Գայանե Մկրտչյան

Gayane Mkrtchyan pic

Գայանե Մկրտչյան

Ծրագրի տնօրեն

Գայանե Մկրտչյանը կարծում է, որ քաղաքացիական հասարակությունն սկսվում է այն պահից, երբ մարդը սկսում է նկատել անարդարության, անհանդուրժողականության և ամենաթողության դրսևորումներն ու խնդիրները և դրանց լուծման ձևեր ստեղծել։

Գայանե Մկրտչյանը միջազգային զարգացման ծրագրերում աշխատում է մոտ քսանհինգ տարի` 1994 թ.-ից, որից վերջին տասներեք տարին` Եվրասիա համագործակցություն հիմնադրամում։ Գայանեն ԵՀՀ-ում ղեկավարում է քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ իրականացվող ռազմավարությունը։ ԵՀՀ-ի քաղաքացիական հասարակության զարգացման ռազմավարությունն ընդգրկում է լայն շրջանակ` հասարակության արժեքների ձևակերպումից մինչև դրանք առաջ մղող ակտիվ երիտասարդների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հզորացումը։ Որպես ԵՀՀ-ի քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի ղեկավար, Գայանեն ԵՀՀ-ի այլ գործընկերների հետ ստեղծում և համակարգում է ՔՀ զարգացմանը նպաստող գործիքների և ծրագրերի շարք, այս գործընթացում ներդնելով ստեղծագործական, կիրառական և համագործակցային մոտեցումներ։

Գայանե Մկրտչյանն ընդգրկված է նաև ԵՀՀ-ի հեռահար ռազմավարական որոշումների կայացման, տարբեր ռազմավարական ուղղությունների միջև համագործակցային ծրագրերի մշակման գործում։ Գայանեն իրագործում է նաև հակամարտող երկրների միջև երիտասարդերի մասնակցությամբ երկխոսությունների, հանդուրժողականության մթնոլորտի ստեղծմանը նպաստող ծրագրեր։ Գայանեն ընդգրկված է ԵՀՀ-ում ծրագրի կառավարման բոլոր գործողություններում` ֆոնդահայթայթման, մոնիտորինգի և գնահատման, ֆինանսական նախահաշվարկ կազմելու և վերահսկելու, կազմակերպության փոփոխությունների կառավարման գործընթացներում։ Տիրապետում է հանրային իրազեկման նպատակով ստեղծվող տեղեկատվություն ստեղծելու, մեծամասշտաբ միջոցառումներ պլանավորելու և կազմակերպելու, կրթական և ուսուցողական ծրագրեր վարելու, դրամաշնորհային և այլ մրցույթներ կազմակերպելու գործին։

Աշխատանքային գործունեությունը Գայանեն սկսել է դասավանդելով դպրոցում, այնուհետև`ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի Հայաստանում իրականացվող Մարկետինգի աջակցության ծրագրում, նախագծելով և իրականացնելով ծրագրեր, որոնք նպաստում են գյուղական համայնքներում աղքատության հաղթահարման, երիտասարդների առաջնորդության, կանանց և հասարակության մեկուսացած կամ խոցելի խմբերի ինտեգրման, փոքր ձեռնարկատիրության զարգացման, ինչպես նաև բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների, ուսումնական ծրագրերի արդիականացման, ուսանողների և դասավանդող անձնակազմի կարողությունների զարգացման, մասնագիտական վերապատրաստման, փոխանակման և կրթաթոշակների ծրագրերի, ԲՈՒՀ-երի միջև միջազգային կապերի ձևավորման և ամրապնդմանն ուղղված ծրագրեր։

Գայանեն աշխատանքային տարբեր մթնոլորտներում դրսևորում է միջանձնային և միջմշակութային բացարձակ դրական և համագործակցային հարաբերություններ,  հեշտությամբ համադրում է ստեղծագործական և պրակտիկ մտածողություն` նոր գաղափարներն ու ռազմավարությունները շոշափելի արդյունքների վերածելու ճանապարհին։

Գայանե Մկրտչյանը կրթությունը ստացել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում, վերապատրաստման տարբեր դասընթացների է մասնակցել ԱՄՆ Տեխասի գյուղատնտեսության և մեխանիկայի, Ֆրեզնոյի, Վերմոնտի, Քորնելի, Օհայոյի, Կենտուկիի, ԱՄՆ այլ պետական համալսարաններում, Հյուսիսային Իռլանդիայի համայնքային հիմնադրամի, ինչպես նաև Պարենի համաշխարհային կազմակերպության գենդերային հարցերով Արևելյան Եվրոպայի երկրների աշխատանքային խմբերին անդամակցելու միջոցով։

Գայանե Մկրտչյանի լավագույն արժեքներից է նրա անդադար սովորելու կարողությունն ու բոլորի հետ ձեռք բերած փորձն ու գիտելիքները անմնացորդ կիսելը։ Բացի ՔՀԿ ոլորտի ծրագրերը կառավարելուց բացի, Գայանե Մկրտչյանը խորհրդատվական և ուսուցողական գործունեություն է իրականացնում բազմաթիվ բնագավառներում։

Գայանե Մկրտչյանը ՀԿ ԴեՊո փորձագետ է: