«Ձեռնարկատիրական կարողությունների զարգացում» դասընթացին մասնակցելու հայտարարություն (փակված է)

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հրավիրում են ՔՀԿ-ներին մասնակցել դասընթացի

«Ձեռնարկատիրական կարողությունների

 զարգացում»  թեմայով

Ապրիլի 4 – 6, 2018թ.

Դասընթացի նպատակը.

Եռօրյա դասընթացը նախատեսված է  ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ՔՀԿ-ների կամ գործող սոցիալական ձեռնարկությունների ղեկավարների բիզնեսի կառավարման հմտությունները բարելավելու համար։

Դասընթացի ընթացքում մասնակցային միջավայրում փորձառու խորհրդատուները կներկայացնեն հետևյալ թեմաները. մարկետինգի, բիզնես պլանի մշակման գործընթացները, իրացման ուղիների, վաճառքի խթանման, բրենդի ձևավորման և գովազդի գործիքները։  Մասնակիցները կծանոթանան նաև Հայաստանում գործող ձեռնարկատիրությունների իրական պատմությունների և քաղված դասերի հետ։

Ով կարող է դիմել.

Հայաստանում ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, ովքեր կամ վարում են սոցիալական ձեռնարկություն, կամ պլանավորում են հիմնադրել սոցիալական ձեռնարկություն, ցանկություն ունեն բարելավել ձեռնարկության գործունեությունը, շահութաբերությունը և պատկերացնում են ՔՀԿ-ի կարիքները` ձեռնարկության զարգացման համար։

Ինչպես  կարող եք դիմել.

 Մինչև 2018 թ. մարտի 26-ը, ժամը 17: 00   կարող եք կցված դիմումի ձևն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝  [email protected] 

Նամակի թեմայի տողում նշել. “Social Enterprise Training_ձեր կազմակերպության անվանումը” անգլերենով կամ լատինատառ

Տեխնիկական տեղեկատվություն

  • Դասընթացին կարող է մասնակցել մինչև 25 մասնակից: Մասնակիցները կընտրվեն ՔՀ Կամուրջ ծրագրի աշխատակիցների կողմից:
  • Դասընթացին մասնակցությունն անվճար է։
  • Անհրաժեշտության դեպքում կփոխհատուցվեն մարզերից ընտրված մասնակիցների տրանսպորտային ու կացության ծախսերը։
  • Դասընթացի լեզուն` հայերեն:
  • Ընտրության արդյունքների մասին կտեղեկացնենք մինչև 2018 թ. թվականի մարտի 28-ը։
  • Պարտադիր է մասնակցությունը դասընթացի բոլոր 3 օրերի ընթացքում:

Հարցերի և պարզաբանումների համար խնդրում ենք զանգահարել ԵՀՀ ծրագրի ղեկավար Փիրուզե Մանուկյանին, հեռ. 091-23-73-80:

ՔՀ Կամուրջ ծրագրի մասին

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ իրականացնում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՔՀ Կամուրջ ծրագիրը: Եռամյա այս ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագիրն ուղղված է Հայաստանում գրանցված և գործող հասարակական կազմակերպություններին, հայաստանյան համալսարաններին, ինչպես նաև սփյուռքի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց գիտելիքներով և փորձառությամբ կցանկանան նպաստել հայաստանյան կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:

Ծրագրի նպատակն է՝ ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` նպաստելու Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին: Այս նպատակին հասնելու համար ծրագիրը նախատեսում է.

  • Կատարել մինչև 200 ՔՀԿ-ների մասնագիտական ոլորտներին առնչվող (ուղղահայաց) կարիքների գնահատում՝ քարտեզագրելով ՔՀԿ-ների կարողությունները և կարիքները։
  • Առաջարկել մինչև 80 ՔՀԿ-ներից 200 անձանց անհատական վերապատրաստման դասընթացներ։
  • Ապահովել մասնագիտական խորհրդատվություն մինչև 80 ՔՀԿ-ների՝ անվճար հիմունքներով հրավիրելով մասնագետներ սփյուռքից և Հայաստանից։
  • Ինստիտուցիոնալացնել կարողությունների հզորացումը՝ գործարկելով ՀԿ կառավարման ակադեմիական հավաստագրային ծրագիր։
  • Տրամադրել դրամաշնորհներ՝ ՔՀԿ-ների փոքր նախագծերը իրականացնելու նպատակով։
  • Together4armenia առցանց հարթակի զարգացում:

Մանրամասն ծրագրի մասին՝ այստեղ:  Ծրագրի ՔՀԿ-ների ցանցում գրանցվելու համար ահա հղումները՝ www.agbu.am/am/bridge-for-csos/3024-bridge-for-csos-announcement-for-registration.

Ավելին