«Հզորացող երիտասարդ ձեռներեցներ Հայաստանի մարզերում» ծրագիր

SME_DNC_YB_2016

youthbankarmenia-logo

 

Գյուղական համայնքներում երիտասարդների քաղաքացիական և տնտեսական մասկացությանը նպաստելու համար ԵՀՀ–ն իրականացրել է «Երիտասարդական ձեռներեցության խթանում Հայաստանի մարզերում» ծրագիրը՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոն (ՓՄՁԶԱԿ) հիմնադրամի միջոցներով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակներում։

Ծրագիրը ներառում էր ձեռներեցության դասընթացներ Նոյեմբերյանում, Իջևանում, Արարատում, Արմավիրում, Վանաձորում, Ստեփանավանում և Գավառում։ Լոռվա, Տավուշի, Արարատի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում գործող հինգ Երիտասարդական բանկերը համակարգել են դասընթացները և ծրագրի իրականացումը յոթ համայնքներում։ Երիտասարդական բանկի անդամները համակարգել են հայտարարության, հավաքագրման և նյութատեխնիկական պատրաստման աշխատանքները։ Երիտասարդները զարգացրել են էական հմտություններ՝ ձեռներեցային մտածողության և գործողությունների համար։ Ինտերակտիվ և պրակտիկ սեմինարները նրանց պատկերացում են տվել բիզնեսի պլանավորման հիմունքների, մարքեթինգի, եկամուտների և ՀՀ բիզնես միջավայրի մասին։

ԵՀՀ–ն համակարգել է սեմինարի մասնակիցների խորհրդատվությունների գործընթացը՝ հետագայում նրանց գաղափարները կառուցված բիզնես ծրագրերի վերածելու նպատակով։ Սեմինարից հետո ամենահետաքրքրված երիտասարդներն աշխատել են Երիտասարդական բանկի անդամների հետ՝ սովորելու համար գաղափարները բիզնես ծրագրերի վերածելու հմտությունները։ Ընդանուր առմամբ քսանմեկից երեսունհինգ բիզնես գաղափար էր հնարավոր իրականացնել երիտասարդների կողմից՝ սեմինարից ավարտից հետո։ Երիտասարդական բանկի հանձնաժողովների անդամները, ԵՀՀ դասընթացավարների օգնությամբ, ձեռնարկատիրական ծրագրերի իրագործման փուլում տրամադրել են մոնիթորինգ և ուղղորդում։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՀՀ գրասենյակ Գայանե Մկրտչյանին`զանգահարելով 095251568 կամ էլ.հասցով՝ [email protected]:

Ավելին Երիտասարդական բանկ ծրագրի մասին կարելի է իմանալ այստեղ:

Ընտրված ծրագրերը

Արարատի Երիտասարդական բանկ

Արմավիրի Երիտասարդական բանկ

Իջևանի Երիտասարդական բանկ

Մարտունու Երիտասարդական բանկ

Ավելին