Ազնիվ Թադևոսյան

Azniv pic

Ազնիվ Թադևոսյան

Ծրագրի օգնական (2018-2019)

Ազնիվը միացել է ԵՀՀ թիմին 2018թ. հունվարից՝ ԵՀՀ-ի կողմից կազմակերպված Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցին մասնակցելուց հետո: Այժմ նա աշխատում է որպես «Ամրապնդելով խաղաղարարական գործունեությամբ զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կապը պաշտոնական օղակների հետ» և «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» միջսահմանային ծրագրերի օգնական:

ԵՀՀ թիմին միանալուց առաջ Ազնիվը աշխատել է որպես թվային մարքեթինգի մասնագետ՝ ԱՄՆ-ում հիմնված 405 Ads մարքեթինգային կազմակերպությունում: Բացի այդ, նա կազմակերպում և իրականացնում էր տուրեր Գյումրի քաղաքում: Նա հետաքրքրվում է լուսանկարչությամբ և պատմապատումով, որոնք նա մասնավորապես ուսումնասիրել է Bridging Stories հայ-թուրքական լուսանկարչական ծրագրի շրջանակներում:

Ազնիվը Հայաստանի Ամերիկյան Համալսարանի բակալավրի բիզնես բաժնի շրջանավարտ է, որտեղ նա նաև մասնագիտացել է «Փիլիսոփայություն, քաղաքականություն և տնտեսագիտություն» ուղղությամբ : Նրա ավարտական թեզը նվիրված է եղել Հայաստանում նախընտրական քարոզարշավների ժամանակ օգտագործված քաղաքական մարքեթինգի գործիքները ուսումնասիրելուն: