարակվում է մեր հասարակությունը: Հենց իմ նախորդ ասածի պես. ինչի՞ են իրանք ընդհանրապես ամեն կենդանի շնչին վատ վերաբերվում. որովհետև մայրիկը (էդ էլ շատերս ենք տեսել, գիտենք), երբ որ մանկապարտեզից սկսած, դպրոցի առաջին դասարաններում, իր երեխան, ասենք, ուզում է ինչ-որ մեկի հետ խաղալ, մյուսը հետը չի խաղում՝ ասում է. «Գնա խփի իրան»: Ու հայրի՛կը չի ասում: Հայրիկն էլ է ասում, բայց որ հայրիկն է ասում՝ դե գիտես, ինքը բան է՝ էսպես ասած, «արու գազան» է, կոպիտ ասած, էդպես է ուզում դաստիարակի:

Բայց մայրիկներն են հատկապես էդպես դաստիարակում, ու իրանք դրա արդարացումն էլ ունեն: Իրանք ասում են՝ դու պիտի կոպիտ ու դաժան լինես, որ հետո բանակում տակից դուրս գաս, որ կյանքում տակից դուրս գաս: Այսինքն՝ մենք էդ դաժանությունը, էդ կոպտությունը ուրիշ կենդանի շնչի նկատմամբ… Գիտե՞ք ինչ, ես շատ կրոնական մարդ չեմ, կրոնին, էսպես, հավատող և այլն, բայց, ի վերջո, աստվածային շունչ է դա: Այսինքն՝ դու ամեն շնչավոր էակին պիտի հարգանք մատուցես: Ես որ էսպես ասում եմ, ինձ ասում են «բա մոծակ չսպանե՞նք», թե ինչ: Հիմա եթե դու մոծակի ու կատվի միջև տարբերություն չես տեսնում՝ էլ խոսելու բան չկա: Հա: Նույնիսկ մոծակին կարելի է լավ վերաբերերել իրականում… (- Այո)։

ԳՏԳ 10:28 – Ես ուզում էի նաև նշեի, որ սա մենակ քաղաքի երևույթ չէ բացառապես: Եթե տեսնենք մեր վայրի կենդանիները ոնց ոչնչացվեցին: Իրանք ոչնչացվեցին մի քանի պատճառներով, որոնցից երկուսը շատ կարևոր էին: Մեկը դա սովն էր, այսինքն մեր նապաստակներին, կրիաներին, ոզնիներին կերել են էսպես կոչված ցուրտի ու մութի տարիներին, պատերազմի տարիներին: Պատերազմի տարիներին կային բաժիններ ռազմական, էսպես ասած, որոնց մուտքի մոտ շարաններով դրված էին կրիաների պատյանները, որովհետև զինվորները՝ սոված, բռնում, ուտում էին: Ուրեմն՝ դա մի բան:

Ես հիշեցի նաև, որ, ասենք, երեսունական թվականների գերմանական էդ ռազմագերիների հուշերում նշվածը, որ իրանք զարմանում էին, որ Հայաստանում թունավոր օձ են բռնում-ուտում: էն ժամանակ էլ էր սովետ՝ քառասունական, ասեցի երեսունական, պատերազմից հետո անմիջապես: Ուրեմն՝ մի կողմից դա, մյուս կողմից՝ էդ անարգալի վերաբերմունքը դեպի կենդանի շունչը, էդ որսորդությունը էսպես կոչված, որը իհարկե նախ և առաջ մեր օլիգարխների, նրանց զավակների գործն է:

ԼՊ 12:03 – Սիրելի հոբին է, այո:

ԳՏԳ - Էդ որսորդությունը, որ իրանք նաև կարմիր գրքի կենդանիներին են սպանում՝ ում պատահի: Բայց դա մշակույթ է դարձել էս աշխարհում: Ասենք մի հատ բան է՝ արծվի ճուտ են բռնել ինչ-որ ձևի երեխեքը անտառում, իսկույն մտածում են. «Եկեք թևերը կտրենք, դնենք վանդակի մեջ, մեր տանը պահենք» - լավագույն դեպքում: Հիմա մենք իմանում ենք, որ «Best Western» Դիլիջանի շատ նորմալ, շատ լավ հոթելում, որը ես ինքս շատ սիրում եմ, ջրավազանի մեջ դելֆիններ են գցել: Էդ մարդիկ չեն հասկանում, որ էդ դելֆինը մարդու պես խելոք կենդանի է: Մյուս մամաներն էլ ասում են. «Բայց լավ ա, ախր երեխեքը խաղում են, իրանց լավ են նայում»: Ասում է. «Իրանց ավելի լավ են նայում, քան մեր գազանանոցում՝ կենդանիներին»:

Հիմա մեր գազանանոցի հարցը. չգիտեմ տեղյակ եք, թե չէ, բայց մեր միջազգային հանրությունը՝ այն արտասահմանցիների, որոնք աշխատում են Հայաստանում, ժամանակին այսպիսի ավանդույթ ստեղծեցին. գազանանոցում էնքան վատ էր վիճակը, որ իրանք որոշեցին որդեգրել, էսպես ասած, որևէ մի գազանի և վերցնել, որ իրենց հաշվեկշռի վրա է, էսպես ասած: Իրենք անձամբ փող էին վճարում, որ, ասենք, էսինչ գայլը, էսինչ, չգիտեմ, արջը, և այլն, և այլն, ապրեն:

Ուրեմն սա համընդհանուր խնդիր է, և էս խնդիրը մենք, էլի եմ ասում, սա մենակ քաղաքային չի, գյուղերում է՛լ ավելի դաժան է վերաբերմունքը: Ես էս վերջերս խոսում էի արձակագիր Սուսաննա Հարությունյանի հետ, որը շատ ստեղծագործություններ է գրել, և հաճախ է էդտեղ դաժանությունը երևում մարդկանց իրար մեջ հարաբերությունների:

Ու մենք իրար հետ գալիս ենք եզրակացության, որ էդ դաժանության սկիզբը եղել է ցեղասպանությունը: Որ ցեղասպանությունից էնպիսի սթրես է ապրել ժողովուրդը, որ իրանք իրար նկատմամբ արդեն էդ դաժանության ավանդույթը պահպանել են: Ասենք՝ ինչ-որ կնոջ կամ աղջկա հետապնդել, որովհետև նա իրեն էնպես չի պահել, ինչպես, ասենք, գյուղը կարծում է:

Էդ բոլոր ավանդույթները կուտակվել են, ու զուգահեռաբար դրանք կենդանության, կենդանի աշխարհին են վերաբերել: Դրա համար մենք հիմա չունենք համարյա ոչ մի մուֆլոն, ոչ մի նապաստակ: Նապաստակ չկա էս երկրում, գրողը տանի: Պատկերացնում եք, ասենք՝ երեսուն-քառասուն տարի առաջ ազատ վազվզում էին բոլոր ճանապարհներին: Հիմա նապաստակ չի մնացել էս երկրում:

Այսինքն՝ դա մեր, ազգովին էդ արժեքների խեղաթյուրման արդյունքն է: Ու իհարկե իմ կարծիքով մենակ օրենքը էստեղ հարցը չի լուծի: Իհարկե, օրենքը շատ կարևոր է, բայց էստեղ շատ կարևոր է նաև այս խոսակցությունները կրթական հարցերի վերաբերյալ:

ԼՊ 14:41 – Անպայման, կրթական ծրագրեր պետք է լինեն, այսինքն ուրիշ երկրներում՝ նույնիսկ Ռուսաստանում, արդեն վաղուց կան բիոէթիկայի դասեր: Ինչո՞ւ մեզ մոտ դա չի կիրառվում, ես ուղղակի չեմ հասկանում, որովհետև կարելի է պարզապես նույնիսկ թարգմանել, ասենք՝ անունները փոխարինել հայկական անուններով, եթե շատ գործ չես ուզում անես, ասենք՝ ադապտացնես, ասենք, արդեն համակարգի մեջ մցնել: Ասենք, նույնիսկ բուհերի համար ավելի խորը մակարդակով են պատրաստված դասագրքեր: Ամեն ինչ կա:

ԳՏԳ 15:21 – Ընդ որում ինչքան գիտեմ Հայաստանը բիոէթիկայի, Եվրոպայի խորհրդի ինչ-որ կառույցներից մեկի անդամ է, և մի ժամանակ, չգիտեմ, մի յոթ տարի չեմ հետաքրքրվել էդ հարցով, բայց մի ժամանակ էլի մեր մոտիկ մարդն էր էդ ներկայացուցիչը՝ Իգոր Մադոյանը, եթե հիշում ես Իգորին:

ԼՊ 15:40 – Հա:

ԳՏԳ - Այսինքն՝ շատ ճիշտ է: Պետք է էդ երեխեքի մակարդակից և ընտանիքի մակարդակից էդ խոսակցությունը սկսել:

ԼՊ 15:50 – Այսինքն՝ դա կոմպլեքս խնդիր է էլի հենց, մի քանի ոնց որ ճյուղավորում ունի, որ դա պետք է և՛ կրթության նախարարությունը զբաղվի, և՛ բնապահպանության նախարարությունը, և՛ քաղաքապետարանները:

ԳՏԳ 16:06 – Այո, այո, այո: Եվ էդ առումով ես նույնիսկ առաջարկում եմ, որ էսպիսի հանդիպում կազմակերպենք բոլոր՝ նաև ոչ կառավարական մարմինները, որոնք ոչ միայն, ասենք, էդ շների, կատուների հարցով են զբաղվում:

էդ գիտե՞ք՝ էդ շների, կատուների հարցով զբաղվողները ինձ ճիշտն ասած հիշացնում են շատ հայտնի Բուլգակովի էն գործը՝ «Շան սիրտը»: Այսինքն…

ԼՊ 16:34 – Այո:

ԳՏԳ - Ու էստեղ շատ հետաքրքիր բան է տեղի ունենում: Էդ մարդիկ, ինչպես նաև նրանք՝ ում վրա շները, իբր, հարձակվել են և իրենք վախեցած են, իրենց նպատակը ի՞նչն է. ոչնչացնե՛լ:

Այսինքն՝ տես: Ասենք քո վրա հարձակվել է ադրբեջանցին, Ադրբեջանը և Հայաստանը կռվի մեջ են: Քո նպատա՞կն է արդյոք իրենց բոլորին անխտիր ոչնչացնել: Այսինքն՝ արդյոք էդպե՞ս ես դու տեսնում էդ կոնֆլիկտի լուծումը:

ԼՊ 17:02 – Այսինքն նույնիսկ ռազմավարական տեսակետից խնդիրը սխալ է դրված, որովհետև դու չես կարա ոչնչացնես ո՛չ թուրքին, ո՛չ ադրբեջանցուն, ո՛չ կենդանուն, ո՛չ գայլին:

ԳՏԳ 17:12 – Հա: Ու թուրք չի, է՝ քո քաղաքում ապրող, անբախտ… քո քաղաքում ապրող, ծնված անբախտ կենդանի է, անտուն մարդու պես, մուրացիկի պես, կամ էն աղբում ինչ-որ բան փնտրող մուրացիկի պես, դու իրանց է՞լ ես ուզում ոչնչացնես: Էդ կենդանուն էլ…

ԼՊ 17:33 – Այո, չեն սիրում, իհարկե:

ԳՏԳ - Դու… Եթե դու…

ԼՊ 17:35 – Որ ուզում են վիրավորեն, ասում են. «Բոմժ ես»: Այսինքն ես մի քանի անգամ զարմացել եմ, այսինքն՝ դա ի՞նչ վիրավորանք է:

ԳՏԳ 17:42 - Հա, միավորում են, տե՞ս, միավորում են էդ բանին՝ էդ գործով զբաղվողին և անտուն կենդանուն:

ԼՊ 17:48 – Այսինքն հեգնանքով են վերաբերվում։ Ոչ թե կարեկցանքով, այլ հեգնանքով: Շատ հետաքրքիր է, ինչո՞ւ է էդպես:

ԳՏԳ 17:55 -  Չէ, դա մենակ հեգնանք չի:

ԼՊ - Ոչ թե միտում է առաջանում՝ գնա, ինքը հաց տա իրան, այլ միտում է առաջանում իրան ոչնչացնել՝ քշել:

ԳՏԳ 18:02 – Չէ, անտուն շնից վախի հարցը կա և իրոք կա, որովհետև նրանք ոհմակներով շրջում են, և իմիջայլոց…

ԼՊ 18:08 – Ոհմակը ուրիշ բան է, ոհմակը մի այլ խնդիր է: Ու, ի դեպ, այդ նույն ոհմակների առաջացումը՝ դա էլ է հետևանք մեր սխալ ռազմավարության, և էդ էլ է մեր ներսից գալիս: Այսինքն՝ նմանը նմանի է ձգում: Եթե մենք… Ի դեպ, ասեմ՝ ագրեսիվ քաղաքներում նույնիսկ շներն են ավելի ագրեսիվ:

ԳՏԳ 18:30 – Ճիշտ է: Ես ի՞նչ եմ ուզում ասեմ: Նայի. դու եթե հանդիպում ես մեկին, որից վտանգ կա, դու չես մտածում նրան ոչնչացնես, դու մտածում ես. «Ես ի՞նչ պիտի անեմ, որ էդ վտանգը պակասի»: Այսինքն՝ հարցը քո մեջ էլ պիտի տեսնես: Եթե դու… Էդ ամենահեշտ ձևն է, որովհետև ոնց որ չկարողացանք սրան հաղթել, չկարողացանք նրան հաղթել, կյանքի կողմից մենք «քցված» մարդիկ ենք, դրա համար անտուն շուն ենք տեսել՝ զատո կարանք իրան հաղթենք, կարանք իրան ոչնչացնենք, կարանք պահանջենք պետությունից, որ իրան ոչնչացնի:

ԼՊ 19:03 – Թույլ ենք տեսել, այո:

ԳՏԳ – Հա, այ էդ մոտեցումն է:

ԼՊ – Ինչ որ մեկի առաջ մենք ենք թույլ՝ մեզ նեղացնում են, իսկ մենք գնում ենք, դա թափում ենք ավելի թույլի վրա:

ԳՏԳ - Հա, հա, հա: Այսինքն՝ լրիվ բացակայում են էդ դաստիարակման ձևերը, թե ոնց պետք է վարվել այդ իրադրությունների ժամանակ: Էդտեղ էլ ինքնապաշտպանության մեթոդներ պետք է լինեն իրականում, որ եթե հանկարծ վտանգավոր իրադրություն է ստեղծվում՝ կարողանաս նախ և առաջ պաշտպանվել, հետո պահանջել, որ լուծվի հարցը, և թե ինչպես լուծվի, և էլի հումանիզմի սկզբունքներով պիտի էդ բոլոր հարցերը լուծվեն: Բայց ես ուզում էի օրենքի հարցին էլ նորից վերադառնալ:

ԳՏԳ 19:38 – էլի եմ ասում… Դե դու ինձանից շատ գիտես էդ օրենքի պատմությունը, բայց մենք ուրիշ օրենքների վրա ենք աշխատում էս գրասենյակում: Եվ, օրինակ, հակադիսկրիմինացիոն քաղաքականությունը Հայաստանի, որը վերաբերում է նրան, որպեսզի նորմալ վերաբերեն բոլոր տեղերում, աշխատատեղերում, դպրոցներում և այլն ամեն փոքրամասնությանը. կապ չունի, թե դա ով է՝ ազգային, կրոնական փոքրամասնություն է, - որ բոլորը օրենսդրական մակարդակով պիտի իրար հետ լինեն, էսպես ասած, ճիշտ հարաբերությունների մեջ: Հիմա էդ օրենքը դեռ ընդունված չի, հուսով ենք, որ պիտի ընդունվի, բայց մենք նախապատրաստելով, կառավարության հետ միասին աշխատելով դրա շուրջ՝ դրա ռազմավարության շուրջ, մենք մի շարք միջոցառումներ ենք կազմակերպել՝ կրթական, քննարկումային, տարատեսակներ՝ հետազոտություններ, թե ո՛ր դեպքերում է դա լինում, ո՛ր դեպքերում չի լինում:

Հիմա իմ ասածը էս է. նախ հենց էդ ուղղության մեջ, հենց էդ, օրինակ, Հայաստան-Եվրոպա հարաբերությունների մեջ, որտեղ կա էսպիսի ռազմավարություն, որ Եվրոպան խոսք է տալիս Հայաստանին փողով և այլ կերպ օգնություն ցուցաբերել, ոչ միայն օգնություն, ուղղակի լինել, էսպես, գործընկեր Հայաստանի հետ տարբեր ասպարեզներում: Ի պատասխան Հայաստանը պիտի մի շարք օրենսդրական ակտեր ընդունի և ռեֆորմներ կատարի: Դա շատ նորմալ իրադրություն է, ու դրան բնույթով էս հարցը համապատասխանում է, որովհետև եթե վերցնեք, չգիտեմ, Ֆինլանդիան, թե եվրոպական այլ երկիր՝ Գերմանիան և այլն, էդտեղ էդ կենդանու նկատմամբ վերաբերմունքը և՛ դպրոցի մակարդակով, և՛ օրենսդրական մակարդակով սարսափելի զարգացած է: Ուրեմն. բայց էլի եմ ասում՝ դա չի կարող լինել միայն օրենքի ընդունում, բայց մի շարք միջոցառումներ, որ մարդկանց վերաբերմունքը սկսվի փոխվել դեպի էդ հարցը:

ԼՊ 21:38 – Գևորգ ջան, գիտե՞ս ինձ, բայց թվում է, բոլոր դեպքերում, որ օրենքը էդ մի դերն էլ ունի, այսինքն, որ օրենք է ընդունվում՝ փաստորեն պետության կողմից, հասարակության կողմից ինչ-որ արժեքային համակարգ ձևավորելու դա ոնց որ պատվեր լինի: Ու եթե մարդը տեսնում է, որ այսպիսի օրենք կա, ինքն ավելի հարգանքով է մոտենում: Այսինքն՝ դա իրան մտածելու տեղ է տալիս, եթե պետությունը, հասարակությունը դա կարևորել է, ուրեմն ինչ-որ մի բան կա:

ԳՏԳ 22:14 – Դե ախր, եթե… Ես հենց էդ եմ ասում. եթե հասարակությունը կարևորեց ու էդ օրենքի, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ՝ շատ լավ է: Բայց եթե պետությունը անկապ, մեկ էլ հանկարծ օրենք է բերում-մտցնում՝ դա հիմնականում չի աշխատում: Էլի եմ ասում՝ հենց էդ արժեքայինի պատճառով:

ԼՊ 22:29 – Չէ, բայց պետությունը առաջարկում է արդեն: Այսինքն՝ ինչ-որ էդ պետությունը՝ դա ինչ-որ անդեմ ինչ-որ բան չի. դա մարդիկ են էլի առաջարկում: Այսինքն՝ ինչ-որ մարդիկ դա կարևորեցին և առաջարկեցին, և դա անցավ: Ինչ-որ պրոցեդուրաներ անցավ՝ դարձավ օրենք: Այսինքն՝ մարդը արդեն մտածում է (22:49 - Դե դրա հետ միասին…)... Այսինքն՝ մարդը արդեն մտածում է. չէ, ուրեմն, ասենք, կա մի արժեքային համակարգ, որի մեջ կենդանին տեղ չի գտնում, ասենք, եթե կենդանու մասին է խոսքը: Իսկ կա, ուրեմն, ուրիշ արժեքային համակարգ։ Այսինքն ինքը արդեն սկսում է մտածել, որ երևի էն մարդը, որ դա կարևորում է՝ դրա մեջ մի բան կա: Ոչ թե օրենքը վախացնելու համար. էստեղ ուրիշ ֆունկցիա է. այլ ուրիշ արժեքային համակարգ առաջարկելու համար:

ԳՏԳ 23:18 – Լրիվ համաձայն եմ:

ԼՊ 23:20 Եթե ուղղակի էսպես առաջարկությունը դեռ ոչինչ չի փոխում՝ ասենք էդքանը չաշխատեց, մարդը չսկսեց մտածել էդ ուղղությամբ, ուրեմն արդեն պետք է պատժամիջոցներ կիրառվեն և արդեն ուժային մեթոդներով մարդուն ստիպեն ենթարկվել: Որովհետև մենք ինչո՞ւ ենք պետություն ստեղծում, էդ համակարգը ստեղծում, էդ բուրգը ստեղծում, որ արդեն ուժային մեթոդներով կարգի հրավիրեն նրանց, ովքեր…

ԳՏԳ 24:09 – Դե տես, քեզ կասեն. «ըհը, ուրեմն մի հատ շան նկատմամբ իբր թե (Էն էլ իբր թե ինքը էդպես չէր անում, բայց էդպես դա ներկայացվեց)... վատ վերաբերմունքի պատճառով դու մարդու կյանք ես քանդում, չգիտեմ, բանտ նստացնում», և այլն: Իհարկե էդ պատիժները կարող են նաև չափավոր լինել, ասենք՝ փողային, և այլն, և այլն, էդ հասկանալի է: Բայց ուզում եմ ասեմ՝ էս արգումենտն է գալու, որ դու (անարդար ես)… Որովհետև էստեղ կա էդ արժեքային արհամարհանքը դեպի էդ կենդանիները, դեպի, ասում եմ, էկոլոգիան ընդհանրապես: Էդ արժեքային արհամարհանքի մասին ենք մենք խոսում:

Դրա համար, ինձ թվում է, երկուսը միասին պիտի գնա: Պիտի լինի ֆրոնտ մի շարք կազմակերպությունների. և՛ էկոլոգիական, և՛ հենց էս հարցերով զբաղվող, և՛ վայրի կենդանիների հարցերով զբաղվող, որոնք միասնաբար (են գործում), կառավարության, իհարկե, որոշակի օղակների հետ միասին, և միջազգային հանրության հետ միասին, որը շատ շահագրգռված է դրանում:

ԼՊ 25:05 - Դե մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, Գևորգ ջան: (- Հա): Դու գիտես, որ ես կազմակերպություն ունեմ. «Զոո պաշտպան» - կենդանապաշտպան և հիմա Հայաստանում՝ Երևանում, արդեն ձևավորվել են էդպես մի շարք կազմակերպություններ: Նրանք, ասենք թե, տարբեր մարտավարություն ունեն, բայց, ասենք, նպատակները նույնն են:

ԳՏԳ 25:28 – Դե պետք է (- Այո) մի հատ մեծ համագումար անել, ու ոչ միայն հենց էդ կազմակերպությունը, այլև հարակիցների հետ, այսինքն՝ բնության պաշտպանության և այլն։ (25:34 – Անպայման՝ բնապահպանների: Անպայման:) Ու միասնաբար հանդես գալ էդ օրենսդրական և հարակից հարցերով: Այսինքն նաև էդ արժեքային հարցերը. դպրոցում՝ կրթական պիլոտային ծրագրեր, պիտի հետազոտություն արվի, պիտի դասագրքերը ձևավորվեն: (25:50 - Անպայման պետք է…) Դու ասում ես՝ թարգմանել: Դու ինքդ շատ լավ կհամաձայնես ինձ հետ, որ թարգմանելը քիչ է, պիտի տեղայնացվի տեղական հոգեբանությանը:

ԼՊ 25:57 – Իհարկե, անպայման: Ծրագրերը նույնպես։ Oրենսդրությունը նույնպես չի կարելի վերցնել: Ասենք թե Անգլիայի օրենքը վերցնել-արտագրել, կամ ինչ-որ նույնիսկ սինթեզ սարքել: Էստեղ պետք է, ասենք, էքսպերիմենտ անցկացվի և լանդշաֆտի հետ հարմարեցվի, ասենք մեր մենթալիտետի հետ հարմարեցվի, ադապտացվի այսինքն մի խոսքով: Իսկ հիմա, ասենք թե, նույն դե կամավորականները… Իմիջայլոց, այստեղ էլ է շատ կոմպետենտ մարդկանց քիչ քանակից գալիս, որ շատ բաներ, ասենք, մակերեսային են շատ արվում: Այսինքն դա մեր ոլորտն է, մենք պետք է մի քիչ պրոֆեսիոնալ աշխատենք:

Ընդհանրապես ես նկատել եմ, որ էդ կամավորական շարժումների մեծ թերությունն է, որ իրանք համարում են, որ պետք է ինչ-որ դուրս գալ ու կառավարությունից ինչ-որ օդ պահանջել, ինչ-որ մի բան: Օրինակ՝ «շներին մի սպանեք»: Բայց ոչ մի բան չի առաջարկվում, մի հատ խելքը գլխին ծրագիր. դա ինչպե՞ս պետք է անի կառավարությունը: Այսինքն՝ իրանք էլ էնտեղ ներսում չունեն կոմպետենտ մարդիկ, իրազեկ։ Էդ ամեն ինչը պետք է այն խորը, ավելի շատ խորացած էդ թեմայի մեջ մարդիկ պետք է էդ ամբողջը առաջարկեն:

ԳՏԳ 27:18 – Մեր շարժումները էդ տիպական էդ բանը ունեն՝ չեն ուզում իրանք դառնալ ՀԿ, էսպես ասած, չեն ուզում, էսպես ասած, գրանտ ստանալ, էդ շատ հասկանալի է: Բայց պետք են մասնագիտական, ու կան ի վերջո, կառույցներ…

ԼՊ 27:28 – Նույնիսկ եթե գրանտ չես ստանում. դու ինքդ քեզ կոչել ես կամավոր, ուրեմն բարի եղիր մի երկու գիրք կարդա, մի երկու ուսումնասիրություն կարդա, կազմակերպի էդ ուսումնասիրությունը: Օրինակ ես մեր բոլոր հարակից բակերում ութը տարվա էքսպերիմենտ եմ անցկացրել: Այնտեղ ապրել են կենդանիներ՝ համերաշխ: Շներն ու կատուները ստերիլիզացված, պատվաստված, մաքուր, բներ էին սարքել, և այլն: Էնտեղ բնակիչները հա բողոքում էին, սաղ բները ավիրվեցին… Ու պետությունը ոչ մի ձևի չխառնվեց, անպայման պետք է… Այսինքն, եթե խառնվեց՝ ապա պրոստո ոչնչացնելու գործին: Ու նույնիսկ կամավորների ինչ-որ ներքին ռազբորկաներից դա՝ այդ ամեն ինչը, եղավ, համագործակցել չգիտենք:

Անպայման պետք է պետությունը ներգրավվի էդ ամբողջ պրոցեսի մեջ: Օրինակ էդ կրթական համակարգը՝ էդ քաղաքապետարանը պետք է անի: Ավելի լավ է քաղաքապետարանը փոխանակ շներ աջ ու ձախ սատկացնի ինչ-որ անկապ ծրագրով, որը չես էլ իմանում… Ես, օրինակ, թղթի վրա, ինչքան մենք դիմել ենք՝ չենք ստացել էդ ծրագիրը, որ հասկանանք, իրանք ի՞նչ են անում, իրանք ի՞նչ ռազմավարություն ունեն։ Ի՞նչ նպատակ են նույնիսկ դնում՝ հասկանալի չի: Մեկ ասում են. «Շներ չպիտի լինեն փողոցներում», մեկ էլ ասում են. «Այդ խնդիրը անլուծելի է ամբողջ աշխարհում»: Այսինքն՝ մի օր նույն մարդը վեր է կենում ու իրան հակասում է՝ ինքն իրան հակասում է:

ԼՊ 28:59 –Հիմա անպայման այս օրենքը պետք է քրեականացվի, անպայման, խստացվի: Եվ…

ԳՏԳ 29:11 – Բայց մի հատ նախագիծ կա, որ չգիտես՝ ինչ պատահեց էդ նախագծի հետ:

ԼՊ 29:16 – Այ այդ օրենքի մասին, այդ օրենքի նախագծի մասին, որը առաջարկվել է. իմ կարծիքով բավականին անհաջող նախագիծ էր:     

ԳՏԳ 29:35 – Ինչո՞ւ:

ԼՊ - Դե որովհեետև փաստորեն դա սինթեզ է արվել ուրիշ երկրների…

ԳՏԳ 29:43 – Տեղայնացված չէր:

ԼՊ - Տեղայնացված չէր: Իսկ այդ երկրների առանձնահատկությունը նա է, որ, ասենք թե, ինչ-որ խնդիրներ այնտեղ արդեն լուծված է. օրինակ՝ անօթևան շների: Օրինակ՝ արդեն էնտեղ կա կացարանների համակարգ, և բազմաթիվ էսպիսի բաներ: Էնտեղ կա ուրիշ լանդշաֆտ: Այսինքն, եթե կա անտառ՝ քաղաքում, ասենք…

ԳՏԳ 30:07 – Մենք դեռ ծտերի մասին չխոսեցինք: Անտառ ասեցիր՝ հիշեցի:

ԼՊ 30:10 – Շունը կգնա, էդտեղ կպահկվի, կբազմանա: Ինչքան ուզում ես, ինչ ուզում ես՝ արա: Եվ այլն, և այլն:

ԳՏԳ 30:15 – Այ, բայց էդ քո ասածը հիմա սխալ կհասկանան: Կվերցնեն, ինչ մնացել է ծառերի մի խումբ, էդ էլ կկտրեն: Այ, էդ շատ վտանգավոր բան ասեցիր դու հիմա: Հազիվ մի քանի ծառ է մնացել… (- Որ շները ոչնչանան՝ շունը կգնա գյուղ, շունը կգնա սար:) Հա՛, դա էլ կոչնչացնեն:

ԼՊ 30:30 – Չէ։ Հետո ուրիշ շներ կգան, ասենք թե, եթե շան մասին է խոսքը: Դրսից: Այսինքն՝ չի կարելի վակուում ստեղծել մի առանձին վերցրած, օրինակ, պուրակում, բակում. օդը մեկ է կլցվի էնտեղ: Օրինակ, ոնց որ հիմա էս կույրերի կոնբինատում. ուզում են էս կատուներին տանեն՝ ուրիշ կատու կգա: Ասում են՝ մենք նորից կտանենք: Երկու ժամից էդտեղ կատուները արդեն պատրաստ են՝ տեղը ազատվի, նորից կգան, նույն վայրկյանին:

ԳՏԳ 30:57 – Սիզիֆյան աշխատանք. ու շատ սիրում է մեր ժողովուրդը էդպիսի վիճակների մեջ ընկնել:

ԼՊ 31:00 – Ոչ միայն սիզիֆյան: Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս:

ԳՏԳ 31:02 - Ցիկլային, որ սա հազարամյակներ շարունակ… Հետո գիրք կգրեն, որ երեք հազար տարի մեր թվարկությունից առաջ, արդեն Հայաստանում հաջողությամբ պայքարում էին անտուն շների դեմ. պատմաբանները փաստեր կգտնեն: Էդ շատ հայտնի ձև է:

Լավ, ուրեմն ի՞նչ ենք անում մենք: Մենք շարունակում ենք պահանջել, որ ճիշտ, լավ նախագիծ ստեղծվի՝ օրենքի… (31:25 – Կամավորների օգնությամբ) կամավորների օգնությամբ, մասնագետների օգնությամբ, (31:28 – Իրազեկ կամավորների, մասնագետների անպայման), միավորելով այն կառույցներին, (- Այո) որովհետև էլի եմ ասում՝ էկոլոգիական ասպարեզում ավելի ուժեղ կան կառույցներ:

ԼՊ 31:33 – Անպայման կենդանասեր ներկայացուցիչ մենք պետք է ունենանք (- Այո) իրանց դաշտում: (- Եվ առաջարկենք արդարադատության նախարարությանը…) Նույն քաղաքապետարանում մենք պահանջում ենք, որ լինեն կենդանասերներ: Այսինքն՝ ո՞նց է օրինակ սահմանադրական դատարանում ասենք թե դատավորը… (- Սահմանադրասեր կա, չէ՞:) Չէ, տարբեր կողմերն են, տարբեր կուսակցություններն են առաջարկում իրանց ներկայացուցիչը: Այսինքն՝ այդ նույնպես, ասենք, եթե դա ինչ-որ…

ԳՏԳ 32:03 – Իսկ մեր ավագանու մեջ չկա՞ն կենդանասերներ: Պետք է գոնե օպոզիցիային առաջարկել, բայց պարտադիր չի, որ դա լինի օպոզիցիա:

ԼՊ 32:06 – Ասենք… Կներգրավվեն: Ինչ-որ մի քիչ մակերեսային են իրանք մոտենում, բայց մենք էդ ուղղությամբ ենք աշխատում: Այո՛:

ԳՏԳ 32:14 – Պետք է կրթական ինչ որ պրոցես իրագործել:

ԼՊ 32:19 – Հաջորդը, ինչ ես ուզում էի ասեի, դե էդ իննսուներկու հոդվածը այսպես թե այնպես արդեն կա: Մենք պետք է հասնենք նրան, որ նորմալ կիրառվի:

ԳՏԳ 32:34 – էդ ո՞րն է, մի հատ…

ԼՊ - Այ էդ դաժան վերաբերմունքի մասին: Նույնիսկ նմուշը ունեմ:

ԳՏԳ 32:38 – Որը քաղաքացիակա՞ն օրենսգրքում է, թե՞ քրեական:

ԼՊ 32:40 – Չէ, քաղաքացիական չէ՝ վարչական:

ԼՊ 32:53 – Վարչական օրենսգրքում: Հա՛:

ԳՏԳ 32:55 – Չէ, դե հասկանալի է. եթե ՏԻՄ-ում, ասենք, հիմա մանավանդ յոթ հոգի մարդ կա, ասենք, կամ հինգ, կամ չորս հոգի մարդ կա՝ էդ ՏԻՄ-ում ոչ մեկը դրանով չի զբաղվելու, հատկապես եթե գյուղերի մասին ենք խոսում: (- Չկա էդպիսի բան): Հա: Մեխանիզմը չի աշխատում, հա:

ԼՊ 33:25 – Դե փաստորեն չկա, փաստորեն չկա: Բայց եղել են նախադեպեր, երբ որ նույնիսկ, ասենք թե, բնակավայրում կրակոց է եղել, ասենք, զենքի ապօրինի կիրառում, և դա արդեն քրեականացված դեպք է, և ոստիկանությունը պարտավոր է դրանով զբաղվել, և շատ իմիջայլոց է զբաղվել...

ԳՏԳ 33:46 – Բայց քանի որ կենդանու նկատմամբ է եղել, ասում են. «Հա, լավ, ախպեր…»:

ԼՊ 33:50 – Ու էստեղ կարևոր մի բան եմ ուզում ասել անպայման:

Մեր օրենսդրությամբ դու նույնիսկ պնևմատիկ զենքը չես կարող նույնիսկ ցու՛յց տաս, ո՛չ թե կիրառես: Այսինքն դա արդեն քրեականացված օրենք է, դա արդեն վարչական օրենսգրքից չի, դրանով ոստիկանությունը պետք է զբաղվի: Եվ ընդհանրապես մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ էդ իննսուներկու հոդվածը վարչականից դառնա քրեական, որ հենց ոստիկանությու՛նը պետք է զբաղվի:

Անպայման պետք է էդ իննսուներկու հոդվածը խստացվի, և այնպես արվի պրոցեդուրան, որ զբաղվի ոստիկանությունը: Ես էդպես եմ համարում, որ դա թույլ է որպես, ասենք, վարչական օրենսգրքի հոդված: Բայց նույնիսկ հիմա, այսինքն, պետք չի սպասել, որ դա լինի:

Դրա ուղղությամբ պետք է աշխատել, բայց պետք չի սպասել: Էսօր, այ էսօր, այ էս պահին, եթե դու տեսնում ես դաժան վերաբերմունք՝ մենք պարտավոր ենք, կամավորները պարտավոր են լինել հետևողական, այնքան հետևողական, որ ստիպեն պատշաճ մարմիններին զբաղվել մինչև վերջ: Չի ստացվում՝ ոչինչ, պետք չի հուսահատվել, որովհետև բա ո՞վ պիտի ստիպի իրանց: Իրանք չեն ուզում՝ պիտի ստիպենք: Մենք ենք իրանց ընտրում ու հասցնում էս վիճակին, այն էլ պասիվությամբ:

ԳՏԳ 35:43 – Ինչքան ես հասկացա՝ մի կողմից պետք է աշխատել եղած օրենսդրության կիրառման վրա, մյուս կողմից՝ մտածել ավելի ընդլայնված և ավելի տեղայնացված, նոր օրենսդրության մշակման մասին, և խոսել պատկան մարմինների հետ՝ կառավարության հետ, որպեսզի այդպիսի օրենսդրական նախաձեռնություն մտնի Ազգային ժողով:

ԼՊ 36:04 – Անպայմա՛ն: Այո՛:

Ես առաջին հերթին կոչ եմ անում իրազեկ մարդկանց այդ ոլորտում… Ամեն մեկը իրա ոլորտը ունի: Էստեղ իրազեկը մենք ենք՝ կամավորները, զոո-պաշտպանները, այդ կազմակերպությունները, այդ քաղաքացիական նախաձեռնությունները: Նրանք պետք է ավելի ակտիվ լինեն: Մեր հասարակության մեջ էսպիսի մի բան էլ կա. երևի դա դեռ սովետական էդ տոտալիտար տարիներից է գալիս և այլն, էսպիսի վերաբերմունք. «դե ոչինչ չես կարող անես»: Այ, օրինակ, հիմա, ասենք, էս կույրերի կոմբինատում ոչինչ չես կարող անես: Տնօրենը էսպիսի ինչ-որ, ասենք, կամայականություններ է անում՝ դու ոչինչ չես կարող անես: Ոչ, կան լիքը լծակներ, որ կարող ես անես՝ անող չկա, տուտ ժե սաղ պահկվում են:

ԳՏԳ 36:58 – Դե ինձ թվում է՝ դա ամեն դեպքում կազմակերպչական հավելյալ եռանդ է պահանջում, այսինքն՝ պետք է սկսել ինչ-որ համագումարներից, միասնական քննարկումներից: Իհարկե պետք չի շատ, էսպես ասած, էնպիսի վիճակ ստեղծել, որ դա բյուրոկրատիզանա և այլն, բայց պետք է միասնական մշակել. տեսնել ինչ ռեսուրս կա, և ում հետ առաջ գնալ, որովհետև էլի եմ ասում. ասենք միջազգային էն կազմակերպությունները, որոնք էստեղ ներկայացուցչություն ունեն, օրինակ, որը որ կոչվում է «Բնության hամաշխարհային hիմնադրամ»՝ WWF – World Wildlife Fund , որը Հայաստանում ունի ներկայացուցչություն: Իրանք մշտական և կազմ ունեն աշխատակիցների: Իրանց այ էդպիսի կազմակերպությունները նույնպես պիտի ընդգրկվեն էս հարցերում, հետո ինչ, որ սա վայրի անտառ չի: Ի վերջո հաճախ քաղաքները անվանում են, ու Երևանը ավելի ու ավելի նման է դառնում, ասում են «ջունգլի»:

Այսինքն պետք է բոլորի հետ միավորվել, որ հնարավորություն ստանանք ավելի, էսպես, ռազմավարորեն, երկարատև աշխատել, որովհետև կամավորները ինչքան էլ լավ գործ անեն՝ մի պահ է լինելու իրանց էնտուզիազմը գնա, կամ ուրիշ գործով զբաղվեն:

ԼՊ 38:10 – Չէ, անպայման, ոչ միայն կա: Ես ասում եմ՝ նույնիսկ պետությունը պետք է անպայման ներգրավվի:

ԳՏԳ 38:16 – Դե պետությանը պետք է ներգրավել:

Ես որ ասում եմ էդ ամբողջ ռազմավարության մասին տեսական, որ կարելի է զարգացնել՝ ես նկատի ունեմ և՛ հանրային, և՛ կրթական համակարգը, և՛ կառավարությունը, պետությունը իրա հերթին, և՛ Ազգային ժողովը, և՛ ՏԻՄ-երը, և՛ Երևանի ավագանին, և՛ ոստիկանությունը, բայց նաև իհարկե մեդիաները, որոնք իհարկե էլի հանրային սեկտորի մաս են: Բայց մեր մեդիաներում, եթե դու տեսնում ես, գոնե վերջին տարիներին, շնորհիվ հսկայական աշխատանքի, որ արվել է, էկոլոգիական հարցերի հետևից ընկնում են որոշ ժուռնալիստներ: Կան նույնիսկ էկոլոգիական մեդիաներ և այլն: Էս հարցերի վերաբերյալ, կենդանիների նկատմամբ ճիշտ վերաբերմունքի վերաբերյալ ես գրեթե չեմ տեսել էդպիսի պատմություն, էդպիսի հրապարակում:

Բայց ուզում եմ մի բան հիշեցնել, Լալա ջան. դու կհիշես, իննսունմեկ-երկու թվին, երբ մենք նախագահի աշխատակազմում միասին երբեմն ինչ-որ բաների մասնակցում էինք, և Արա Աթայանն էր նաև այնտեղ (– Այո), հանկարծ էդպիսի մի էլի շարժում սկսվեց վայրի շների ոչնչացման:

ԼՊ 39:10 – Այո, ես հիշում եմ շատ լավ:

ԳՏԳ - Ու մենք դրա դեմ ստեղծեցինք պատվար, պատնեշ, հարցը բարձրացրեցինք նախագահի մակարդակով, և դա կասեցվեց: Երևի հենց դրանից հետո էլ էդ օրենքը մտցվեց մեր քրեական օրենսգրքի մեջ, բայց հետո թե ինչի՛ դուրս եկավ, ես էդպես էլ չհասկացա:

ԼՊ 39:20 – Ես էլ պահը կորցրեցի, չեմ հիշում ինչու: Ես ուզում եմ ավելացնել, որ իրազեկությունը հեղաշրջում կարող է անել, որովհետև այ էսպես մակերեսային աշխատանքից մենք ոչ մի բանի չենք հասնում ու հիասթափվում ենք ինքներս, բայց այստեղ պարզապես նախ մենք քիչ իրազեկ ենք, հետո էլ մենք չենք աշխատում մեր վրա: Այն ժամանակ մենք ավելի շատ էինք մտածում, նայեք, էդ մեր ոլորտը չէր: Բայց մենք էդ հարցը ավելի գրագետ մակարդակով բարձրացրեցինք:

Այ հիմա նույնը. օրինակ, ասենք, մենք խորացել ենք այդ հարցում, մենք կարող ենք առաջարկել մի ծրագիր: Այսինքն այն նույն, օրինակ, այ էդ կույրերի կոմբինատի, ասենք, տնօրենին մենք կարող ենք հենց իրա նպատակին հասնելու համար շատ ավելի գրագետ ծրագիր առաջարկել: Ասենք, նա ուզում է, որ այնտեղ կատուները քչանան. մենք կարող ենք ստերիլիզացնել, բուժել, բաժանել, և այլն: Մեզ այնտեղ պարզապես չէին թողնում, ու առաջարկում են մի ինչ-որ քաոտիկ ինչ-որ ծրագիր, ինչ-որ էդ քո ասած սիզիֆյան աշխատանք: Բայց դա ոչ միայն սիզիֆյան աշխատանք է, դա ուղղակի կստեղծի նոր պրոբլեմներ, օրինակ՝ էնտեղ կդառնա էլի առնետանոց: Կամ, ասենք, միևնույն է, էդ կատուները բազմանալու են և բազմանալու են ավելի շատ, որովհետև նրանք անգրագետ քայլեր են պատրաստվում անել: Ու պարտավոր չի այդ տնօրենը իրազեկ լինել այդ հարցում, բայց նա պարտավոր է լսել հասարակության ձայնը: Ի դեմս մեզ՝ մենք առաջարկում ենք ասենք իրան գրագետ քայլեր: Եթե նա գնա ընդառաջ՝ հենց իրա ուզածը ավելի շուտ կիրականանա, քան եթե անի այն, ինչ որ հիմա ինքը ուզում է անել: Ու էսպիսի բազմաթիվ օրինակներ կան:             

 

Սղագրությունը` Տաթևիկ Ղահրամանյանի

Սղագրության ավարտը` նոյեմբերի 9, 2017թ

Տեսանյութը ստեղծվել է 2017թ. հոկտեմբերի 4-ին: