Թեմա/ռեմա #1. «Հրատարակչական գործընթացի ուղեցույց»

08.12.2023

 

1924-ին Պրահայի լեզվաբանական դպրոցն առաջարկեց նախադասությունը բաժանել ոչ թե ֆորմալ «հոդերի»՝ ենթակա, ստորոգյալ և այլն, այլ՝ «ակտուալ» հոդերի․ թեմա և ռեմա։ Թեման այն է, ինչի մասին խոսվում է, ռեման՝ այն, ինչը նոր է հաղորդվում։

Օրինակ, «Ես գնում եմ դպրոց»․ «Ես գնում եմ» թեման է, «դպրոցը»՝ նորությունը, որ հաղորդվում է։ «Թեմա/ռեմա» փոդքասթը հայաստանյան հասարակությանն առաջարկում է չսահմանափակվել թեմաներով և ռեմաներ(նորույթներ) ստեղծել։ Փոդքասթը նվիրված է Եվրասիա hամագործակցություն hիմնադրամի կողմից ստեղծված գրքերին, մեթոդական ուղեցույցներին, ձեռնարկներին, քաղաքականության մշակման գործիքներին ու ֆիլմերին՝ «ԵՀՀ համալսարան» շարքին։

Առաջին թողարկման մեջ «Հրատարակչական գործընթացի ուղեցույց» ձեռնարկի մասին զրուցում են հաղորդման համահեղինակ և վարող Սարինե Հայրիյանը, արձակագիր, ԵՀՀ տնօրեն Գևորգ-Տեր Գաբրիելյանը և գրող Վահրամ Մարտիրոսյանը։ Շարքի մյուս թողարկումները կարող եք դիտել այստեղ՝ https://bitly.ws/XNWH