Ijevan InfoTun International Youth Day Celebration

Երիտասարդների միջազգային օրը երիտասարդները տոնեցին երիտասարդական մայրաքաղաքում

Ծրագրի բացումը տեղի ունեցավ Իջևանի քանդակների այգում:

Այստեղ էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գեւորգյանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Շոմբի Շարփը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղը Տավուշի մարզպետարանի մեծ սրահում կազմակերպեցին «Երիտասարդական հնարավորություններ» խորագրով կոնֆերանս, որը նախատեսված էր Տավուշի մարզի երիտասարդների համար:

Իսկ Երեւանից ժամանած երիտասարդների համար ճանաչողական զբոսանքի շրջանակում իրականացվեց այցելություն Իջեւանի թանգարան, երիտասարդների մի մասն էլ ժամանակ անցկացրեց Քանդակների այգում։

Ավելին