Փիրուզե Մանուկյան

Փիրուզե Մանուկյան

Փիրուզե Մանուկյան

Ծրագրի ղեկավար

Փիրուզե Մանուկյանը ունի  է շուրջ երեսուներեք տարվա աշխատանքային փորձ: Նա ավարտելէ ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետը, կենսաֆիզիկայի բաժինը։ Աշխատել է Երևանի թիվ 72՝ Հրաչյա Աճառյանի անվան, միջնակարգ դպրոցում որպես կենսաբանության ուսուցիչ և փոխտնօրեն։ Սովորել է Կենտրոնական եվրոպական համալսարանում, ստացել մագիստրոսի գիտական կոչում՝ Բնապահպանական գիտությունների և քաղաքականության ոլորտում:

Դպրոցում աշխատելուն զուգահեռ մասնակցել է մի շարք միջազգային կոնֆերանսների, սեմինարների ու դասընթացների։ «Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով» ծրագրի արդյունքում ստացել է դասընթացավարի միջազգային հավաստագիր։

Փիրուզեն համագործակցել է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Բաց հասարակության ինստիտուտի, ԱՄՆ Խաղաղության կորպուսի, ԱՄՆ ՄԶԳ-ի հետ, ինչպես նաև բնապահպանական մի շարք ծրագրերի շրջանակներում եղել է Բնապահպանության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի փորձագետ։ Աշխատել է Փրոջեքթ Հարմոնի կազմակերպությունում որպես Կրթական վերապատրաստումների համակարգող, այնուհետև փոխանակային ծրագրերում՝ Ծրագրի համակարգող: Փիրուզեն ՀԿ ոլորտում ունի մոտ քսանհինգ տարվաաշխատանքի փորձ, իսկ 2012-2017 թթ․աշխատել է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամում։  

2017 թ. Փիրուզեն միացել է ԵՀՀ թիմին՝ որպես ծրագրի ղեկավար: