Խտրականության արգելմանը նվիրված հետազոտությունների հանրային ներկայացում

Երևան, ՀՀ - Ս. թ. ապրիլի 8-ին, ժամը 11:00  «Կոնգրես» հյուրանոցի Մեծ սրահում կկայանա խտրականության արգելման օրենսդրության հարցերին առնչվող մամուլի ասուլիս: Ասուլիսը կազմակերպում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)։

Ասուլիսին կմասնակցեն ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ-ում ԵՄ Պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Դիրկ Լորենցը, ԵՀՀ գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և իրավաբան Արա Ղազարյանը: Մամուլի ասուլիսի նպատակն է քննարկել Հայաստանում առկա խտրականությանն առնչվող խնդիրները, օրենսդրական բացերը և ներկայացնել հնարավոր օրենսդրական բարեփոխումների հեռանկարները:

Ասուլիսին կհաջորդի ԵՀՀ-ի կողմից 2014թ.-ին և 2015թ.-ին իրականացված երկու՝ իրավական և փորձագիտական, ուսումնասիրությունների հանրային ներկայացումը: Մամուլի ասուլիսը և ուսումնասիրությունները իրականացվում են Նիդերլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ «Հայաստանում խտրականության արգելման օրենսդրության ընդունմանն ուղղված» ծրագրի շրջանակում։

Ավելին