Դասընթաց արվեստի և մշակույթի բնագավառում գործող ՔՀԿ-ների համար

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը

հրավիրում են

Արվեստի և մշակույթի բնագավառում գործող ՔՀԿ-ներին մասնակցել

կարողությունների զարգացման եռօրյա դասընթացի

Նոյեմբերի 6-8, 2017թ.

Արվեստի և մշակույթի բնագավառում գործող ՔՀԿ-ների համար դասընթաց

Եռօրյա դասընթացը նախատեսված է մշակույթի կամ արվեստի բնագավառում աշխատող ՔՀԿ-ների ղեկավարների համար արվեստի և մշակույթի կայուն կառավարման, նոր բիզնես մոդելների միջոցով մշակութային փորձի, բրենդավորման և արվեստի հաստատությունների ֆոնդհայթայթման հմտությունների զարգացման համար: Դասընթացի ընթացքում փորձագետները կհամադրեն մշակութային հաստատությունների կառավարման տեսական և գործնական մոտեցումները, կներկայացնեն բովանդակության ստեղծման, ֆոնդհայթայթման ու բիզնեսի, ինչպես նաև ծրագրային կառավարման և ստեղծագործական ու մշակութային ոլորտներում սոցիալական ձեռներեցության մոտեցումները:

Դիմորդները պետք է

  • Լինեն գրանցված ՔՀԿ-ի ներկայացուցիչ:
  • Ունենան արվեստի կամ մշակույթի ոլորտում մասնագիտական փորձառություն և/կամ կրթություն:
  • Հասկանան կազմակերպության կարիքները կարողությունների զարգացման համար և մոտիվացված լինեն այդ կարիքները լրացնելու համար:
  • Ունենան ռուսերենի գործնական իմացություն կամ, առնվազն, հասկանան ռուսերեն լեզվով տրվող դասախոսությունը:

Եռօրյա սեմինարի ընթացքում մասնակիցները կսովորեն՝

  • Ներկայացնել մշակույթր ոլորտի կազմակերպությունների դերը և կարևորությունը հասարակության մեջ, արժեշղթաները արվեստի և մշակույթի ոլորտներում։
  • Սահմանել եկամտի հնարավոր աղբյուրները և կայունության մոդելները:
  • Տեսնել ֆոնդհայթայթման և եկամուտների ստեղծման գործիքները, արվեստի և մշակույթի ոլորտում գործող  ՔՀԿ-ներին աջակցելու հնարավորությունները։
  • Հասկանալ արվեստի և մշակույթի ոլորտների բիզնես մոդելները։
  • Գտնել պետական հաստատությունների և ՔՀԿ-ների համագործակցության եզրերը արվեստի և մշակույթի ոլորտներում։
  • Եվ շատ ավելին։  

Փորձագետի մասին

Դասընթացը կիրականացվի ՔՀ Կամուրջ ծրագրի և հրավիրված փորձագետների կողմից, այդ թվում՝ Վոլոդիմիր Վորոբեյի (PPV Knowledge Networks գործադիր տնօրեն, Ուկրաինա), ով ունի ավելի քան 10 տարվա փորձառություն գիտելիքի վրա հիմնված կազմակերպությունների, ցանցերի ու համայնքների ստեղծման գործում։ Նրա մասնագիտական նպատակն է՝ զարգացնել գիտելիքահեն արտադրանքներ, ծառայություններ, ցանցեր, ընկերություններ և կազմակերպություններ, որոնք հնարավորություն են տալիս մարդկանց ստեղծագործական և ակտիվ գործունեություն ծավալել:

Ինչպես դիմել՝

Դիմում փաթեթները պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]  

Նամակի առարկան պետք է նշել՝ “Arts and Culture Training”: (ձեր կազմակերպության անվանումը անգլերենով կամ լատինատառ)

Փաթեթի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2017 թ. հոկտեմբերի 30-ը, ժամը 17: 00:

Տեխնիկական տեղեկատվություն

  • Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ 20 մասնակից: Մասնակիցները կընտրվեն ՔՀ Կամուրջ ծրագրի աշխատակիցների կողմից:
  • Դասընթացին մասնակցությունը անվճար է։
  • Կազմակերպիչները կփոխհատուցեն ՀՀ շրջաններից ընտրված մասնակիցների տրանսպորտային, սննդի ու կացության ծախսերը։
  • Դասընթացը կանցկացվի ռուսերեն լեզվով: Որոշ մասեր կարող են անցկացվել հայերեն լեզվով:
  • Նախնական ընտրված դիմորդները կտեղեկացվեն 2017 թվականի նոյեմբերի 2-ին։
  • Դասընթացի անցկացման վայրը կհայտարարվի ավելի ուշ:
  • Նախնական ընտրված դիմորդները պետք է կարողանան մասնակցել սեմինարի բոլոր 3 օրերին:
  • Նախնական ընտրված դիմորդները պետք է համաձայնվեն մասնակցել սեմինարի գնահատմանը:
  • Մասնակցության համար լրացրեք հետևյալ հայտադիմումի ձևը՝ http://bit.ly/2iwC8a4

Հարցերի և պարզաբանումների համար խնդրում ենք զանգահարել ԵՀՀ ծրագրի ղեկավար` Փիրուզե Մանուկյանին, հեռ. 091-23-73-80:

ՔՀ Կամուրջ ծրագրի մասին

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ իրականացնում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՔՀ Կամուրջ ծրագիրը: Եռամյա այս ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագիրն ուղղված է Հայաստանում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին, հայաստանյան համալսարաններին, ինչպես նաև սփյուռքի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց գիտելիքներով և փորձառությամբ կցանկանան նպաստել հայաստանյան կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:

Ծրագրի նպատակն է ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` նպաստելու Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին: Այս նպատակին հասնելու համար, ծրագիրը նախատեսում է`

  • Կատարել մինչև 200 ՔՀԿ-ների մասնագիտական ոլորտներին առնչվող (ուղղահայաց) կարիքների գնահատում՝ քարտեզագրելով ՔՀԿ-ների կարողությունները և կարիքները։
  • Առաջարկել մինչև 80 ՔՀԿ-ներից 200 անձանց անհատական վերապատրաստման դասընթացներ։
  • Ապահովել մասնագիտական խորհրդատվություն մինչև 80 ՔՀԿ-ների՝ անվճար հիմունքներով հրավիրելով մասնագետներ սփյուռքից և Հայաստանից։
  • Ինստիտուցիոնալացնել կարողությունների հզորացումը՝ գործարկելով ՀԿ կառավարման ակադեմիական հավաստագրային ծրագիր։
  • Տրամադրել դրամաշնորհներ՝ ՔՀԿ-ների փոքր նախագծերը իրականացնելու նպատակով։
  • Together4armenia առցանց հարթակի զարգացում:

Մանրամասն ծրագրի մասին՝ այստեղ: Ծրագրի ՔՀԿ-ների ցանցում գրանցվելու համար ահա հղումները՝ www.agbu.am/am/bridge-for-csos/3024-bridge-for-csos-announcement-for-registration.

Ավելին