Լիլիթ Արզոյան

Լիլիթ Արզոյան

Լիլիթ Արզոյան

Ծրագրի ավագ ղեկավար

Լիլիթ Արզոյանը Եվրասիա համագործակցություն հիմնադրամին միացել է որպես ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի պատասխանատու: Մինչև այդ, նա աշխատել է LimeTech ՍՊԸ-ում որպես Արտաքին կապերի մենեջեր: Լիլիթ աշխատել է նաև որպես Ծրագրի խորհրդատու ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Գործառնական էլ-կառավարման զարգացումը Հայաստանում» ծրագրում եւ «Kolba Labs» ծրագրում, որ իրականացվում էր Յունիսեֆի և ՄԱԶԾ-ի կողմից: Լիլիթը աշխատել է նաև մի շարք այլ տեղական և միջազգային կազմակերպություններում: Ներկայումս, Լիլիթը կամավոր հիմունքներով համակարգում է նաև Նախագծերի Կառավարման Մասնագետների Միություն ՀԿ-ի աշխատանքները:

Նա ստացել է Եվրոպական Տնտեսական Ուսումնասիրությունների Մագիստրոսի աստիճան   Եվրոպայի քոլեջում (Բելգիա) և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ու Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի Բակալավրի աստիճան Կառավարում և ֆինանսներ մասնագիտացմամբ:

Նա մասնագիտանում է քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության զարգացման, ծրագրերի կառավարման և ֆոնդահայթհայթման ոլորտներում: Լիլիթի համար առավել հետաքրքրություն են ներկայացնում նաև սոցիալական ձեռնարկատիրության, երիտասարդների զարգացման և էլ-կառավարման ոլորտները:

Լիլիթ Արզոյանը ՀԿ Դեպո փորձագետ է