Գիտական ֆանտաստիկան և Ստրուգացկի եղբայրները. մաս 6. Թռիչքաձև զարգացում vs գրաքննություն. Գևորգ Տեր-Գաբրիելյան

Բուն TV-ն շարունակում է «Գիտական ֆանտաստիկան և Ստրուգացկի եղբայրները. Ժանրի առաջացումը» շարքը արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ:

Ահա և շարքի վեցերորդ մասը։

Ինչպես արդեն նշվել է, Արկադի և Բորիս Ստրուգացկի եղբայրների՝ դեռ 1960-ական թվականների սկզբի ստեղծագործության մեջ ամենահետաքրքիր պահերից մեկը թռիչքաձև զարգացումն էր: Այդ ժամանակահատվածում գրված նրանց գործերի մի մասը կամ հրապարակված չէր, կամ հրապարակված էր միայն մասամբ: Օրինակ, «Խխունջը սարալանջին» վեպը չկար, և դրա մասին միայն լեգենդներ էին շրջանառվում:

1963 թվականին միասին հրապարակվել են «Երկուշաբթին սկսվում է շաբաթ օրը» և «Դժվար է աստված լինել» գրքերը, և այդ թռիչքն արդեն երևում էր՝ համեմատած նախնական շրջանի ավելի պարզունակ գործերի՝ կոմունիստական ապագայի, 22-րդ դարի մասին: «Դժվար է աստված լինել»-ը նույնպես 22-րդ դարում է տեղի ունենում, սակայն սա արդեն որակապես այլ արձակ էր:

Այստեղ մեծ դեր էին կատարում և՛ հումորը, և՛ ինտերտեքստուալությունը. հեղինակները շատ լրջորեն էին վերաբերվում իրենց գրականությանը և պարզապես զվարճանքի համար ստեղծագործություններ չէին գրում: Նրանց գործերում կար ինտերտեքստուալություն՝ մեկ այլ ստեղծագործության, այլ հեղինակի կամ այլ ժամանակների հետ զրույցի բռնվելը:

Ավելին