ԵՀՀ-ն փնտրում է փորձագետներ տեղեկատվական ձեռնարկներ պատրաստելու և ներածական դասընթացներ իրականացնելու նպատակով

CSO_expert_announcement

 

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը

փնտրում է փորձագետներ

 

Քաղաքացիական հասարակության կառույցների համար Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ոլորտների մասին տեղեկատվական ձեռնարկներ պատրաստելու և ներածական դասընթացներ իրականացնելու նպատակով

 

Նպատակը. Ուժեղացնել Հայաստանում գործող ՔՀԿ-ների կառուցողական ազդեցությունը երկրում տեղի ունեցող քաղաքական և բարեփոխումների գործընթացների վրա, իրավագիտակական կարողությունների և վերլուծական հմտությունների զարգացման միջոցով։

 

Հայաստանում գործող ՔՀԿ-ները զգալի փորձ են ձեռք բերել խնդիրներ հայտնաբերելու, վերլուծելու և լուծումներ առաջարկելու ուղղությամբ, հատկապես համայնքային մակարդակում կամ առանձին թեմատիկ ուղղություններով։ Ներկա իրավիճակում, երբ ՔՀԿ-ների ներգրավման հնարավորությունը կառավարման հարցերում և ոլորտային բարեփոխումների գործընթացներում մեծանում է, այդ բնագավառներում ՔՀԿ-ների կարողությունների հետագա զարգացմանը կոնստրուկտիվ մասնակցություն ցուցաբերելու հավելյալ կարիք է առաջացել։

 

Այս նպատակով Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հրավիրում է անհատ փորձագետ(ներ)ին կամ աշխատանքային խմբ(եր)ին՝ դիմելու ծառայությունների մատուցման սույն հնարավորությանը։

 

ԵՀՀ-ն ՔՀԿ-ների կարողությունների զարգացման նպատակով աշխատում է «ՔՀԿ-պետություն համագործակցության ռազմավարականացում» թեմայի շուրջ։ Սույն մրցույթով աշխատվելիք ձեռնարկները կընդգրկվեն ԵՀՀ կազմակերպելիք դպրոցի ուսումնական պլանում։ ՀՀ-ում գործող ՔՀԿ-ները կհրավիրվեն մասնակցելու ԵՀՀ-ում գործող «ՔՀԿ դպրոցի» դասընթացներին։ Փորձագետները կներգրավվեն ՔՀԿ կարողությունների զարգացման գործին, կընդգրկվեն ՔՀԿ խորհրդատուների ցանցում, հետագայում նաև կմասնակցեն ՔՀԿ-ների համար գործնական ռազմավարությունների մշակման գործին։

 

Դիմորդ փորձագետ(ներ)ը պիտի մշակեն և ներկայացնեն ուսումնական նյութ-ձեռնարկ (մինչև 40 էջ՝ պատկերներով հանդերձ) յուրաքանչյուր ստորև նշված թեմայոի համար: Ձեռնարկը կհամապատասխանի ՔՀԿ-ների կարողությունների զարգացման կարիքներին և կընդգրկի ստորև թվարկված ոլորտային ծավալուն թեմաներից մեկն ամբողջությամբ կամ դրա մի մասը: Դիմորդներն ազատ են թեմաները վերաձևակերպելու՝ ըստ իրենց կարծիքով հավելյալ նպատակահարմարության, քաղաքացիական հասարակության զարգացման կարիքն ունենալով որպես ռազմավարական նպատակ: Դիմորդները պիտի նաև մշակեն և ներկայացնեն իրենց պատրաստած տեղեկատվական ձեռնարկի հիման վրա կազմակերպվելիք դասընթացի մեթոդիկան: Թեմատիկ ձեռնարկների հավելյալ գաղափարները ողջունելի են:

 

Ակնկալվող թեմաներ.

 

  • Հայաստանը միջազգային կազմակերպությունների ցանցում

Հայաստանի մասնակցությամբ միջազգային համաձայնագրերը, Հայաստանի պարտավորությունները, Հայաստանի մասնակցությունը միջազգային կառույցներում, և ինչպես կարող է այդ գիտելիքն օգտագործվել քաղաքացիական հասարակության կողմից։ Այդ խնդիրները հասցեագրող հայաստանյան կառույցները, նրանց գործառույթները, քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորություններն այդ գործառույթներին։ ՀՀ-ում գործող միջազգային կառույցների (որոշ դեսպանություններ, Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, ՄԱԿ-ի առանձին կառույցներ, ԱՄՆ ՄԶԳ, ԵՄ, ԵԽ և այլն) գործառույթները նույն ուղղությամբ:

 

  • Հայաստանի արտաքին հարաբերությունների առաջնայնությունները. ինչ պիտի իմանա ՀԿ-ն Հայաստանի հարաբերությունների մասին այլ պետությունների հետ:
  • Ինչ պիտի իմանա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը Հայաստանի կառավարման համակարգի մասին

Ինչպես է գործում Հայաստանի կառավարման համակարգը՝ տեսություն (օրենքներ, կանոններ) և պրակտիկա: Հայաստանի կառավարման համակարգը՝ ներածություն: Սահմանադրության գլխավոր դրույթները: Կառավարության մարմինները. վարչապետ, նախարարություններ, գլխավոր տեսչություններ: Ազգային ժողովի կառուցվածքը, նրա փոխկապակցվածությունը կառավարությանը: Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի, Տարածքային կառավարման և զարգացման, Գյուղատնտեսոթյան, Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների և այլ նախարարությունների գործառույթները, ընթացիկ ռազմավարությունները, բարեփոխումների ծրագրերն ու միջազգային պարտավորությունները։ Գերատեսչություններին կից հանրային խորհուրդներ, տեղեկատվություն դրանց գործառույթների և նրանց մասնակցելու հնարավորությունների մասին: Ուշադրութուն. սույն հետազոտության նպատակը զուտ նկարագրողական ներածությունը չէ, այլ քաղաքացիական հասարակությանն անհրաժեշտ տեղեկությունների հաղորդումը, ինչը նախ և առաջ թույլ կտա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ակտիվորեն ներգրավվել կառավարման գործընթացներին, դրանք մշտադիտարկել և ստուգել, առաջարկել բարեփոխումներ:

 

  • Ինչ պիտի իմանա ՀԿ-ն Հայաստանի օրենսդրության և իրավական համակարգի վերաբերյալ

 

Ամենակարևոր օրենքները, ենթաօրենսդրական ակտերը և կառավարության որոշումները, դրանց կիրառման պրակտիկան. անհրաժեշտ գիտելիքները ՀԿ-ի անխափան գործունեության ապահովման համար:

 

  • Հնարավոր հավելյալ թեմաներ
  1. Հայաստանի տնտեսության կառուցվածքը. հիմնական ռեսուրսները, մարտահրավերները
  2. Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտը. հիմնական ձեռքբերումներն ու խնդիրները
  3. Հայաստանի բնապահպանության ոլորտի ընդհանուր բնութագիրը, խնդիրները, ռեսուրսներն ու մարտահրավերները
  4. Հայաստանի ժողովրդագրական խնդիրները
  5. Պատմամշակութային ժառանգության պահպանման ոլորտների խնդիրները

 

Աշխատանքի նկարագիր

Բացի ձեռնարկից, ինչպես վերը նշեցինք, փորձագետներից կամ աշխատանքային խմբերից ակնկալվում է վերը նշված թեմաներով մշակել նաև ուսումնական նյութի պլան (դասավանդման մեթոդիկա)։ Ձեռնարկը և ուսումնական մեթոդը պիտի արտացոլեն Հայաստանում տեղի ունեցող ակտուալ զարգացումները։

 

Մրցույթին մասնակցելու դիմումի նկարագրողական մասը.

Նկարագրողական մասի ծավալը. Մինչև 5 էջի սահմաններում, գումարած հղումներ օգտագործվելիք տեղեկատվության աղբյուրներին։

 

Նկարագրողական մասի կառուցվածքը.

  1. Ձեռնարկի վերաբերյալ տեղեկատվություն.
  • Առաջարկվող թեման
  • Ձեռնարկի վերնագիրը
  • Ձեռնարկի նպատակը
  • Կառուցվածքը (թեմաներ, ենթաթեմաներ)
  • Տվյալ կառուցվածքի հիմնավորում
  • Ինչպես է դիմումից երևում, որ ձեռնարկը նախատեսված է հատկապես քաղաքացիական հասարակության և/կամ ՔՀԿ-ների համար
  1. Դասընթացի վերաբերյալ տեղեկատվություն.
  • Դասավանդման մեթոդը
  • Դասավանդող(ներ), վարող(ներ), հրավիրված մասնագետներ
  • Դասընթացի տևողությունը
  1. Ընդհանուր փաթեթին վերաբերող տեղեկատվություն.
  • Կից նյութեր, հղումներ

 

Պահանջվող որակավորումները

 

Դիմողները պիտի ունենան  պետական, հանրային քաղաքականության ոլորտ(ներ)ի, քաղաղացիական հասարակության կառույցների վերաբերյալ գրելու և հրապարակվելու, այդ ոլորտներում աշխատանքի և/կամ դասավանդման փորձառություն:

 

Ընտրող հանձնաժողովի կողմից հատուկ ուշադրություն կդարձվի նախատեսվող ձեռնարկի և ընտրված թեմաների նորարարական մեկնաբանմանը:

 

Գերադասելի է ինտերակտիվ և մասնակցային մեթոդներով դասընթացներ վարելու փորձի ցուցադրումը դիմումում:

 

Դիմելու կարգը

 

Դիմելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

 

  1. Հետաքրքրվածության կարճ նամակ, նշելով թեման, առաջարկվող ժամկետը և ակնկալվող վարձատրության չափը
  2. Դիմումի նկարագրողական մասը (տե՛ս վերը)
  3. Դիմողների կենսագրություններ, որոնցում կարտացոլվեն. վերոնշյալ ծառայությունները մատուցելու համար համապատասխան որակավորումը, նման աշխատանքի նկարագրությունը,  հղումներ
  4. Որպես առդիր՝ հատվածներ կատարված նման աշխատանքներից (եթե հղում չկա) (ողջունելի է)

 

 

Ժամկետները և ընտրության գործընթացը

 

Դիմումի փաթեթը պիտի լինի հայերեն, կցվող նյութերը կարող են լինել ինչպես հայերեն, այնպես էլ այլ լեզուներով։

 

Հայտի ներկայացման վերջնաժամկետն է՝ ս.թ. հունիսի 11-ը: Ուղարկել հայտը [email protected] էլ.հասցեին։

 

Կողմնորոշիչ նախապատրաստական (հարց-պատասխան) հանդիպում հետաքրքրված մասնագետների հետ` ս.թ.  մայիսի 30-ին, ժ. 16։00, ԵՀՀ գրասենյակում։ Հանդիպմանը մասնակցելու համար նախապես գրանցվել էլ. նամակ ուղարկելով [email protected] հասցեով, վերնագրի տողում նշելով` ՀԿ Դեպո կողմնորոշիչ հանդիպում։

 

Ձեռնարկի նախնական տարբերակի ստեղծման աշխատանքները պիտի ավարտվեն մինչև ս.թ. սեպտեմբերի 1։  ՔՀԿ-ների ուսուցման պրոցեսը (2-3 օր տևողությամբ) կկազմակերպվի ձեռնարկի հաստատումից հետո, 2019 թ. աշնանը։

 

Հանձնաժողովի ընտրությունը կկատարվի դիմողների որակավորման, թեմայի, առաջարկվող բովանդակային մոտեցման, ժամկետի և առաջարկված գնի համադրությամբ:

 

Հաղթողներին կտրամադրվի ԵՀՀ «Հրապարակման ուղենիշը», որպեսզի տեքստի ձևակերպման կանոնները համապատասխանեն ԵՀՀ ստանդարտներին, սկսած նախնական տարբերակից: Հաղթողների հետ ԵՀՀ-ն կաշխատի, արվելիք գործը հնարավորինս հստակորեն թիրախավորելու համար ըստ ԵՀՀ վերը նշված առաջնայնությունների և տեքստը վերջնական տարբերակի հասցնելու համար:

 

Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել ԵՀՀ ծրագրի ղեկավար Լիլիթ Արզոյանին՝ [email protected] հեռ. 093 25 15 91 կամ ԵՀՀ Ծրագրի տնօրեն Գայանե Մկրտչյանին` 095-25-15-68 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. փոստով։

 

=============================================================================

Սույն ծրագիրն իրականացվելու է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրը» խթանում է քաղաքացիական հասարակության կայուն զարգացումը և ուժգնացնում ՀԿ-ների կարողությունները՝  որպես բարեփոխումներն առաջ մղող, ծառայությունները բարելավող և տնտեսական, ժողովրդավարական ու սոցիալական ոլորտներում արդյունավետ կառավարմանը նպաստող դերակատարներ:

Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

 

Ավելին