Ջուլյա Սահակյան

Julia Sahakyan

Ջուլյա Սահակյան

Ծրագրի ավագ ղեկավար

Ջուլյա Սահակյանը միացել է ԵՀՀ աշխատակազմին 2016 թ. որպես Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը և Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագրերի օգնական։ Մինչ այդ, Ջուլյան աշխատել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնում որպես կրտսեր դրամաշնորհառու և հետագայում որպես ծրագրի օգնական։ Ջուլյան աշխատել է նաև ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրում (ՀԱԺԱԾ) որպես կրտսեր փորձագետ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Ջուլյան կամավորության փորձ ունի Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, Կովկասի Ինստիտուտ գիտահետազոտական կենտրոնում և այլն։

Ջուլյան ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը, Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսական ծրագիրը, Ռիգայի իրավունքի բարձրագույն դպորցի տնտեսագիտության և իրավունքի ծրագիրը, ինչպես նաև Գլազգոյի համալսարանի հանրային քաղաքականություն և կառավարում մագիստրոսական ծրագիրը։ Նա նաև Ջոն Սմիթ Թրաթի կրթաթոշակառու է, իսկ 2022 թվականից սկսած՝ նաև Ջոն Սմիթ Թրասթի կրթաթոշակառուների խորհրդի անդամ։

Նա մասնակցել է նաև մի շարք դասընթացների և սեմինարների անվտանգության, կոնֆլիկտների և այլ ոլորտներում։