Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը իր գործընկեր կազմակերպությունների հետ միասին ընդգրկվել է Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների նախագիծը համակարգող խորհրդի կազմում։

ՀԱ

Բռնությունը տարբեր ձևակերպումներ և մեկնաբանություններ է ստանում՝ կախված երևույթի մշակութային, սոցիալական և քաղաքական համատեքստից: Նույնիսկ իրավական հարթությունում ձևակերպումներն էականորեն ազդվում են բռնարարի և բռնության զոհի հասարակական և քաղաքական կարգավիճակից և տվյալ պահին հանրության մեջ գերիշխող արդարության պատկերացումներից: Կախված բռնության կողմերից, տեսակից, դրա նպատակից, ինստիտուցիոնալ համատեքստից և այլ գործոններից՝ բռնության շատ գործողություններ ոչ միայն չեն համարվում այդպիսիք, ոչ միայն չեն քննադատվում, այլ կարող են նույնիսկ արդարացվել, խրախուսվել, անգամ՝ մեկնաբանվել որպես ազգային մշակութային երևույթ: Եթե մշակութային և սոցիալական առումներով այս համատեքստը բռնության համար տարածք է ստեղծում, ապա քաղաքական առումով այն երկակի ստանդարտների և պետության կողմից ընտրովի արդարադատության իրականացման հնարավորություն է:
 

ՀԱ

Ս. թ. հունիսի 13-ին Երևան քաղաքի ավագանու նախաձեռնությամբ տեղի ունեցավ Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) ճակատագրին նվիրված համատեղ արտահերթ նիստ, որին մասնակցեցին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը (առցանց), Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը, ավագանու անդամներ, մասնագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

ՀԱ

Այսօր, Ֆիրդուսի հարցով Երևանի ավագանու հրավիրած հատուկ նիստի ժամանակ Երևանի ժառանգության կոմիտեի անդամ, ԵՀՀ Մարդու իրավունքների ծրագրերի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը նույնպես ելույթ ունեցավ։ Դիտեք, Իզաբելլայի ելույթն այս տեսանյութում։

ՀԱ

Ատամհատիկին, դպրոցում ու անգամ ավարտական դիպլոմը ձեռքին՝ շատերը դեռ փորձում են հասկանալ՝ մասնագիտություններից որն է իրենցը: Պատահում է, որ երկար տարիներ մի ոլորտում աշխատած մասնագետը հանկարծ բացահայտում է իր «ուրիշ ես»-ը ու չի վախենում հետեւել դրան: Այդ «ես»-երն իրար լրացնում կամ հակասում, օգնում կամ բացառում են: Նա, ում հաջողվել է գտնել թաքնված «ես»-ը, իրեն ավելի ամբողջական, իրացված ու երջանիկ է զգում:

ՀԱ

Գևորգ Տեր-Գաբրիելյանը և Արմեն Հայաստանցին At the crossroads-ի եթերում քննարկում են հայերեն արձակի զարգացումը Խորհրդային շրջանից մինչ օրս, ինչպես նաև վերջինիս ապագան։ Արդյո՞ք համավարակը կփոխի արձակի նկատմամբ ընթերցողի և շուկայի վերաբերմունքը:

ՀԱ