Context Expansion․ Gevorg Ter- Gabrielyan. Jam Session 38 (in Armenian)

16.12.2017

Այս տեսանյութը նկարահանվել է 2018թ. մարտի 21-ին:

Տեսանյութի սղագրությունը

Հրապարակված՝ հուլիսի 30, 2018

Պատրաստված՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից

Բանալի բառեր. Մտածողություն, քննադատություն, տեքստ, գործողություն, արարք, կառուցում, նպատակ, ենթանպատակ, արժեք, համեմատություն, արժևորում, արդյունք, հոգեբանական գործունեություն, քննադատական մտածողություն, կառուցողական մոտեցում, պրոյեկտային մտածելակերպ, քանդել, ինֆորմացիա, Արևմուտք, Արևելք, կոնտեքստ, թունելային տեսողություն, թեզաուրուս, համակարգում, կոնստրուկտիվ մոտեցում, կոնտեքստի ընդլայնում[1]

 

0:10 Գևորգ Տեր-Գաբրիելյան (ԳՏԳ) – Ո՞նց ենք սկսում: Ո՞րն է, էս բառերից («քննադատական» և «մտածողություն») ո՞րն է ավելի կարևորը:

0:14 Դահլիճ – Մտածողությունը:

ԳՏԳ – Ըհը: Էդ ի՞նչ ա, ո՞վ գիտի:

Դահլիճ – Մտածել:

ԳՏԳ – Իսկ էդ ի՞նչ է:

0:21 Դահլիճ – Էդ էն է, ինչ որ տված է…

0:25 ԳՏԳ – Իսկ էդ ի՞նչ է:

Դահլիճ – Ունակություն:

0։28 ԳՏԳ – Ուրեմն էդ մի բան է, որ աշխարհը չգիտի, դարեր շարունակ ոչ ոք չի հասկանում՝ էդ ի՞նչ է: Մարդիկ փորձում են պարզել ու չեն կարողանում՝ գիտնականները: Ոչ ոք չգիտի, թե մտածողությունը ինչ է ի վերջո: Ուրեմն՝ սկսում ենք ինչ-որ մի անհասկանալի բանից, որ ոչ ոք չի հասկանում, թե դա ինչ է. էլ չեմ ասում, որ սա... Երկրորդը՝ ինչի՞ է սա պետք:

Gevog_Ter_Gabrielyan

0:59 Դահլիճ – Ինֆորմացիան կապելու համար։

1:03 ԳՏԳ – Ուրեմն՝ աշխարհում ոչ մի բան պետք չի քանդելու համար, ոչ մի բան պետք չի մեռցնելու համար: Ինչը որ պետք է՝ ապրելու, ապրեցնելու, կյանքի, զարգանալու, տենց բաների համար է պետք: Բայց դե հիմա, եթե սա արեցիր՝ ի՞նչ ես կառուցում:

1:26 Դահլիճ – Ավելի առողջ հասարակություն:

1:30 ԳՏԳ – Որ սաղ մտածողությունը քննադատես, քննադատես, քանդես, քանդես՝ ի՞նչ է կառուցվելու, ո՞նց է առողջ հասարակություն…

1:36 Դահլիճ – Յուրաքանչյուր երևույթի մասին սեփական կարծիքը, տեսակետը, մտածելակերպը…

1:42 ԳՏԳ – Ի վերջո, հա՛, ես շատ չեմ ուզում ձեզ բան անեմ՝ շփոթեցնեմ: Ուրեմն՝ էստեղ ինչ-որ բաներ պակասում են, որ մեր նկարի մեջ դնենք: Սա ինչ-որ բանի համար պետք է, սա ինչ-որ, ինչ-որ պրիոմ է, ինչ-որ պրոցես է, որը պետք է ինչ-որ նպատակների հասնելու համար: Էն դրականը, որ սկսվում է՝ դա էս նպատակներից է՝ նպատակների դաշտն է՝ էստեղ կա ինչ-որ նպատակ: Ուրեմն դու սա անելով՝ հասնում ես ինչ-որ նպատակի: Սա ո՞ւմ վրա, ինչի՞ վրա է արվում: Ի՞նչն է էն բանը, որի վրա կիրառվում է սա:

2:23 Դահլիճ – Հասարակությունը:

ԳՏԳ – Կարող է լինի:

2:26 Դահլիճ – Տեղեկատվությունը:

ԳՏԳ – Կարող է լինի: Այ, էդ երկու բևեռները ասեցիք: Եթե դա միավորենք՝ երկու բան է էնտեղ մնում. մեկը՝ տեքստ, մյուսը՝ գործողություն, արարք, գործ: Երկու բան է՝ մեկը սա է ենթարկվում սրան, մեկը սա է ենթարկվում է դրան:

2:49 Դահլիճ – Մի բան կարո՞ղ եմ ասել:

ԳՏԳ – Իհարկե:

Դահլիճ – Դուք նշեցիք, որ ամեն ինչը զարգանալու, կառուցվելու համար է, այլ ոչ թե քանդվելու. բայց բաներ կան, որ քանդման են ենթակա:

2:59 ԳՏԳ – Բայց միշտ էն կառուցելը մտքում պահած, այլապես դա դառնում է, էսպես ասած, դժոխային, սատանայական ինչ-որ պրոցես՝ միայն քանդելու համար:

3:12 Դահլիճ – Չէ, օրինակ բացասական շատ բաներ կան, որոնք քանդելով դժոխային վիճակի չենք հասնի:

3:16 ԳՏԳ – Դե հենց էդ է: Ուրեմն նպատակների դաշտը շատ բարդ հասկացություն է: Մենք շատ ժամանակ չենք կորցնելու դրա վրա, բայց մի քիչ կմտածենք: Նպատակը միշտ կազմված է ենթանպատակներից: Սա էսպես շղթա է. մի ենթանպատակ, երկրորդը, երրորդը: Ասենք թե ես, իմ նպատակն է ինչ-որ բան նկարել էստեղ, ինչ-որ բան գծագրել: Դա ի՞նչ է՝ նպատակ, թե՞ ենթանպատակ:

3:54 Դահլիճ – Ենթանպատակ:

ԳՏԳ – Դա ենթանպատակ է՝ շատ նախնական, որովհետև ես էս նկարում եմ, որ ձեզ բան ասած լինեմ, որ դուք հասկանաք, որ դուք ձեր կյանքում լավ ապրեք, որ դուք հետո աշխարհը փոխեք, որ աշխարհը փոխվի իմ էս նկարելու շնորհիվ: Սա սենց ենթանպատակների շարք է, թե չէ իմաստ չունի իմ էստեղ կանգնելը: Ուրեմն ես գրիչը վերցնում եմ, նկարում եմ ու հասա արդյունքի՝ նկարեցի: Սա արդյունքն է, բայց ինքը նպատակի հետ չի համընկնում, որովհետև նպատակը, ինչպես ասեցի, էս ենթանպատակներից բաղկացած էն հեռու նպատակն է, որը՝ ամենահեռուն, անստուգելի է, թե ինչպե՛ս եք դուք աշխարհը հետո հեղափոխելու. դա անստուգելի է, բայց ինչ-որ բաներ ստուգելի են: Արդեն մենք արդյունքը կունենանք էս միջոցառման, բայց հետո ձեզ հարցեր տալով, ձեր հետ շփվելով կիմանանք. եթե ոչ ամբողջ աշխարհը փոխելու ամենավերջնականը, ապա՝ ի՞նչ ձևի եք ընկալել, հաջողությունների հասել եք, թե՞ չէ, ի՞նչը չեք հավանել, և այլն, և այլն:

Էդ որ ասում եմ «աշխարհը փոխել»՝ մի զարմացեք: Ասենք, միջազգային կազմակերպություններից շատ շատերը ունեն հենց էդ սլոգանը, հենց էդ ասացվածքը, որպես իրանց գլխավոր ասացվածք: Ասենք, եթե դու գնում ես աշխատելու Բրիտանիայի միջազգային զարգացման գործակալություն՝ դու, շատ հաճախ, ինտերվյուի ժամանակ ասում են. «Ինչի՞ ես եկել», ասում ես. «Ես ուզում եմ աշխարհը փոխել»: Շատ ընդունված թեզ է: Էդ ամբիցիան մի համարեք բան՝ ձևական: Շատ մարդիկ էդ արժեքով են ապրում, որ իրանք եկել են աշխարհը փոխելու համար, լավ իմաստով, ոչ թե քանդելու:

Ուրեմն. լավ, բայց ո՞վ է էս ամեն ինչով զբաղվում:

6:01 Դահլիճ – Մտածող մարդիկ:

ԳՏԳ – Մարդը չէ: Էստեղ ուրեմն կա ինչ-որ մեկը: Ուրեմն. ինքը, որ էս ամեն ինչով զբաղվի՝ իրան ի՞նչ է պետք: Մի բանը ունենք:

6:20 Դահլիճ – Ունակություն։

ԳՏԳ – Հա: Մյո՞ւսը…

Դահլիճ – Տեղեկություն:

ԳՏԳ – Հա, շատ-շատ բաներ են պետք, բայց մի շատ կարևոր բան կա, որ պետք է: Հա ջա՞ն:

6:28 Դահլիճ – Մոտիվացիան:

ԳՏԳ – Մոտիվացիա, ցանկություն և այլն: Ինքը ունի արժեքների համակարգ, ինքը ունի արժեքներ: Էլի մի շատ բարդ հասկացություն, որը գրեթե երբևէ չի վերլուծվում, չի քննարկվում մեզանում, ու ավաղ մենք էլ չենք քննարկելու: Բայց մի երկու խոսք ասենք սրա մասին: Ուրեմն՝ առանց արժեքների ու առանց մտածողության ինքը չի կարող դատի կամ անի ինչ-որ բան, որպեսզի հասնի արդյունքի, որը իր նպատակները առաջ շարժի: Ու էս ամեն ինչը իրար հետ շատ տարօրինակ հարաբերության մեջ է գտնվում: Օրինակ՝ քո համար արժեք է գեղեցիկ կյանքը: Բայց դա նաև նպատակ կարող է լինել՝ արժեքը կարող է նպատակ լինել: Սա շատ բարդ ստրուկտուրա ունի, ինչպես և սա: Իսկ որտեղի՞ց է սկսվում ընդհանրապես արժեքի գաղափարը, արժեքի մասին մտածողությունը:

7:31 Դահլիճ – Մտածելուց:

ԳՏԳ – Սկզբից՝ ընտանիքից, մտածելուց: Բայց ի՞նչ է արժեքը:

7:35 Դահլիճ – Ինչ-որ բան կարևորություն ենք տալիս:

ԳՏԳ – Այո: Համեմատում ես՝ վերցնում ես երկու բան, նայում ես վրեն ու ասում ես. «Սա սրանից մեծ է: Սա սրանից փոքր է: Սա լավն է ավելի իմ համար»: Եթե ասում ես. «մեծ ու փոքր է», դու դատում ես իրանց եղածը: Դու ունես մեծի ու փոքրի գաղափար՝ դատում ես: Բայց երբ ասում ես. «Լավն է», նշանակում է՝ դու ուրիշ արժեքներ ունես, որի համեմատ ես արդեն ասում՝ լավն է կամ վատն է: Ուրեմն՝ արժեքի ամենանախնական պահը դա իրոք որոշակի մտավոր գործողություն է, որը կոչվում է համեմատություն[2]: Եթե էդ կարողությունը մարդու ուղեղը չունենար՝ էն մտածողությունը, որ մենք չգիտենք՝ ինչ է, ինքը բացարձակապես չէր կարողանա էս աշխարհում կողմնորոշվել: Այսինքն, էն, որ, չգիտեմ, «աթոռը կանաչ է»՝ դա էլ է համեմատության արդյունք: Էն, որ մեկին մյուսից տարբերում եք, որ ինձ հիմա տեսնում եք էս ֆոնի վրա՝ դա էլ է համեմատության արդյունք: Ուրեմն. ամենահուժկու, ամենանախնական, ամենաառաջնային կարողություններից մեկը մարդու՝ դա համեմատության կարողությունն է, որից ամեն ինչ սկսվում է, ու հետո բարդանալով, բարդանալով էս արժեքները դասավորվում են ինչ-որ ձևի: Այ էդ նախնական համեմատություններից մինչև էն արժեքներ, որ մենք անվանում ենք, չգիտեմ, հիմնավոր, գլխավոր, բարոյական, և այլն, և այլն, և այլն, ու էստեղ ֆիլտրացիա է լինում ինչ-որ, ու դու արդեն էս արժեքը գերադասում ես էս արժեքին: Ասենք թե ինչ-որ գործ ես կատարում, կամ ինչ-որ ընտրություն ունես, ու ստիպված պիտի մի արժեքդ զոհաբերես մյուսի համար: Ասենք՝ դու չես ուզում մարդ սպանել, բայց թշնամին դեմդ է ելել, ու դու ստիպված սպանում ես մարդ: Էդպես է սա՝ բարդ բան է սա: Սրա մասին շատ չենք խոսելու էս երեք օրվա ընթացքում՝ էդ մի ուրիշ խոսակցության, երևի, թեմա է, բայց սրա (մտածողության) մասին շատ ենք խոսելու:

Մենք խոսելու ենք քննադատական մտածողության մասին. ոչ թե մենակ իրա, ու ոչ թե մենակ տեքստերին վերաբերող, այլ՝ վերաբերող գործին, գործողություններին, գործունեությանը նաև, և միշտ հաշվի առնելով, որ ինչ-որ գործողությունը նպատակ կամ արդյունք ունի: Հիմա եթե մենք սա (մտածելը) մեր գործի ու տեքստի վրա ենք արել՝ մենք մենակ ենք: Բայց մարդը երբևէ մենակ չի լինում: Ուրեմն էստեղ կա ինչ-որ մեկը, որը արել է էս գործը կամ ծնել է էս տեքստը՝ ստեղծել է էս տեքստը, որի նկատմամբ մենք քննադատական մտածողություն ենք կիրառում: Այսինքն էն կոմունիկացիայի սխեման, որը սովորաբար դնում են՝ էստեղ սենց իրար հավասար բան չի, նույն գծի վրա չեն իրանք՝ իրանք անկյան տակ են, որովհետև դու ոչ թե պարզապես կոմունիկացվում ես, այլ դու ինչ-որ քննադատական մտածողության, ինչ-որ պրոցեսի ես ենթարկվում: Ընդ որում, է՛լ ավելի բարդացնելու համար, դու պիտի, ինչ-որ մեկդ ասեց արդեն, ունենաք սա: Սա միաժամանակ դուք և՛ արտադրում եք էս գործողությունը կատարելուց, և պիտի ունենաք՝ և՛ արժեքները, և՛ մտածողությունը՝ քննադատական թե ոչ: Եվ պարզ է արդեն, չէ՞, որ, ասենք, մտածողությունը ոչ քննադատական չի լինում: Էդ հետո կքննարկենք էլի: Ես, օրինակ, չեմ պատկերացնում. դժվար է պատկերացնել իրական մտածողություն, որը ոչ քննադատական է: Մտածողության մասին մենք էլի շատ կխոսենք. վաղն էլ սեսիա[3] ունենք, որը հենց դրա մասին է: Ու էն, որ մարդիկ չեն հասկանում, իհարկե, մինչև վերջ չեն հասկանում, բայց որոշակի (բաներ հասկացել են)… Մարդիկ նստել-մտածել են՝ դա ի՞նչ է, հա՞. դարեր շարունակ՝ փորձել են հասկանալ, հետազոտում են:

Ուրեմն, կա որոշակի պատկերացում, թե սա ի՞նչ է:

Մի շատ կարևոր տարբերակում, մի շատ կարևոր պատկերացում:

Ուրեմն. սովորաբար մտածողությունը համարում են էն ամեն ինչը՝ ինչ մարդու գլխով անցնում է: Շատ կարևոր թեզ է էն, որ մարդու հոգեբանական գործունեությունը մտածողություն չի, մտածողությունը ինչ-որ մեկ այլ բան է: Հոգեբանական գործունեությունը՝ դա հոգեբանական գործունեությունն է. էն, ինչ ես զգում եմ, ինքս ինձ ասում եմ, շփվելիս՝ մտածում եմ, պատկերացնում եմ իմ մեջ, և այլն, և այլն: Դա դեռ մտածողություն չի կարելի համարել՝ դա զուտ հոգեբանական գործունեություն է. ա՛յ, էդ տարբերակումը կարևոր է, էսպես ասած, հաշվի առնել: Էսքանը՝ էս մեր միջոցառման մասին: Այսինքն մենք երեք օր շարունակ ձեզ հետ միասին քննարկելու ենք, թե էս գործը ինչպես ենթարկել քննադատական մտածողության կամ էս տեքստը ինչպես ենթարկել քննադատական մտածողության, և ինչպես ալտերնատիվ, այլընտրանքը առաջարկել: Այսինքն՝ ինչպե՞ս դնել նպատակ ու փորձել պատկերացնել՝ ո՞նց կլիներ ճիշտ էս նպատակին հասնելը: Որովհետև եթե դու չունես նպատակ, չունես կառուցողական մոտեցում էս կյանքին, չունես, էսպես ասած, պրոյեկտային մոտեցում էս կյանքին՝ էս ամեն ինչը քեզ պետք չի, էս ամեն ինչը սկսում է այլասերվել, եթե նույնիսկ սա ունես (արժեքներ), իսկ դա՝ չունես, ու սկսում է գնալ դեպի էդ քանդելը. իսկ քանդելը անհնարին էլ է:

Այսինքն՝ քանդելը ոչ միայն անիմաստ գործ է՝ ոչ միայն վնասակար գործ է, այլև՝ անիմաստ, որովհետև էստեղ կա շատ հետաքրքիր ֆենոմեն. որովետև աշխարհի բոլոր մարդկանց, ամբողջ մարդկության նպատակները ունեն մի ընդհանուր զոնա: Այսինքն՝ ի վերջո ամբողջ մարդկությունը էս նպատակային դաշտում ինչ-որ չափով միավորված է: Ուրեմն, եթե դու քանդում ես էսինչ բանը միայն առանց կառուցողական նպատակ դնելու, առանց մարդկության նպատակների հետ միավորվելու՝ իմաստ չունի. գնացքը գնալու է՝ քո քանդածը մնա քեզ, էսպես ասած. շատ-շատ՝ մի քանիսին վատություն անես շուրջը:

Էս մոտավորապես մեր միջոցառման, էսպես ասած, պատմությունը, թե ինչի՞ մասին է լինելու էս միջոցառումը: Գուցե ինչ-որ հարց կամ կոմենտար կա՞: Եթե ոչ՝ անցնենք առաջ:

14:40 Դահլիճ – Ես ուզում էի արժեքների… արժեքները ամեն մեկի համար տարբեր են: Հետևաբար յուրաքանչյուր մարդ, եթե հենվի իր արժեքների վրա՝ այսինքն՝ ինձ համար սա լավ է, մյուսի համար՝ շատ ավելի անընդունելի է, - ու ինքը, ինքը ևս կարող է քննադատական որոշակի գործողություններ իրականացնի իրա ենթանպատակներով՝ հասնելով որոշակի նպատակի: Հետևաբար էդ դեպքում՝ ավելի… Մի քիչ, մի փոքր կմանրամասնե՞ք:

15:14 ԳՏԳ – Արժեքները ամեն մարդու համար տարբեր չեն. կան արժեքներ, որոնք ամեն մարդու համար տարբեր են, կան արժեքներ, որոնք մարդկային խմբերի համար նույնն են:

15:22 Դահլիճ – Մեծամասնության համար՝ հա, ընդունելի են: Բայց միշտ չի, որ արժեքները միշտ համընկնում են:

15:28 ԳՏԳ – Բացարձակապես: Բայց, էլի եմ ասում, եթե սենց նայեք աստիճանակարգով, ապա կա ինչ-որ արժեք, որը փոքր խմբի համար է ընդունելի, կա, որ էն մեկի համար, կա, որ շատ ավելի մեծ խմբի համար, կա, որ ամբողջ աշխարհի համար: Թե ի՞նչ է դրա բովանդակությունը՝ էդ ուրիշ հարց: Բայց, որ ամեն մարդու համար չեն միայն տարբեր՝ դա փաստ է: Ասենք թե՝ աշխարհում գրեթե չկա երկիր կամ ընդամենը մի քանի երկիր, որ երբ ես կամ դուք դուրս գաք փողոց, դիմացը ձեր մարդ կա՝ դուք վախենաք, որ ինքը ձեզ սպանի, - որովհետև համաշխարհային արժեք է, որ մարդիկ սովորաբար իրար չեն սպանում: Կան էդպիսի երկրներ, որտեղ տենց խուժանություն է տիրում՝ ժամանակավոր, սովորաբար. չգիտեմ՝ Քենիա, Լիբիա, կա, ասենք, Նյու Յորքի «downtown»-ը, որ կարող է քեզ էլ՝ ոչ սպանեն, ավելի շուտ՝ բան, կողոպտեն: Բայց աշխարհի մեծ մասում դեպքերի իննսունինը տոկոսում դու որ մարդուն տեսնում ես՝ մտածում ես. «Բարևեմ»: Զգում ես, որ պետք է բարևել, ոչ թե վախենում ես, որ հիմա քեզ կսպանի: Ու էդ բարևն էլ՝ էդ վախի հետևանք է. այսինքն՝ դու իրան ասում ես. «Բարև, ես մարդ եմ», սպասում ես՝ ինքն էլ քեզ ասի. «Բարև, ես մարդ եմ»:

Ուրեմն կա ընդհանուր արժեք, որ մարդիկ սովորաբար իրար չեն սպանում, ու դա դժվար է ստեղծվել, առաջ տենց չէր: Մի երեսուն, քառասուն, հիսուն դար առաջ էդպես չէր. եթե սոված էր՝ մարդը մյուսին սպանում, ուտում էր: Հիմա ինչ-որ տեղանքներ կային, ու վերջերս մինչև, որ նույնպես դա նույնիսկ մնում է: Բլոկադայի ժամանակ Լենինգրադի[4] դա տեղի էր ունենում: Այսինքն՝ էնպիսի ուժեղ ցնցում էր, որ մարդկանց արժեքները լրիվ տակնուվրա էին եղել: Չի դիմանում արժեքը որոշակի ցնցումների, բայց սովորաբար, ընդհանուր առմամբ՝ կան արժեքներ, որոնք բոլորի համար ընդհանուր են:

Context expansion pic 1

Գծագիր 1

Բայց ձեր ասածի մեջ մի կարևոր պահ է նկատվում. բանը էն է, որ… Ե՛վ մենք մեր դիտելով ենք տեսնում, և՛ հետազոտություններն են ցույց տալիս, որ այժմ աշխարհում տեղի է ունենում արժեքների տրոհում: Այսինքն՝ ավելի ու ավելի քիչ են ընդհանուր հայտարարի արժեքները համարվում այդպիսին: Էստեղ կա մի շարք բաներ, ու մենք չգիտենք՝ էդ իրոք տենց տրոհում է տեղի ունենու՞մ, թե՞ դա մեր ինֆորմացայի քանակի ավելացման պատճառով է: Որովհետև գուցե առաջ մենք կարծում էինք, որ արժեքները շատերն են կիսում, որովհետև էդքան մանրամասն չգիտեինք՝ ինֆորմացիան էդքան շատ չէր. էդ՝ մեկ: Ուրեմն՝ կարող է պատահի շատ բան չի փոխվել: Ուղղակի մեր ինֆորմացիայի քանակն է մեծացել, որ նշանակում է մեր վերլուծության կարողություններրը պիտի ուժգնանան[5], որպեսզի մենք կարողանանք տակից դուրս գալ՝ հասկանալ, թե իրականում ի՞նչ է կատարվում:

Նույն կերպ՝ ինֆորմացիայի դեպքում մենք գիտենք, որ հիմա շատ-շատ ինֆորմացիա է գալիս բացասական դեպքերի մասին՝ պատերազմների, բռնությունների և այլն: Բայց գիտությունը մեզ ուզում է համոզել և օրինակներ է տալիս, ինչպես Ստիվեն Փինքերի հետազոտությունը[6], ասենք, որ՝ չէ, աշխարհում պատերազմների քանակը շատ ուժեղ քչացել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ու գնալով քչանում է: Որ աշխարհում մարդասպանությունների քանակն է քչանում: Իսկ մենք ստանում ենք հակառակ ինֆորմացիան:

Դրա համար մենք լրիվ չգիտենք՝ էդ արժեքների տրոհումը օբյեկտիվ էդպիսի բա՞ն է: Պատկեր է: Որովհետև արժեքների հետազոտության գործիքներ նույնպես լավ չեն ստեղծված, շատ զարգացած չեն: Եվ, ասենք, կա էդ աշխարհի ‘World Values Survey’- աշխարհի արժեքների հետազոտությունը, որը շա՜տ նախնական, սոցիոլոգիական հետազոտություն է որոշակի ձևի հասկացված արժեքների վերաբերյալ:

Մյուսը՝ Հայաստանը: Հայաստանում մենք շատ ուժեղ ենք մեր աչքերով տեսնում՝ ինչպես են ջլատվում կամ առանձնանում կղզյակները տարբեր արժեքային համակարգերի: Ինչպես կոնսենսուսը շատ դժվար է կայանում. գուցե էստեղի համար դա՝ ավելի օբյեկտիվ փաստ է, որ մենք կարողանում ենք տեսնել: Ուրեմն. և բնականաբար, եթե վիճակն այդպիսին է, եթե ամեն ընտանիք, ամեն, ամեն փոքր հանրույթ, ամեն անձ իր արժեքային համակարգով մյուսներից հեռվանում է, այսինքն ընդհանրությունը դժվար է կազմակերպել, ուրեմն գլխավոր խնդիրը դառնում է այդ ընդհանրության քննարկումը. ի՞նչը պիտի լինի դա ու ինչպե՞ս դրա վրա հենվել: Ու դա մեզ մոտ… Հիմա մենք դա ենք անում մի քիչ:

Ուրիշ կոմենտար կա՞: Անցնենք առաջ: Շատ հետաքրքիր թեստեր են արվել էս վերջերս, բնականաբար, Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նկարում են. տալիս են երեք նկար մարդկանց: Ես լավ չեմ նկարի, իհարկե: Էս ագռավ եմ փորձում նկարել՝ չի ստացվում, երևի: Հա՛: Էս մեկը պիտի շատ բան լինի՝ թութակ, և պանիր՝ լոռի: Մարդկանց տալիս են էս երեք նկարները, նկարը՝ ասում են. «Խմբավորեք՝ երեքից երկուսը ընտրեք»: Ինչպե՞ս կընտրեք:

21:46 Դահլիճ – Ըստ նախասիրությունների:

ԳՏԳ – Կոնկրետ՝ որը որի հետ եք խմբավորում: Ո՞վ է ուզում ասի: Խնդրեմ:

21:52 Դահլիճ – Թութակն ու պանիրը:

ԳՏԳ – Թութակն ու պանիրը. մի տարբերակ: Մյուսը. ագռավն ու…

22:01 Դահլիճ – Թութակը:

ԳՏԳ – Թութակը՝ երկրորդ տարբերակը: Իսկ երրո՞րդը. ագռավն ու պանիրը: Հիմա, էդ հասկանալի է՝ երեք տարբերակ է, բայց որն՞ է ձեր նախասիրությունը, և ինչո՞ւ: Օրինակ՝ ինչու՞ թութակն ու պանիրը:

22:15 Դահլիճ – Որովհետև ես թութակ չեմ սիրում, պանիր շատ եմ սիրում:

22:17 ԳՏԳ – Ըհը: Շատ լավ: Իսկ ինչու՞, ասենք, երկուսին՝ ագռավն ու թութակը:

22:26 Դահլիճ – Թռչուններ են:

ԳՏԳ – Թռչուններ են: Իսկ ինչո՞ւ ագռավն ու պանիրը:

22:30 Դահլիճ – Ագռավը պանիր շատ է սիրում:

22:33 ԳՏԳ – Ուրեմն. տեսեք ինչ հետաքրքիր բան է: Երբ էդ փորձը արել են՝ էդ թութակ ու պանիր միավորումը եղել է գրեթե չպատահող:

22:50 Դահլիճ – Թութակն ու պանիրը՞:

ԳՏԳ – Հա, գրեթե չպատահող, որովհետև հենց դուք էլ ասեցիք. «Ես չեմ սիրում ագռավ»: Այսինքն՝ շատ անձնական մոտեցում էր դա: Թռչունն ու թռչունը եղել է արևմտյան ծագում ունեցող՝ անգլոսաքսոն, ամերիկյան, եվրոպացի ծագում ունեցող ուսանողների մեծամասնության պատասխանը, որովհետև պարզ է՝ սրանք միավորելի են որպես թռչուն: «Ագռավ և պանիր» պատասխանը եղել է արևելյան՝ խոսքը գնում է չինացի, կորեացի և նման, ճապոնացի ազգերի, հնդիկ նաև, նաև արաբ՝ էդ ազգի ներկայացուցիչների հիմնական պատասխանը: Ինչո՞վ է դա բացատրելի։ Միշտ պիտի քննադատորեն մոտենանք. դա ինչ-որ մի էքսպերիմենտ է. կարող է հետո ուրիշը անեն՝ ուրիշ բան ցույց տա, չէ՞: Բայց եթե մենք դա վերցնում ենք որպես ինչ-որ հիմք մեր դատողության համար՝ մենք ի՞նչ կարող ենք ասել. որ արևմտյան ուղեղը գնում է դասակարգման ընդհանրության գծով (դասակարգման՝ թռչունը թռչուն է), արևելյան ուղեղը գնում է ինչի՞. որովհետև ագռավի ու պանրի մասին պատմությունը Հովհաննես Թումանյանը չի հորինել՝ որովհետև աշխարհի հսկայական մեծամասնությունը, և նույնիսկ արևմուտքն էլ, ունի ագռավի ու պանրի մասին առակ, ու իրանց մոտ երեխա ժամանակվանից ագռավի ու պանրի մասին առակը ներսը նստած է: Դրա համար հենց որ տեսնում են էս նկարը՝ ասում են. «Իհարկե ագռավն ու պանիրն է միավորվում»:

24:35 Դահլիճ – Ես էլ էի ուզում դա ասել, որովհետև սովետական մուլտֆիլմերում էլ միշտ ագռավն ու պանիրը միասին էին պատկերում։

Դահլիճ – Բայց ագռավն ու պանիրն ինչպե՞ս են միմյանց միավորում։

24:42 ԳՏԳ – Ոչ մի պես. դրա համար հենց հարցը տվել են, որ տեսնեն՝ ինչպե՞ս են մարդիկ միավորում: Բայց մեր ընկերուհին միավորեց, որովհետև իր համար մեկ այլ սկզբունք կա, որ ինքը ագռավ չի սիրում: Ուրեմն ինչ որ սիրում եմ՝ էս կողմ, ինչ որ չեմ սիրում՝ էս կողմ. լրիվ՝ բան, միավորում է:

Բայց մյուս երկու տարատեսակները միավորման ունեն «իմ» նախասիրությունից դուրս հիմք, այսինքն՝ իմ արժեքային համակարգում կա ագռավի ու պանրի մասին առակ, կամ իմ արժեքային համակարգում կա միշտ փորձ՝ գիտական մտածել, դասակարգել, գնալ առաջ:

Էդ մի էքսպերիմենտ, որ ուզում էի ասեի: Մյուսը՝ էլի նույն շարքից: Ուրեմն լուսանկար են ցույց տալիս՝ աղջիկ-տղա, էստեղ սարեր: Բոլորին ցույց են տալիս էս լուսանկարը, հետո ասում են՝ բանը. «Նկարագրե՛ք աղջկան՝ ինչքան հիշում եք». կարճ են ցույց տալիս: «Նկարագրե՛ք տղային՝ ինչքան հիշում եք: Իրանք ի՞նչ էին անում»: Էլ ուրիշ ի՞նչ կար էդ նկարի վրա:

26:11 Դահլիճ – Սար:

ԳՏԳ – Ուրեմն՝ սարը կար: Ի՞նչ ձևի էր ինքը, ի՞նչ կար: Ուրեմն. քանի որ նկարը կարճ են ցույց տալիս՝ ընդամենը մի քանի վայրկյան, ուրեմն. արևմտյան էթնիկ ծագում ունեցող ուսանողների գերագույն մեծամասնությունը առաջին մասը լավ է հիշում՝ էն տեղը չի հիշում. աղջկան, տղային լավ, մանրամասն նկարագրում է, իսկ հետևը՝ ի՞նչ էր, չի կարում հիշի: Արևելյան ծագում ունեցող ուսանողների գերագույն մեծամասնությունը ամեն ինչն է հիշում, բայց սրանց մանրամասները չի հիշում, իսկ սարերը լավ էլ մանրամասն նկատել է: Էլ ի՞նչ է դա նշանակում:

27:05 Դահլիճ – Եթե համարենք՝ ռելիեֆն է:

27:10 ԳՏԳ – Ռելիեֆ, չէ՞: Հա՝ չէ, էդ չի պատճառը: Պատճառը՝ իհարկե մշակութային, արժեքային, ինչ-որ ծագումնաբանական պատճառ կա էդտեղ:

Context expansion pic 2

Գծագիր 2

27:21 Դահլիճ – Լիքը մարդ չի կենտրոնանում բնության վրա։

ԳՏԳ – Այո, և ոչ միայն՝ ոչ թե պարզապես բնություն, այլ առաջին պլան՝ վերսուս կոնտեքստ, վերսուս շուրջը: Տարրաբաժանել, առանձնացնել՝ վերսուս ամեն ինչ տեսնել ընդհանրության մեջ: Ու դա շատ հայտնի տարբերակում է մշակութային: Էլի, շատ կոպիտ ասած, արևելքի ու արևմուտքի, որ… Ու արևմուտքի ուժն է եղել ու ամբողջ գիտությունը զարգացել է շնորհիվ իրանց կարողության՝ կոնտեքստից դուրս գալ, վերցնել ինչ-որ մի փոփոխականը ու դա՛ դիտարկել: Ամբողջ գիտության հիմնական մասը ինչի՞ վրա է հիմնված. որ կա ինչ-որ մի ֆենոմեն, ու կա ինչ-որ մի ուրիշ ֆենոմեն, ու իրանք մտածում են՝ սրանց կապը հասկանալ. պատճառահետևանքային կապ կա՞, թե՞ չկա: Այսինքն, եթե սա տեղի է ունենում՝ (իսկ) սա տեղի՞ է ունենում, թե՞ չէ: Բայց իրանք չեն կարող էս ֆենոմենի բոլոր պատկանելիք դեպքերը դիտարկել: Ուրեմն՝ իրանք պիտի ընտրեն մի հատ հատկանշական դեպք էստեղ, ու էստեղ մի հատ հատկանշական դեպք, ու տեսնեն՝ սա սրա վրա ազդու՞մ է, թե՞ ոչ: Էս (փոքրը, դեպքը) եթե ազդեց՝ ընդհանրացնում են, ասում են՝ ուրեմն սա էլ (մեծը, կոնտեքստը) ազդեց:

28:56 Դահլիճ – Շեղումը:

ԳՏԳ – Եթե գիտե՞ք… Հա ջա՞ն:

28:59 Դահլիճ – Շեղումը:

ԳՏԳ – Շեղումը կարող է մեծ լինի, կարող է՝ չէ: Եթե գիտեք էսպես կոչված ներկայացուցչական ընտրանք հասկացությունը սոցիոլոգիայում. ի՞նչ է նշանակում: Այ, օրինակ մեր սոցիոլոգիական հետազոտությունների Հայաստանում արվող գերագույն մեծամասնությունը սուտ է: Ինչի՞. որովհետև իրանք չեն անում ներկայացուցչական ընտրանք: Իսկ ներկայացուցչական ընտրանքը ի՞նչ է. դա մաթեմատիկական հասկացություն է, որը ասում է, որ եթե դու ունես մի ամբողջություն հազար, կամ երկու հազար, կամ հինգ հազար հոգուց կազմված՝ դու էդ ամբողջության մեջ եթե պատահականության սկզբունքով ես ընտրում որոշակի թիվ, ու դա մաթեմատիկորեն սահմանելի թիվ է, ասենք՝ հիսունը էդ հազարի նկատմամբ... Հայաստանի բնակչության համար, օրինակ, սոցիոլոգիական հետազոտությունների գերագույն մեծամասնության համար ներկայացուցչական ընտրանքի քանակը՝ N քանակը, կարող է լինի վեց հարյուրից ինը հարյուր, մաքսիմում՝ ասենք յոթ հարյուրից հազար երկու հարյուր. լրիվ հերիք է: Էս բնակչության համար էդ N-ը հերիք է, բայց էդ N-ը պիտի ընտրված լինի պատահականության սկզբունքով, իսկ պատահականության սկզբունքը շատ դժվար բան է: Իրականում շատ դժվար է պատահականություն անել: Դրա համար, երբ որ ասում են. մենք, ասենք, սոցիոլոգիական հետազոտություն արեցինք, և վեց հարյուր հոգու հետ հարցազրույց անցկացրեցինք, բայց իրանք չեն ապացուցում, որ դա եղել է ներկայացուցչական ընտրանք, այսինքն՝ պատահականության սկզբունքով ընտրված՝ էդ արդյունքը չի կարող ընդհանրացվել էդ երեք միլիոնի համար: Իսկ… Էլի եմ ասում. պատահականության սկզբունքը շատ բարդ բան է, փոքր խմբերի համար մանավանդ. երեք միլիոնը շատ մեծ խումբ չի, որովհետև դժվար է՝ ո՞նց գտնել, որ էդ մարդը պատահական լինի, այլ ոչ թե ոչ պատահական, որին ուզում ես հարցերդ տալ: Ուրեմն. բայց սկզբունքը դա է:

Սովորաբար սոցիոլոգիական հետազոտության մեջ դու ընտրում ես ներկայացուցչական ընտրանք՝ նրանց հարցնում ես (ասենք՝ հիսուն հոգին հազարից, չգիտեմ թե ով, եթե պատահականորեն են ընտրված). «Սիրո՞ւմ ես արդյոք դու պարոն Պուտինին»: Եթե էդ հիսունը ասեց «այո», ապա էն հազարն էլ ուրեմն ասում է «այո»: Որոշակի, ինչպես դուք ասեցիք, էդտեղ կա սխալանքի տոկոս, սխալանքի աստիճան: Սխալանքը եթե մեծացավ՝ ուրեմն քիչ ընդհանրացվող է արդյունքը. սխալանքը պիտի լինի որոշակի սահմաններում: Ստացվեց. ընտրեցին մեծի փոքր մասը, հետազոտեցին էլի մեծի փոքր մասի վերաբերյալ, որովհետև «Սիրո՞ւմ ես դու արդյոք պարոն Պուտինին, թե ոչ». դա միայն պարոն Պուտինի նկատմամբ սերը չի, այլ ամբողջ Ռուսաստանի վերջին տարիների քաղաքականության և համակարգի մասին է հարցը: Ասեց այո՝ այո, շատ լավ. ասեց ոչ՝ ոչ:

Ուրեմն՝ էդպես փոքրով հասկանում են մեծը, բայց դրա համար էս փոքրի՝ փոքրը պիտի ճիշտ ընտրեն, մոռանան էս մեծը մի պահ՝ կոնտեքստը, հետո ճիշտ ձևի փորձեն ընդհանրացնել: Էս փոփոխական գտնելը, որպեսզի տեսնես՝ արդյո՞ք ճիշտ է աշխատում ինչ-որ մի երկու երևույթների միջև կապը, ճիշտ ներկայացուցչական, փոփոխական գտնելը շատ դժվար բան է: Եվ դա Արևմուտքի գիտության գլխավոր հաջողություններից մեկն է, որ իրենք կարողացել են էս ձևով գիտությունը կառուցել:

Սա գալիս է, ի վերջո, տրամաբանությունից՝ հին արիստոտելյան տրամաբանությունից, որ ասում է, ասենք. «Կարապը թռչուն է: Ուրեմն՝ բոլոր կարապները թռչուն են»: Էլի վերցրեց՝ մի հատը էսինչ բանն է, ուրեմն էդ բոլոր… Էդ մի հատի տեսակին պատկանող ամբողջ կարգը՝ էսինչ բանին պատկանող ամբողջ կարգն է:

Ու էդպես Արևմուտքը սովորել է, որովհետև գիտությունը շատ պրագմատիկ բան էր՝ մանավանդ նախկին դարերում, և գիտությունը չէր ճանաչում շատ փիլիսոփայել, որովհետև իրեն պետք է արդյունք: Դրա համար էնտեղ զարգացան էնպիսի միջոցներ, ինչպես, օրինակ, «սև արկղի սկզբունքը». «սև արկղի սկզբունքը»՝ որով որ մենք հետազոտում ենք մարդու մտածողությունը: Ուղեղը «սև արկղ» է: «Սև արկղի սկզբունքը» շատ տարբեր ձևերի է, տարբեր բաների համար է օգտագործվում: «Սև արկղ» նշանակում է՝ դու չգիտես իրա ներքին կառուցվածքը: Դու ազդակ ես տալիս՝ ինքը ռեակցիա է տալիս: Ըստ էդ ռեակցիայի դու փորձում ես գուշակել իրա ներքին կառուցվածքը: Օրինակ. դու ֆաշիստ ես՝ քո դեմ նստած է ռազմագերին: Դու իրան էլեկտրոդներով «ток» ես խփում ու նայում ես, թե ո՛ր աստիճանին ինքը արդեն սկսեց ուշքը կորցնել: Դու ասում ես. «Ուրեմն ինքը կարա դիմանա մինչև, ասենք, երկու հարյուր վոլտ «ток»-ի ուդառին երեք րոպե». - դու արեցիր գիտական հետազոտություն՝ «սև արկղի միջոցը» օգտագործելով. դա անում էին նացիստները:

Գիտությունը տենց է զարգացել՝ «սև արկղի» միջոցով, որը էլի բավական նման է էս մոտեցմանը, որովհետև ինքը ոչինչ չի ասում շրջապատի մասին՝ մեծ, մեծ երևույթի մասին: Ինքը վերցնում է միայն մի ազդակ և մի ռեակցիա և ըստ դրա փորձում է հասկանալ, թե սրա («արկղի») ներսում ինչ է կատարվում:

Հիմա. մարդու ուղեղը նույն ձևի է օգտագործվում, առանց ֆաշիստական կտտանքների. ոչ թե օգտագործվում, այլ հետազոտվում: Իրեն էկեկտրոդներ են միացնում ու իմպուլս են ուղարկում: Ասենք՝ ասում են բառ. ազդակ են ուղարկում. ասենք՝ ասում են «մամա»: Նայում են, թե էդ մարդու ուղեղում էլեկտրական փայլատակումները ինչպե՞ս դասավորվեցին: Եվ ի՞նչ է պարզվում. պարզվում է մի շատ կարևոր բան, որը նախկին հետազոտություններին հակասում է: Որովհետև նախկին հետազոտությունները ուղեղի իր կառուցվածքից ելնելով ասում էին, որ կա երկու կիսագունդ. էս մի կիսագունդը ավելի կոմունիկացիայի, էմոցիայի, զգայունության համար է, էս մի կիսագունդը՝ ավելի ռացիոնալ, և այլն, և այլն: Հետո էնտեղ կա ինչ-որ հիպոտալամուս, կա ինչ-որ ուղեղիկ, այլ, ուրեմն, ինչ-որ բաներ ու ամեն մեկը ինչ-որ մի բանի համար է պատասխանատու: Էդ ամեն մեկը՝ էդ ամեն ինչը հետազոտվել էր էս միջոցով:

Բայց երբ որ կարողացան սքան անել մարդու ուղեղի փայլատակումները՝ էլեկտրական ռեակցիաները որևէ ազդակի, շատ հետաքրքիր բան պարզվեց. որ, անկախ նրանից ազդակը ռացիոնալ է, իռացիոնալ է, բնազդայինին մոտ մակարդակի է, թե շատ աբստրակտ է... Այսինքն՝ անկախ նրանից, դու լսում ես «մամա» բառը, թե «գուին-գըմ-գըմն» բառը[7], թե, չգիտեմ, «հեղափոխություն» բառը, թե «կոռուպցիա» բառը, թե «կոնֆետ» բառը՝ այս փայլատակումները էլեկտրական՝ ամբողջ ուղեղով են տեղի ունենում: Եթե դա ռացիոնալ հասկացություն է՝ չի նշանակում, որ միայն ուղեղի ռացիոնալ մասն է լուսավորվելու: Եթե դա էմոցիոնալ հասկացություն է՝ չի նշանակում, որ միայն էմոցիոնալ: Եթե դա բնազդին շատ մոտ հասկացություն է, ինչպես ասենք մարմինը՝ չի նշանակում, որ ողնուղեղն է միայն լուսավորվելու:

Պարզվում է, որ ամբողջ ուղեղն է մասնակցում ամեն հասկացության, ամեն ազդակի վերլուծությանը: Եվ դա շատ կարևոր բացահայտում էր, որը ի՞նչ արեց. ինքը քանդեց դեպի մեռցնելը տանող գիտության ընթացքը. այն, որ ասում էի՝ դեպի մեռցնելը: Որովհետև գիտությունը «սև արկղի» դեպքում վերլուծելիս… վերլուծելիս, եթե գիտությունը բաժանում է ինչ-որ բանը ոչ ներկայացուցչական տարրերի՝ ապա սպառնալիք է ստեղծվում, որ էդ բանը վերլուծելիս մենք կստեղծենք «մեռյալ գիտություն»: Ի՞նչ է «ոչ ներկայացուցչական տարրը». ոչ ներկայացուցչական տարրը, օրինակ՝ մարդու մարմնի, կամ աթոռի, կամ էս գրատախտակի համար ատոմն է: Որովհետև մի ատոմը, ասենք՝ մետաղի մեջ գտնվող, չի տարբերվում մեկ այլ ատոմից, ասենք՝ պլաստմասի մեջ գտնվող: Դա, ուրեմն, տարր է: Ուրեմն, եթե մենք տարրն ենք վերլուծում, ատոմն ենք վերլուծում՝ մենք ավելի լավ է զբաղվենք սուբատոմային ֆիզիկայի հարցերով, որ ատոմը դառնա ներկայացուցչական: Եթե մենք ուզում ենք հասկանալ, էսինչ նյութը ինչի՞ց է կազմված՝ ատոմը վերլուծելը սխալ է: Ճիշտ է ի՞նչը վերլուծելը. մոլեկուլը: Որովհետև մոլեկուլը ներկայացուցչական միավոր է այդ նյութի:

Ուրեմն՝ տարրը միավորից տարբերակելը շատ կարևոր բան է[8]:

Ուրեմն՝ անցյալներում գիտության խոշոր մասը գնում էր էդ առումով սխալ ուղղությամբ, որովհետև իրենք «սև արկղի» պես էին աշխատում, որովհետև ուրիշ ձև չկար: Որպեսզի պրագմատիկորեն արագ ինչ-որ արդյունքի հասնեն՝ իրենք վերցնում էին և երևույթները բաժանում էին ոչ ներկայացուցչական հոդերի: Այսինքն, օրինակի համար՝ մարդուն ուզում էին ուսումնասիրել միայն հետազոտելով իր ձեռքը: Եթե վերցնում ես ձեռքը և փորձում ես մարդ ուսումնասիրել՝ ստացվում է, որ ձեռքը՝ ոչ ներկայացուցչական էս մասը եթե վերցնես՝ էս հոդը ոչ ներկայացուցչական մաս է տալիս մարդու, որովհետև առանց որոշակի այլ մասերի մարդու մասին բան հասկանալը դժվար է:

Բայց երբ որ վերցնում ես մողեսիկին՝ որը ունի պոչի ռեգեներացիայի հատկանիշ, էդտեղ արդեն շատ հետաքրքիր է դառնում, որովհետև դու կարող ես իր պոչը հետազոտելով լիքը բան հասկանալ նաև իր մասին: Եվ կան կենդանիներ, ինչպես գիտեք, որոնց եթե նախնական բաները շատ բան՝ զարգացած, թույլ զարգացած կենդանի օրգանիզմներ, ինչպես ամեոբան և այլն, որը եթե կիսում ես մասերի՝ կապ չունի էնտեղ հոդը՝ ներկայացուցչական, չներկայացուցչական, ո՛ր մասի էլ կիսեցիր՝ ինքը կարող է դրանից (որոշ մեդուզաներ էլ են էդպես), ինքը կարող է դրանից նորից զարգանա:

Այսինքն՝ դու կարող ես հետազոտել ամեոբային կամ մեդուզային՝ վերցնելով իրա ցանկացած մասը: Էստեղ տարրի ու բանի՝ միավորի տարբերություն էդքան ուժեղ չկա: Բայց հետազոտման ենթակա նյութերից մեծ մասի դեպքում կա տարրը ու իր միավորը իրար խառնելու վտանգ: Ուրեմն. եթե տարրն ես վերցնում, որը չի պարունակում էն կոմպոնենտները, որոնք ներկայացուցչական են տվյալ ֆենոմենի համար՝ ուրեմն բան չի ստացվելու: Ուրեմն պետք է վերցնել միավորը. դրա համար հարյուր հոգին, որոնք ոչ պատահաբար են ընտրված՝ հազար հոգու համար ներկայացուցչական չեն, իսկ եթե իրենք պատահական սկզբունքով են ընտրված՝ ապա ներկայացուցչական են:

Եվ պարզվում է, որ արևմուտքի գիտության էդ հատկանիշը՝ սա առաջ բերել, հաճախ էդ սխալանքին է բերում, որ փոխանակ իրենք ճիշտ հոդերի բաժանեն որոշ ֆենոմենը՝ իրանք բաժանում են էդ ֆենոմենը սխալ հոդերի: Գիտության մեջ, մանավանդ հասարակական գիտությունների, որոնք շատ ավելի քիչ բան են՝ ենթակա են ստուգման՝ դա շատ կարևոր խնդիր է դառնում:

Ուրեմն. և էն, որ մենք անվանում ենք քննադատական մտածողություն՝ էստեղ շատ կարևոր դեր է կատարում: Օրինակ՝ վերցնենք շատ կարևոր մի իրադարձություն, ինչպես, ասենք, Խորհրդային միության տապալումը: Եթե դուք վերցնեք գիտական և ոչ գիտական... Խորհրդային միության տապալումը էդքան լավ բառ չի. ի՞նչ լավ բառ կա.

42:56 Դահլիճ – Փլուզում:

ԳՏԳ – Փլուզումը: Այո: Գիտական և ոչ գիտական հոդվածների մի խոշոր մաս երբ սկսեք կարդալ՝ դուք կտեսնեք, որ շատ հոդվածներում մի հետաքրքիր, էսպես մեթոդաբանական փորձ է արվում. գտնել միայն մեկ պատճառ[9]: Այսինքն՝ սա փլուզումն է: Ասել, որ այ էստեղ նավթն էր՝ նավթի գինը. ինքը ընկավ: Էստեղ սկսվեց տնտեսական անկում, արդյունքում ինքը փլուզվեց. մեկ պատճառ՝ մեկ հետևանք: Մեկ ուրիշը ասում է՝ գերոնտոկրատիան. ծեր էր ղեկավարությունը, չէր կարողանում ղեկավարել, ու ոչ ֆունկցիոնալ դարձավ ղեկավարման ձևը. ինքը քանդվեց: Երրորդը ի՞նչ է ասում: Դուք կարո՞ղ եք օրինակ բերել:

43:58 Դահլիճ – Պատվիրակված էր:

ԳՏԳ – Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ հա: Սա… Սա մի քիչ սրանից կախված է, որովհետև ասեցին «Հատուկ գցեցին նավթի գները», օրինակի համար, կամ՝ այո, «Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ ընդհանրապես Արևմուտքը սառը պատերազմում հաղթեցին»: Չորրորդը ի՞նչ է ասում.

44:23 Դահլիճ – Ներգրավված պետությունները, էթնիկական խնդիրները:

44:26 ԳՏԳ – Այո, և նախ և առաջ հպարտորեն հայտարարում են. «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը քանդեց Սովետական Միությունը». չե՞ք լսել էդ թեզը: Հինգերորդը՞:

44:42 Դահլիճ – Պլանային տնտեսությունը:

ԳՏԳ –  Պլանային տնտեսությունը:

44:44 Դահլիճ – Մրցակցության բացակայությունը:

ԳՏԳ – Վեցերորդը, և այլն:

Հիմա. հենց որ նայում ես էս վիճակին՝ իսկույն հասկանում ես, որ էս պատճառներից ոչ մեկը միայնակ չէր կարող պատճառ հանդիսանալ: Բոլորը միասին… Շղթայական չէ: Ալգորիթմը չգիտես, թե ո՛րը ի՛նչ ուժգնությամբ ազդեց: Բայց կարելի է դրա մասին մտածել, ո՛րն էր ավելի կարևոր՝ համեմատել, արժեքավորել, ո՛րն էր ավելի ծանրակշիռ պատճառ. սառը պատերազմը, էթնիկ կոնֆլիկտները, պլանային տնտեսությունը, էս, էս, թե էս: Ու սա դառնում է շատ ավելի համապարփակ և ի վերջո գիտականորեն ավելի համոզիչ նկար, քան ցանկացած մեկը եթե վերցնես:

Եվ ինչքան ավելի լավ, հստակ վերցված լինեն որոշակի փոփոխականներ խոշոր… (սա կոչվում է հաստ փոփոխական, որը ազդում է ինչ-որ այլ հաստ փոփոխականի վրա)՝ էնքան ավելի էս նկարը կլինի համոզիչ ու համապարփակ: Եվ ինչ-որ բաներ կլինեն, որ էստեղ կարող է չմտնեն, չէ՞: Օրինակ՝ «Սովետը փլուզվեց, որովհետև Սովետում չափից շատ էին խմում գազիրովկա»: Չմտավ, չէ՞. իսկ կարո՞ղ է ինչ-որ ձև լինի, որ մտնի:

46:27 Դահլիճ – Եթե արձագանքեց՝ արդյունքը սեփական կարիքների համար է ծախսել՝ գուցե այո։

46:32 ԳՏԳ – Հոյակապ: Ուրեմն. կոռուպցիան էստեղ գրում ենք ընդհանրապես, չէ՞, որ կար, հետո էստեղ ավելացնում ենք էն բազում դեպքերը, որոնք կային, ու էստեղ մի փոքրիկ նշում ենք գազիրովկաների, ուրեմն էդ փողի հետ կապված կոռուպցիան: Մտցրեցինք:

46:53 Դահլիճ – Տենց շատ դեպքեր կան: (- Այո): Գազիրովկան նաև ուրիշ ձևով է, չէ՞:

46:58 ԳՏԳ – Օրինա՞կ.

Դահլիճ – Կոկա-կոլայի տեսքով:

47:01 ԳՏԳ – Ահա: Ճիշտ է: Այսինքն՝ կոկա-կոլան եկավ, հաղթեց, քանդեց… Կոկա-կոլան, ջինսը, չէ՞, ջինսը և «մակդոնալդսը». էս երեք գլխավորագույն գործոնները: Ու էստեղ էլ լիքը իմաստավոր բան կա, հը՞: Բայց եթե մենք մոռանանք սա, մոռանանք սա, մոռանանք սա՝ չի ստացվի: Ուրի՞շ:

47:29 Դահլիճ – Գորբաչովը:

47:32 ԳՏԳ – Իհարկե, իհարկե: Շատերը ասում են. «Գորբաչովն էր մեղավոր»: Այո՛, այո՛, այո՛, այո՛: Հիմա տեսեք. ինչպես տեսնում ենք էս օրինակից՝ որոշ բաները՝ նախնական, որպես հիպոթեզ, որոշ փոփոխականները՝ որպես խոշոր փոփոխական, տեղադրվում են մոտիկ, իսկ որոշները՝ որպես փոքրիկ ու հետևանքային: Էսպես զարգանում է մեր… էն, ինչ որ կոչվում է կոնտեքստի ընդլայնում:

Այ, որ ասում էի կոնտեքստ՝ էն լուսանկարի վրա որ կա. «Ո՞վ է կոնտեքստը տեսնում»:

Հիմա. խնդիրը ամբողջ արևմտյան գիտության հաճախ հանդիպող ճգնաժամերի, որ իրանք փորձում են հաղթահարել՝ էդ է, որ իրանք կոնտեքստը սխալ են մեկնաբանում: Վերցնում են փոփոխականները՝ չափում են, բայց ամբողջ նկարը չեն տեսնում: Իսկ արևելքինը էն է, որ էս նկարի մեջ... «Արևելք» ու «Արևմուտք» իհարկե ես ասում եմ շատ պայմանական իմաստով: Որ էս նկարի մեջ, ասենք, գազիրովկաների հարցը հավասարազոր է դառնում էսպիսի հարցերին: Երբ ասում են Լեռնային Ղարաբաղն է պատճառներից մեկը, դա հենց էդ արդեն արևելյանին նման բան է, որովհետև չափազանցնում են մասնավոր դեպքը ազգային սնապարծությունից ելնելով՝ իբր թե լավ բան էր էլի, որ արեցին: Բայց իհարկե դրա մեջ կա մի ինչ-որ չափով ճշմարտություն, որովհետև առաջին այդ մասշտաբի ելույթն էր, որը ցույց տվեց պրոբլեմների քանակը, և իրոք զարկ տվեց հենց նույն, ասենք, Լիտվայի «Սայուդիս»-ի շարժմանը, և այլն, և այլն: Խնդրեմ:

49:17 Դահլիճ – Ուզում եմ հարցնել՝ Հայաստանը ո՞ր մտածողության կրողն է:

49:20 ԳՏԳ – Շատ լավ հարց է: Հիմա ես հպարտությամբ հայտարարում եմ, որ, քանի որ մենք հենց մեր տեղն ենք՝ մենք կարող ենք խուսափել և՛ նրա պրոբլեմներից, և՛ նրա պրոբլեմներից (- Կամ կարող ենք ընկնել խմբի մեջ), կամ կարող ենք ընկնել հա՛մ նրա պրոբլեմների տակ, հա՛մ նրա պրոբլեմների տակ: Եվ մեր ֆունկցիան է հենց այ էդ, եթե վերցնենք այ էդ սխեման՝ թարգմանչի դերը. Արևմուտքին ասել. «Կոնտեքստը մի մոռացիր», իսկ Արևելքին ասել. «Մի քիչ ռացիոնալությունդ պահպանիր»: Միանգամից առաջ թռանք. կարող ենք համարել ավարտված, որովհետև դեղատոմսը գտնված է, արդեն էս երկարում է, բայց շարունակենք: Ուրեմն՝ էս կոնտեքստի ընդլայնումը, իրոք, ռացիոնալիզմը պահանջում է ինչ-որ մի տեղ կանգ առնել. որտե՞ղ ենք կանգ առնում, հա՞, ո՞ր մասն ենք հետազոտում, ինչո՞վ է դա պայմանավորված, թե չէ սենց անվերջ կարանք ընդլայնենք, չէ՞:

50:23 Դահլիճ – Սենց կարանք ընդհանուր ասենք. զուտ սխալ կառավարումն է պատճառը, որ էդտեղ յուրաքանչյուր պետությունում էլ խնդիրներ կան: Իսկ եթե կարողանան ճիշտ լուծել էդ խնդիրները, ճիշտ հաղթահարել էդ խնդիրները, այսինքն՝ էս տիպի կործանարար արդյունք չենք ունենա:

50:42 ԳՏԳ – Շատ լավ, էդ դու շարունակում ես պատճառները ասել: Ես ասում եմ. «Որտե՞ղ կանգ առնել, և ինչո՞ւ ես կանգ առնում»:

50:47 Դահլիճ – Ինձ թվում է՝ կանգ ենք առնում էն ժամանակ, երբ որ հասկանում ենք, որ էդ բացված խնդիրները բավարար են, որպեսզի այդ խնդիրները լուծվեն։

50:57 ԳՏԳ – Դա շատ դժվար է իմանալ:

Դահլիճ – Որը ավելի հարազատ է:

51:03 ԳՏԳ – Լավ սկզբունք է: Իմ ուզածով. ես չեմ հավանում ագռավ՝ ես կանգ առա, հենց որ ասեցին ագռավն էր պատճառը: Խնդրեմ.

51:10 Դահլիճ – Այսինքն՝ պատճառները շատ կարող են լինել, բայց կանգ առնելը՝ ուղղակի կանգ կառնեն էն ժամանակ՝ երբ որ մարդու միտքը կանգ առնի: Բայց քանի որ մարդու միտքը երբեք կանգ չի առնում՝ պատճառները անընդհատ կարող են լինել. էս պահի մասին չի խոսքը:

51:25 ԳՏԳ – Դա կոչվում է «գեշ անվերջություն»: Այ էդ մտածողությունը, դա շատ հայտնի փիլիսոփայական տերմին է, որ կոչվում է «գեշ անվերջություն», երբ չես կարողանում կանգ առնել: Բայց… Շարունակեք:

51:35 Դահլիճ – Բայց հիմնական, այսինքն՝ պետք է ուշադրություն դարձնեն ընդհանուր առանձնացված մի քանի կետերի, որը ոչ միայն կառավարության հետ կապ ունի, որովհետև իշխող մարմինը՝ դա կապ չունի՝ Ռուսաստանինը կլինի, Հայաստանինը և այլն: Գործողները՝ մարդիկ են մյուս գործողները, և նրանք, ովքեր որ նաև օգնում են էդ կառավարությանը իրագործել էն մնացած ծրագրերը: Այսինքն՝ կոնկրետ թիրախային կետերը պետք է հաշվի առնել, և կսահմանափակվի մնացածը. Ենթակետեր…

52:11 ԳՏԳ – Շատ լավ: Ուրեմն՝ ես ձեր ասածը եթե թարգմանեմ իմ լեզվով՝ կասեմ, որ բավարար կլինի այն քանակը պատճառների, որոնց հանրագումարը կտա բավարար մոդել ընդհանուր հետևանքը բացատրելու համար: Իսկ բավարար մոդելը պիտի լինի ներկայացուցչական, ինչպես մենք հենց նոր քննարկեցինք, և պիտի ունենա միավորի հատկանիշներ, ոչ թե տարրի, այսինքն՝ ունենա մեծ ֆենոմենի՝ երևույթի, (ԽՍՀՄ) «փլուզման» կարևոր բաղադրամասերը իր մեջ արդեն: Էդ՝ ձեր ասածը: Բայց… Դա, ասենք, լավ. դա՝ եթե նպատակդ հետազոտելն է: Իսկ ընդհանրապես ե՞րբ ես կանգ առնում էս թեզաուրուսը կառուցել:

Context expansion pic 3

Գծագիր 3

53:00 Դահլիճ – Երբ որ կա արդյունք…

ԳՏԳ – Երբ որ կա արդյունք, բայց ավելի շուտ՝ եթե նպատակդ բավարարվեց, որովհետև եթե նպատակ չունես՝ արդյունք չես կարող ունենալ: Ուրեմն. եթե նպատակդ բավարարվեց… Ուրեմն դու ունես նպատակ՝ որևէ նպատակ. դա կարող է չլինի հետազոտական նպատակ:

53:17 Դահլիճ – Միգուցե ինֆորմացիայի սպառում:

ԳՏԳՆպատակ ես դնում, ցանկացած, աբստրակտ նպատակ… Որևէ: Հենց որ դրեցիր նպատակ՝ դու որոշում ես, թե ինչքանն է քեզ բավարարելու բարդացնել վիճակը[10]:

53:29 Դահլիճ – Կարո՞ղ է լինել, այսինքն, այնպիսի դեպք, որ նպատակդ բավարարված չէ, ուղղակի… Չեմ կարող ասել, թե… Այսինքն՝ կոնկրետ չենք նշում քաղաքական հարցի վերաբերյալ. ընդհանուրի մասին է խոսքը: Եթե նպատակդ բավարարված չէ՝ ուղղակի ինչ-որ տեղ կարող ես ընդունելի համարել:

53:50 ԳՏԳ – Այո, այո, այո, այո. ճիշտ է:

Դահլիճ – Կարող է նաև դա լինի, որովհետև նպատակը կարող է մինչև կյանքի վերջ բավարարված չլինել՝ քո ոչ մի նպատակը:

53:56 ԳՏԳ – Լրիվ ճիշտ է: Դրա համար էի ասում, որ նպատակը դա ենթանպատակների շարան է, այո: Հիմա՝ կոպիտ օրինակ. դու ունես նպատակ բացատրել՝ ինչքան կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Դու էս բոլո՜ր գործոնները մի կողմ ես շպրտում և հռետորաբանորեն լսարանին ասում ես, որ «Եթե չլիներ հայոց ազատագրական շարժումը՝ Խորհրդային Միությունն էլ չէր փլուզվի»: Եվ տարբեր փաստարկներ ես բերում, որ դա առաջինն էր, դա մասսայական էր, դա միլիոնանոց էր, դա էսպես էր, էնպես էր, և այլն, և այլն, և այլն. «Գորբաչովը էս ասաց, էս արեց»: Ուրեմն՝ քո նպատակն է, ի վերջո, լուծել կամ օգնել, որ լուծվի արցախյան հակամարտության հարցը: Ըստ երևույթին, դա քո կյանքի ժամանակ չի իրագործվելու, բայց մեկ է. դու էդ նպատակի համար աշխատում ես և որպես ենթանպատակ ընտրում ես գոնե էս լսարանին համոզելու միջոցը: Ու՝ պարզունակացնելով իրադրությունը. դարձնելով բազմակողմանի մոդելը՝ պարզունակ մոդել։ Ես դա հաճախ անվանում եմ տափակ մոդել՝ հատույթային: Սա բազմակողմանի օբյեկտ է, էսպես ասած: Վերցնում ես մի հատույթը իրա ու ասում ես. «Էս հատույթը ամբողջ օբյեկտին ներկայացուցչական է»: Ուրեմն՝ դու ունես անիրագործելի կամ հեռու նպատակ, դու ունես ենթանպատակ. էդ ենթանպատակին հասնելու համար դու վերցնում ես ընդամենը այսքան մասը քո ամբողջ հնարավոր կոնտեքստի ընդլայնումից:

Եթե դու ուզում ես ավելի համոզիչ լինել, ուզում ես լավ քո արգումենտը փաթեթավորել՝ դու գիտես, որ էս փաստարկներն էլ կան: Ու դու ասում ես. «Գիտեք ինչ՝ ես գիտեմ. իհարկե կար գերոնտոկրատիա, կար կոռուպցիա, կար պլանային, կար սառը պատերազմ և այլն, բայց ճիշտն ասած մի բան մոռացվում է դրանց կոնտեքստում, և դա Լեռնային Ղարաբաղի գործոնն է»: Եվ էդ դեպքում դու ի՞նչ ես անում. դու մոդելդ բարդացրեցիր, դու շատ ավելի համոզիչ փաստարկ բերեցիր: Բոլոր, էսպես կոչված, «disclaimer»-ներով, այսինքն՝ ներողություններով սահմանափակում ես քո արգումենտի աբսոլյուտիզմը՝ բացարձակությունը: Դու վերցրեցիր չորս, հինգը փաստարկը, և քո մոդելը դարձավ սա, ասենք թե (օբյեկտի մի նշանակալի մասը), մնացածը դու չդիտարկեցիր: Այսինքն՝ օբյեկտդ բավական ավելի ներկայացուցչական դարձավ: Այսինքն՝ դու ունես նպատակ, և ըստ նպատակի՝ նպատակին հասնելու համար, դու որոշում ես, թե... որոշում ես, թե որքա՛ն ընդլայնել կոնտեքստը: Եթե դու գործ ունես մարդկանց հետ, որոնց արհամարում ես՝ դու միայն էս մի փաստարկով կբավարարվես: Դու ինքդ, երևի, անխելք ես, համարում ես՝ ուրիշներն էլ են անխելք, կասես. «Ղարաբաղն էր պատճառը, որ ԽՍՀՄ-ը քանդվեց»: Եթե դու խելոք ես, հասկացող ես՝ հասկանում ես, որ ուրիշներն էլ խելք ունեն՝ կասես. «Գիտե՞ք ինչ, բոլոր պատճառները կային, բայց Լեռնային Ղարաբաղն էլ դեր կատարեց», և դա կլինի շատ ավելի… Հը՞:

57:37 Դահլիճ – Ինչքա՞ն, ի՞նչ չափով ազդեց:

ԳՏԳ – Այ էդ արդեն հարց է, էդ արդեն շատ դժվար պատասխանելի հարց է: Բայց մեր նպատակը դա չի, չէ՞. մեր նպատակը, ի վերջո, դա ճիշտ մոդել պատկերացնելն է: Հետո գիտնականները կգան, ու միշտ կարելի է ինչ-որ փոփոխականներ գտնել, որով փորձել որոշել, թե ի՛նչ չափով ազդեց. ի վերջո կարելի է: Թեև էդ պատասխանը, թե «ինչ չափով»՝ երբեք չի լինի վերջնական ու բացարձակ: Դա շատ հաճախ կախված է… Հասարակական գիտությունների մեջ նախ և առաջ շատ հաճախ դա արժեքային մոտեցումից է կախված՝ էդ չափը, որովհետև էլի եմ ասում՝ կարան ասեն մենակ պլանային տնտեսությունն էր մեղավոր. վերջացավ-գնաց: Չափը սա էր՝ հարյուր տոկոս, մնացածները՝ զրո տոկոս:

58:28 Դահլիճ – Տնտեսագիտական տեսանկյունից շատ ուրիշ խնդիրների ուշադրություն չես դարձնում։

ԳՏԳ – Ուրեմն… Այո, շատ ճիշտ է: Եթե տնտեսագետ ես, չես ուզում ուշադրություն դարձնել շատ ու շատ հանգամանքների, գործոնների, որոնք Հայաստանում կան, ցույց ես տալիս, որ մարդկանց տնից քշելու շնորհիվ շինարարությունը ծաղկեց՝ հետազոտություն ես հրատարակում, որ շինարարությունը ծաղկեց, բանը թռավ՝ GDP[11]-ն թռավ վերև, հետազոտություն ես հրապարակում, որը կոչվում է. «Հայաստանը՝ Կովկասյան վագր»...

59:06 Դահլիճ – Եթե վատ տնտեսագետ ես։

ԳՏԳ – ...Եվ քեզ բոլորը ծափ են տալիս: Պարտադիր չի նույնիսկ, որ լինես վատ տնտեսագետ՝ չարամտության իմաստով: Կարող ես լինել վատ տնտեսագետ մեթոդաբանական աղքատության իմաստով, էսպես ասած՝ թունելային տեսողության իմաստով, որը տնտեսագետներին շատ հատուկ է:

Դրա համար էս սխեման հիմա ես ուզում եմ մաքրեմ և ուզում են ձեզ հետ քննարկենք, թե էլ ի՛նչ կարանք դնենք էստեղ:

Եկեք մի երկու անգամ էլ էս վարժությունը անենք կոնտեքստի ընդլայնման, որովհետև սա ամենաարժեքավոր վարժություններից մեկն է՝ պրիմիտիվ մոդելից հասնելու համար ավելի ընդհանրական, խոշոր մոդելի:

Առաջին անգամ իմ ուշադրությունը սրան գրավվեց, ես տասնյոթ-տասնութ տարեկան էի, Հրանտ Մաթևոսյանը, որը ինձ ասաց. «Ամեն բառ օգտագործելիս՝ պատկերացրու դրա բոլոր նախկին օգտագործումները, բոլոր եղած օգտագործումները և բոլոր հնարավոր օգտագործումները». ինքը դա անվանում էր «լեզվի պոեզիա»:

Այսինքն՝ պոեզիան իրա համար դա էն էր, որ լեզուն, երբ սկսում ես օգտագործել, իր հետ միանգամից իր ամբողջ պատմությունը օգտագործման բերում է, և նաև դու օգտագործելիս կարծես կանխազգաս ապագա բոլոր օգտագործումները. դա նույն բանն է:

Ուրեմն, եթե էստեղ… Մի օրինակ ես դնեմ, հետո դուք շարունակեք: Ես էն օրը մտածում էի «գրավել» բառի մասին: Տեսեք ի՛նչ հետաքրքիր ասոցիացիաներ է ինքը առաջացնում, ինքներդ կարող եք ասել. օրինակ՝ ուշադրությունը գրավել:

1:01:13 Դահլիճ – Գրավել՝ որպես «զավթել» իմաստով:

ԳՏԳ – Հա: Մյուսը՝ զավթել իմաստով. շատ ճիշտ է: «Գրավիչը»՝ այո, դա գեղեցկության մասին է հա՞:

1:01:23 Դահլիճ – Համակրանք առաջացնել:

ԳՏԳ – «Համակրանք»: Մյուսը՝ «գրավ» բառը, որ լրիվ ուրիշ կոնտեքստից է գալիս: Մյուսը՝ «ներգրավել», որ նշանակում է պարզապես համախմբել մարդկանց:

1:01:39 Դահլիճ – «Նվաճել»:

ԳՏԳ – «Նվաճել»՝ այո, զավթել, և էդպես շարունակ: Ուրեմն՝ տեսեք ինչ հետաքրքիր է, երբ մենք գրավելը մի… Օրինակ, երբ որ գրավիչը «սիմպածիչնի» իմաստով ենք օգտագործում՝ մեր մտքով չի անցնում, որ էնտեղ «օկուպացիոն ուժերի» մասին է խոսքը գնում: Մինչդեռ կա մեջը...

1:02:05 Դահլիճ – Կարող է լինի նաև «գրավական»:

ԳՏԳ – Գրավական, այո, այո: Շատ, շատ, հա, այո: Դե ես «գրավը» գրեցի, «գրավական»: Մեր մեջ… մտքով չի անցնում, որ էստեղ «գրավ դնելու» հարց կա:

1:02:18 Դահլիճ – Դե, ես էդ իմաստով էի ասում։

ԳՏԳ – Հա, չէ, ասում եմ՝ եթե գրավիչ է: Հա ջա՞ն:

1:02:22 Դահլիճ – Գրավատունը:

ԳՏԳ – Գրավատունը, որտեղ գրավ են դնում, և այլն: Լավ, ուրիշ…

1:02:26 Դահլիճ – Նաև կա, ասենք, լրիվ ուրիշ դաշտից զուտ, որ համահնչության նման է, բայց սկզբունքային իմաստ է պարունակում: Չգիտեմ, Շուռան ստեղից ասեց, դրա համար մտքովս անցավ: Ասենք՝ «գրավիտացիա» բառը (– Այո), դու կարող ես համահնչության տեսանկյունից էլի բառը գրել։

1:02:39 ԳՏԳ – Այո: Այո, այո: Եվ գիտե՞ք ինչ. և՛ պոեզիայում, ասենք, և՛, ասենք, լեզվի կատակային կամ պատկերավոր օգտագործման մեջ, բայց եթե որ մտածես՝ «գրավելը» հենց քաշելն է: Հիմա. գիտական հիպոթեզ առաջացավ, որը ես չեմ ստուգել, բայց շատ հավանական է, որ էս գրավիտացիայի «գրավ»-ը ու էս «գրավ»-ը նույն արմատն ունեն, որովհետև էդպիսի նույնարմատային դեպքեր շա՜տ հետաքրքիր են, որոնք կան մեր լեզվի մեջ։

1:03:13 Դահլիճ – Բայց կներեք. եթե արմատայինով նայենք՝ «գրավ դնելը» և «գրավելը» իրար հետ կապ չունեն:

1:03:20 ԳՏԳ – Կարող է: Կարող է և իրանք պատահաբար են նմանվել, հա: Բայց գուցեև ոչ, որովհետև գրավը գրավիչ է: Տեսեք ինչ հետաքրքիր բան է ստացվում: Եվ հիմա, ասենք, չգիտեմ. դու օկուպանտ ես...

1:03:40 Դահլիճ – Սիրահարվել ես։

ԳՏԳ – Այո: Այո: Կամ կարող ես շուռ տալ, ասել. «Այո, ես սիրում եմ սրտեր գրավել», կամ՝ այո:

Լավ, հիմա եկեք մի ուրիշ… Հիմա տեսեք. էս գրավիտացիայից եթե մի կողմ գնանք՝ այ, ասեց՝ զավթել, նվաճել և այլն, մենք իրա արմատից հեռու ենք գնում: Ասոցիացիաները կարող են շատ հեռու տանել, կարող են շատ պատահական լինել: Արդեն այ, էս ճյուղավորմանը գնա էդ ասոցիացիաները: Ու էլի ինչ-որ տեղ դու կանգ ես առնում: Ե՞րբ ես կանգ առնում:

1:04:16 Դահլիճ – Երբ հասել ես նպատակիդ:

ԳՏԳ – Երբ հասել ես նպատակիդ: Ո՞րն էր իմ նպատակը:

1:04:22 Դահլիճ – Ընդլայնվել:

ԳՏԳ – Ձեզ բացատրելը՝ էս ո՞նց է աշխատում, էս խաղը ո՞նց է արվում. հենց որ հասնում եմ՝ կանգ եմ առնում:

Եկեք, մի օրինակ դուք ասեք. ի՞նչ դնենք էստեղ՝ բառ, կամ հասկացություն, կամ երևույթ, կամ օբյեկտ: Ո՞վ կասի. ցանկացած, կարող եք պատահական բան ասել՝ միասին մտածենք:

1:04:46 Դահլիճ – Կոռուպցիա:

ԳՏԳ – Կոռուպցիա, շատ լավ:

Դահլիճ – Արժեհամակարգ:

ԳՏԳ – Արժեհամակարգ՝ ծանր-ծանր բառ է:

Դահլիճ – Արտագաղթ, հա:

ԳՏԳ – Դե եկեք պատահաբար դնենք կոռուպցիան: Ըհը: Գնաց ծառը, մեծացրինք:

Դահլիճ – Կաշառք:

ԳՏԳ – Կաշառք:

Դահլիճ – Թալան:

ԳՏԳ – Թալան:

Դահլիճ – Չինովնիկ:

ԳՏԳ – Չինովնիկ:

Դահլիճ – Պաշտոնական դիրքի չարաշահում:

ԳՏԳ – Պաշտոնական դիրքի չարաշահում:

Դահլիճ – Կառավարություն:

ԳՏԳ – Կառավարություն: Էս… Էս սաղ չինովնիկի տարատեսակներ են:

1:05:23 Դահլիճ – Կոնյակ:

ԳՏԳ – Կոնյա՞կ:

Դահլիճ – Բոմբոներկա:

ԳՏԳ – Կոնյակ, բոմբոներկա: Էս էն ջինսն է, չէ՞: Ի՞նչ. քաղցրություն:

1:05:35 Դահլիճ – Ծրար:

ԳՏԳ – Աշխատանքի ընդունելություն:

Դահլիճ – Ծանրոց, ծրար: Էս արդեն տարբերակներն են՝ ծանրոց, ծրար: Աշխատանքի ընդունելություն՝ էս նպատակներն են, թե ինչի՞ է կաշառք տրվում:

1:05:46 ԳՏԳ – Ընտանիք պահել:

Դահլիճ – Այո, ընտանիք պահել. էլի ստեղ է գալիս: Հը՞:

1:05:51 ԳՏԳ – Կլիենտիզմ:

Դահլիճ – Հոդված:

ԳՏԳ – Կլիենտիզմ. դա սրա բաներից մեկն է՝ սինոնիմներից, հոմանիշներից մեկն է՝ տարատեսակներից:

1:05:59 Դահլիճ – Մոռացաք ամենակարևորը:

ԳՏԳ – Ի՞նչ:

Դահլիճ – Կրթությունը:

ԳՏԳ – Կրթությունը դա սրան հակադրվող հասկացություն է:

1:06:05 Դահլիճ – Չէ, ինչի՞. կարող է կոռուպցիան…

ԳՏԳ – Հա, ուրեմն… Շատ լավ, հա: Ուրեմն… Դա ասպարեզներից մեկն, ուրեմն՝ էստեղ է գնում:

1:06:15 Դահլիճ – Փչացնել:

ԳՏԳ –  Փչացնել՝ շատ կարևոր. փչացնել, այո, և այլն: Ուրեմն, սկսեցինք բացել և տեսաք էդ պահ…

1:06:27 Դահլիճ – Պաշտոնական չարաշահում եք անում։

1:06:32 ԳՏԳ – Չեմ լսում երևի. ո՞ւր է Վահեն: Ասա:

1:06:36 Դահլիճ – Խնամի:

ԳՏԳ –  Դե «ԽԾԲ» ասվեց:

Դահլիճ – Կառավարում:

ԳՏԳ – Ասվել է: Հիմա պիտի երկրորդ… Սա առաջին, էսպես ասած, գրոհն էր: Միշտ պետք է երկրորդ մտածողությունը օգտագործել: Էս առաջին գրոհը ինչի՞ բերեց. որ մենք իսկույն սկսեցինք երկրորդական համակարգման ենթարկել հասկացությունը, որտեղ մի տեղ նշեցինք մի կարևորագույն փոփոխական, որը կառավարությունը, կրթությունը, չինովնիկն է, բան, դես-դեն, որի պատճառով, որի շնորհիվ էդ պրոցեսը կա, որովհետև կոռուպցիան, եթե հասկանում եք, գոյություն չունի, եթե չկա հանրային կառույց: Այսինքն՝ բիզնեսը բիզնեսի հետ որ սակարկում է, ինչքան էլ փող ուզեց՝ էնտեղ կոռուպցիա չի լինելու. էդ գինն է դառնում: Կոռուպցիան է, եթե կա հանրային կառույց, պետություն:

Context expansion pic 4

Գծագիր 4

1:07:31 Դահլիճ – Բիզնեսում լինում է։

1:07:33 ԳՏԳ – Բիզնեսը… Բիզնեսը պետության հետ լինում է, բայց բիզնեսը բիզնեսի հետ՝ եթե պետություն չկա՝ չկա կոռուպցիա:

1:07:41 Դահլիճ – Բիզնեսը բիզնեսի հետ… (- Չկա կոռուպցիա): Շուկան գրավելու համար։

1:07:48 ԳՏԳ – Ոչ, որովհետև եթե պետություն չկա՝ տնտեսագիտական տեսության մեջ էդ շատ արագ բան է լինում՝ բալանսավորվում է. չես կարա՝ շուկան բաց է, ազատ է: Դա տեսական վիճակ է, եթե պետություն չկա. էդ եմ ասում: Բայց եթե պետություն կա՝ կա կոռուպցիան, իսկ եթե պետություն չկա՝ միայն տեսական վիճակներ են: Այսինքն՝ բիզնեսը բիզնեսի հետ ոչ օրինական հարաբերությունների մեջ մտնում է միայն էն դեպքում, եթե կա պետություն: Մնացած բոլոր դեպքերում ինքը բալանսավորվելու է. ինքը հաղթեց՝ հաղթեց. իրա իրավունքն էր:

1:08:24 Դահլիճ – Բայց պետության հետ կապ ունի։ Պետությունը կարգավորող գործառույթ ունի։

1:08:32 ԳՏԳ – Չէ, չէ, չէ: Եթե… Գիտե՞ք ինչ. էստեղ շատ բարդ է, ժամանակ չկա շատ քննարկելու, բայց ախր տնտեսական տեսությունները, տնտեսագիտական տեսությունները աբստրակտ շուկայի մասին՝ իրանք բարոյական արժեքներ չունեն, էնտեղ զուտ բան է՝ ուտիլիտար արժեքներն են աշխատում. «Կարեցար դեմպինգ (dumping) անես՝ արա»: Էդ միայն պետության դեպքում, հանրային կառույցի և… Որը նշանակում է հանրային շահի դեպքում է, որ առաջանում են նաև բարոյական, և նաև քրեական, և նաև այլ օրինական, լեգալ, լեգիտիմ, և այլ, և վերսուս՝ ոչ լեգալ, ոչ լեգիտիմ տարբերակները: Այսինքն, եթե դու չունես պետություն՝ դու նաև չունես հանրային շահեր, հանրային արժեքներ:

1:09:22 Դահլիճ 1 – Կոռուպցիայի հաղթահարման ամենաէֆեկտիվ ուժը պետությունը վերացնելն է։

1:09:26 Դահլիճ 2 – Պետությունը չէ՝ մարդկանց մտածելակերպը փոխելը:

1:09:29 ԳՏԳ – Ըհը: Հիմա սկսեցինք միջոցների... և, ուրեմն… Բայց եթե տեսաք՝ մենք էստեղ սկսեցինք համակարգել: Ուրեմն. ասպարեզներ: Որեմն՝ «ԽԾԲ», ուրեմն՝ ինչի՞ համար է դա օգտագործվում. աշխատանքի ընդունվելու, ընտանիք պահելու, ուրեմն՝ ի՞նչ ձևով է դա լինում. փողը, կոնյակ, բոմբոներկա, և այլն, և այլն, և այլն: Ի՞նչ տարատեսակներ կա՝ կաշառք, չգիտեմ՝ էնտեղ, դեմպինգ, կամ բան, դես-դեն: Ուրեմն՝ մենք տեսնում ենք, որ բացի նրանից, որ մենք սկսեցինք քարտեզագրել և թեզաուրուսը ընդլայնել, մենք նաև միաժամանակ սկսեցինք համակարգել՝ նախնական համակարգում էր: Էդ համակարգելը ի՞նչ է նշանակում. որ մենք սկսում ենք մոդելը ստեղծել, եթե ուզենայինք դա հետազոտել, կամ եթե ուզեինք դա մեկին նկարագրել, կամ եթե ուզեինք դա հաղթահարել. ինչպե՞ս մոտենալ էդ հարցերին: Հենց որ դու սկսում ես… Այսինքն՝ սա դարձավ ասպարեզները, չգիտեմ... որտե՞ղ է դա տեղի ունենում: Սա՝ դարձավ ձևերը... Որտե՞ղ է դա տեղի ունենում, ինչպե՞ս է դա տեղի ունենում: Սա՝ դարձավ նպատակները. ինչո՞ւ է դա տեղի ունենում: Եվ էսպես սկսում ես քարտեզագրել արդեն երկրորդ մակարդակը՝ համակարգում ես մոդելը:

Խնդրեմ:

1:10:50 Դահլիճ – Մեր նախկին արածը «գրավել» բառի տեսանկյունից էս, որ դիտարկում ենք՝ ինքը ավելի շատ էթնիկական (երևի՝ «էթիմոլոգիական»` ստուգաբանական[12]) առումով է նման, բովանդակային առումով՝ տարբեր: Իսկ էս տեսանկյունից տեխնիկական կառուցվածքով բառերը լրիվ տարբեր են, բայց բովանդակային առումով՝ իրանք տանում են նույն տեղը:

1:11:08 ԳՏԳ – Հա, բայց էդ… Որովհետև սա ոչ թե բառն ենք մենք դիտարկում, այլ հասկացությունը, երևույթը, օբյեկտը. հենց էդ է կայֆը: Բայց էստեղ էլ, երբ ասում են «փչացնել», դա բառի թարգմանությունն է, չէ՞: Ի վերջո ի՞նչ է նշանակում «կոռուպցիա». նշանակում է «փչացած»:

1:11:30 Դահլիճ – Այլասերում:

ԳՏԳ – Եվ… «Փչացում»: Եվ էդ տեսակետից էստեղ շատ խոր… Եթե սա շարունակեինք արդեն՝ շատ խոր, նոր իմաստներ են հայտնաբերվում կոռուպցիայի մեջ: Իսկույն հասկանալի է դառնում, որ ինքը ուզում է մարդկանց փչացել: Այսինքն՝ ինքը կարող է ոչ թե լինել ընտանիք պահելու համար, այլ ինքը կարող է լինել նրա համար, որ, քանի որ ես կոռումպացված եմ՝ դու էլ եղիր կոռումպացված, որ իմ դեմ չխոսես: «Փչացնել» բառը դրա ինդիկատորն է տալիս մեզ, ու մենք էդպես սկսում ենք ավելի խորապես հասկանալ, թե էս ինչի՞ մասին է, ու ինչքա՞ն խորն է, ինչքա՞ն դժվար է:

Ուրիշ մի որևէ հասկացություն էլ անենք և վերջացնենք դրանով: «Թեզաուրուս» բառը, իմիջայլոց, շատ հետաքրքիր բառ է. ես ուզում եմ ձեր ուշադրությունը: «Թեզաուրուս» - սա թեզաուրուս է կոչվում: «Thesaurus»-ը դա լատիներեն բառ է, որը չունի հստակ բացատրություն, թե ինչպե՞ս է առաջացել: Թեև մենք գիտենք, որ կա «թեզիս» լատիներեն արմատը և «աուրա» լատիներեն արմատը, բայց… Եվ «աուրա»-ն դա բանն է, չէ՞՝ շրջապատը, շրջապատի ցոլքը. շրջապատի ցոլքն է դա: Ասենք. «Քրիստոսը ուներ աուրա»: Ասում են. «Էսինչ մարդը խարիզմատիկ է՝ նա ունի աուրա» - դա խարիզմայի պես բառ է, իսկ «թեզ»-ը դե «թեզ»-ն է: Բայց «թեզաուրուսը»-ը՝ գիտնականները չեն հաստատում, որ էդ երկու բաերի միավորումից է, չնայած «աուրա» բառը լիքը իմաստ ունի, չէ՞, որ սենց նայում ես, թե… սրան՝ ի՛նչ է ստացվում:

Բայց կա մի ավելի հեշտ բացատրություն. եթե գիտեք անգլերեն «treasure» բառը՝ գանձ, որ՝ «թեզաուրուս»-ը որոշակի ժամանակ լատիներենում սկսել է նշանակել «գանձ»: Ուրեմն՝ սա «գանձ» է, երբ էսպես սկսում ես ընդլայնել: Իսկ եթե չես ընդլայնում, եթե սխալ տեղ ես կանգ առնում՝ «գանձ» ես կորցնում, որովհետև իսկույն ընկնում ես կարծրատիպերի մեջ, և պրիմիտիվ և ոչ ներկայացուցչական մոդելներ ստեղծելու մեջ:

Դրա համար սա շատ կարևոր պրոցես է, և նույնիսկ աննպատակ անելն է կայֆ. սա խաղ է: Հիմա կա արդեն ինտերնետում էդպիսի խաղ. դու կարող ես քո իմացածով ասոցիացիաներ ավելացնել ինչ-որ բառերի համար, հետո՝ մյուսն է գալիս, իր ասոցիացիաներն է, հետո՝ դու էդ բառից գնում ես. ու էդպես, ինչ-որ սենց, ծավալվում է էդ համաշխարհային թեզաուրուսի ինչ-որ մի աշխարհ:

Մեկ այլ օրինակ էլ դրեք և քննարկենք և դրանով ավարտենք:

1:14:25 Դահլիճ – Հասարակություն:

ԳՏԳ – Խնդրեմ՝ հասարակություն. ի՞նչ ասոցիացիաներ են առաջանում:

1:14:36 Դահլիճ – Հասարակ:

ԳՏԳ – Հասարակ, այո: Եվ բնականաբար դրան էլ համապատասխան՝ հատուկ, չէ՞. եթե կա հասարակ, ուրեմն կա հատուկ:

1:14:45 Դահլիճ – Քաղաքացի:

ԳՏԳ – Քաղաքացի:

1:14:48 Դահլիճ – Ազգաբնակչություն:

ԳՏԳ – Ազգաբնակչություն, ինչի՞ չէ: Դուք ազատ եք. ասոցիացիան ազատ է: Դու կարող ես միայն որոշել, թե որքանով է այն…

1:14:56 Դահլիճ 1 – Համայնք:

Դահլիճ 2 – Քննադատ:

ԳՏԳ – Քննադա՞տ:

1:15:01 Դահլիճ – Կարծրատիպեր:

ԳՏԳ – Կարծրատիպ: Էս պիտի բացատրեք հետո՝ ինչպե՞ս է ասոցիացիան կապում:

1:15:07 Դահլիճ – Սոցիում:

ԳՏԳ – Սոցիում:

Դահլիճ – Փոքրամասնություն:

ԳՏԳ – Փոքրամասնություններ:

Դահլիճ – Պահանջ:

ԳՏԳ – Պահա՞նջ:

Դահլիճ – Պահանջատեր:

ԳՏԳ – Պահանջատեր, և այլն: Հիմա կարող եք սենց անվերջ շարունակել: Բայց ինձ ասեք, թե սա... միանշանակ չի կպած՝ կարծրատիպն ու քննադատը՝ հասարակությանը: Ինչի՞. ինչի՞ կարծրատիպ, ինչի՞ քննադատ:

1:15:37 Դահլիճ – Բոլոր հասարակության մեջ կան իրեն ընդհանուր կարծրատիպեր:

1:15:40 ԳՏԳ – Հա ջա՞ն:

Դահլիճ – Պետք է խմբերի…

ԳՏԳ – Էդ լավ, բայց բոլոր հասարակության մեջ կան նաև թեյնիկներ: Այսինքն՝ ինչի՞ ոչ թեյնիկը, բայց կարծրատիպը:

1:15:51 Դահլիճ – Կարծում եմ՝ դրանք ընդունված արժեքների համակարգեր են, որոնցով տվյալ հասարակությունը առաջնորդվում է:

1:15:57 ԳՏԳ – Լավ:

1:15:58 Դահլիճ – Իրենց չակերտավոր քննադատական մտածողությունը՝ իրանց իբր քննադատական ձևով, իրենց արժեքների սահմանում քննադատում՝ մյուսներին:

1:16:08 ԳՏԳ – Շատ լավ: Բա ո՞նց եք տարբերակելու՝ ո՞րն է ճիշտ քննադատական մտածողությունը, ո՞րը՝ սխալ:

1:16:16 Դահլիճ – Նայում ենք մեծամասնությանը, ո՛ր արժեքներն է ընդունում։

1:16:22 ԳՏԳ – Էդ չէ: Էդ եղավ՝ մենք մերոնցով, դուք ձերոնցով: Բայց չկա՞ ճշմարտություն:

1:16:28 Դահլիճ – Կա:

ԳՏԳ – Ո՞նց:

1:16:29 Դահլիճ – Ճշմարտություն չկա, բայց ի վերջո հանգում ենք մարդկային արժեքների:

ԳՏԳ – Ուրեմն դա մի, էսպես ասած, հիպոթեզ, եթե նույնիսկ ոչ հարյուր տոկոսանոց. որ կան մարդկային ընդհանուր արժեքներ, ուրեմն՝ կա (ճշմարտություն) ինչ-որ չափով:

Երկրորդը՝ գիտության մեջ կա ճշմարտություն, նույնիսկ եթե հանրային շատ հարցերում չկա: Օրինակ՝ հանրային հարցերում չգիտես, ի վերջո, ո՞ւմ իրավունքն է ավելի մեծ. կնո՞ջ, թե սաղմի: Աբորտը՝ թույլ տալ, թույլ չտալ, ե՛րբ թույլ տալ, և այլն, և այլն: Էդտեղ թվում է, թե նենց վերջնական ճշմարտություն չկա: Նրանք, ովքեր կողմ են աբորտին՝ ասում են, որ «կինն է իր մարմնի տերը», նրանք, ովքեր դեմ են աբորտին՝ ասում են, որ «սաղմը իր գոյացման պահից մարդկային էություն է, ուրեմն դա մարդասպանություն է», և այլն: Էդտեղ ճշմարտություն չկա: Բայց գիտության մեջ...

Կան հարցեր, որոնց ճշմարտությունը վերջնական չի: Բայց գիտության մեջ կան ճշմարտություններ, չէ՞. լույսը հիմա որ անջատենք՝ կանջատվի, որ վառենք՝ կվառվի: Ինչի՞. որովհետև ճշմարտություն կա էս էլեկտրական համակարգի մեջ. ֆիզիկոսները դա հայտնաբերել են չհասկանալով նույնիսկ՝ ի՞նչ է էլեկտրականությունը, բայց օգտագործել կարողանում են:

Մյուսը. իմ օգտագործած, էլի, պրիոմներից մեկը, էն, ինչ որ ես ասացի՝ կենդանացնող, վերսուս՝ մեռցնող: Ուրեմն, եթե մի բան է ասվում կամ արվում, որը չի կենդանացնում ամեն ինչ՝ դեպի կենդանին չի տանում, դեպի կենդանությունը, զարգացումը, նոր կյանքը՝ դա իմ համար «ասնավանի» չի:

Օրինակ շատ հաճախ վերլուծաբաններին լսելիս՝ կարելի է լսել հետևյալ թեզը, որ «Դե իհարկե հասկանալի էր, որ Հայաստանում վիճակը այսպիսին կլիներ, որովհետև սա «տրանզիցիոն պերիոդ» է, որ – ուրեմն - բոլոր երկրները այդ պերիոդներում են ապրում, և կան այդպիսի երկրներ, որոնք միշտ մնում են այդ վիճակում իրենց ծանր գեոքաղաքական (աշխարհաքաղաքական) և այլ պատճառներով՝ չափսի պատճառով, շուկայի բացակայության, պատերազմի: Վերցնենք, օրինակ, այն տվայտանքները, որով անցել են Պերուն, Արգենտինան, Կոլումբիան, և այլն, և այլն, կամ՝ առավել ևս, Աֆրիկյան երկրները: Եկեք շնորհակալ լինենք, որ նույնիսկ այդ վիճակում չենք գտնվում, ինչպես, ասենք, այսօր Քենիան է կամ Լիբիան»:

Ինձ էդ մոտեցումը... ես դա չեմ համարում ո՛չ գիտություն, ո՛չ էլ բանի պետք, որովհետև ինքը… Դա համեմատություն է, բայց… Եթե ինքը մնա համեմատություն՝ ես բան չունեմ ասելու, բայց եթե դրա ենթատեքստը էն է, որ «Ախպե՛ր, էլ բան չկա անելու: Նայեք, դիտեք՝ ի՞նչ է կատարվում. Ու ձեր համար հանգիստ ապրեք»...

1:19:18 Դահլիճ – Ու մի՛ բողոքեք։

ԳՏԳ – Նաև էդ, իհարկե: Չէ, բայց գլխավորը՝ «մի՛ ձգտեք», ոչ թե… Բողոքելն էլ իմաստ (կարող է ունենալ)… «Մի՛ բողոքեք» ասել՝ իմաստ չի, որովհետև բողոքելը իմաստ չունի. իմաստ ունի գործ անելը: Բողոքելը դա էս քննադատությունն է առանց արդյունքի:

Բայց մարդը գործող էակ է. և նպատակներ դնող, և իրագործող: Ուրեմն՝ էն գիտությունը, որը չի դրդում մարդուն դեպի գործ, անհետաքրքիր է: Իրենից էլի կարող ես ինչ-որ օգուտ քաղել՝ զուտ ինֆորմացիոն, որ «Հա, Քենիա գոյություն ունի», «Հա, Լիբիայում տեսնես ի՞նչ է եղել՝ գնամ, նայեմ»: Բայց կարևորը դա էն մոտեցումն է, էն գիտությունն է, էն տեքստն է, էն արարքն է, որը դեպի կառույց է տանում, որը կառուցողական է, կոնստրուկտիվ է, որը տանում է դեպի որոշակի նպատակներ, որոնք հանրային նշանակություն ունեն և լավագույնս համաշխարհային աշխարհը փոխելու նպատակադրում՝ դեպի լավը[13]:

 

Սղագրությունը` Տաթևիկ Ղահրամանյանի

Սղագրության ավարտը` ապրիլի 25, 2018թ

Խմբագրության ավարտը՝  հուլիսի 24, 2018թ

Խմբագիր՝ Անի Թովմասյան

 

***

Այս տեսանյութը ներկայացնում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (Հոկտեմբեր 2014 – Հոկտեմբեր 2019) և «Կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով խաղաղարարության ամրապնդումը» (Հունվար 2017-Դեկտեմբեր 2019) ծրագրերի շրջանակում 2018թ. մարտի 20-22-ն իրականացված Քննադատական մտածողության դպրոցի ժամանակ Գևորգ Տեր-Գաբրիելյանի ելույթը։

[1] Կոնտեքստի ընդլայնումը տե՛ս ներկայացված սույն հոդվածում («Արծիվ» ալմանախից). http://gtergab.com/files/uploads/methodology/33.sukhoy-ostatok--ch-fall-2008.pdf

[2] Տե՛ս նաև. Արվեստ, մշակույթ, քաղաքակրթություն, արժեք․ խնդիրների ձևակերպում (Jam Session 27)՝ http://epfarmenia.am/hy/video/art-culture-civilization-lecture

[3] Տե՛ս Մտագործունեություն․ Գևորգ Տեր-Գաբրիելյան (Jam Session 39)՝ http://epfarmenia.am/hy/video/Gevorg-Ter-Gabrielyan-thought-activity

[4] Տե՛ս. Լենինգրադի շրջափակում` https://hy.wikipedia.org/wiki/%D4%BC%D5%A5%D5%B6%D5%AB%D5%B6%D5%A3%D6%80%D5%A1%D5%A4%D5%AB_%D5%B7%D6%80%D5%BB%D5%A1%D6%83%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4

[5] Տե՛ս Ինպե՞ս դիմակայել ինֆորմացիոն հոսքի տարափին. Գևորգ Տեր-Գաբրիելյան (Jam Session 2)՝ http://epfarmenia.am/hy/video/how-to-withstand-information-flow

[6] Steven Pinker: This Is History's Most Peaceful Time--New Study: "Not So Fast": https://www.scientificamerican.com/article/steven-pinker-this-is-historys-most-peaceful-time-new-study-not-so-fast/

Տե՛ս գիրքն այստեղ․Steven Pinker, The Better Angels of Our Nature։ https://en.wikipedia.org/wiki/The_Better_Angels_of_Our_Nature

[7] Սապիենս «ձիերի» քաղաքակրթությունը՝ «Գուլլիվերի ճանապաարհորդությունում»:

[8] Տարրը բաղկացուցիչ մասն է, որը չի կրում ամբողջի հատկանիշները: Միավորը բաղկացուցիչ մասն է, որը կրում է ամբողջի գոնե որոշ կարևոր հատկանիշներ, այսինքն՝ ավելի ներկայացուցչական մոդել է ամբողջի: Այս մասին խոսվել է նաև նախորդ ՋՍ-ներում, օրինակ՝ «Դավադրության տեսության» առաջին մասում (տե՛ս ձեռքի մասին օրինակը):

[9] Այս մասին՝ որ ոչ մի երևույթ չունի միայն մեկ պատճառ, խոսվել է նաև նախորդ ՋՍ-ներում:

[10] Կարճ ասած՝ մոդելները բարդացվում են այնքան, մինչև հերիք է, որպեսզի դրվածդ նպատակին հասնես:

[11] Gross Domestic Product: Համախառն ներքին արդյունք (ՀՆԱ)

[12] Etymology։ https://en.wikipedia.org/wiki/Etymology

[13] Ճշմարտության մասին ավելի մանրամասն տե՛ս նաև «Արխայիկ մտածողություն. Մաս առաջին. Տեսլականը և նպատակը» (Ջեմ սեշշն 31)` http://epfarmenia.am/hy/video/archaic-thinking-part-1: Ճշմարտության և թեզաուրուսի (կոնտեքստի ընդլայնման կանգնեցման) կանգնեցման տրամաբանական սահմանի մասին ավելի մանրամասն տե՛ս նաև հաջորդ՝ «Մտագործունեություն» ելույթը` http://epfarmenia.am/hy/video/Gevorg-Ter-Gabrielyan-thought-activity: