Վարուժան Ավանեսյան

Varuzhan Avanesyan

Վարուժան Ավանեսյան

Ծրագրի ղեկավար (2014-2019)

Վարուժան Ավանեսյանը միացել է ԵՀՀ աշխատակազմին 2014թ.-ին որպես «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի ղեկավար։ 

Նա ունի 20 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ համայնքային մոբիլիզացման, քաղաքացիական հասարակության զարգացման, մեծահասակների կրթության,  թրեյներների ուսուցման և վերապատրաստման ոլորտում: Մինչ ԵՀՀ թիմի անդամ դառնալը, Վարուժանն աշխատել է Քաունթերփարթ ինթերնեշնլում, որպես համայնքների ռազմավարական զարգացման գծով ավագ խորհրդական,  Դվվ Ինթերնեյշնլում  (Գերմանիայի Ժողովրդական Բարձրագույն Դպրոցների Միության) ՝ հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող և Էմերջինգ Մարքեթս Գրուպ կազմակերպության կողմից իրականացվող ԱԱՊԲ ծրագում՝ որպես հանրային կրթության մասնագետ:

ԵՀՀ ում նրա հիմնական պարտականությունները ներառում են` տարեկան, ընթացիկ գործողությունների պլանների և կատարողական գնահատման համակարգի մշակումը, ծրագրի իրականացման հետ կապված փաստաթղթերի, կատարողական գնահատման համակարգին համաձայն միջանկյալ և վերջնական բովանդակային հաշվետվությունների, ընթացիկ հուշագրերի, պայմանագրերի պատրաստումը, թիրախային լրատվամիջոցների համար դրամաշնորհային մրցույթների կազմակերպումն ու իրականացումը, ինչպես նաև ծրագրի ամբողջ ընթացքի համակարգումը: Որպես «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի ղեկավար Վարուժանը նաև ներգրաված է լայնածավալ հրապարակային միջոցառումների կազմակերպման գործընթացում, այդ թվում տեղական գործընկերների և հրավիրված մասնագետների  հետ միասին թրեյնինգների, սեմինարների, մարզերում սոցիալական նորարարության ճամբարների կազմակերպումը:

Վարուժան Ավանեսյանը  Երևանի պետական լեզվաբանական համալսարանի  ասպիրանտ է, ավարտել է Երևանի Թատերական արվեստի պետական ինստիտուտը՝ ստանալով դրամատիկական թատրոնի և կինոյի դերասանի, խոսքի վարպետության մասնագետի որակավորում: Որպես Հայաստանի քաղաքացիական կրթության ուսումնական ծրագրի մշակման և զարգացման խմբի անդամ, սովորել է  ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում գնտվող  Ամհերստի Վերապատրաստման և Զարգացման Ինստիտուտում:  Մի շարք վերապատրաստման, ուսումնական  և  մեթոդական ձեռնարկների   համահեղինակ է: Համագործակցում է մի շարք վերապատրաստող կազմակերպպությունների հետ որպես  ծրագրերի նախագծման և կառավարման, մոնիթորինգի և գնահատման, ինչպես նաև ուսումնական ծրագրերի մշակման ոլորտի անկախ  թրեյներ:

Վարուժան Ավանեսյանը ՀԿ Դեպո փորձագետ է