Թեմա/ռեմա #10. «Խորհրդային կյանքը բանավոր պատմություններում»

08.12.2023

Այս տեսափոդքասթն առաջին անգամ հրապարակվել է Բուն ԹիՎիի յութուբյան ալիքում։ Հասանելի է այստեղ։

«Թեմա/ռեմա» փոդքասթը հայաստանյան հասարակությանն առաջարկում է չսահմանափակվել թեմաներով և ռեմաներ(նորույթներ) ստեղծել։ Փոդքասթը նվիրված է Եվրասիա hամագործակցություն hիմնադրամի կողմից ստեղծված գրքերին, մեթոդական ուղեցույցներին, ձեռնարկներին, քաղաքականության մշակման գործիքներին ու ֆիլմերին՝ «ԵՀՀ համալսարան» շարքին։

 

Տասներորդ թողարկման մեջ «20-րդ դարի Հայաստանի բանավոր պատմությունների հավաքագրում և հանրայնացում» ծրագրի շրջանակներում լույս տեսած «Խորհրդային կյանքը բանավոր պատմություններում» գրքի մասին զրուցում են հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, արձակագիր և ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը։ Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ՝ https://bitly.ws/XNWH