Gevorg SciFi 8

Գիտական ֆանտաստիկան և Ստրուգացկի եղբայրները. մաս 8. Ֆանտաստիկն իրականության մեջ. Գևորգ Տեր-Գաբրիելյան

Բուն TV-ն շարունակում է «Գիտական ֆանտաստիկան և Ստրուգացկի եղբայրները. Ժանրի առաջացումը» շարքը արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ:

Ձեզ ենք ներկայացնում շարքի ութերորդ մասը։

Ստրուգացկի եղբայրների համար բարդ էր գրել ստեղծագործություն, որը հնարավոր կլիներ հրապարակել և որը միևնույն ժամանակ կարտահայտեր իրենց գաղափարները: Նրանք այս երկու մղումները միավորելու հնարավորություններ են փնտրում:

Գումար վաստակելու համար հեղինակները 1966-1973 թվականներին մի քանի այսպես կոչված թեթև, «անցողիկ», բայց ոչ պակաս հետաքրքիր ստեղծագործություն են գրում: Դրանցից մեկը «Հյուրանոց «Զոհված լեռնագնացի մոտ» գործն է, մյուսը՝ «Տղուկը» կամ «Փոքրիկը» վիպակը, որը նրանք համարում էին հրապարակված ամենաթույլ գործերից մեկը: Նրանց կարծիքով այս գործն այդպիսի նորարարություն, նոր գաղափար չէր մտցնում համաշխարհային գրականության կոնտեքստ, ինչպես այն գործերը, որոնք իրենք ուժեղ էին համարում:

Մյուս գործը, որի վրա նրանք աշխատում էին, և որը չի հրապարակվում, «Դատապարտված քաղաք» վեպն է: Նրանք գիտեին, որ այս գործը չի հրապարակվելու և նույնիսկ չէին փորձում հրապարակել. այն լույս տեսավ արդեն «պերեստրոյկայի» (վերակառուցման) տարիներին՝ ավարտվելուց մոտ 15 տարի անց:

Ստրուգացկի եղբայրների համար գլխավոր խնդիրն էր մնում ինչ-որ մի շատ կարևոր բան բացատրել հասարակությանը, մարդկությանը, աշխարհին:

Հեղինակների ստեղծագործությունը կարելի է բաժանել հետևյալ թեմատիկ խմբավորումների. գործեր ապագայի մասին և ոչ ապագայի մասին, որոնք կարելի է ևս երկու մասի բաժանել՝ ներկայի մասին գործեր և, այսպես ասած, աբստրակտ ժամանակաշրջանում տեղի ունեցող գործեր:

Ավելին