Լիլիթ Մարտիրոսյան

Lilit Martirosyan

Լիլիթ Մարտիրոսյան

Ծրագրի օգնական

Լիլիթ Մարտիրոսյանը միացել է ԵՀՀ աշխատակազմին 2018 թ. որպես «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» և «Ամրապնդելով խաղաղարարական գործունեությամբ զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կապը պաշտոնական օղակների հետ» միջսահմանային ծրագրերի օգնական։ Մինչ այդ, Լիլիթն աշխատել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնում որպես միջսահմանային ծրագրերի օգնական։ Ներկայումս Լիլիթը հանդիսանում է «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» և «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրերի օգնական։

Լիլիթն ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Թուրքագիտության բաժնի բակալավրի և մագիստրոսական ծրագիրը։ Լիլիթի հետաքրքրության շրջանակների մեջ է մտնում պրոպագանդան: Լիլիթի մագիստրոսական թեզը նվիրված է եղել պրոպագանդայի դրսևորմանը աուդիովիզուալ նյութերում Հայաստանում և Թուրքիայում:

Լիլիթը գերազանց տիրապետում է թուրքերենին և նախկինում արել է գրավոր և բանավոր թարգմանություններ թուրքերենից հայերեն և հակառակը:

Նախկինում Լիլիթ Մարտիրոսյանը ներգրավված է եղել հայ–թուրքական մի շարք ծրագրերում, ինչպիսիք են «Հայաստան–Թուրքիա կինոպլատֆորմը», ««Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը»։