Վարսիկ Ներկարարյան

Varsik photo

Վարսիկ Ներկարարյան

Ծրագրերի և գրասենյակի ղեկավար, ԵՀՀ ՀՄ

Տեքստը վերախմբագրվել է 15 դեկտեմբերի, 2020 թ․։

Վարսիկ Ներկարարյանը Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (ԵՀՀ) միացել է 2013-թվականին՝ որպես Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի (ԵՀՀ ՀՄ) ծրագրերի և գրասենյակի համակարգող, այնուհետ որպես ղեկավա։ Նա մասնագիտացած է երիտասարդների ու համայնաքային զարգացման ծրագրերի նախագծման ու կառավարման մեջ։ Ունենալով արդեն յոթ տարվա փորձ այս ոլորտում նա իր աշխատանքով խթանում է կամավորության, ժողովրդավարության ու մեդիագրագիտության դերի բարձրացմանը։

Նախքան ԵՀՀ –ին միանալը Վարսիկն աշխատել է մի շարք այլ կազմակերպությունների տարբեր ծրագրերում ինչպիսիք են.

  • Անգլերեն լեզվի ակումբների պատասխանատու «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամի Դիլիջանի համայնքային կենտրոնում:
  • Անգլերենի ուսուցիչ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի Դիլիջանի երիտասարդական կենտրոնում:
  • Կրտսեր թրեյներ Բուդապեշտի Եվրոպայի Երիտասարդական կենտրոնում, «Երիտասարդական Խաղաղարչական ճամբար 2013» ծրագիր:
  • 2013 թ․ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային պատվիրակության թարգմանիչ-նախագահական ընտրությունների ժամանակ։:
  • Հետազոտող ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակի «Հասարակական կազմակերպությունների քարտեզագրում» ծրագի շրջանակներում և որպես
    Տավուշի մարզի ուսանող դեսպան Հայաստանում Ամերիկյան Խորհուրդների «Ուսանող Դեսպան» ծրագրի շրջանակներում:

ԵՀՀ ՀՄ-ում Վարսիկը ղեկավարում է ԵՀՀ-ի ծրագրերն ու նախաձեռնությունները Հայաստանի հյուսիսային մարզերում: Ինչպես նաև ղեկավարում է ԵՀՀ ՀՄ-ի ընթացիկ ծրագրերը, կազմում գործողությունների պլաններ, ծրագրերի միջանկյալ և վերջնական հաշվետվություններ: Նա կազմակերպում և վարում է լայնածավալ հանրային միջոցառումներ՝ դասընթացներ, սեմինարներ, վերապատրաստումներ, քննարկումներ:

Վարսիկ Ներկարարյանը սովորել է անգլերեն լեզու և մանկավարժություն։ Ունի բակալավրի աստիճան։ Նա նաև մասնակցել է մի շարք տեղական, ազգային և միջազգային դասընթացների ու վերապատրաստումների Ֆրանսիայում, Հունգարիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Լեհաստանում, Թուրքիայում, Գերմանիայում և Ֆինլանդիայում: