Միքայել Հովհաննիսյան

Mikayel Hovhannisyan

Միքայել Հովհաննիսյան

Ծրագրի տնօրեն

Միքայել Հովհաննիսյանն ունի ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական հասարակության ոլորտում ակտիվ ներգրավվածության շուրջ 18  տարվա փորձ։

2004 թվականից այս կողմ եղել է մի շարք ուսանողական, երիտասարդական և քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվ անդամ, աշխատել է ՄԱԶԾ «Անկախ ԶԼՄ-ների կարողությունների հզորացում», «Մարդու իրավունքների ուսուցում» և «Քաղաքացիական մասնակցությունն ընտրական գործընթացներում» ծրագրերում, սփյուռքահայ կամավորների աշխատանքը համակարգող «Դեպի Հայք» Հիմնադրամում: Թղթակցել է New Yerevan Times և Panorama.am պարբերականներում որտեղ հիմնականում հեղինակել է Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներին, ինչպես նաև ներհայաստանյան քաղաքացիական հասարակության խնդիրներին վերաբերող վերլուծական հոդվածներ:  

2009 թվականի հունվարին միանալով ԵՀՀ թիմին Միքայելը համակարգել է եվրոպական ինտեգրմանը, բարձրագույն կրթության բարեփոխմանը և շահերի բախման քաղաքականությունների մշակմանը վերաբերող մի շարք ծրագրեր։

2014 և 2015 թականներին երկու անգամ անընդմեջ ընտրվել է Արևելյան գործընքերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայսատնի ազգային պլատֆորմի համակարգող։  

2014 թվականից առ այսօր Միքայելը համակարգում է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) հնգամյա ծրագիրը։ Մինչ այդ համակարգել է մի շարք ծրագրեր:

Միքայելը բանասիրական գիտությունների թեկնածու է, դասավանդում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում։ 

Միքայելը հանդիսանում է նաև «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

 

Միքայել Հովհաննիսյանը ՀԿ Դեպո փորձագետ է