Աշխատանքի հնարավորություն. Խմբագիրներ՝ ԵՀՀ  տեքստերի խմբագրման համար

 

Ընդհանուր տեղեկություններ

 

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) փնտրում է փորձառու խմբագիրների, հայոց լեզվով տեքստերի խմբագրման փորձ ունեցող, տարբեր ոլորտներին առնչվող, ԵՀՀ գործունեությանն առնչվող, թեմատիկ ուղղվածություն ունեցող հրապարակախոսական, գիտական, ակադեմիական, հետազոտական, ծրագրային և այլ տեսակի տեքստեր խմբագրելու համար։ Պլանավորում ենք գործարքային պայմաններով տևական համագործակցություն մասնագիտացած խմբագիրների հետ՝ հայերեն տեքստերի հետ աշխատանքի համար։ Տեքստերն առնչվելու են քաղաքացիական հասարակության գործունեությանը, սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացումներին, միջազգային կազմակերպություններին և միջազգային հարաբերություններին, սոցիալական ոլորտին, բնապահպանությանը, հումանիտար ասպարեզի հարցերի լայն շրջանակի:

 

Գաղտնիք չէ, որ հայերեն գիտական, պաշտոնական կամ հրապարակախոսական տեքստերը՝ բնագիր թե թարգմանված, հաճախ ընթերցողահաճո չեն, ծանրաշունչ են: ԵՀՀ-ն փնտրում է փորձառու խմբագիրների, որոնք, ԵՀՀ-ի հետ համագործակցորեն, կարող են արագորեն փոխակերպել ծանրաշունչ և «վանող» տեքստերը ընթերցողահաճո և դինամիկ ոճի, առանց փոխելու բովանդակությունը, շահեկանորեն այն համապատասխանեցնելով հասցեատիրոջ լեզվաոճական սպասելիքներին և կարիքներին:

 

Պահանջվող որակավորում

 

  • Տեքստերի խմբագրության աշխատանքային փորձ (ցանկալի է որևէ ոլորտում կամ մի քանի ոլորտում),
  • Մասնագիտական և/կամ հանրամատչելի տեքստեր գրելու, խմբագրելու հմտություններ,
  • Գրական արևելահայերենի ոճերի, քերականության, կանոնների գերազանց մասնագիտական իմացություն,
  • Անգլերենի և ռուսերենի իմացությունը պիտի բավարարի ոչ գեղարվեստական տեքստերի թարգմանությունը համեմատելու համար,
  • Տերմինների թարգմանության մեջ բարձրակարգ կողմնորոշում, միջազգային թե հայերեն տերմինների ճշգրիտ ընտրության փորձառություն,
  • Նախադասությունները դինամիկ դարձնելու, տեքստերի կոմպոզիցիան ըստ ժանրի, նպատակի, կարիքի բարեփոխելու ապացուցված հմտություններ,
  • Լեզվի ճկունության ցուցաբերում, լեզվի նկատմամբ ոչ հետադիմական և ոչ պահպանողական, սակայն գրագետ մոտեցման ցուցադրում,
  • Սեղմ վերջնաժամկետներում դինամիկ աշխատելու պատրաստակամություն,
  • Նույնիսկ եթե խմբագիրը սրբագրություն չի անում, ուշադրությունը մանրամասնին և բացարձակ գրագիտությունը պարտադիր որակներ են,
  • Թիմային աշխատանքի հանդեպ սեր, այդպիսի աշխատանքի փորձ և կարողություն՝ հեռահար (էլեկտրոնային նամակագրությամբ) թե անմիջականորեն:

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • ԵՀՀ-ի հետ քննարկումից հետո, ըստ ԵՀՀ-ում օգտագործվող ալգորիթմների, ժանրերի, կառուցվածքային շրջանակների կամ ԵՀՀ ուղղորդման՝ տարբեր ոլորտներին առնչվող տեքստերի խմբագրում (սրբագրումը հավելյալ ողջունելի հմտություն է), համապատասխանեցում ԵՀՀ պահանջներին,
  • ԵՀՀ-ի հետ անընդմեջ աշխատանք` ստեղծված նյութի հետ աշխատանքի, բարելավման, սահմանված ժամկետում խմբագրված նյութի տրամադրման նպատակով,
  • Ներառյալ անգլերենից թարգմանությունների խմբագրում, տեքստը հայերեն ընթերցողահաճո որակի հասցնելու նպատակով,
  • Գերադասելի. կարիքի դեպքում՝ աշխատանք տեքստի հեղինակի հետ՝ տեքստի մեջ փոփոխություններ մտցնելում նրան ուղղորդելու նպատակով:

 

Աշխատանքի նկարագրություն

 

Աշխատանքը գործարքային է, էլեկտրոնային կապով, հիմնականում՝ հեռահար, բացի թիմի, հեղինակի կամ երկուսի հետ էլ հանդիպելու կարիքներից: Նախատեսվում է տևական, պարբերական (գուցե ոչ ամենօրյա) համագործակցություն: Խմբագիրը (խմբագիրները) պիտի նաև հանձն առնեն խորապես ծանոթանալ ԵՀՀ տեքստերին, մեթոդներին, մոտեցումներին, մասնակցեն որոշ միջոցառումների, որպեսզի կարողանան բարձր որակով կատարել իրենց պարտականությունները, և իրենց ոճը մերվի ԵՀՀ ոճին: Կարևոր է նաև ԵՀՀ արժեքներին համահունչ թիմի անդամ լինելը: Հավելյալ կարողությունները, ինչպես, օրինակ, անգլերենից և/կամ ռուսերենից թարգմանելը, ԵՀՀ գործունեությանը մասնակցելով՝ տեքստ ստեղծելը, ողջունվում են:

 

Դիմելու կարգը

 

1) Կենսագրական (CV),

ա) Մոտիվացիոն նամակ՝ նշելով փորձառության ոլորտը (ները). բացառված չէ մեկից ավելի խմբագիրների ներգրավումը. նշե՛ք, խնդրեմ, փորձը խմբագրելու (ոլորտներ, օրինակներ), թարգմանելու (եթե կա), սրբագրելու (եթե կա. ոլորտներ, օրինակներ),

բ) Խմբագրված (նաև, եթե կա, թարգմանված, սրբագրված) տեքստերի օրինակներ՝ որպես կցորդ էլեկտրոնային նամակին: Գերադասելի է՝ չխմբագրված և խմբագրված տարատեսակները, համեմատության համար: Եթե կա՝ հեղինակած տեքստերի օրինակներ: Տեքստերը պիտի ներկայացվեն սիլֆայեն տառատեսակով, էջերը՝ համարակալված, խմբագրած-չխմբագրած տեքստերի առկայության դեպքում՝ խմբագրումները, գերադասելի է, հեշտ երևացող լինեն. ոչ Word ծրագրով և ոչ սիլֆայենով տեքստերը պիտի ուղարկվեն pdf ֆայլերի տեսքով:

 

Խորհուրդ ենք տալիս դիմելուց առաջ ծանոթանալ ԵՀՀ գրավոր տեքստերի որակներին և տարատեսակներին epfarmenia.am կայքում, համոզվելու համար, որ ձեր որակավորումները կհամապատասխանեն կարիքին:

 

Դիմումներն ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչև օգոստոսի 21-ը: Նամակի «առարկա» բաժնում պետք է նշել անգլերեն. Editor: Ընտրված խմբագիրներին կհրավիրենք հարցազրույցի և կհանձնարարենք փորձնական աշխատանք, վերջնական որոշում կայացնելու և համագործակցության պայմանները քննարկելու նպատակով։ Որակով կատարված փորձնական աշխատանքը կվարձատրվի, նույնիսկ եթե տվյալ խմբագիրը չընտրվի կամ հրաժարվի հետագա համագործակցությունից:

 

 

Ավելին