Քաղաքային պլանավորում և զարգացում

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) բազում հետաքրքրությունների առանցքում են գտնվում քաղաքային մշակույթի և ճարտարապետության պահպանումը, բարելավումը և զարգացումը։ Հիմնադրամը խիստ կարևորում է քաղաքային մշակույթի զարգացումն իր բոլոր դրսևորումներով։ ԵՀՀ-ն տարիներ ի վեր իրականացրել է քաղաքային բնապահպանության, կայուն ճարտարապետության, անօթևանների և ծառահատման խնդիրներին, քաղաքային տուրիզմին, թանգարաններին և այլ ոլորտներին վերաբերվող ծրագրեր կամ օժանդակել է գործընկերների համապատասխան նախաձեռնություններին այդ և այլ ասպարեզներում։ ԵՀՀ-ն համակարգված և ընդգրկուն մոտեցում է կիրառում քաղաքային պլանավորմանը վերաբերվող իր աշխատանքներում, արդյունավետ, համալիր և փոխհարստացնող լուծումներ գտնելու համար՝ անգամ փոքր ծրագրերի պարագայում։