Կրթության խնդիրները 21-րդ դարում․ Մաս 1 (Jam Session 35)

31.05.2018

Այս տեսանյութը նկարահանվել է 2018թ. հունվարի 29-ին:

Տեսանյութի սղագրությունը

Հրապարակված՝ մայիսի 31, 2018

Պատրաստված՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից

00:25 Միքայել Հովհաննիսյան (ՄՀ) – Կրթությունը առհասարակ թե՛ որպես գործառույթ, թե՛ որպես համակարգ կարելի է դիտարկել հազար ու մի տարբեր դիտանկյունից, այսինքն՝ դու կարող ես ընտրես ինչ-որ մի պարամետր,  ինչ-որ մի սկզբունք ու էդ սկզբունքից կամ պարամետրից ելնելով փորձես ինչ-որ դասակարգումներ անել, վերլուծել, կառուցվածքային առումով փորձել հասկանալ, թե իրանից ինչ է ներկայացնում կրթությունը: Ես որոշեցի ցույց տալ մի էսպիսի մոտեցում, որը հիմնված է գիտելիքի հոսքի ու դա վերլուծելու, այսինքն՝ տեղեկատվության հոսքի և դա գիտելիքի վերածելու ունակության կարողությունների և մեխանիզմների վրա: Էդ տեսանկյունից պայմանականորեն կարելի է բաժանել մարդկության կրթության պատմությունը որպես էդպիսին երեք փուլի: Պայմանականորեն անվանենք դրանք նախագուտենբերգյան, հետգուտենբերգյան և տեղեկատվական[1]: Ինչպես տեսնում եք շատ կոնկրետ բանի հետ է պայմանավորված, այսինքն՝  գիտելիքը տարածելու, տիրաժավորելու մեխանիզմի հիման վրա է էս դասակարգումը կամ գնահատումը անում: Եկեք պատկերացնենք՝ մինչև տպագրական մեքենայի ստեղծումը, մինչև տպագրության որպես կոպիաներ արտադրելու մեխանիզմի ստեղծումը ինչ վիճակ էր:

Մենք բոլորս գիտենք, որ կա այսպես կոչված պայմանական բազային գիտելիք հասկացությունը, որը իր մեջ ներառում է ըստ էության գիտելիքի երկու խումբ՝ բուն գիտելիքը, այսինքն՝ էն գիտելիքը, որի հետ արվում են օպերացիաներ, և մեթոդաբանական գիտելիքը, այսինքն՝ էն գիտելիքը, որի միջոցով են արվում օպերացիաներ: Եվ եթե մենք խոսում ենք նախագուտենբերգյան ժամանակաշրջանի մասին առաջին փուլը՝ մենք ունենք մի իրավիճակ, որ ըստ էության այ էս «բազային գիտելիք» մասում կարելի է ասել, որ չափելի է գիտելիքը, ընդ որում թե՛ չափելի է բուն գիտելիքը, թե՛ չափելի է մեթոդաբանական գիտելիքը: Հասանելի է գիտելիքը, այսինքն՝ դու շատ կոպիտ ասած կարող ես ամբողջ գիտելիքը ունենալ: Էդ ժամանակաշրջանում հիմնական առանձնահատկությունը չափելիությունն է: Չափելիությունը նաև հնարավորություն է տալիս դասակարգման, բայց էստեղ մի շատ կարևոր առանձնահատկություն կա: Եթե մենք նայենք էդ շրջանի հիմնական մտածողներին, մենք կտեսնենք, որ իրանք բոլորը՝ էդ հայտնի դեմքերը, իրանք բոլորը եղել են շատ բազմադիսցիպլինար: Իրանք բոլորը իրանց գործունեությունը չեն սահմանափակել բացառապես մի ուղղությամբ, մի գիտելիքի ոլորտով, այլ տարածվել են շատ տարբեր խմբերով. չգիտեմ՝ փիլիսոփայություն, աշխարհագրություն, բժշկություն, տրամաբանություն, լեզվաբանություն: Ես իմ բուն մասնագիտությամբ արաբագետ եմ, դրա համար էդ շրջանից կբերեմ օրինակներ: Եթե վերցնենք չգիտեմ հայտնի արաբ գործիչներին, ինչպես օրինակ Իբն Սինան: Էդ մարդը համ բժիշկ էր, համ փիլիսոփա էր, համ տրամաբան էր, համ լեզվաբան էր, համ աշխարհագրագետ էր, համ պատմագիր էր՝ ինչ ասես չէր: Կամ նույն Ալ-Ֆարաբին, որ էլի բավականին հայտնի կերպար էր, էլի լեզվի փիլիսոփայությունից սկսած, բժշկությամբ վերջացրած ամեն ինչով զբաղվում էր: Սա ի՞նչ է նշանակում. սա նշանակում է, որ եթե դու ունես չափելի գիտելիքի քանակ, դու որոշակիորեն ազատ ես էդ գիտելիքի հետ տարբեր որակի ու տարբեր տեսակի օպերացիաներ իրականացնել: Երկրորդ շրջանը, երբ որ մենք քննարկում ենք, դիտարկում ենք՝ գուտենբերգյան շրջանը, էս բազային գիտելիքում էս հարաբերակցությունը բուն գիտելիքի և մեթոդաբանական գիտելիքի փոփոխվում է. մեթոդաբանականը ավելանում է էդ հարաբերակցության մեջ, բունը՝ պակասում է: Եթե առաջինում բուն գիտելիքը ավելի մեծ էր, քան մեթոդաբանականը, ապա էստեղ՝ էս հարաբերակցությունը որոշակիորեն փոփոխվում է:

Իհարկե կարելի է փորձել հաշվարկել ու ենթադրություններ անել, թե ի վերջո էս շրջանում որ գիտելիքն է ավելի շատ, բայց կարևորը էս պարագայում էդքան դա չի, ինչքան այն է, որ գիտելիքի նման կտրուկ քանակի աճի ու տիրաժավորման հնարավորության արդյունքում գիտելիքը, եթե էստեղ չափելի էր, էստեղ ինքը դառնում է դասակարգելի: Այսինքն՝ դու կարողանում ես էդ մեթոդաբանական տարբեր… Այսինքն՝ գիտելիքին տարբեր ձևերով, տարբեր կողմերից մոտենալու շնորհիվ կարողանում ես սկսել ավելի էֆեկտիվ, կիրառական առումով՝ ավելի էֆեկտիվ կերպով դասակարգել. դասակարգել գիտելիքը: Եվ էս պարագայում, եթե նայենք, ի տարբերություն նախագուտենբերգյան շրջանի, մենք տեսնում ենք, որ մասնագիտացումն է: Եթե էստեղ միջդիսցիպլինարությունն էր շատ, էստեղ արդեն բավականին հետաքրքիր պրոցես-տենդենցներ կան մասնագիտացման, այսինքն՝ ոլորտային գիտելիքի կամ դիսցիպլինաների վրա կենտրոնանալու: Եվ էդ ամեն ինչը բնականաբար կապված է հազար ու մի այլ պրոցեսների հետ. գիտատեխնիկական հեղափոխություն, մանուֆակտուրաներ, աշխատանքի բաժանում՝ էն բոլոր դասական պատճառները, որոնց մասին մենք բավականին լավ պատկերացնում ենք: Բայց տեղի է ունենում գիտելիքի դասակարգում որպես էդպիսին ու կրթական համակարգն էլ փոփոխվում է ըստ այդմ:

Եթե էս առաջին փուլում կրթություն ստանալը դա, ասենք անտիկ շրջանում էդ մի հեղինակության շուրջ հավաքված աշակերտների խումբն էր, ովքեր որ ստանում էին ուսուցչից ամբողջ գիտելիքը, որը ուսուցիչը ուներ: Քրիստոնեության գալով՝ դա էդ ճիզվիտական կրթական համակարգն էր, որ հիմնականում վանքերում, վանական համակարգերում էր ու էդտեղ էլ գնում էին ու էդ պրիզմայով արդեն՝ կրոնական պրիզմայով, ստանում էին էն հիմնական գիտելիքը, որը վանականները կուտակում էին, ապա էստեղ արդեն փոփոխվում է նաև կրթական համակարգը որպես էդպիսին: Այսինքն՝ այ էդ ոլորտայնացումը, էդ դասակարգումը, մասնագիտացումը ստեղծում է իրավիճակ, որ մարդկանց սկսում են սովորացնել կոնկրետ գիտելիքի խմբեր, կոնկրետ մասնագիտություններ, որպեսզի էդ մարդը ստանալով այ էդ բազային գիտելիքը, կարողանա իր գործունեությունը ծավալել մի կոնկրետ ոլորտում, մի կոնկրետ ուղղության մեջ: Էդ էլի շատ մեծ կապ ունի՝ էն է եղել, թե ինչպես է փոխվում աշխարհը, արտադրական գործընթացը և այլն, և այլն: Հիմա՝ երրորդ փուլում ի՞նչ է տեղի ունենում: Երրորդ փուլում գալիս է ամենակեր ինտերնետը ու որ ինքը գալիս է՝ էստեղ տեղի է ունենում միանգամից երկու բան: Առաջինը՝ մենք ամբողջ գիտելիքը, որը մինչև էդ կուտակվել էր էս (նախագուտենգերյան) ու էս (հետգուտենգերյան) փուլերում, մեկ էլ դառնում է հասանելի պրակտիկորեն ցանկացած մարդու համար, ով որ ունի համակարգիչ և մուտք համացանցի ու մի քիչ գիտի, թե ոնց է պետք… Գուգլի տեղը գիտի կոպիտ ասած: Այսինքն՝ մի առանձին վերցրած մարդու համար գիտելիքը կտրուկ դառնում է անսահման. անսահման, դժվար չափելի, շատ խառը ու էդ դիսցիպլինար սահմաններն էլ սկսվում են խզվել, սկսում են ջնջվել:

Երկրորդ կարևոր փոփոխությունը, որ տեղի է ունենում՝ էն, որ գիտելիքը կտրուկ դառնում է հասանելի բոլորի համար, շատ քանակությամբ գիտելիքը կտրուկ դառնում է հասանելի՝ խթանում է նոր գիտելիքի արտադրման պրոցեսը: Այսինքն՝ էստեղ մենք ունենք երկակի խթանում գիտելիքի կտրուկ աճի ու հասանելիության: Եվ էս պարագայում նախ… Հա, էս դառնում է արդեն երրորդ կատեգորիան. կարելի է պայմանականորեն անվանել վերլուծելի, այսինքն՝ դու իրան այլևս չափել չես կարող, իրան դասակարգելը դառնում է շատ դժվար: Քեզ մնում է իրան ֆիլտրել ու վերլուծել, որպեսզի դու հասկանաս, թե ինչն է քեզ պետք, ինչը քեզ պետք չի, ինչն ես դու կարող օգտագործել ու բուն էս բազային գիտելիքի մասում մեթոդաբանական գիտելիքի ծավալը գերակայում է բուն գիտելիքի հանդեպ: Այսինքն սկսում է ավելի կարևոր դառնալ էն, թե դու ոնց կգտնես… Այսինքն՝ կարևոր… Ավելի կարևոր է դառնում գիտելիքը գիտելիքի մասին, գիտելիք գտնելու, գիտելիք դասակարգելու, գիտելիք վերլուծելու, գիտելիք ընկալելու, ֆիլտրելու և այլն, և այլն քան հենց ինքը, բուն գիտելիքը: Սա ամենևին չի նշանակում, որ բուն գիտելիքի բազային հատվածը դառնում է ոչ կարևոր: Չէ՛: Իհարկե չէ, որովհետև մնում են բաներ, որոնք որ պարտադիր են իմացության համար և առանց որի ըստ էության էդ մեթոդաբանական գիտելիքը ընկալելի չի, բայց փոխվում է նաև, բացի հարաբերակցությունից քանակական, իրանց փոխհարաբերությունն է փոխվում: Այսինքն՝ բուն գիտելիքը սկսում է ծառայել որպես էսպես կոչված «sample» մեթոդաբանական գիտելիքը ընկալելու ու հասկանալու համար: Այսինքն՝ քո բուն գիտելիքը տեղավորվում է էդ մեթոդաբանական գիտելիքի մեջ, այսինքն՝ էս սխեման վերածվում է մոտավորապես էսպիսի մի բանի, այ սենց մի բանի:

Ինչու՞ եմ ես ձեզ էս ամեն ինչը պատմում: Թվում է, թե… Ասում է՝ իմաստը էս ամեն ինչի ո՞րն է: Եթե մենք խոսում ենք քսանմեկերորդ դարի կրթական համակարգի մասին՝ մենք տեսնում ենք… Ու բավականին հետաքրքիր վերլուծություններ կան դրա հետ կապված համաշխարհային կրթական փորձագիտական շրջանակներում: Մենք տեսնում ենք, որ էսօրվա կրթական համակարգը գտնվում է գլոբալ, բավականին լուրջ, բավականին խորը ճգնաժամային իրավիճակում: Ինչու՞. որովհետև կրթական համակարգը կառտուցվածքային առումով, որը գործում է էսօր, ստեղծվել է էս շրջանում: Հետգուտենբերգյան գիտատեխնիկական հեղափոխության պայմաններում ձևավորված կրթական համակարգի մասին ենք մենք խոսում: Բնականաբար հիմա պատկերացրեք՝ սահմանափակ սենց ինչ-որ տուփի մեջ, մեկ էլ դու կտրուկ սկսում ես ավելի շատ պարունակություն լցնել և ինքը սկսում է ճաքեր տալ, չգիտեմ, դեֆորմացվել և այլն, և այլն ու էստեղ մարդկությունը քանի որ ռեֆլեկտիվ երևույթ է, այսինքն փորձում է գնահատել ընթացող իրավիճակները, փորձում է նաև արձագանքել էդ մարտահրավերներին: Շատ դժվար է հիմա ասել, թե որքանով հաջող, որովհետև մենք ժամանակ առ ժամանակ լսում ենք տարբեր չգիտեմ ֆենոմենալ հայտարարություններ էն մասին, որ չգիտեմ ֆիննական… «Ֆիննական համակարգը լուծել է կրթական ճգնաժամի հարցը» կամ չգիտեմ, «Շվեցարական համակարգը լուծել է կրթական համակարգի հարցը» կամ «Բոլոնիայի գործընթացի ձևափոխումը լուծում է կրթական բարեփոխման հարցը» և այլն, և այլն: Ու բնականաբար էդ հայտարարությունները, թեև որոշակիորեն հույս են տալիս, այնուամենայնիվ էդքան էլ չեն համապատասխանում իրականությանը, որովհետև չի կարող էս գլոբալ խնդրին լինի ինչ-որ լոկալ լուծում: Էս գլոբալ խնդիրը պետք է ունենա բավականին գլոբալ լուծում, որովհետև ըստ էության փոխհամաձայնեցված բազմազանության մեջ է էս ճգնաժամի լուծումը մեծ իմաստով: Այսինքն դու պետք է փորձես ստեղծել մի համակարգ, որում տարբեր մեթոդաբանությունները իրար հետ փոխհարաբերակցությամբ հնարավորություն են տալիս մարդուն ընտրել, թե ինքը ինչ ճանապարհով է պատրաստվում ինքն իրեն կրթել, ինչ ճանապարհով է պատրաստվում զարգանալ:

Մենք էստեղ ունենք արդեն մի քանի տենց հիմնական ձևակերպված մոդելներ, որոնք որ փորձում են իրենց, իրար միջև կապ գտնել: Իհարկե խոսքը նախ հին մոդելների ձևափոխման մասին է, այսինքն՝ էն դասական համալսարանական կամ միջնակարգ կրթության համակարգը, որը որ ձևավորվել է նախորդ շրջանում, սկսում է իրա ներսում որոշակիորեն տրանսֆորմացվել, ադապտացվել, սկսում են ասենք դպրոցներում, (այդ ֆիննական մոդելը, որի մասին խոսում են) սկսում են դպրոցներում դիսցիպլինաները փորձել խառնել իրար ու էդ խառնուրդի շնորհիվ մի դիսցիպլինայի միջոցով մյուս դիսցիպլինան բացատրել: Օրինակ չգիտեմ գրականության միջոցով բացատրել, ներկայացնել գիտելիք կենսաբանության մասին, աշխարհագրության մասին և այլն, և այլն: Էդ մի տրասֆորմացիան է: Նույն տիպի տրանորմացիա կա բուհական կրթական համակարգում, որը այ էդ ընդհանրացման գեներալիստական մոտեցման գնացող ուղղություն է: Դրան զուգահեռ կա այ էդ բանը՝ հակադիրը, պրոտեստայինը, որը որ գնում է նեղացման, այսինքն դու մասնագիտանում ես մի շատ կոնկրետ, շատ նեղ ոլորտում ու դառնում ես էդ ոլորտի ասը, բայց էստեղ պրոբլեմ կա, որովհետև էսօր, ավելի քան երբևէ, խնդիրը լուծել բացառապես մի փորձագիտական դիրքից ավելի ու ավելի անհնար է դառնում: Երրորդ բլոկը դա էն բլոկն է, որը մենք պայմանականորեն անվանում ենք ոչ ֆորմալ կրթություն: Էդ էն բլոկն է, որը ըստ էության կոչված է բացեր լրացնելու՝ ֆորմալ կրթության բացերը լրացնելու: Բայց էստեղ էլ մենք խնդիր ունենք, որովհետև ոչ ֆորմալ կրթությունը երբեմն ու դա առավելապես Հայաստանի նման անկայուն կրթական համակարգ ունեցող երկրների համար է, ոչ այնքան ոչ միայն փորձում է լրացնել բարձրագույն ֆորմալ կրթության բացերը, որքան փորձում է փոխարինել իրենով բարձրագույն ֆորմալ կրթությունը, ինչը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ, որովհետև ոչ ֆորմալ կրթությունը այնուամենայնիվ այ էդ բազային մեթոդաբանական հարաբերակցության տեսանկյունից չի համապատասխանում կամ գոնե օրինակների վրա չի համապատասխանում էն բազային գիտելիքի տրամադրման ճանապարհին կամ տրամաբանությանը, որը անհրաժեշտ է մարդուն:

Երրորդ կարևոր բլոկը ու էլի էս հիմիկվա տենդենցներից մեկը դա էն է, որ դու կրթությունը ձգում ես ժամանակի մեջ: Այսինքն էս «lifelong learning» ասվածն է, որի իմաստը հետևյալն է ու որը երևի ամենաշատն է նորությունը կրթության կրթական համակարգում էսօրվա, որովհետև ինքը մի քանի ժամանակակից խնդիր է զուգահեռաբար հասցեագրում: Առաջինը դա ըստ էության հնարավորություն է տալիս մարդուն դառնալ բազմադիսցիպլինար, այսինքն՝ ունենալ, ընթացքում ձեռք բերել տարբեր ոլորտների մասին այ էդ բազային մեթոդաբանական գիտելիքի համադրությունը: Մյուս կողմից հնարավորություն է տալիս ավելի ճիշտ ինդիվիդուալ համադրության հնարավորություն գտնել տեսական և էմպիրիկ գիտելիքների միջև, որովհետև երբ որ դու չգիտեմ ստանում ես ինչ-որ բազային տեսական կրթություն, հետո գնում ես, որոշ ժամանակ աշխատում ես՝ ստանում ես էմպիրիկ փորձ, համադրում ես էդ քո տեսական գիտելիքի հետ ու կողմնորոշվում ես, թե քո հաջորդ փուլը օրինակ տեսական գիտելիք ձեռք բերելու ո՞րը պետք է լինի, ու դա բավականին լավ հնարավորություն է տալիս այ էդ տրանսֆորմացիաների համար: Բայց ամենակարևոր… Վերջին ձևակերպումը անեմ. ամենակարևոր իմ կարծիքով խնդիրներից մեկը դա կրթության անհատականացման անհրաժեշտությունն է, որը առաջացել է էս բոլոր պրոցեսների արդյունքում: Այսինքն՝ այլևս շատ դժվար է դարձել մարդկանց խմբի համար գծագրել գիտելիքի տրամադրման միասնական կուրս: Շատ-շատ բարդ ու պրոբլեմատիկ է դա դարձել, դրա համար մարդիկ փորձում են, եթե համակարգը իրենց դա չի տրամադրում, գոնե մարդիկ իրենք իրենց համար փորձում են ձևավորել իրենց կրթության անհատական հետագիծը, փորձում են հասկանալ, թե ինչպես են իրենք կարող իրենց ունակություններից, պայմաններից, իրավիճակից ելնելով կառուցել իրենց կրթական գործընթացը, իրենց անձի համար ձևակերպված, որպեսզի կարողանան էֆեկտիվ կերպով համապատասխանել թե՛ փոփոխվող միջավայրին, թե՛ իրենց ցանկություններին:

Եվ ամենավերջին բանն եմ ասում՝ խոսք եմ տալիս. դա մի այլ խնդիր է, որ քանի որ մենք հիմա գտնվում ենք այ էդ… Համաշխարհային մակարդակում գտնվում ենք էդ լուրջ տրանսֆորմացիայի մեջ, մենք ինչ-որ տեղից դուրս ենք եկել, բայց չենք հասել վերջնակետին. մի համակարգից դուրս ենք եկել, մյուս համակարգ դեռ չենք մտել: Շատ դժվար է նաև կանխատեսել, թե էդ մյուս համակարգը ինչ ձևի է լինելու: Շատ դժվար է հասկանալ, թե մենք մեզ որպես գիտելիքի կրող, մեզ ինչ պայմանի համար պետք է պատրաստենք: Ու էստեղ որոշակի այդ խարխափման բանը կա ու կրթական բանի՝ անհագության, ժլատության էլեմենտը կա, որովհետև դու փորձում ես հնարավորինս շատ բաներ վերցնես, հնարավորինս շատ գիտելիքի բլոկներ տեղավորես քո մեջ, որ ունակ լինես վաղը փոփոխված աշխարհում ադեկվատ լինել էդ փոփոխված աշխարհի կողմից քեզ ներկայացվող պայմաններին:

19:24 Դահլիճ – Կամ հակառակը՝ էնքան շատ է, որ հավես չունես ամբողջը :

19:28 ՄՀ – Հա, իսկ դա՝ դա մյուս խնդիրն է: Դա այ էդ… Էստեղ, ժողովուրդ, էս իրականում անվերջ թեմա է ու ինքը շատ տարբեր խնդիրներ ծնող թեմա է: Օրինակ այ էդ հայտնի, ինչ-որ արդեն հիվանդություն են ձևակերպել այ էդ «attention deficit disorder»-ը (ուշադրության պակասի համախտանիշ), այսինքն՝ ուշադրության բացակայության պակասի էդ խախտումը, ըստ էության պայմանավորված է ինֆորմացիոն հոսքի[2] կտրուկ աճի հետ, որովհետև դու այլևս ունակ չես երկար ժամանակ կենտրոնանալ մի առարկայի վրա ու դա շատ լուրջ պրոբլեմ է: Ես վստահ եմ, որ բոլորս դրա ազդեցությունը մեր վրա էլ ենք զգում: Մեզ հիմա շատ ավելի դժվար է դարձել կենտրոնանալ, երկար ժամանակ կենտրոնանալ ինչ-որ առարկայի վրա, քան առաջ էր:

20:18 Դահլիճ – Հիմա ինչքան հնարավոր է ավելի կարճ պետք է լինել։ 

20:21 ՄՀ – Դե լուծումները իրականում շատ տարբեր են: Դու…

20:24 Դահլիճ – Փաստորեն առարկաներն էլ են մեծանում:

20:24 ՄՀ – Առարկաները… Առարկաները չի մեծանում իմ կարծիքով: Այ իմ ասածը էդ է, որ իրանց միջև սահմանները փոխվում են տարբեր… Էն, ինչը որ դու առաջ դիտարկում էիր որպես երկու տարբեր առարկա, հիմա իրանց միջև եղած սահմանը էնքան աղոտ է դարձել, որ էդ անցումը մեկից մյուսին ու էդ գիտելիքի փոխօգտագործելիությունը շա՜տ պայմանական բան է դարձել, բարդ է դարձել:

20:52 Դահլիճ – Մեծանալուց է։  

ՄՀ – Դե չէ, ինձ թվում է մեծանալուց չի։ Ւնձ թվում է այ էդ խնդիրների լուծման համար մի բլոկից ավել անհրաժեշտ գիտելիքից է: Ես էսքանով հա՛ սենց կանգ առնեմ…

21:11 Դահլիճ – Մի բան ավելացնեմ:

ՄՀ – Մի վայրկյան՝ հիմա հարցերը, հետո կոմենտարները: Խնդրեմ. հարց:

21:17 Դահլիճ – Ճիշտն ասած՝ ովքեր որ… Անգլերենի մասնագետներ չգիտեմ ձեր մեջ կան, թե չէ, ուրեմն անգլերենի դասագրքում՝ երրորդ դասարանի դասագրքում, արդեն իսկ ուսումնասիրում են գոյական անունը, հոլովները և ներկա-անորոշ ժամանակաձևը: Իսկ հայերենի երրորդ դասարանի դասագրքում՝ չկան, կա միայն չորրորդ դասարանի դասագրքում: (- Ըհը): Ու երբ որ աշակերտը գալիս է կենտրոն, որպեսզի սովորի՝ էնքան դժվար է լինում բացատրել, թե ինչ է: Ու ստիպված ասենք սկսում ես ինչ որ կերպ համեմատել: Ունեցել եմ օրինակ, որ դիմել է հայերենի ուսուցչուհուն՝ ասել է. «Դրա ժամանակը դեռ չի եկել». չի բացատրել: Ծնողը ասենք կրթություն չունի՝ չի կարողանում բացատրել: Էդ երեխու համար էնքան դժվար է լինում էդ անցումայինը կամ դիմում է արդեն էնտեղ մեկի օգնությանը, որ չի ստանում լիարժեք գիտելիք դրա վերաբերյալ: Դե ես էլ մասնագետ չեմ կարող դառնալ հայերենի՝ կարողանում եմ ինչ-որ ընդհանուր եզրերով համեմատել, բացատրել, բայց զգում ես, որ մնում է թերի: (-Իհարկե): Ձեր ասած ճեղքը մնում է։

22:21 ՄՀ – Ու բացի ամեն ինչից. նայեք՝ շատ հետաքրքիր հնարավորություն է տալիս…

22:25 Դահլիճ –  Ես ուզում էի էլի, որ ինչ-որ քննարկում լիներ, դասագրքերը կան:  

22:33 ՄՀ – Գիտե՞ք, էնքան… Ասում եմ՝ էնքան տարբեր դաշտերում են էդ խնդիրները: Օրինակ նայեք. չգիտեմ, վերցնենք գրականության դասավանդումը: Էս (հետգուտենբերգյան) համակարգից եկել է… Ավելին ասեմ նույնիսկ՝ էս (հետգուտենբերգյան) համակարգն էլ էս (նախագուտենբերգյան) համակարգից է եկել: Որ դու օրինակ պատմությունը կամ գրականությունը սովորում ես խրոնոլոգիական (ժամանակագրական) տրամաբանության մեջ: Այսինքն՝ դու սկզբից, չգիտեմ, սովորում ես… Ռուս-գրականությունը վերցնես ասենք «протопоп Аввакум», վերջում նոր գալիս ես քսաներորդ դար, չգիտեմ, կամ չգիտեմ՝ անտիկ գրականություն. սկզբից սկսում ես Հոմերոսից, և այլն, և այլն: Էդ տրամաբանությունը էլի էս ամեն ինչի հետևանք է, այսինքն էս կրթական համակարգի վերանայման անհրաժեշտության հետևանք: Հայերեն-անգլերեն համեմատության հետ կապված մի էսպիսի հետաքրքիր բան կա. անգլերենում էսօր բառերը ճիշտ գրելը, ստորակետները ճիշտ տեղերում դնելը և այլն, դառել է շատ-շատ պայմանական բան: Ինչի՞. որովհետև համակարգիչը էդ բոլոր հնարավորությունները քեզ տալիս է ու դու այլևս… Հիշում եք՝ Շերլոկ Հոլմսը ասում էր, չէր հիշում բանը՝ ով է ում շուրջ պտտվում, «heliocentric» (արևակենտրոն) համակարգի մասին առանձնապես տեղյակ չէր ու ասում էր. «Ես իմ գլուխը ախմախ ինֆորմացիայով չեմ ուզում լցնեմ»: Հիմա էդ քերականական բաները՝ կանոնները, անգլերենի տեսանկյունից վերածվել են այ էդ տիպի ախմախ գիտելիքի, որովհետև դե word-ը հենա քեզ ուղղում է էլի: Հայերենում էդ խնդիրը դեռ կա, էդ խնդիրը դեռ լուծված չի, դրա համար մեր մոտ բացի ամեն ինչից… Հա, ու էդ, երևի էդ վերջին ձևակերպումն է, որ պետք է անել էս մեր խոսակցության մեջ. մենք, մեր պրոբլեմը և հնարավորությունը՝ ես նկատի ունեմ մեր Հայաստանի, նրանում է, որ մեր մոտ երկու համակարգային ճգնաճամի՝ «накладка» է: Գլոբալ կրթական համակարգի ճգնաժամը և լոկալ հայաստանյան կրթական համակարգի ճգնաժամը պառկում են մեկը մյուսի վրա և սա ինչի՞ է համ վատ, համ լավ. վատ է, որովհետև առանձնապես բան չենք անում էդ առիթով, իսկ լավ է, որովհետև բավականին շատ ու հետաքրքիր հնարավորություններ է դա մեզ տալիս՝ լոկալ մակարդակում ձևավորել մոդելներ, որոնք որ հասցեագրում են գլոբալ խնդիրները: Ու սա հսկայական գործունեության դաշտ է կրթության ոլորտի փորձագետների, կրթության համակարգով զբաղվող մարդկանց համար: Ինձ թվում է՝ դա էլի բոլորիս համար մտածելու տեղ է տալիս: Խնդրեմ.

24:59 Դահլիճ – Դուք ասում եք, որ պետք է լուծի իր համակարգի խնդիրները: Երկիրը ինքը իրա լոկալ համակարգում լուծել է իրա կրթական համակարգը:

25:06 ՄՀ – Դե բայց լուծե՞լ է:

Դահլիճ – Ինքը իրա համար լուծած է, չէ՞:

ՄՀ – Չգիտեմ:

Դահլիճ – Դե համենայն դեպս՝ ինչքան որ կարող է:

25:13 ՄՀ – Գիտե՞ք, կրթական… Կրթական ռեֆորմի հիմնական պրոբլեմը գիտե՞ք որն է ի տարբերություն մյուս բոլոր ոլորտների ռեֆորմի. իրա ամորտիզացիայի ժամկետը ամենաերկարն է: Դու պետք է կրթես սերունդը, հետո էդ սերնդին գցես կյանք, տեսնես՝ ո՞նց է ապրում էդ կյանքում ու հասկանաս՝ էֆեկտիվ էր ու արդյունավետ էր…

25:32 Դահլիճ – Կենսամակարդակն է բարձր։

ՄՀ – Դե մինչև… Մինչև էս սիստեմ մտնելն էլ էր կենսամակարդակը բավականին բարձր:

25:39 Դահլիճ – Հայաստանում չի միայն այդ խնդիրը։  

25:47 ՄՀ – Դե այ էդ ինքն իրանը ու ընդհանուրը ո՞նց ենք մենք իրարից տարանջատում, ո՞նց ենք հասկանում. Իհարկե մենք պետք է բնականաբար կրթական խնդիրների լուծումները պետք է ադապտացնենք մեր միջավայրի համար: Դա ի՞նչ է նշանակում: Դա նշանակում է. իսկ մենք՝ մեր միջավայրը, մանավանդ երբ որ մենք խոսում ենք խոսում ենք հայության մասին, մեր միջավայրը չի սահմանափակվում բացառապես Հայաստանի Հանրապետությամբ: Ու առհասարակ այսօրվա աշխարհում որևէ ազգության ներկայացուցիչի միջավայր չի սահմանափակվում իր երկրի, իր մշակույթի՝ մշակութային պայմանների կողմից տրամադրվող միջավայրով: Այսինքն՝ էստեղ խոսել միայն լոկալ լուծումների մասին իմ կարծիքով բավարար չի, որովհետև մեկ է, դու եթե լոկալ մակարդակում լուծում ես՝ քո լոկալ համակարգը բախվում է գլոբալ մակարդակի խնդիրների հետ ու էլի ճգնաժամի առաջ է կանգնում: Այսինքն դու պետք է ինտեգրված լուծում տաս, դու պետք է փորձես գտնել էնպիսի լուծումների համակարգ, որը հասցեագրում է թե քո տեղի կրթական համակարգի առանձնահատկությունը, թե էն գլոբալ պրոբլեմները, որոնք որ կրթական համակարգը ունի էսօր: Դրանով է բարդանում ու հետաքրքրանում պրոբլեմը:

27:02 Դահլիճ 1 – Նաև կա ֆինանսական խնդիրը, որ դու որպես երկիր ի վիճակի չես լուծելու:  

27:07 Դահլիճ 2 – Իրականում շատ ուղղակի կապ ունի կրթական համակարգի առաջընթացը երկրի ֆինանսների հետ։ Կա՞ արդյոք շատ հարուստ երկիր, որ շատ ուժեղ կրթական ճգնաժամի մեջ լինի։ Կա՞ արդյոք աղքատ երկիր, որ ամբողջությամբ լուծել է կրթական խնդիրները։ 

27:17 ՄՀ – Իհարկե: Չէ, ես չեմ կարծում, որ կա աղքատ երկիր, որը ամբողջությամբ լուծել է կրթության հարցը, որովհետև միանշանակ համաձայն եմ, որ կրթական համակարգի ու ֆինանսական համակարգի փոխկապակցվածությունը… Ես կասեի ոչ թե ֆինանսական, այլ արտադրական, ինչը հանգեցնում է ֆինանսական դաշտի: Բայց… Մի վայրկյան, մի վայրկյան՝ այստեղ մարդիկ հարցեր են տալիս: Բայց լիքը շատ հարուստ երկիր կարող ես դու ներկայացնել: Չգիտեմ՝ էսօրվա նույն ամերիկյան համակարգը, բրիտանական համակարգը, գերմանական համակարգը՝ բոլորը… Ընդ որում էս գլոբալ խնդրի, կրթական խնդրի մասին, եթե մենք խոսում ենք՝ ինչքան մեծ ու հարուստ է երկիրը, էնքան ավելի լուրջ է իրա համար այ էդ գլոբալ կրթական խնդիրը, որովհետև ինքը իրա ներսում ավելի շատ գիտելիք է արտադրում, ու էդ գիտելիքի մարսելիության հետ խնդիրներ է առաջանում: Այսինքն էդ առումով հարուստ-պրոբլեմատիկները շատ են: Էստեղ, հետո…

28:16 – Մարիամ ջան, խնդրեմ:

28:19 Դահլիճ – Ճիշտն ասած ես հարմարվողականության մասին եմ ուզում հարցնել, որովհետև չափելին, դասակարգելին ու վերլուծելին հասկացել էինք, բայց երբ որ համադրում ենք այն ժամանակի հետ, որովհետև սկսում է ասենք կրթությունը չգիտեմ առաջին դասարանից ու հետբուհականը՝ մի քսան տարի հետո ու բավականին տարբեր սիստեմներով են վերջացնում: Հետո «adaptability»-ին աշխատանքային շուկայում, իրա վերջնանպատակը ամեն դեպքում ոչ միայն ինդիվիդուալ զարգացումն է, ասենք ակադեմիկների դեպքում չի կարելի է ասել, որ դա է: Ավելի շատ, նպատակը ավելի շատ ինչ-որ մասնագետի ձևավորումն է:

28:56 ՄՀ – Դե չէ՝ էդ է, հենց հիմնական պրոբլեմներից մեկը էն է, որ էս փուլում էդ արդեն փոխված է:

29:01 Դահլիճ – Լավ, էդ «adaptability»-ի մասին եմ ուզում… Այսինքն՝ ինչքանո՞վ է, ինչո՞վ է պայմանավորված կամ ի՞նչ գործոններ պետք է լինեն, որ կրթական սիստեմում մնա էդ հատկանիշը, այսինքն՝ և՛ ժամանակային, և՛ էդ վերջնանպատակների ընկալելիությունը:

29:15 ՄՀ – Լավ, ստեղ մի քիչ ուրիշ դաշտ էդ դեպքում տեղափոխենք, որովհետև… Ասենք՝ վերցնենք մեզ ամենածանոթ կրթական համակարգերից մեկը՝ սովետական կրթական համակարգը ու փորձենք համեմատել… Որովհետև ինքը, ի տարբերություն ասենք, չգիտեմ, նույն ամերիկյան կամ բրիտանական կրթական համակարգի քառասուն տարի առաջ, ավելի շատ է տարբերվում ներկայիս կրթական համակարգից էապես ու պատճառը հետևյալն է… Սովետականը օրինակ կառուցված էր պլանային գիտելիքի վրա, ու էդ տեսանկյունից մարդկանց որպես «винтик» օգտագործելու միտումը շատ ավելի էքսպիցիդ էր ու շատ ավելի հստակ ու էնտեղ ադապտացման խնդիր չկար, որովհետև կար «Госплан», կար նախանշված մարդու զարգացման ուղեծիր, այսինքն՝ դու ծնվում ես, դպրոցում ես սովորում:

30:06 Դահլիճ – Կրթական համակարգը համապատասխանում էր պլանային տնտեսությանը։

30:09 ՄՀ – Հա, համապատասխանում էր, բայց ինքը բացարձակապես մարդակենտրոն չէր:

30:14 Դահլիճ – Համաձայն եմ:

ՄՀ –  Որովհետև դու որևէ վերապրոֆիլավորման լուրջ հնարավորություն իրականում չունեիր, որովհետև դու էդ ժամանակը չունեիր, որովհետև դու մի մեծ մեքենայի մաս էիր: Հիմիկվա համակարգը…

30:28 Դահլիճ – Իսկ կա՞ անհրաժեշտություն վերապրոֆիլավորման:

30:31 ՄՀ –  Ու՞մ մոտ՝ մարդու՞:

Դահլիճ – Մարդու մոտ: Էն ժամանակ…  

30:33 ՄՀ – Իհարկե: Ցանկացած մարդու մոտ միշտ կա վերապրոֆիլավորման անհրաժեշտություն, որովհետև ինքը միշտ…

30:38 Դահլիճ – Սովետական միության ժամանակ…

30:39 ՄՀ – Իսկ Սովետական Միության… Միությունում ապրող մարդը մարդ չէ՞ր:

30:44 Դահլիճ – Ցանկություն կար:

30:46 ՄՀ – Հնարավորություն չկար: Էստեղ մենք խոսում ենք հնարավորության… Էդ ցանկությունը բնական ցանկություն է, այսինքն՝ միշտ ընդլայնել գիտելիքի դաշտը, որպեսզի հնարավորությունների դաշտը համապատասխանաբար ընդլայնվի, էդ բնական ձգտում է: Բայց երբ որ ի սկզբանե քո հնարավորությունների դաշտը բավականին սահմանափակ է, դա՝ էն միտումը, որը որ դու ունես քո ներսում գիտելիքի դաշտի ընդլայնման համար, ինքը բան է՝ մարում է, հանգցնում է, դրա համար Սովետական Միությունում էդ խնդիրը կար: Հիմա վերադառնալով Մարիամի… Մարիամի հարցին. երբ որ մենք խոսում ենք մարդակենտրոն կրթական համակարգի մասին, էս ադապտատիվության խնդիրը էլի դառնում է շատ պայմանական երևույթ: Ինչի՞. որովհետև ինքը շատ ինդիվիդուալացվում է ու կապվում է կոնկրետ մարդու կոնկրետ միջավայրում ադապտացվելու հնարավորության հետ, բայց սրան գումարվում է մի հատ լրացուցիչ գործոն՝ մոբիլությունը, որովհետև եթե դու էս քո համակարգով, որը որ քեզ դուր է գալիս, էս միջավայրում չես ադապտացվում, դու բավականին հավանական է, որ կարողանաս ադապտացվես ուրիշ համակարգում: Իսկ քանի որ դու մոբիլությունը, որպես հնարավորություն ունես, մենք խոսում ենք ասենք Եվրոպայի մասին օրինակ, դու կարողանում ես…, քո վարիատիվը ավելի լավն է: Դու էդ տեսանկյունից՝ ադապտացիոն հնարավորություններդ ավելի մեծ են:

Բացի էդ, երբ որ մենք խոսում ենք ինքնուրույն վերապրոֆիլավորվելու հնարավորության մասին, էսօրվա դրությամբ ցանկացած մարդ, եթե ունի սրա ճիշտ հարաբերակցությունը՝ քիչ, թե շատ ադեկվատ հարաբերակցությունը, ու կարողանում է ինքնուրույն գտնել ու զտել իրա համար անհրաժեշտ նոր դիսցիպլինայի կամ նոր ոլորտի թե՛ բազային, թե՛ մեթոդաբանական գիտելիքը, ինքը ինքնուրույն կարող է վերապրոֆիլավորվել: Քանի, քանի, չգիտեմ… Հումանիտար ոլորտում էդ վաբշե խնդիր չի, այսինքն՝ էդ շատ էլեմենտար է, իսկ տեխնիկական ոլորտում էդ էլի բավականին հեշտ է դարձել, հեշտացել է: Հիմա չգիտեմ, եթե մենք վերցնենք IT սեկտորը՝ ինչքա՞ն մարդ է ինքնուրույն, առանց որևէ մասնագիտական, ակադեմիական կրթություն ստանալու, դառնում էդ ոլորտի մասնագետ, ընդ որում նենց՝ գազան մասնագետ, էն, որ բոլոր հարցերը կարողանում է լուծի: Ու էդ էլի պայմանավորված է նրանով, որ ինքը կարողանում է տարբեր գիտեկիքի բլոկեր իրար հետ ճիշտ համադրել ու էս հարաբերակցությունը իրա գլխում ճիշտ է դրված:

Հիմա, եթե դու ունես Գուգլ, բայց չգիտես, թե էդ բանում բառերի ինչ հաջորդականություն ու ինչ կետադրություն պետք է դնես… Եթե, չգիտեմ, օրինակ բերեմ. ուզում ես ուսումնասիրել, էլի իմ մասնագիտությունից բերեմ, արաբական փիլիսոփայության մեջ Ալ-Ֆարաբիի դերը: Եթե դու տալիս ես Ալ-Ֆարաբի՝ ինքը քեզ բերում է տասնյոթ միլիոն արդյունք չէ՞: Եթե դու տալիս ես չակերտներում Ալ-Ֆարաբի, սոցիալական փիլիսոփայություն, չգիտեմ, իդեալական քաղաք և այլն, և այլն, ինքը քեզ բերում է չգիտեմ հարյուր հիսուն հատ շատ ավելի «relevant» արդյունք: Ու այ էս վերլուծելիության խնդիրը դրանով դու կարողանում ես լուծես, այսինքն՝ գիտելիքը քո համար դառնում է վերլուծելի, ֆիլտրելի ու դասակարգելի: Ստեղ, ստեղ, հա՛… Բայց ժողովուրդ, քանի որ մեր ժամանակը քիչ է՝ վերջին հարցերը, հա՛:

34:15 Դահլիճ – Ես չգիտեմ, ճիշտ է, թե չէ՝ դու էլ նայի: 

- Մի վայրկյան:    

- Կարծում եմ, որ…

- Մի վայրկյան:

- Այ էդ ադապտացվելու մասին: Մարիամ… Կարծում եմ, որ էդ ադապտացվելու մասին գիտելիքը մտնում է այստեղ, այսինքն՝ էսօրվա… Ինչի՞ է էսօր միջմշակութային հաղորդակցումը տենց մոդայիկ բան, տոլերանտությունը տենց մոդայիկ բան: Այսինքն էդ ադապտացման ունակությունները՝ «skill»-երը (հմտությունները), մտնում են էսօրվա բազային կրթության մեջ: Էդ ընտրանին, որը պիտի կատարի, ես կարծում եմ՝ էստեղ (հետգուտենբերգյան, վերլուծելի)  է, չգիտեմ, ես կարծում եմ ՝ գուցե Միքայելը չի համաձայնվել, բայց ես էդպես եմ տեսնում: Մարդը իրեն արդեն պատրաստում է ու դա նաև… Լավ, էդ ես իմ մասով կասեմ:

34:57 ՄՀ – Այսինքն՝ դու… Իրականում քո կրթության մաս է դարձել էն, թե, որ դու սովորում ես, թե ի՞նչ անել գիտելիքի հետ, իսկ էսօրվա աշխարհում՝ թե ի՞նչ անել ցանկացած տիպի գիտելիքի հետ էլի:

35:07 Դահլիճ – Հա: Ես ավելի շատ համակարգի մասին էի հարցնում: Այսինքն… Այսինքն՝ ստացվում է, որ մեր համակարգը դարձել է ինդիվիդուալ…

35:20 ՄՀ – Չի դարձել:

Դահլիճ – Դե գնում էի ասելու: Այսինքն ստացվել է՝ էդ համակարգը դարձել է ինդիվիդուալ, ինդիվիդուալն էլ դարձել է ադապտատիվ:

35:27 ՄՀ – Չէ, չէ, չէ՝ խոսքը համակարգի մասին չի: Խոսքը… Համակարգը «как раз» չի դարձել՝ համակարգը հիմա լուրջ պրոբլեմների առաջ է կանգնել: Համակարգի հիմնական փնտրտուքի պատճառը էդ քո ասած ադապտացման ճանապարհները փնտրելն է: Ու էս գիտելիքի հոսքի մեջ կողմնորոշվելն է, թե դու ոնց ես դասական, որովհետև համալսարանը ինչի՞ն է… Համակարգը, որպես էդպիսին՝ «համալսարան» չակերտներում եմ ասում, ինչի՞ն է սովոր: Նրան է սովոր, որ իրա մոտ գալիս են մարդիկ, ովքեր գիտեն ու մարդիկ, ովքեր չգիտեն: Դու էն մարդկանց խումբը էդ իմացողներին բաժանում ես ըստ կատեգորիաների, չիմացողներին բաժանում ես ըստ կատեգորիաների ու իրար հանդիպացնում ես. էդ է համալսարանի՝ հին համալսարանի ունեցած տրամաբանությունը: Էսօր էդ տրամաբանությունը լրիվ խախտվել է ու դրա համար համակարգը սենց շնչակտուր ման է գալիս ինչ-որ ալտերնատիվ լուծումներ: Բայց Լուսինեի ձեռքը որպեսզի չպոկվի՝ արդեն…

36:21 Լուսինե Խառատյան (ԼԽ) – Այո, աշխարհում ընդհանրապես կրթությունը ճգնաժամի մեջ նոր մեթոդների հետ է կապված: Ու ինչի՞ց է ինձ թվոում է խնդիրը. մենք էս սաղ քննարկելով ոնց որ դրան չանդրադարձանք, որ տպագրության գյուտից հետո ու մինչ օրս գիտելիքի ձեռքբերումը հիմնականում տեքստուալ է: Դա նշանակում է՝ մարդիկ կարդացել են ու իրանց ուղեղը աշխատում է կարդալու միջոցով գիտելիք ստանալու սխեմայով:

36:51 ՄՀ – էդ էլ մյուս շերտն է, հա, հերթական:

ԼԽ – Էդ շատ կարևոր շերտ է: Իսկ այս, արդեն էս թվային դարաշրջանում, երբ որ գիտելիքը այլ մեթոդներով է, էնտեղ շատ այլ բաներ էլ կան բացի տեքստից: Էդտեղ վիզուալն է շատ կարևոր դառնում, իսկ մենք բոլորս տեքստուալ սերունդ ենք՝ մենք դեռևս պատրաստ չենք նոր սերնդին վիզուալ ավելի գիտելիք փոխանցելու մեթոդով աշխատելու առումով: Ու քանի որ մեր ուղեղը աշխատում է այ էդ դեռևս տպագրական նյութից հետո ստեղծված մեխանիզմներով, մեր համար շատ դժվար է նաև ապահովել գիտելիքի փոխանցումը նոր սերնդին, քանի որ իրենց ընկալումը արդեն ուրիշ ձևի է և սա հեղափոխական փոփոխություն է ու սենց փոփոխություններ հազվադեպ են լինում իրականում:

37:32 ՄՀ – Դե էս է՝ երկու հատ:

ԼԽ – Նույնիսկ կան հոդվածներ նրանց մասին, որ երկու տենց փոփոխություն է եղել: Ու այն սերունդը, որը տպագրական նյութի ժամանակներում է ապրել, նույն խնդիրն է ունեցել, որը էսօր մենք ունենք: Իրենք էլ չեն… Իրենք էլ են փնտրել էն ձևերը, որով կարող էին մինչև էդ այ էդ իրենց իմացածը փոխանցել նոր սերնդին: Ու դրա համար լուծումն էլ իհարկե պետք է գլոբալ լինի:

37:54 ՄՀ – Իհարկե:

ԼԽ – Այսինքն պետք է գտնվի էն մեխանիզմը, որով մենք, որով էդ տեքստուալ սերնդի ներկայացուցիչներ ենք, կկարողանանք ապահովել գիտելիքի փոխանցումը նոր սերնդին, որը արդեն լրիվ ուրիշ ձևի մեխանիզմներով աշխատող ուղեղ ունի: Ուզենք ընդունել, թե չէ՝ դա տենց է:

38:08 ՄՀ – Շատ կոպիտ ասած՝ էդ ռեցեպտորները բան են անում: Էստեղ մի…

38:13 Դահլիճ – Հղումներ կա չէ՞՝ ովքեր, որ էդ վիզուալն են անում…

38:17 ՄՀ – Չէ, խնդիր ունեն բոլորը, որովհետև չեն գտել էն ամենաօպտիմալ համադրությունը, կամ գոնե էդ համադրությունների վարիատիվը դեռ չեն… էդ դիապազոնը նույնիսկ չեն գտել էդ օպտիմալ համադրությունների: Լուսինեի ասածը ինձ հիշացրեց Ստրուգացկիների «Малыш»-ը: Հիշո՞ւմ եք, որ ինքը գտնվում է ուրիշ մոլորակի վրա, որը ունի սկզբունքորեն ուրիշ գրավիտացիա և այլն, և այլն, և այլն ու իրա այլ մկանային խմբեր են զարգացած: Ասենք՝ իրան հարմար էր կանգնել էն դիրքում, որում որ սովորական մարդուն կանգնել հնարավոր չէր: Հիմա Լուսինեի բերած օրինակը ցույց է տալիս, որ իրականում գիտելիքի ընկալման այլ զգայարանները կոպիտ ասած պետք է հիմա տրանսորմացվեն ու սերունդների էական տարբերություն է արդյունքում լինելու. դասական տուրգենևյան տարբերությունից շատ ավելի լայն:

Վերջ առաջին մասի

Սղագրությունը` Տաթևիկ Ղահրամանյանի

Սղագրության ավարտը` փետրվարի 26, 2018թ

Խմբագրության ավարտը՝ մայիսի 22, 2018թ․

Խմբագիր՝ Անի Թովմասյան

***

Այս տեսանյութը ներկայացնում է «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակներում (Դեկտեմբեր 2016 – Դեկտեմբեր 2019) 2018թ. հունվարի 29-31-ն իրականացված «Կրթության բնագավառում գործող ՔՀԿ-ների կարողությունների զարգացում» թեմայով դասընթացում Միքայել Հովհաննիսյանի ելույթը։

 

[1] Յոհան Գուտենբերգ՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%85%D5%B8%D5%B0%D5%A1%D5%B6_%D4%B3%D5%B8%D6%82%D5%BF%D5%A5%D5%B6%D5%A2%D5%A5%D6%80%D5%A3

[2] Ինպե՞ս դիմակայել ինֆորմացիոն հոսքի տարափին. Գևորգ Տեր-Գաբրիելյան (Jam Session 2)